Աշխատանքային քննարկում է անցկացվել աուդիտորական կազմակերպությունների ներկայացուցիչների մասնակցությամբ

16/09/2021 schedule20:55

Սեպտեմբերի 16-ին ՀՀ ԱԺ ֆինանսավարկային եւ բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Գեւորգ Պապոյանի նախաձեռնությամբ տեղի ունեցավ աշխատանքային քննարկում ԱԺ պատգամավորների, Ֆինանսների եւ Արդարադատության նախարարությունների, ինչպես նաեւ  Հայաստանի հաշվապահների եւ աուդիտորների ասոցիացիայի, անկախ աուդիտորական կազմակերպությունների ներկայացուցիչների  մասնակցությամբ:

Գեւորգ Պապոյանը, ներկայացնելով աշխատանքային քննարկում կազմակերպելու շարժառիթը, նշել է, որ աուդիտորական գործունեություն ծավալող ընկերությունները դիտարկումներ ու դժգոհություններ ունեն 2019-ի դեկտեմբերին ընդունված «Աուդիտորական գործունեության մասին» ՀՀ օրենքի որոշ դրույթների վերաբերյալ: Այդ մասին հայտնում է ԱԺ լրատվական ծառայությունը։

Ըստ աուդիտորական ծառայություններ իրականացնող ընկերությունների ներկայացուցիչների՝ վերոնշյալ օրենքի ընդունումից առաջ հանրային քննարկում չի անցկացվել: Օրենքը միտված է եղել գործող աուդիտորական կազմակերպությունների գործունեությունը բարելավելուն, սակայն ընդունումից հետո գործնականում խնդիրներ է առաջացրել: Նրանց կարծիքով՝ օրենքում առկա են կոռուպցիոն ռիսկեր, այն հակասում է Սահմանադրությամբ ամրագրված ազատ մրցակցության սկզբունքին: Մասնավորապես, խնդրահարույց է օրենքի այն դրույթը, ըստ որի` աուդիտորների ու աուդիտորական կազմակերպությունների համար պարտադիր է համարվում ՀԿ կարգավիճակ ունեցող մասնագիտացված կառույցին անդամակցելը, իսկ չանդամակցելը հանգեցնում է գործունեության դադարեցմանը: Մտահոգության պատճառ է եղել նաեւ աուդիտորների` օրենքով սահմանված վկայականների  տրամադրման ընթացակարգը:

ՀՀ ֆինանսների նախարարի տեղակալ Արման Պողոսյանը, անդրադառնալով բարձրացված մտահոգություններին, նշել է, որ օրենքի նախագիծը հնարավոր բոլոր հարթակներով անցել է լայն հանրային քննարկումներ: Արդյունքում ստացվել են բազմաթիվ առաջարկներ: Կոռուպցիոն ռիսկերի վերաբերյալ հնչեցված մտահոգությունները, ըստ  Արման Պողոսյանի, անհիմն են: «2020-ի դեկտեմբերի 30-ի դրությամբ եղել են 28 լիցենզավորված աուդիտորական կազմակերպություններ, որոնցից 23-ն անդամակցել են մասնագիտացված կառույցին»,-ասել է փոխնախարարը: Անդրադառնալով օրենքի հակասահմանադրականության մասին պնդումներին՝ փոխնախարարն ընդգծեց, որ նախագծերի փաթեթն ընդունվել է լիազոր մարմնի` պետական փորձագիտական եզրակացությունը ստանալուց հետո, եւ Սահմանադրությանը հակասող տարրեր նախարարությունը չի տեսնում:

ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արծվիկ Մինասյանի կարծիքով՝ բարեփոխումների հիմքում պետք է լինի որակյալ ծառայությունների մատուցումը: Ըստ նրա՝ աուդիտորական ընկերությունների որակավորման չափանիշին  համապատասխանելու անցումը պետք է լինի անխոչընդոտ: Պատգամավորն իրենց խմբակցության անունից օրենքի որոշ դրույթները Սահմանադրական դատարանում վիճարկելու պատրաստակամություն հայտնեց, սակայն ընդգծեց, որ մինչ այդ մատնանշված հակասահմանադրական նորմերը պետք է քննարկման երկար փուլ անցնեն:

ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Իշխան Զաքարյանը նշել է, որ խնդիրը նոր չէ: Պատգամավորը դեռեւս 2008-ին մանրամասն ուսումնասիրել է ոլորտը եւ եկել ներքին աուդիտը Հայաստանում վերացնելու եզրահանգման: Նա ընդգծել է, որ անհրաժեշտ է ներկայացնել արտաքին աուդիտի սահմանումը՝ ունենալով հստակ չափորոշիչներ: Իշխան Զաքարյանի կարծիքով՝ խնդիրը համակարգային լուծման կարիք ունի, ուստի վերջինս առաջարկել է ստեղծել աշխատանքային խումբ: Իշխան Զաքարյանի առաջարկն ընդունվել է հանձնաժողովի նախագահի կողմից:

Ֆինանսավարկային եւ բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Գեւորգ Պապոյանը հորդորել է ներկայացնել առաջարկներ եւ պատրաստակամություն հայտնեց խնդրին վերստին անդրադառնալ առաջարկները քննարկելու եւ դրանք հնարավորինս լուծելու ակնկալիքով: 

Տպել
1065 դիտում

Կիրանցում ոստիկանությունը լուսաձայնային նռնակ կամ որևէ այլ հատուկ միջոց չի կիրառել․ ՆԳՆ

Կիրանց մեկնած մասնագետների հետ մեքենայում Մհեր Գրիգորյանը չի եղել․ փոխվարչապետի գրասենյակ

Ադրբեջանը պետք է հարգի մարդու իրավունքները․ Օլաֆ Շոլց

Ինչ նոր մահաբեր վտանգ է Ռուսաստանը փորձելու պարտադրել Հայաստանին․ Խզմալյանը մանրամասնում է

Էկոնոմիկայի նախկին փոխնախարար Անի Իսպիրյանի խափանման միջոցը վերացվել է

Առողջապահության նախարարը Գյումրիում խորհրդակցություն է անցկացրել, այցելել «Գյումրու» ԲԿ

Ռուսական խաղաղապահ գրեթե ողջ զորակազմը լքել է Լեռնային Ղարաբաղը․ մյուսները կհեռանան մինչև մայիսի վերջ

Բախում Կիրանցում․ ակցիայի մասնակիցներն արգելափակել էին առանց պետհամարանիշի մեքենայի ելքը

Էրդողանի այցը ԱՄՆ հետաձգվել է

Այն, որ Ռոբերտ Քոչարյանը ցիտում է ոմն «պայքարող» հոգևորականի, պարզ է դառնում, որ ռուբլիով վճարված են. Անի Խաչատրյան

Խաչատրյանը հայտնել է, որ ոստիկանական մեքենայով տեղափոխվել է բաժին ու տեղեկացել, որ ընթացակարգ չկա և բերման չի ենթարկվել

Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ քննարկվել են ԼՂ-ից բռնի տեղահանվածների բնակարանային ապահովման ծրագրին վերաբերող հարցերը

Սուրեն Պետրոսյանն ազատ է արձակվել

Անահիտ Ավանեսյանը Աշտարակի և Թալինի ԲԿ-ների վերազինման ուղղությամբ հանձնարարականներ է տվել

Հայ դպրոցականները 3 մեդալ են նվաճել Մենդելեևյան 58-րդ միջազգային օլիմպիադայում

Կոստանյանը Կատարի ԱԳՆ պետնախարարին է ներկայացրել «Խաղաղության խաչմերուկ»-ի սկզբունքները և պոտենցիալ հնարավորությունները

Հայրենիքի մեջ հայրենիք ենք փնտրել, մենք հիմա պետական գիտակցություն ենք մտնում նոր․ վարչապետ

Հարկադիր քարաթափում է իրականացվել Գեղարքունիքի և Կոտայքի մարզերում

Գագիկ Սուրենյանը նոր գրառում է արել

Հյուրանոցային համալիրում հայտնաբերվել է 2 օտարերկրացու մարմին, ևս 2 հոգի տեղափոխվել է հիվանդանոց․ ինչ է հայտնի

«Տոյոտա»-ն բախվել է կայանված «Մերսեդես բենց» մակնիշի ավտոմեքենային և շրջվել

Happy birthday love. Սուրեն Պապիկյանի կինը շնորհավորել է ամուսնու ծննդյան օրն ու համատեղ լուսանկար հրապարակել

Հայաստանի և Ադրբեջանի սահմանին կոորդինատների ճշգրտման աշխատանքների շրջանակներում 28 սահմանային սյուն է տեղադրվել

Ժամը 17։30-ի դրությամբ Երևանում փակ ճանապարհներ չկան, Սևան-Երևան ճանապարհի երթևեկությունը վերականգնվել է

ՀՀ-ն ստացել է խաղաղության պայմանագրի նախագծի վերաբերյալ ադրբեջանական կողմի առաջարկները. ԱԳՆ խոսնակ

«Կողմնակալ» փաստաթուղթ է․ Բաքուն Եվրախորհրդարանի բանաձևը միակողմանի է որակել

Պետական դավաճանություն կատարելու համար քրեական հետապնդում է հարուցվել ՀՀ 2 քաղաքացու նկատմամբ․ նրանք հետախուզվում են

Տավուշի և Ղազախի հատվածում սահմանազատման գործընթացը տեխնիկապես ավարտվել է. Արմեն Խաչատրյան․ «Ազատություն»

Դոլարն ու եվրոն թանկացել են․ ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան ապրիլի 26-ին

Պատգամավոր Արթուր Խաչատրյանը բերման է ենթարկվել

Գիշերել են ազատազրկվածների համար նախատեսված ազատ հիվանդասենյակներում․ ՔԿՀ 2 աշխատակից ազատվել է զբաղեցրած պաշտոնից

Բարձր ենք գնահատում Ադրբեջանի և Հայաստանի միջև բանակցությունները, խաղաղության հասնելու լավ հնարավորություններ կան․ Ալիև

Լևոն Տեր-Պետրոսյանը դուրս է գրվել հիվանդանոցից

Ոստիկաններն ու պարեկները կանխել են մի խումբ երիտասարդների վենդետան. կռվի երկու կողմերում հարազատ եղբայրներ են

Ժամը 15:30-ի դրությամբ Երևանում փակ ճանապարհներ չկան. ՆԳՆ

Գիշերային ժամերին խախտել են աղմուկի թույլատրելի շեմը, բռնություն կիրառել պարեկի հանդեպ․ Թորոսյանը տեսանյութ է հրապարակել

Պացիենտների վերջույթները կապել են սավաններով ու զուգագուլպաներով. չհայտարարված այց Սևանի հոգեկան առողջության կենտրոն

Հայաստանի ու Իտալիայի պատվիրակությունները քննարկել են ռազմական համագործակցությանը վերաբերող հարցեր

Հայտնի է «ՀՀ վարչապետի գավաթ» սեղանի թենիսի սիրողական մրցաշարի եզրափակչի օրը և պարգևների չափը

Հավատում ենք, որ այս տարի Ադրբեջանի և Հայաստանի միջև կստորագրվի խաղաղության պայմանագիր. Շոլց