Հոլիվուդյան աստղերը տարիներ առաջ և այսօր. նրանց դեմ ժամանակն անզոր է (լուսանկարներ)

23/10/2021 schedule18:30

«Հայկական ժամանակը» ներկայացնում է երգարվեստից եւ կինոինդուստրիայից հայտնի համաշխարհային մի քանի աստղերի, որոնք ժամանակի ընթացքում ակնհայտ ոճային փոփոխությունների են ենթարկվել։ Նրանց կողքին առանձնացրել ենք նաեւ անձանց, որոնք որեւէ փոփոխություն չեն կրել, չեն դիմել պլաստիկ միջամտությունների և, չնայած տարիքին, շարունակում են փայլել բեմերում իրենց գեղեցկությամբ:

Ջենիֆեր Լոպես. երգչուհի, դերասանուհի, մոդել, մայր կամ պարզապես Ջեյ Լո, եւ ամեն ինչ ասված է։ 52-ամյա Լոպեսն այն եզակիների թվում է, որն իր արտաքին տեսքում միջամտություններ գրեթե չի կատարել, սակայն երիտասարդ աստղերի կողքին նա փայլում է իր հմայքով:

Ավագ դպրոցի վերջին տարում Լոպեսին հայտնի է դառնում, որ ֆիլմում դեռահաս աղջիկների փոքր դերերի համար քասթինգ է հայտարարված։ Նա, մասնակցելով քասթինգին, հանդես է գալիս Քոնի Կեսերմանի «My Little Girl» ֆիլմում։

Դերը մարմնավորելուց հետո Լոպեսի մոտ ցանկություն է առաջանում ֆիլմասպարեզմում դառնալ հայտնի աստղ։ Նա ծնողներին պատմում է իր երազանքի մասին, սակայն Լոպեսի ծնողները դստեր ցանկությունը հիմարություն են համարում՝ ասելով՝ ոչ մի լատին երբևէ այդպիսի քայլի չի գնացել։

Այս տարաձայնությունները ստիպում են ապագա արտիստուհուն լքել իր հայրենի տունը և տեղափոխվել Մանհեթան, որտեղ էլ նա հիմք է դնում իր աստղային կարիերային։ 2001 թվականին Լոպեսը սկսում է հագուստներ մոդելավորել: Արտադրանքն անվանում՝ JLO:

Լոպեսը՝ երիտասարդ տարիքում

Մեր ժամանակների ամենավառ համաշխարհային աստղերից մեկը՝ երգչուհի, դերասանուհի Քրիստինա Ագիլերան, տարիների ընթացքում գրեթե անճանաչելի է դարձել։ Երիտասարդ տարիիքից նրա արվեստին հետեւողներն ու ճանաչողները կփաստեն, որ Ագիլերան կարծես բոլորովին այլ մարդ լինի հիմա։ Ի դեպ, երգչուհին նաև գիրացել է:

Ագիլերան՝ տարիներ առաջ

41-ամյա Ագիլերան արտաքինը տարիների ընթացքում բավականին փոփոխությունների է ենթարկել՝ դիմելով պլաստիկ վիրահատությունների՝ փարթամացնելով մարմնի բարեմասնությունները։

Երգչուհու առաջին պրոմոսինգլը՝ «Genie in a Bottle»-ը, հինգ շաբաթ շարունակ գլխավորել է «Billboard Hot 100» շքերթն ու արժանացել բազմաթիվ մրցանակների: «Rolling Stone» ամսագիրը Քրիստինային համարել է բոլոր ժամանակների 100 մեծագույն կատարողներից մեկը: Ի դեպ, Ագիլերան դարձել է այդ ցանկի ամենաերիտասարդ ներկայացուցիչը:

Նա հայտնի է նաեւ իր կատարած բարեգործություններով: Ագիլերան ԱՄՆ Պետական դեպարտամենտի կողմից պարգեւատրվել է սովի դեմ պայքարի գործում ունեցած իր ավանդի համար: Նա Պարենի համաշխարհային ծրագրի եւ ՄԱԿ-ի դեսպան է։

Երաժշտական աշխարհի ամենահայտնի եւ գեղեցիկ դիվաներից մեկը՝ Շակիրան (Շակիրա Իզաբել Մեբարակ Ռիփոլ), արդեն 44 տարեկան է: Շակիրա անունը արաբերենից թարգմանաբար նշանակում է «շնորհներով օժտված կին»: Երգչուհին իր մարմնի ամենագեղեցիկ մասը համարում է ուղեղը: Ի դեպ, նա 4 տարեկանից է հաճախել դպրոց: Արտիստուհու առանձնահատկություններից մեկն էլ այն է, որ նա համերգներին հաճախ ոտաբոբիկ է ներկայանում:

Շակիրան պորտապար պարել սովորել է իր լիանանացի տատիկից։ 2002 թվականին People ամսագիրը նրան անվանել է տարվա ամենասեքսուալ կին: Նրա հասակը 1․52 է։ Մարմնին որեւէ դաջվածք չունի։ Նա հավատացյալ է, չի օգտագործում ալկոհոլ, չի խմում սուրճ եւ չի ծխում:

Իսկ 33-ամյա երգչուհի Ադելը ծխելու պատճառով ստիպված է եղել 2011 թվականին կոկորդը վիրահատել: 2015-ին նա վերջնականապես թողել է ծխելը: Քաշի կտրուկ կորստից հետո Ադելն այժմ անճանաչելի է դարձել։ Չնայած կար ժամանակ, երբ նա խոստովանում էր, որ երբեք չի ցանկացել նիհարել եւ չի էլ ցանկանա:

Երգչուհին իր նախկին ընկերոջ հետ

Ադելը պատրաստվում է 6 տարվա դադարից հետո ներկայացնել իր նոր ալբոմը: Երգչուհու նախորդ ալբոմը՝ «25»-ը, թողարկվել է 2015 թվականին: Այդ տարիների ընթացքում նրա կյանքում շատ փոփոխություններ են եղել. հասցրել է ամուսնալուծվել ու բավական նիհարել: Նա մարզվում է շաբաթական 5 օր: Այժմ նա ֆիզիկական եւ հոգեբանական հիանալի վիճակում է:

Ադելը Գրեմմի բազմակի մրցանակիր է։ Նա 10 անգամ գրանցվել է Գինեսի ռեկորդների գրքում: Վերջին անգամ Ադելի անունը գրքում տեղ է գտել 2016 թ.-ին, երբ նրա Hello երգի հոլովակն ամենաարագը հավաքեց 1 միլիարդ դիտում:

33-ամյա Ռիհաննան համարվում է մեր օրերի ամենապահանջված արտիստուհիներից մեկը։ Նա իր նախկին համեստ կերպարից այժմ ակնհայտ տարբերվում է. դաջվածքներ, սանրվածքի փոփոխություն եւ քաշի ավելացում։

Ռիհաննան 16 տարեկանում հայրենիքից՝ Բարբարոսից, տեղափոխվել է ԱՄՆ՝ սկսելու երաժշտական կարիերան։ Հոր կախվածությունը ոգելիցից եւ մարիխուանայից շատ վատ է ազդել աղջկա մանկության վրա։

Ռիհաննայի ծնողները բաժանվել են, երբ նա դեռ 14 տարեկան է եղել: 7 տարեկանից մինչև ծնողների բաժանվելը նա տառապել է տանջալից գլխացավերով։ Բժիշկները կարծել են, թե աղջկա մոտ գլխուղեղի ուռուցք է և որոշ հետազոտություններ արել:

Երգչուհին մեծացել է համեստ տան մեջ, որտեղ հոր հետ հագուստի առևտրով է զբաղվել։
21-տարեկանում նա հանդիպել է հիփ-հոփ կատարող 19-ամյա Քրիս Բրաունին, որը պարբերաբար նրան ծեծել է եւ փախչել, բայց հետո ինքնակամ ներկայացել ոստիկանություն։ Դատարանը պատժել է նրան՝ 5 տարի պայմանական հսկողության տակ առնելով։ Այս ողբերգական դրվագի ավարտից եւ բաժանումից հետո Ռիհաննան կտրուկ կերպարանափոխվել է, դաջվածքներ արել իր վրա՝ փոքր ատրճանակներ երկու կողքերին եւ գրություն անրակին՝ Never a failure, always a lesson, որը թարգմանաբար նշանակում է՝ «Չկա սխալ, կա դաս»։

Մեր շարքը եզրափակում է ամենաերիտասարդ, սակայն ոչ պակաս տաղանդավոր երգչուհի, դերասանուհի, պրոդյուսեր եւ նորաձեւության դիզայներ Սելենա Գոմեսը։

Սելենան 29 տարեկան է։ Նա, ի տարբերություն նիհարելու մոլուցքով տառապող մի շարք հայտնիների, վերջին շրջանում երգչուհին բոլորովին չի կենտրոնանում իր ավելորդ քաշի վրա։

Երբեմնի նիհար եւ տարիքից ակնհայտ փոքր երեւացող Սելենան այժմ բավականին գիրացել է: Իր հարցազրույցներից մեկում նա խոստովանել է, որ վերջին շրջանում արել է բաներ, որոնք իրեն նման չէին: «Ես բարդույթներ ունեի՝ ավելի մեծահասակ տեսք ունենալու։ Իմ «Վերածնունդ» ալբոմի թողարկման ժամանակ զգում էի, որ պետք է մաիմինս ավելի շատ ցուցադրեմ»,- ասել է նա։

4 տարի առաջ Սելենան երիկամի փոխպատվաստման վիրահատության է ենթարկվել: Այդ ժամանակվանից ի վեր երգչուհին վստահ չէր սեփական մարմնի գեղեցկության վրա եւ փորձում էր թաքցնել վիրահատությունից հետո մնացած սպիերը: Վերջին մի քանի տարիների ընթացքում Սելենան հաղթահարել է դա և երկրպագուներին պատմել, որ արդեն լիովին ընդունել է և սիրում է իր նոր մարմինը:

Տպել
3065 դիտում

Կիրանց մեկնած մասնագետների հետ մեքենայում Մհեր Գրիգորյանը չի եղել․ փոխվարչապետի գրասենյակ

Ադրբեջանը պետք է հարգի մարդու իրավունքները․ Օլաֆ Շոլց

Ինչ նոր մահաբեր վտանգ է Ռուսաստանը փորձելու պարտադրել Հայաստանին․ Խզմալյանը մանրամասնում է

Էկոնոմիկայի նախկին փոխնախարար Անի Իսպիրյանի խափանման միջոցը վերացվել է

Առողջապահության նախարարը Գյումրիում խորհրդակցություն է անցկացրել, այցելել «Գյումրու» ԲԿ

Ռուսական խաղաղապահ գրեթե ողջ զորակազմը լքել է Լեռնային Ղարաբաղը․ մյուսները կհեռանան մինչև մայիսի վերջ

Բախում Կիրանցում․ ակցիայի մասնակիցներն արգելափակել էին առանց պետհամարանիշի մեքենայի ելքը

Էրդողանի այցը ԱՄՆ հետաձգվել է

Այն, որ Ռոբերտ Քոչարյանը ցիտում է ոմն «պայքարող» հոգևորականի, պարզ է դառնում, որ ռուբլիով վճարված են. Անի Խաչատրյան

Խաչատրյանը հայտնել է, որ ոստիկանական մեքենայով տեղափոխվել է բաժին ու տեղեկացել, որ ընթացակարգ չկա և բերման չի ենթարկվել

Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ քննարկվել են ԼՂ-ից բռնի տեղահանվածների բնակարանային ապահովման ծրագրին վերաբերող հարցերը

Սուրեն Պետրոսյանն ազատ է արձակվել

Անահիտ Ավանեսյանը Աշտարակի և Թալինի ԲԿ-ների վերազինման ուղղությամբ հանձնարարականներ է տվել

Հայ դպրոցականները 3 մեդալ են նվաճել Մենդելեևյան 58-րդ միջազգային օլիմպիադայում

Կոստանյանը Կատարի ԱԳՆ պետնախարարին է ներկայացրել «Խաղաղության խաչմերուկ»-ի սկզբունքները և պոտենցիալ հնարավորությունները

Հայրենիքի մեջ հայրենիք ենք փնտրել, մենք հիմա պետական գիտակցություն ենք մտնում նոր․ վարչապետ

Հարկադիր քարաթափում է իրականացվել Գեղարքունիքի և Կոտայքի մարզերում

Գագիկ Սուրենյանը նոր գրառում է արել

Հյուրանոցային համալիրում հայտնաբերվել է 2 օտարերկրացու մարմին, ևս 2 հոգի տեղափոխվել է հիվանդանոց․ ինչ է հայտնի

«Տոյոտա»-ն բախվել է կայանված «Մերսեդես բենց» մակնիշի ավտոմեքենային և շրջվել

Happy birthday love. Սուրեն Պապիկյանի կինը շնորհավորել է ամուսնու ծննդյան օրն ու համատեղ լուսանկար հրապարակել

Հայաստանի և Ադրբեջանի սահմանին կոորդինատների ճշգրտման աշխատանքների շրջանակներում 28 սահմանային սյուն է տեղադրվել

Ժամը 17։30-ի դրությամբ Երևանում փակ ճանապարհներ չկան, Սևան-Երևան ճանապարհի երթևեկությունը վերականգնվել է

ՀՀ-ն ստացել է խաղաղության պայմանագրի նախագծի վերաբերյալ ադրբեջանական կողմի առաջարկները. ԱԳՆ խոսնակ

«Կողմնակալ» փաստաթուղթ է․ Բաքուն Եվրախորհրդարանի բանաձևը միակողմանի է որակել

Պետական դավաճանություն կատարելու համար քրեական հետապնդում է հարուցվել ՀՀ 2 քաղաքացու նկատմամբ․ նրանք հետախուզվում են

Տավուշի և Ղազախի հատվածում սահմանազատման գործընթացը տեխնիկապես ավարտվել է. Արմեն Խաչատրյան․ «Ազատություն»

Դոլարն ու եվրոն թանկացել են․ ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան ապրիլի 26-ին

Պատգամավոր Արթուր Խաչատրյանը բերման է ենթարկվել

Գիշերել են ազատազրկվածների համար նախատեսված ազատ հիվանդասենյակներում․ ՔԿՀ 2 աշխատակից ազատվել է զբաղեցրած պաշտոնից

Բարձր ենք գնահատում Ադրբեջանի և Հայաստանի միջև բանակցությունները, խաղաղության հասնելու լավ հնարավորություններ կան․ Ալիև

Լևոն Տեր-Պետրոսյանը դուրս է գրվել հիվանդանոցից

Ոստիկաններն ու պարեկները կանխել են մի խումբ երիտասարդների վենդետան. կռվի երկու կողմերում հարազատ եղբայրներ են

Ժամը 15:30-ի դրությամբ Երևանում փակ ճանապարհներ չկան. ՆԳՆ

Գիշերային ժամերին խախտել են աղմուկի թույլատրելի շեմը, բռնություն կիրառել պարեկի հանդեպ․ Թորոսյանը տեսանյութ է հրապարակել

Պացիենտների վերջույթները կապել են սավաններով ու զուգագուլպաներով. չհայտարարված այց Սևանի հոգեկան առողջության կենտրոն

Հայաստանի ու Իտալիայի պատվիրակությունները քննարկել են ռազմական համագործակցությանը վերաբերող հարցեր

Հայտնի է «ՀՀ վարչապետի գավաթ» սեղանի թենիսի սիրողական մրցաշարի եզրափակչի օրը և պարգևների չափը

Հավատում ենք, որ այս տարի Ադրբեջանի և Հայաստանի միջև կստորագրվի խաղաղության պայմանագիր. Շոլց

Բեռլինում կայացել է Շոլց-Ալիև հանդիպումը