Իշխող կուսակցությունը կրկին հաղթում է. ՌԴ ԿԸՀ-ն հաշվարկել է Պետդումայի ընտրությունների քվեաթերթիկների 99 տոկոսը

Ռուսաստանի Դաշնության կենտրոնական ընտրական հանձնաժողովը մշակել է ընտրությունների արձանագրությունների 99 տոկոսը: Արդյունքների համաձայն՝ իշխող «Եդինայա Ռոսիա» կուսակցությունը պահպանում է առաջատարի դիրքերը՝ ստանալով 49,82% քվե:

«Կոմկուսին» հաջողվել է առաջ անցնել ինը շրջաններում, «Արդար Ռուսաստանը՝ հանուն ճշմարտության» կուսակցությանը՝ ութ-ում: Լիբերալ-դեմոկրատական կուսակցությունից, «Ռոդինաից», «Քաղաքացիական հարթակից» և «Աճի կուսակցությունից», ըստ նախնական տվյալների, Պետդումա անցնում է միամանդատ ընտրատարածքների մեկական ներկայացուցիչ:

Ինքնաառաջադրված թեկնածուներից առաջատար է երեք թեկնածու:

Դաշնային օկրուգում «Եդինայա Ռոսիան» ստացել է ձայների 49,79%-ը: Երկրորդ տեղը զբաղեցրել է Ռուսաստանի Դաշնության կոմունիստական կուսակցությունը՝ 19,07%, Լիբերալ-դեմոկրատը երրորդ հորիզոնականում է՝ 7,47%: Բացի այդ, հինգ տոկոսանոց արգելքը հաղթահարել են «Արդար Ռուսաստան՝ հանուն ճշմարտության» (7,41%) և «Նոր մարդիկ» (5,37%) կուսակցությունները:

ՌԴ Պետդուման ընտրվում է հինգ տարի ժամկետով՝ խառն ընտրական համակարգով. 225 պատգամավոր՝ ըստ կուսակցական ցուցակների, ևս 225-ը միամանդատ ընտրատարածքներում ընտրվում են մեկ փուլով:

14 դաշինքներ գրանցել են խորհրդարանի ստորին պալատի թեկնածուների դաշնային ցուցակները:

Կուսակցության թեկնածուները Պետդումայի ընտրություններում հաղթել են 199 միամանդատ ընտրատարածքներով:

Ի դեպ, Կոմունիստական կուսակցությունը չի ճանաչում Մոսկվայի միամանդատ ընտրատարածքներում Պետդումայի ընտրությունների արդյունքները հեռակա էլեկտրոնային քվեարկության պատճառով: Այս մասին ասել է կոմունիստների առաջնորդ Գենադի Զյուգանովը:

Ընտրությունների հեռակա էլեկտրոնային քվեարկությունը կազմակերպվել է Մոսկվայում, Կուրսկում, Նիժնի Նովգորոդում, Մուրմանսկում, Ռոստովում և Յարոսլավլում, ինչպես նաև՝ Սևաստոպոլում:

Ռուսաստանի մայրաքաղաքում գտնվող  էլեկտրոնային ընտրահարթակը դիմակայել է բոլոր փորձարկումներին և DDoS հարձակումներին, ցույց տվել հուսալիություն և ազնվություն, ասել էր Մոսկվայի քաղաքապետ Սերգեյ Սոբյանինը մեկ օր առաջ:

Ընտրությունների մեկնարկից առաջ Մոսկվայում էլեկտրոնային քվեարկության բանալին բաժանված էր 7 մասի՝ ընտրողների տվյալների և քվեարկության արդյունքների մասին տեղեկատվության պաշտպանության համար: Մասերից յուրաքանչյուրը գրանցվել է առանձին ֆլեշ կրիչի վրա, տեղադրվել անվտանգ փաթեթներում և հանձնվել պահառուներին, որոնք ստորագրել են դրանց ստացման համար: Քվեարկության արդյունքները կարելի էր ստանալ 5 բանալիով:

«Այստեղ մենք վեց հոգի ունենք հաղթանակած (ընտրատեղամասերում հաշվարկի արդյունքների հիման վրա - խմբ.), ձեռքի տակ ունենք արձանագրություններ: Մոսկվայում ամենուր հաղթում է «Եդինայա Ռոսիան»: Ո՞ր օրենքով և ինչի՞ հաշվին կարելի է դա անել. միայն հակերության միջոցով. կեղծիքն էլեկտրոնային քվեարկությունն է ստեղծում: Մենք դա դեռ չենք ճանաչում, դա անընդունելի է»,- ասել է Զյուգանովը ճեպազրույցի ժամանակ:

Իշխող կուսակցությունը, ըստ նախնական արդյունքների, հաղթում է ՌԴ խոշոր քաղաքներում ու շրջաններում: Արդյունքների նախնական ամբողջական մշակմամբ պարզ է դառնում, որ «Եդինայա Ռոսիան» հաղթանակած է Դաղստանում, Կիրովսկի շրջանում, Պսկովում, Ամուրսկում, Թաթարստանում, Տոմսկում, Կրասնոյարսկում, Յարոսլավսկում, Չելյաբինսկում, Տուլայում, Մուրմանսկում, Չեչնիայում, Ինգուշեթիայում ու տասնյակ այլ տեղերում:

Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը դրական է գնահատել ընտրություններում «Եդինայա Ռոսիայի» արդյունքը. կուսակցությունը կատարել է իր առաջատարությունը հաստատելու խնդիրը: Այս մասին ասել է պետության ղեկավարի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը:

«Դրական»,- ասել է Պեսկովը լրագրողներին՝ պատասխանելով այն հարցին, թե ինչպե՞ս է պետության ղեկավարը գնահատում «Եդինայա Ռոսիայի» արդյունքներն ընտրություններում:

«Կուսակցությունն ուներ իր առաջատարությունը հաստատելու խնդիր: Այս խնդիրը, անշուշտ, կատարված է»,- ավելացրել է նա:

Հիշեցնենք՝ սեպտեմբերի 17-19-ը Ռուսաստանում անցկացվել  են տարբեր մակարդակի ընտրություններ: Երկրի քաղաքացիները ընտրել են յոթերորդ գումարման Պետդումայի պատգամավորներ, ինը համայնքների ղեկավարներ (ևս երեք մարզերում օրենսդիր ժողովների պատգամավորները կընտրեն բարձրագույն վարչական անձինք) և 39 մարզային խորհրդարաններ:

Միաժամանակ, անցկացվել են նաև տեղական ինքնակառավարման մարմինների ընտրություններ:

Տպել
1401 դիտում

Հայտնի են «Եվրատեսիլի» եզրափակիչ անցած առաջին 10 երկրները. Ադրբեջանը չի անցել եզրափակիչ

Գևորգ Պապոյանը կգործուղվի ԱՄՆ

Առաջին անգամ Լոռու մարզում հայտնաբերվել է հազվագյուտ սև արագիլի բույն (լուսանկար)

Հայկական բժշկական ասոցիացիան չի միացել Բագրատ սրբազանի շարժմանը. հայտարարություն

Շինհրապարակներում հայտնաբերվել են սահմանված չափորոշիչների խախտումներ (տեսանյութ)

ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարը դիմել է Իսրայելին

Եթե գյուղապետերը չեն գտնում, որ փրկության խնդիր կա, ի՞նչ են կասեցնում և ո՞ւմ են փրկում. Սաֆարյան

Հայտնաբերվել է հրազենային վնասվածքով պայմանագրային զինծառայողի դի

Բախվել են մեքենաներ, կան տուժածներ (լուսանկար)

Չի բացառվում, որ մայիսի 9-ին Ռոբերտ Քոչարյանը՝ կաթողիկոսի ուղեկցությամբ, գա հրապարակ. Անի Խաչատրյան

Երկրաշարժ Հայաստանի տարածքում

Բելառուսն ակնթարթորեն կպատասխանի իր դեմ ցանկացած ռազմական ագրեսիայի. Լուկաշենկո

22-ամյա երիտասարդը մարմնական վնասվածքներ է հասցրել շտապօգնության բժշկին և վարորդին

Ինչպես է Բագրատ արքեպիսկոպոսի աջակից Վանեցյանը մեկնում Հայաստանից

Ֆինանսների նախարարի գլխավորած պատվիրակությունը շարունակել է հանդիպումները ԱԶԲ 57-րդ տարեկան հանդիպման շրջանակներում

Վերընտրվելուց հետո Պուտինը ստորագրել է ավանդական դարձած առաջին հրամանագրերը

Երևանում ավտոբուս է հրդեհվել

Որդին բութ գործիքով հարվածներ է հասցրել 83-ամյա մորը, որը հիվանդանոցում մահացել է

Ոստիկանները հեռացել են Կիրանցից

Կիրանցի և Ոսկեպարի վարչական ղեկավարները մանրամասներ են հայտնել սահմանազատման գործընթացի մասին

Ալիևն ու Ռայիսին կմասնակցեն Իրանի և Ադրբեջանի սահմանին կառուցված ամբարտակի բացմանը

Լարսը բեռնատարների համար փակ է

Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախումբը հյուրախաղերով հանդես կգա ԱՄՆ-ում

Միրզոյանը Հունգարիայի ԱԺ փոխխոսնակի հետ մտքեր է փոխանակել տարածաշրջանային անվտանգային հարցերի շուրջ

ԱԱՏՄ-ն ստացել է տեղեկություններ, որ որոշ գործատուներ աշխատողներին պարտադրում են մասնակցել երթերի. ինչ պետք է իմանալ

Ոսկեպարի եկեղեցին գտնվում է ՀՀ ինքնիշխան տարածքում. Փաշինյանը՝ սահմանազատման արդյունքների մասին

Վարչապետը IWF նախագահին վստահեցրել է՝ կարվի ամեն ինչ՝ ծանրամարտի առաջնությունը բարձր մակարդակով կազմակերպելու համար

Խոշոր ավտովթար Շիրակի մարզում. հոսպիտալացվել է 6 քաղաքացի

Թուրքիայում ավելի քան 6 տարի ժամկետով 13 քուրդ քաղաքական գործիչ է դատապարտվել

Սրբազանի գլխավորած քարավանը 2 տարի առաջ «ցրցամ են տվել», հիմա կոորդինացնում են «նախկինները». Հարություն Մկրտչյան

Վեհափառն ասաց՝ գործող վարչապետը պետք է հեռանա, Ռոբերտ Քոչարյանը՝ ստանձնի պաշտոնը. Բաբաջանյանը զրույց է բացահայտել

Հայտնի են 4-րդ, 9-րդ և 12-րդ դասարանների աշակերտների ավարտական քննությունների օրերը

Վենետիկի հանձնաժողովի ներկայացուցիչների հետ քննարկվել է «Ազգային փոքրամասնությունների մասին» օրենքի նախագիծը

Ծանրամարտի աշխարհի 2027-ի առաջնությունն առաջինն է օլիմպիական մարզաձևից, որն անցկացվելու է Հայաստանում. Հարությունյան

Այո՛, ասել եմ՝ ձեռքերս կկտրեմ, այդ վերսիայով փաստաթուղթը չեմ ստորագրի, հիմա շատ կարևոր՝ էական բան է փոխվել. Փաշինյան

Զենքի գործադրմամբ խուլիգանություն Ամերիկյան համալսարանի մոտ. նախաձեռնվել է քրեական վարույթ, հայտնի է մեղադրվողը

Մհեր Գրիգորյանը և Իվանա Ժիվկովիչը քննարկել են Հայաստանում ՄԱԶԾ կողմից իրականացվող ծրագրերը

Մենք որդեգրել ենք Հայաստանում ինստիտուցիոնալ բարեփոխումների քաղաքականություն. Սիմոնյանը՝ Իվանա Ժիվկովիչին

ՀՀ-ում ԵՄ դիտորդական առաքելության կարգավիճակի մասին համաձայնագիրը մտել է ուժի մեջ

Պուտինը հինգերորդ անգամ պաշտոնապես ստանձնեց Ռուսաստանի Դաշնության նախագահի պաշտոնը (լուսանկարներ)