ԱՄՆ մի խումբ կոնգրեսականներ շնորհավորել են Արցախի անկախության օրը. «Արմենպրես»

03/09/2021 schedule10:17

ԱՄՆ Կոնգրեսի հայկական հարցերով հանձնախմբի անդամները շնորհավորական ուղերձներ են հղել Արցախի անկախության 30-ամյակի առիթով: Այս մասին գրում է «Արմենպրեսը»:

Ըստ աղբյուրի՝ կոնգրեսական Ֆրանկ Փալոնը իր ուղերձում նշել է, որ երբեք չի տեսել այնքան դիմացկուն ժողովուրդ, որքան Արցախի ժողովուրդն է, որը բախվել է ագրեսիայի և խնդիրների հարևանների կողմից: «Ես ուզում եմ, որ դուք իմանաք՝ մենք Կոնգրեսում շարունակում ենք աջակցել ձեզ: Մենք ջանասիրաբար աշխատում ենք նախագահ Բայդենի և նրա վարչակազմի հետ ծախսեր նախագծի վրա՝ փորձելով ստանալ որքան հնարավոր է շատ օգնություն Արցախին օգնելու համար, հնարավորինս վերակառուցել այն, ինչպես նաև պատժել Թուրքիային և Ադրբեջանին իրենց ագրեսիայի համար: Ես նաև կցանկանայի տեսնել Արցախի ճանաչումը որպես պետություն, որպես երկիր, տեսնել պաշտոնական հարաբերություններ Արցախի և Միացյալ Նահանգների միջև, ինչպես նաև առաջընթաց խաղաղության գործընթացում»,- «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ ինչպես հայտնում է ԱՄՆ Հայ դատի հանձնախումբը, ասել է Փալոնը:

Կոնգրեսական Դեյվիդ Վալդաոն իր ուղերձում ընդգծել է, որ 1991 թվականի սեպտեմբերի 2-ին Արցախը սեփական ճակատագիրն ու ազատությունը որոշելու համար մղվող պայքարում ճնշող մեծամասնությամբ դեմ է քվեարկել Ադրբեջանի շարունակվող ագրեսիային: «Ես 2017 թվականին այցելել եմ Արցախ և անձամբ տեսել եմ Արցախի ժողովրդի նվիրվածությունը ինքնորոշմանն ու խաղաղությանը, այն հիմնարար արժեքները, որ կիսում են Միացյալ Նահանգներն ու Արցախը: Ես Ներկայացուցիչների պալատի դահլիճում գլխավորել եմ ԱՄՆ-ի կողմից Արցախին օգնություն ապահովելու, Միացյալ Նահանգների և Արցախի միջև հարաբերություններն ամրացնելու, ականազերծման միջոցով կյանքեր փրկելու ջանքերը: Ես աջակցում եմ Արցախի և Հայաստանի ժողովրդին Ադրբեջանի ագրեսիան դատապարտելու հարցում և կշարունակեմ աշխատել Կոնգրեսի իմ գործընկերների հետ հայ գերիներին ազատ արձակելու, Ադրբեջանին ռազմական օգնությունը դադարեցնելու և ԱՄՆ-ի կողմից Արցախին և Հայաստանին հատկացվող օգնությունն ավելացնելու ուղղությամբ»,- ասել է Վալդաոն:

Արցախի անկախությունը շնորհավորել է նաև կոնգրեսական Ադամ Շիֆը: «Այսօր մենք նշում ենք Արցախի անկախության օրը, երբ 30 տարի առաջ Արցախի խիզախ ժողովուրդը հռչակեց իր անկախությունը Խորհրդային Միությունից: Եվ չնայած Արցախի ճանապարհը երբեք հեշտ չի եղել, վերջին պատերազմն Արցախի ժողովրդին անպատկերացնելի փորձությունների ենթարկեց: Դժվարություններին դիմակայելու ձեր տոկունությունը ոգեշնչում է բոլորիս: Եկեք այս կարևոր օրը նվիրենք մեզ Արցախի ժողովրդի առջև ծառացած բազմաթիվ սպառնալիքներին  դիմակայելու գործին»,- ասել է Շիֆը:

Արցախի անկախության օրվա առթիվ ուղերձներ են հղել նաև կոնգրեսականներ Ջիմ Կոստան, Աննա Էշուն, Ջիմ Մաքգովերնը, որոնք իրենց պատրաստակամությունն են հայտնել շարունակել աշխատանքը Կոնգրեսում՝ ԱՄՆ-ի կողմից Արցախին հզոր աջակցություն ապահովելու, Արցախի անկախության ճանաչմանը հասնելու ուղղությամբ:

Այլ մանրամասներ՝ սկզբնաղբյուրում:

Տպել
1109 դիտում

Ադրբեջանը պետք է հարգի մարդու իրավունքները․ Օլաֆ Շոլց

Ինչ նոր մահաբեր վտանգ է Ռուսաստանը փորձելու պարտադրել Հայաստանին․ Խզմալյանը մանրամասնում է

Էկոնոմիկայի նախկին փոխնախարար Անի Իսպիրյանի խափանման միջոցը վերացվել է

Առողջապահության նախարարը Գյումրիում խորհրդակցություն է անցկացրել, այցելել «Գյումրու» ԲԿ

Ռուսական խաղաղապահ գրեթե ողջ զորակազմը լքել է Լեռնային Ղարաբաղը․ մյուսները կհեռանան մինչև մայիսի վերջ

Բախում Կիրանցում․ ակցիայի մասնակիցներն արգելափակել էին առանց պետհամարանիշի մեքենայի ելքը

Էրդողանի այցը ԱՄՆ հետաձգվել է

Այն, որ Ռոբերտ Քոչարյանը ցիտում է ոմն «պայքարող» հոգևորականի, պարզ է դառնում, որ ռուբլիով վճարված են. Անի Խաչատրյան

Խաչատրյանը հայտնել է, որ ոստիկանական մեքենայով տեղափոխվել է բաժին ու տեղեկացել, որ ընթացակարգ չկա և բերման չի ենթարկվել

Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ քննարկվել են ԼՂ-ից բռնի տեղահանվածների բնակարանային ապահովման ծրագրին վերաբերող հարցերը

Սուրեն Պետրոսյանն ազատ է արձակվել

Անահիտ Ավանեսյանը Աշտարակի և Թալինի ԲԿ-ների վերազինման ուղղությամբ հանձնարարականներ է տվել

Հայ դպրոցականները 3 մեդալ են նվաճել Մենդելեևյան 58-րդ միջազգային օլիմպիադայում

Կոստանյանը Կատարի ԱԳՆ պետնախարարին է ներկայացրել «Խաղաղության խաչմերուկ»-ի սկզբունքները և պոտենցիալ հնարավորությունները

Հայրենիքի մեջ հայրենիք ենք փնտրել, մենք հիմա պետական գիտակցություն ենք մտնում նոր․ վարչապետ

Հարկադիր քարաթափում է իրականացվել Գեղարքունիքի և Կոտայքի մարզերում

Գագիկ Սուրենյանը նոր գրառում է արել

Հյուրանոցային համալիրում հայտնաբերվել է 2 օտարերկրացու մարմին, ևս 2 հոգի տեղափոխվել է հիվանդանոց․ ինչ է հայտնի

«Տոյոտա»-ն բախվել է կայանված «Մերսեդես բենց» մակնիշի ավտոմեքենային և շրջվել

Happy birthday love. Սուրեն Պապիկյանի կինը շնորհավորել է ամուսնու ծննդյան օրն ու համատեղ լուսանկար հրապարակել

Հայաստանի և Ադրբեջանի սահմանին կոորդինատների ճշգրտման աշխատանքների շրջանակներում 28 սահմանային սյուն է տեղադրվել

Ժամը 17։30-ի դրությամբ Երևանում փակ ճանապարհներ չկան, Սևան-Երևան ճանապարհի երթևեկությունը վերականգնվել է

ՀՀ-ն ստացել է խաղաղության պայմանագրի նախագծի վերաբերյալ ադրբեջանական կողմի առաջարկները. ԱԳՆ խոսնակ

«Կողմնակալ» փաստաթուղթ է․ Բաքուն Եվրախորհրդարանի բանաձևը միակողմանի է որակել

Պետական դավաճանություն կատարելու համար քրեական հետապնդում է հարուցվել ՀՀ 2 քաղաքացու նկատմամբ․ նրանք հետախուզվում են

Տավուշի և Ղազախի հատվածում սահմանազատման գործընթացը տեխնիկապես ավարտվել է. Արմեն Խաչատրյան․ «Ազատություն»

Դոլարն ու եվրոն թանկացել են․ ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան ապրիլի 26-ին

Պատգամավոր Արթուր Խաչատրյանը բերման է ենթարկվել

Գիշերել են ազատազրկվածների համար նախատեսված ազատ հիվանդասենյակներում․ ՔԿՀ 2 աշխատակից ազատվել է զբաղեցրած պաշտոնից

Բարձր ենք գնահատում Ադրբեջանի և Հայաստանի միջև բանակցությունները, խաղաղության հասնելու լավ հնարավորություններ կան․ Ալիև

Լևոն Տեր-Պետրոսյանը դուրս է գրվել հիվանդանոցից

Ոստիկաններն ու պարեկները կանխել են մի խումբ երիտասարդների վենդետան. կռվի երկու կողմերում հարազատ եղբայրներ են

Ժամը 15:30-ի դրությամբ Երևանում փակ ճանապարհներ չկան. ՆԳՆ

Գիշերային ժամերին խախտել են աղմուկի թույլատրելի շեմը, բռնություն կիրառել պարեկի հանդեպ․ Թորոսյանը տեսանյութ է հրապարակել

Պացիենտների վերջույթները կապել են սավաններով ու զուգագուլպաներով. չհայտարարված այց Սևանի հոգեկան առողջության կենտրոն

Հայաստանի ու Իտալիայի պատվիրակությունները քննարկել են ռազմական համագործակցությանը վերաբերող հարցեր

Հայտնի է «ՀՀ վարչապետի գավաթ» սեղանի թենիսի սիրողական մրցաշարի եզրափակչի օրը և պարգևների չափը

Հավատում ենք, որ այս տարի Ադրբեջանի և Հայաստանի միջև կստորագրվի խաղաղության պայմանագիր. Շոլց

Բեռլինում կայացել է Շոլց-Ալիև հանդիպումը

Աննա Հակոբյանը լուսանկարներ է հրապարակել Գյումրի կատարած այցից