Մայրաքաղաքի «Երեւան» ձուլվածքով նստարանների մեծ մասը կոտրված են, որոշներն արդեն պիտանի չեն նստելու համար

Մայրաքաղաքի «Երեւան» ձուլվածքով նստարաններից շատերն արդեն բավականին հին են ու կոտրված: Երեւանի տարբեր հատվածներում հաճախ կարելի է տեսնել անգամ այնպիսիները, որոնք արդեն պիտանի չեն նստելու համար:

Երեւանի քաղաքապետարանը դրանց տեղադրման աշխատանքներն սկսել էր 2012 թվականին՝ յուրաքանչյուրի համար վճարելով մոտ 165 հազար դրամ, որոնք տեղադրվել էին Երեւանի վարչական շրջանների գլխավոր եւ երկրորդական փողոցներում, այգիներում ու պուրակներում:

«Երեւան» ձուլվածքով նստարանների տեղադրման ժամանակ երեւանցիները մեծ գոհունակությամբ նշում էին, որ դրանք նոր շունչ են հաղորդել մայրաքաղաքին: Իսկ այսօր արդեն ականատեսն ենք լինում անփույթ վերաբերմունքի պատճառով կոտրված, կեղտոտված ու անպիտան նստարանների: Մեր շրջայցի ժամանակ հանդիպեցինք դեպքերի, երբ մարդիկ նստարանին նստած՝ սնվել, ապա սննդի մնացորդները թողել էին այդտեղ ու հեռացել:

«Հայկական ժամանակը» Երեւանի քաղաքապետարանից հետաքրքրվեց, թե ինչո՞ւ չեն իրականացվում կոտրված նստարանների վերանորոգման կամ դրանք նորով փոխարինելու աշխատանքներ, քանի որ տեւական ժամանակ է, ինչ այդ խնդիրն առկա է եւ լուծում չի տրվում:

Մեր գրավոր հարցմանն ի պատասխան՝ քաղաքապետարանից հայտնել են, որ «Երեւան» ձուլվածքով նստարանների ընթացիկ սպասարկման, նորոգման ու բարեկարգման աշխատանքները հոգում են մայրաքաղաքի վարչական շրջանների ղեկավարների աշխատակազմերը: Նաեւ նշել են, որ մի քանի վարչական շրջաններում այդ գործընթացը տարվա ընթացքում իրականացվել է, այժմ էլ ընթանում է Կենտրոն վարչական շրջանում:

Քաղաքապետարանից նաեւ հատնել են, որ նախատեսվում է նոր տեսակի՝ թիկնակներով եւ առանց թիկնակների նստարանների տեղադրումն Օղակաձեւ զբոսայգում, Սարյան պուրակում եւ, ըստ անհրաժեշտության, քաղաքի այլ հատվածներում:

«Կոնկրետ ժամկետ այս պահին հնարավոր չէ նշել, բայց դա կլինի կարճ ժամանակահատվածում»,- մասնավորեցրել են քաղաքապետարանի լրատվության բաժնից:

Տպել
2862 դիտում

Ադրբեջանը պետք է հարգի մարդու իրավունքները․ Օլաֆ Շոլց

Ինչ նոր մահաբեր վտանգ է Ռուսաստանը փորձելու պարտադրել Հայաստանին․ Խզմալյանը մանրամասնում է

Էկոնոմիկայի նախկին փոխնախարար Անի Իսպիրյանի խափանման միջոցը վերացվել է

Առողջապահության նախարարը Գյումրիում խորհրդակցություն է անցկացրել, այցելել «Գյումրու» ԲԿ

Ռուսական խաղաղապահ գրեթե ողջ զորակազմը լքել է Լեռնային Ղարաբաղը․ մյուսները կհեռանան մինչև մայիսի վերջ

Բախում Կիրանցում․ ակցիայի մասնակիցներն արգելափակել էին առանց պետհամարանիշի մեքենայի ելքը

Էրդողանի այցը ԱՄՆ հետաձգվել է

Այն, որ Ռոբերտ Քոչարյանը ցիտում է ոմն «պայքարող» հոգևորականի, պարզ է դառնում, որ ռուբլիով վճարված են. Անի Խաչատրյան

Խաչատրյանը հայտնել է, որ ոստիկանական մեքենայով տեղափոխվել է բաժին ու տեղեկացել, որ ընթացակարգ չկա և բերման չի ենթարկվել

Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ քննարկվել են ԼՂ-ից բռնի տեղահանվածների բնակարանային ապահովման ծրագրին վերաբերող հարցերը

Սուրեն Պետրոսյանն ազատ է արձակվել

Անահիտ Ավանեսյանը Աշտարակի և Թալինի ԲԿ-ների վերազինման ուղղությամբ հանձնարարականներ է տվել

Հայ դպրոցականները 3 մեդալ են նվաճել Մենդելեևյան 58-րդ միջազգային օլիմպիադայում

Կոստանյանը Կատարի ԱԳՆ պետնախարարին է ներկայացրել «Խաղաղության խաչմերուկ»-ի սկզբունքները և պոտենցիալ հնարավորությունները

Հայրենիքի մեջ հայրենիք ենք փնտրել, մենք հիմա պետական գիտակցություն ենք մտնում նոր․ վարչապետ

Հարկադիր քարաթափում է իրականացվել Գեղարքունիքի և Կոտայքի մարզերում

Գագիկ Սուրենյանը նոր գրառում է արել

Հյուրանոցային համալիրում հայտնաբերվել է 2 օտարերկրացու մարմին, ևս 2 հոգի տեղափոխվել է հիվանդանոց․ ինչ է հայտնի

«Տոյոտա»-ն բախվել է կայանված «Մերսեդես բենց» մակնիշի ավտոմեքենային և շրջվել

Happy birthday love. Սուրեն Պապիկյանի կինը շնորհավորել է ամուսնու ծննդյան օրն ու համատեղ լուսանկար հրապարակել

Հայաստանի և Ադրբեջանի սահմանին կոորդինատների ճշգրտման աշխատանքների շրջանակներում 28 սահմանային սյուն է տեղադրվել

Ժամը 17։30-ի դրությամբ Երևանում փակ ճանապարհներ չկան, Սևան-Երևան ճանապարհի երթևեկությունը վերականգնվել է

ՀՀ-ն ստացել է խաղաղության պայմանագրի նախագծի վերաբերյալ ադրբեջանական կողմի առաջարկները. ԱԳՆ խոսնակ

«Կողմնակալ» փաստաթուղթ է․ Բաքուն Եվրախորհրդարանի բանաձևը միակողմանի է որակել

Պետական դավաճանություն կատարելու համար քրեական հետապնդում է հարուցվել ՀՀ 2 քաղաքացու նկատմամբ․ նրանք հետախուզվում են

Տավուշի և Ղազախի հատվածում սահմանազատման գործընթացը տեխնիկապես ավարտվել է. Արմեն Խաչատրյան․ «Ազատություն»

Դոլարն ու եվրոն թանկացել են․ ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան ապրիլի 26-ին

Պատգամավոր Արթուր Խաչատրյանը բերման է ենթարկվել

Գիշերել են ազատազրկվածների համար նախատեսված ազատ հիվանդասենյակներում․ ՔԿՀ 2 աշխատակից ազատվել է զբաղեցրած պաշտոնից

Բարձր ենք գնահատում Ադրբեջանի և Հայաստանի միջև բանակցությունները, խաղաղության հասնելու լավ հնարավորություններ կան․ Ալիև

Լևոն Տեր-Պետրոսյանը դուրս է գրվել հիվանդանոցից

Ոստիկաններն ու պարեկները կանխել են մի խումբ երիտասարդների վենդետան. կռվի երկու կողմերում հարազատ եղբայրներ են

Ժամը 15:30-ի դրությամբ Երևանում փակ ճանապարհներ չկան. ՆԳՆ

Գիշերային ժամերին խախտել են աղմուկի թույլատրելի շեմը, բռնություն կիրառել պարեկի հանդեպ․ Թորոսյանը տեսանյութ է հրապարակել

Պացիենտների վերջույթները կապել են սավաններով ու զուգագուլպաներով. չհայտարարված այց Սևանի հոգեկան առողջության կենտրոն

Հայաստանի ու Իտալիայի պատվիրակությունները քննարկել են ռազմական համագործակցությանը վերաբերող հարցեր

Հայտնի է «ՀՀ վարչապետի գավաթ» սեղանի թենիսի սիրողական մրցաշարի եզրափակչի օրը և պարգևների չափը

Հավատում ենք, որ այս տարի Ադրբեջանի և Հայաստանի միջև կստորագրվի խաղաղության պայմանագիր. Շոլց

Բեռլինում կայացել է Շոլց-Ալիև հանդիպումը

Աննա Հակոբյանը լուսանկարներ է հրապարակել Գյումրի կատարած այցից