ԱԺ-ն ԿԲ խորհրդի անդամի պաշտոնում քննարկում է Արտակ Մանուկյանի թեկնածությունը. ինչ կենսագրություն ունի նա

Այսօր շարունակվում են ԱԺ քառօրյայի աշխատանքները: Կենտրոնական բանկի խորհրդի անդամի պաշտոնում քննարկում է Արտակ Մանուկյանի թեկնածությունը: 

Հանձնաժողովին Մանուկյանի թեկնածությունն առաջարկել է «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցությունը: Թեկնածուին ներկայացրեց հանձնաժողովի նախագահ Գևորգ Պապոյանը:

Մանուկյանը ծնվել է 1978թ. փետրվարի 15-ին Երեւանում:

1999-2001թթ. ծառայել է ՀՀ զինված ուժերում:

1999թ. ավարտել է Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանի համաշխարհային տնտեսագիտության ֆակուլտետը: Տնտեսագետ է:

2002թ.-ին ավարտել է  ՀՀ կառավարությանն առընթեր կառավարման եւ տնտեսական բարեփոխումների ինստիտուտի ասպիրանտուրան: Տնտեսագիտության թեկնածու, դոցենտ:

2005թ. ավարտել է Շվեյցարիայի միջազգային հետազոտությունների ինստիտուտի դիվանագիտական եւ 2007թ.՝ Եվրոպայի խորհրդի քաղաքական դասընթացների երեւանյան դպրոցները:

2003, 2005 եւ 2010թթ. հետազոտական աշխատանքներ է իրականացրել Քլիվլենդի ֆեդերալ ռեզերվային բանկում (ԱՄՆ), Պոտսդամի համալսարանում (Գերմանիա) եւ Դելավերի համալսարանում (ԱՄՆ):

1998-2007թթ. եղել է ՀՀ կառավարությանն առընթեր կառավարման եւ տնտեսական բարեփոխումների ինստիտուտի հետազոտական խմբերի ղեկավար:

2003-2004թթ.՝ «Երեւանի Գարեջուր» ՓԲԸ ավագ տնտեսագետ, գործադիր տնօրենի խորհրդական, ԱԺ պատգամավորի օգնական: 2006-2007թթ.՝ «Արմենիան Քափըր Փրոգրամ» ՓԲԸ պլանավորման եւ վերլուծության բաժնի պետ: 2004-2018թթ.՝ ՄԱԿ, ՀԲ, ԱԶԲ, Միջազգային համագործակցության ընկերության (GIZ), «Վորլդ Վիժն» միջազգային կազմակերպության հայաստանյան մասնաճյուղերի, «Կոնրադ Ադենաուեր» եւ «Ագրոբիզնեսի հետազոտությունների եւ կրթության միջազգային կենտրոն» հիմնադրամների փորձագետ: 2005-2008թթ. եղել է Եվրոպական կրթական տարածաշրջանային ակադեմիայի, 2007-2013թթ.՝ ՀՊՏՀ, 2011-2012թթ.՝ Հայաստանի ամերիկյան համալսարանի, 2016-2017թթ.՝ Հայաստանի ազգային ագրարարային համալսարանի Ագրոբիզնեսի ուսուցման կենտրոնի դասախոս:

2003-2018թթ.՝ միջազգային մի շարք ծրագրերի փորձագետ, խորհրդատու (Գերմանիա, Վրաստան, Շվեյցարիա)։ 2008-2016թթ.՝ «Թրանսփարենսի ինթերնեշնլ հակակոռուպցիոն կենտրոն»-ի պետական գնումների քաղաքականության փորձագետ:

2014-2015թթ.՝ Քրեակատարողական հիմնարկներում եւ մարմիններում հասարակական վերահսկողություն իրականացնող հասարակական դիտորդական խմբի հակակոռուպցիոն փորձագետ։

2015 թվականից Եվրոպայի խորհրդի քաղաքական դասընթացների երեւանյան դպրոցի փորձագետ է, հրավիրյալ դասախոս: 12.06.2018-14.01.2019թթ.՝ ՀՀ վարչապետի խորհրդական։

2017թ. մայիսից - 2017թ. նոյեմբեր՝ ՓՄՁ համագործակցության ասոցիացիա հկ նախագահ, Հակակոռուպցիոն դաշինքի անդամ, ԵՄ «Կառուցողական երկխոսության հանձնառություն» ծրագրի փորձագետ: 2017թ. «Հանրային քաղաքականության հետազոտությունների ազգային կենտրոն» հկ նախագահն է:

2018թ. դեկտեմբերի 9-ին ԱԺ պատգամավոր է ընտրվել «Իմ Քայլը» կուսակցությունների դաշինքի համապետական ընտրական ցուցակով:

Երկու մենագրության եւ ավելի քան 40 գիտական հրապարակումների հեղինակ է։ Շախմատի ազգային վարպետ, ProChessLeague շախմատի աշխարհի թիմային մրցաշարի հաղթող (2018թ.):

Ամուսնացած է, ունի երկու զավակ։

Տպել
877 դիտում

Ապագայի շատ կոնկրետ նախագիծ է դրվում սեղանին, Հայաստանի լինելիության հարցն է լուծվում. վարչապետ (տեսանյութ)

Դիլիջանում կին վարորդը «Տոյոտա»-ով բախվել է կայանված «Մերսեդես»-ին, այնուհետ՝ գլխիվայր շրջվել

Փոխվարչապետն ու ՎԶԵԲ տարածաշրջանային տնօրենը կարևորել են Երևանում եվրոպական բանկի տարեկան հանդիպման կազմակերպումը

Բագրատ սրբազանն օգտագործում է նույն խոսույթը, ինչ ՀԱՊԿ-ը, որն իրականում աղետ է Հայաստանի համար. Տարոն Չախոյան

ՀՀ-ն իր էներգառեսուրսը պետք է գնի այնտեղից, որտեղ ամենաէժանն է ու շահավետը. Թունյանը՝ Ադրբեջանից գազ գնելու մասին

Մի քանի օրից կարճատև տեղումները կվերադառնան Երևանում ու մարզերում

ՀՀ ֆինանսների նախարարն ու ԵՄ դեսպան Մարագոսը քննարկել են բռնի տեղահանված անձանց խնդիրները

Երևան-Էջմիածին ճանապարհի երթևեկությունը վերականգնվել է. ՆԳՆ-ն հայտնել է՝ ինչ վիճակ է մայրաքաղաքի փողոցներում

Մեծ Բրիտանիայի քրիստոնյա առաջնորդները կառավարությանը կոչ են արել ճանաչել Հայոց ցեղասպանությունը

ԼՂ-ի հայկական ներկայության բոլոր հետքերը ջնջելն Ալիևի վարչակարգի նախագիծն է․ Պետել

Մարմնամարզության երիտասարդների ԵԱ. Համլետ Մանուկյանն ու Մամիկոն Խաչատրյանը եզրափակչում են

Հաստատվել է ՄԻԵԴ-ի դատավորի պաշտոնում Հայաստանի թեկնածուների ցանկը

Ալիևը Գերմանիայում է. ինչ են քննարկելու Ադրբեջանի նախագահն ու Գերմանիայի կանցլերը

Եղբայրները հարվածել են Կառավարության դռանը, ջարդելով, գույքը վնասելով՝ ներխուժել շենք. նախաքննությունն ավարտվել է

Օտարերկրացի երիտասարդի մոտ թմրամիջոց է հայտնաբերվել. վերջինս ձերբակալվել է (տեսանյութ)

Բելառուսը հրապարակել է ռազմական դոկտրին, համաձայն որի՝ ագրեսիայի դեպքում օգնություն կցուցաբերի ՀԱՊԿ անդամներին

Բռնցքամարտի Եվրոպայի առաջնությունում Հայաստանը եզրափակչի 2 մասնակից կունենա

Երևանում ապամոնտաժվել է շուրջ 10.500 ինքնակամ գովազդ (տեսանյութ)

ԼՂ-ում տեղակայված թուրք-ռուսական համատեղ մշտադիտարկման կենտրոնը դադարեցրել է իր գործունեությունը

Երևանում փակ փողոցներ չկան․ ՆԳՆ ոստիկանություն

Ծեծկռտուք Երևանի դպրոցներից մեկում․ 14-ամյա տղաները ծեծել են համադասարանցուն, վերջինս տեղափոխվել է հիվանդանոց

Ինչպես օտարերկրյա քաղաքացիները պետք է մուտք գործեն «Ֆիզիկական անձանց էլեկտրոնային ծառայությունների միասնական համակարգ»

Նավուրի ճանապարհին իրականացվելու են հորատապայթեցման աշխատանքներ

Հայաստանում նոր ԱԷԿ-ի կառուցման հետազոտություններին ներգրավված են նաև ամերիկյան կազմակերպություններ. ՏԿԵ փոխնախարար

Երևանը դիտարկում է Հայաստանի ու Ադրբեջանի ԱԳ նախարարների հանդիպում կազմակերպելու Ղազախստանի առաջարկը. ԱԳՆ

Ոստիկանություն դիմած ռուս կանայք հայտնել են, թե «Հաղթանակ» զբոսայգու սեփականատերը հարվածել է իրենցից մեկին, թքել դեմքին

Վանաձորի նախկին քաղաքապետը կշարունակի մնալ կալանքի տակ

Պուտինը վերընտրվելուց հետո առաջին պաշտոնական այցը կկատարի. նա նշել է՝ որ երկիր է մեկնելու

Կոնվերս Բանկը միացել է Career City Fest-ին

Արաբական երկրները մերժել են Գազայի հարցով Թուրքիայի առաջարկը

Բարեկարգվել է Երևանի այգիներից ևս մեկը (տեսանյութ)

Մի քանի ժամով կհոսանքազրկվեն Երևանի ու 7 մարզի բազմաթիվ հասցեներ

Հացատանը բռնկված հրդեհի հետևանքով մասամբ այրվել են ավտոտնակն ու անասնագոմը

Նարեկ Մանասյանը հաղթել է Ադրբեջանը ներկայացնող բռնցքամարտիկին

Տեղի է ունեցել «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության նախաձեռնող խմբի նիստ․ Նիկոլ Փաշինյանը հանդես է եկել զեկույցով

Հրդեհ է բռնկվել ռեստորաններից մեկի ծխատարում

ԼՂ-ից բռնի տեղահանված ուսուցիչների օժանդակության ծրագրի գործողության ժամկետը երկարաձգվել է

ԱԳՆ-ում քննարկվել են Բրյուսելի եռակողմ հանդիպման ընթացքում ձեռք բերված պայմանավորվածություններին վերաբերող հարցերը

«Ակադեմիական քաղաք» ծրագիրը քննարկվել է մարզերում գործող ՀՀ պետական բուհերի ռեկտորների հետ

Բռնցքամարտի ԵԱ․ Բարեղամ Հարությունյանը եզրափակչում է