Արա Խզմալյանն աշխատանքային այցով Սյունիքում է

27/07/2021 schedule18:00

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալ Արա Խզմալյանն աշխատանքային այցով մեկնել է Սյունիքի մարզ:

Նախարարությունը հայտնում է, որ այցի շրջանակում նախարարի տեղակալը հանդիպել է Ակսել Բակունցի տուն-թանգարանի տնօրեն Վարդան Սարգսյանի և Գորիսի Վ. Վաղարշյանի անվան պետական դրամատիկական թատրոնի տնօրեն Շանթ Հովհաննիսյանի հետ: Տնօրենները ներկայացրել են իրենց ղեկավարած մշակութային կառույցների հիմնական խնդիրները՝ ինչպես համավարակի սահմանափակումներով և դրա հետևանքներով  պայմանավորված, այնպես էլ գույքային և տեխնիկական խնդիրների տեսանկյունից:

Հանդիպման կարևոր քննարկումներից էին նաև ԿԳՄՍՆ-ի սահմանած առաջնահերթությունները, որոնց համաձայն՝ սահմանամերձ համայնքները պետք է առանձնանան մշակութային ակտիվ կյանքով, ինչի նպատակով էլ նախարարությունը պետական աջակցության դրամաշնորհներն առաջնահերթ տրամադրում է այն նախագծերին, որոնք մասամբ կամ ամբողջությամբ իրականացվում են սահմանամերձ համայնքներում: Այդ համատեքստում ընդգծվել է «Թիկունքը՝ մշակույթ, սահմանը՝ կենտրոն» ծրագրի շրջանակում «Հայաստանի փոքրիկ երգիչներ» մանկական ֆիլհարմոնիայի հյուրախաղերը Սյունիքում և Արցախում, ինչը դրական մեծ արձագանք է գտել սահմանամերձ համայնքների բնակիչների կողմից:

Զրույցի ընթացքում անդրադարձ է կատարվել Գորիսի Վաղարշյանի անվան պետական դրամատիկական թատրոն մայրաքաղաքի երիտասարդ ռեժիսորների գործուղման հարցին՝ նոր բեմադրություններ իրականացնելու նպատակով: Այնուհետև քննարկվել են թատրոնի փոքր դահլիճի վերազինման, այդ թվում՝ նաև լուսաձայնային տեխնիկայի ձեռքբերման հարցերը:

Նշվում է, որ թատրոնի փոքր դահլիճը հիմնականում ծառայում է մանկապատանեկան ներկայացումների և միջոցառումների համար, որոնք նպաստում են երեխաների ներգրավվածությանը մշակութային կյանքին և գեղագիտական կրթությանը:   

ԿԳՄՍ նախարարությունը հիշեցնում է, որ ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության աջակցությամբ Կամերային երաժշտության ազգային կենտրոնն Էդվարդ Միրզոյանի և Առնո Բաբաջանյանի 100-ամյակներին նվիրված՝ հուլիսի 27-28-ին համերգներով
հանդես կգա Կապանում և Գորիսում: Հայաստանի պետական կամերային նվագախումբը ելույթ կունենա գեղարվեստական ղեկավար և գլխավոր դիրիժոր Վահան Մարտիրոսյանի ղեկավարությամբ: Համերգներին մասնակցելու են «Վահագն Հայրապետյան» տրիոն (Վահագն Հայրապետյան, դաշնամուր, վոկալ, Արման Մնացականյան, հարվածային գործիքներ, Մակար Նովիկով, կոնտրաբաս,
մենակատարներ՝ Մավր Մկրտչյան (բարիտոն), Սոֆյա Սայադյան (սոպրոնո), Դանիել Մելքոնյան (շեփոր)):

Կարևորելով սահմանամերձ համայնքներում ներդրումային ծրագրերի անհրաժեշտությունը՝ հուլիսի 28-ին ԿԳՄՍ նախարարի տեղակալ Արա Խզմալյանը  «Ներդրումների աջակցման կենտրոն» հիմնադրամի ղեկավարների հետ կայցելի Հին Խնձորեսկ և Հին Խոտ գյուղատեղիներ՝ քննարկելու ներդրումային ծրագրերին առնչվող հարցերն ու հեռանկարները: 

«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Տպել
943 դիտում

Բլինքենը չհայտարարված այց է կատարել Իրաք. Սիրիայի ապագայի վերաբերյալ հարցեր են քննարկվել

Տարվա լավագույնների ընտրության մրցույթում որ ֆուտբոլիստներին և ինչ անվանակարգերում է ներկայացրել ՀՖՖ-ն

Թուրքիան 13 տարի անց Դամասկոսում դեսպանատան ժամանակավոր հավատարմատար է նշանակել

Մատուցել քաղաքացիակենտրոն ծառայություն․ Միգրացիայի և քաղծառայության անձնակազմին է ներկայացվել նորանշանակ պետը

ԵԽ աջակցությամբ գվարդիայի ծառայողները կվերապատրաստվեն

Գիշերը տեսանելի կլինի գեմինիդների ասուպային հոսքը

Հայաստանը Եվրոպոլում կապի ներկայացուցիչ կունենա

Ցեղասպանությունների կանխարգելման հարցում քաղաքական կամքը կարևոր է. Վահան Կոստանյան

Փողոցում տղամարդու դի է հայտնաբերվել․ մահվան և դեպքի հանգամանքները պարզվում են

Աղազարյանը թող թեստ հանձնի, հայտարարի, որ անմեղսունակ է, աֆեկտի տակ է եղել. Ալեքսանյան. տեսանյութ

Ռուսաստանում Viber-ն արգելափակվել է

Դպրոցներից մեկի մոտակայքում հսկա եղևնին տապալվել, ընկել է մեքենայի վրա. կան տուժածներ

Մինչ գործատուն ինֆորմատորի մասին ստատուս էր գրում, վերջինս ինձնից ապացույցներ էր պահանջում. Ալեքսանյան

Քննվող քրեական վարույթներով քաղաքացիներին 475 տրանսպորտային միջոց և առնվազն 119 այլ գույք է վերադարձվել

Վարազդատ Հարոյանը՝ Աշխարհի առաջնության որակավորման փուլի վիճակահանության մասին

Բժշկական կենտրոնի բուժանձնակազմին հաջողվել է փրկել իրենց մոտ տեղափոխված ընտանիքի բոլոր անդամների կյանքը

2025 թվականը միահամուռ հայտարարենք կրթվելու տարի. Աննա Հակոբյանը նոր տեսանյութ է հրապարակել

Մերկասառույց, բուք ու մառախուղ. իրավիճակը ՀՀ ավտոճանապարհներին՝ 20։00-ի դրությամբ

Վրաստանի նախագահը զրկվեց պետական պաշտպանությունից. օրենքի նախագիծը հաստատվել է

Բախվել են մարդատարն ու «Կամազ»-ը. զոհ և տուժածներ կան

Մատակարարները չեն փաստել մսի սպանդանոցային ծագումը. ՍԱՏՄ-ն՝ ԳՈՒՄ-ի շուկայի ստուգումների մասին

Փոխզիջումների պատրաստակամությունը կարագացնի էներգակիրների միասնական շուկայի ստեղծման գործընթացը. վարչապետ

Ֆրանսիան նոր վարչապետ ունի

«Խաղաղության խաչմերուկ»-ը կարևոր է Հարավային Կովկասի համար. Նիկոլ Փաշինյան. տեսանյութ

2024-ին Ucom-ն ընդլայնել, արդիականացրել է շարժական և ֆիքսված ցանցերը, 5G կապը գործարկվել է ևս 8 քաղաքում

Ինչ են քննարկել ՄԻՊ-ն ու Անհետ կորած անձանց հարցերով միջազգային հանձնաժողովի գլխավոր տնօրենը

ԵՄ գնալը փրկություն չէ, աշխարհաքաղաքական մոտեցում է. ռուսն ավելորդ է, նոր խաղացող է պետք. Ստեփանյան. տեսանյութ

Կանոնակարգվում է ինքնագլորով և նմանատիպ շարժունակության միջոցներով երթևեկությունը. ինչ տուգանքներ են գործելու

Գոռ Աբրահամյանն ազատվել է զբաղեցրած պաշտոնից

ԵԱՏՄ-ն զարգանում է ընդհանուր տարածքների, նաև էներգակիրների միասնական շուկա ստեղծելու տրամաբանությամբ. վարչապետ

ՀՀ տարածքում «ՍՏԱՐԼԻՆԿ ԷՅԷՄ» ընկերության հայտերը բավարարվել են. երբ կշահագործվի ծառայությունը

Հայաստանի վիշապաքարերը՝ համաշխարհային ժառանգություն. զեկույց է ներկայացվել

Մեքենաների բախումից հետո հրդեհ է բռնկվել. կան տուժածներ

Սևանի թերակղզուց մինչև Դիլիջանի թունելի սկզբնամաս բուք է

Ինչ իրավիճակ է Լարսում

Մոսկվայում մեկնարկել է ԵԱՏՄ միջկառավարական խորհրդի նիստը. այն նախագահում է Նիկոլ Փաշինյանը. տեսանյութ

Երթևեկել բացառապես ձմեռային անվադողերով. կան փակ և դժվարանցանելի ավտոճանապարհներ

Ես համաձայն չեմ, որ ՔՊ-ից չէ Գյումրու քաղաքապետի պաշտոնակատարը. Խուդաթյան

Տեխնիկական խնդիր չկա, լրացուցիչ ֆինանսական բեռ դեղատան վրա չի դրվել. Ավանեսյանը՝ էլեկտրոնային դեղատոմսի մասին

Հայտնի են Հայաստանի հավաքականի մրցակիցները Աշխարհի 2026 թվականի առաջնության որակավորման փուլում