Դուք առաջինն էիք, նույնիսկ կաթոլիկներից առաջ, որ շնորհավորեցիք ինձ. Տեր Ռաֆայել Արքեպս Մինասյանը վարչապետին

Վարչապետ Նիկոլ Փաշինյանն այսօր ընդունել է Տանն Կիլիկիո Կաթողիկե Հայոց Կաթողիկոս Պատրիարք Արհ. Տ. Ռաֆայել Արքեպս Մինասյանին:

Այս մասին տեղեկացնում է ՀՀ վարչապետի աշխատակազմի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունը:

Վարչապետը ևս մեկ անգամ շնորհավորել է Ամենապատիվ և Գերերջանիկ Տեր Ռաֆայել Պետրոսին՝ Տանն Կիլիկիո Կաթողիկե Հայոց 21-րդ Կաթողիկոս Պատրիարք ընտրվելու կապակցությամբ և նշել.

«Հոգևոր հայր,

Ուրախ եմ Ձեզ տեսնելու համար, այս անգամ՝ նոր կարգավիճակով, և ուզում եմ նախևառաջ շնորհավորել Հայ Կաթողիկե եկեղեցու հովվապետ ընտրվելու առիթով: Մենք շատ բարձր ենք գնահատում Հայ Կաթողիկե եկեղեցու գործունեությունը մեր ժողովրդի ինքնության պահպանման և զարգացման գործում: Հանրահայտ է այն անուրանալի ներդրումը, որ արել են Հայ Կաթողիկե եկեղեցու ներկայացուցիչները Մխիթարյան միաբանությունում, Զմմառի միաբանությունում և այդպես շարունակ:

Շատ ուրախ եմ, որ Դուք ընտրվել եք Հայ Կաթողիկե եկեղեցու հովվապետ՝ հաշվի առնելով, որ Դուք վերջին 10 տարում, ըստ էության, գործունեություն եք ծավալել Հայաստանի Հանրապետությունում:

Իհարկե, ղեկավարելով Հայ Կաթողիկե եկեղեցու ավելի մեծ թեմ, բայց Ձեր հիմնական նստավայրը եղել է Հայաստանի Հանրապետությունում, ինչը նշանակում է, որ Դուք ավելի լավ եք տեղյակ Հայաստանի խնդիրներին, նրբություններին, առանձնահատկություններին: Կարծում եմ, որ Ձեր ընտրությունն այդ առումով ավելի կնպաստի մեր հետագա համագործակցությանը և այն առավել արդյունավետ դարձնելուն»:

Հայ Կաթողիկե եկեղեցու հովվապետն իր խոսքում նշել է.

«Պարոն վարչապետ,

Շատ շնորհակալ եմ Ձեր ազնիվ արտահայտությունների և զգացմունքների համար, և ես խորապես զգացված եմ նախևառաջ, որ Դուք առաջինն էիք, նույնիսկ կաթոլիկներից առաջ, որ շնորհավորեցիք ինձ այս նոր պաշտոնում ընտրվելու առիթով: Սրտիս մեջ պահում եմ, որ, ի վերջո, նկատվում եմ որպես ազգիս հարազատ զավակ՝ Ձեր մեջբերումով, և վստահ եղեք՝ այս բոլոր զոհողությունները, որ կրում եք, մեր սրտի մեջ են:

Մենք այլ բան չունենք անելու, քան Ձեզ աղոթքի մեջ հիշելը՝ հատուկ կերպով, որպեսզի ամենաբարի Աստված իսկապես կարողանա Ձեզ նեցուկ, պահապան լինել և առաջնորդի Ձեզ դեպի լավ, խաղաղ ափեր: Դա մեր ցանկությունն է, մեր հարազատ զգացմունքներն են Ձեր հանդեպ և նաև մեր հայրենիքի հանդեպ»:

Զրուցակիցները մտքեր են փոխանակել հայապահպանության, Հայաստան-Արցախ-Սփյուռք միասնության, պետություն-եկեղեցի կապերի ամրապնդման շուրջ, կարևորել աշխարհիկ և հոգևոր իշխանության համագործակցությունն այս ուղղությամբ: Վարչապետն ընդգծել է՝ Տանն Կիլիկիո Կաթողիկոսությունը մեծ դեր ունի մեր ժողովրդի հոգևոր արժեքների ամրապնդման, ազգային ինքնության, մշակութային ժառանգության պահպանման գործում, և ՀՀ կառավարությունը կշարունակի իր նպաստը բերել այդ գործին:

27819_b.jpg (684 KB)27820_b.jpg (726 KB)27818_b.jpg (587 KB)

Տպել
1419 դիտում

Կիրանցում ոստիկանությունը լուսաձայնային նռնակ կամ որևէ այլ հատուկ միջոց չի կիրառել․ ՆԳՆ

Կիրանց մեկնած մասնագետների հետ մեքենայում Մհեր Գրիգորյանը չի եղել․ փոխվարչապետի գրասենյակ

Ադրբեջանը պետք է հարգի մարդու իրավունքները․ Օլաֆ Շոլց

Ինչ նոր մահաբեր վտանգ է Ռուսաստանը փորձելու պարտադրել Հայաստանին․ Խզմալյանը մանրամասնում է

Էկոնոմիկայի նախկին փոխնախարար Անի Իսպիրյանի խափանման միջոցը վերացվել է

Առողջապահության նախարարը Գյումրիում խորհրդակցություն է անցկացրել, այցելել «Գյումրու» ԲԿ

Ռուսական խաղաղապահ գրեթե ողջ զորակազմը լքել է Լեռնային Ղարաբաղը․ մյուսները կհեռանան մինչև մայիսի վերջ

Բախում Կիրանցում․ ակցիայի մասնակիցներն արգելափակել էին առանց պետհամարանիշի մեքենայի ելքը

Էրդողանի այցը ԱՄՆ հետաձգվել է

Այն, որ Ռոբերտ Քոչարյանը ցիտում է ոմն «պայքարող» հոգևորականի, պարզ է դառնում, որ ռուբլիով վճարված են. Անի Խաչատրյան

Խաչատրյանը հայտնել է, որ ոստիկանական մեքենայով տեղափոխվել է բաժին ու տեղեկացել, որ ընթացակարգ չկա և բերման չի ենթարկվել

Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ քննարկվել են ԼՂ-ից բռնի տեղահանվածների բնակարանային ապահովման ծրագրին վերաբերող հարցերը

Սուրեն Պետրոսյանն ազատ է արձակվել

Անահիտ Ավանեսյանը Աշտարակի և Թալինի ԲԿ-ների վերազինման ուղղությամբ հանձնարարականներ է տվել

Հայ դպրոցականները 3 մեդալ են նվաճել Մենդելեևյան 58-րդ միջազգային օլիմպիադայում

Կոստանյանը Կատարի ԱԳՆ պետնախարարին է ներկայացրել «Խաղաղության խաչմերուկ»-ի սկզբունքները և պոտենցիալ հնարավորությունները

Հայրենիքի մեջ հայրենիք ենք փնտրել, մենք հիմա պետական գիտակցություն ենք մտնում նոր․ վարչապետ

Հարկադիր քարաթափում է իրականացվել Գեղարքունիքի և Կոտայքի մարզերում

Գագիկ Սուրենյանը նոր գրառում է արել

Հյուրանոցային համալիրում հայտնաբերվել է 2 օտարերկրացու մարմին, ևս 2 հոգի տեղափոխվել է հիվանդանոց․ ինչ է հայտնի

«Տոյոտա»-ն բախվել է կայանված «Մերսեդես բենց» մակնիշի ավտոմեքենային և շրջվել

Happy birthday love. Սուրեն Պապիկյանի կինը շնորհավորել է ամուսնու ծննդյան օրն ու համատեղ լուսանկար հրապարակել

Հայաստանի և Ադրբեջանի սահմանին կոորդինատների ճշգրտման աշխատանքների շրջանակներում 28 սահմանային սյուն է տեղադրվել

Ժամը 17։30-ի դրությամբ Երևանում փակ ճանապարհներ չկան, Սևան-Երևան ճանապարհի երթևեկությունը վերականգնվել է

ՀՀ-ն ստացել է խաղաղության պայմանագրի նախագծի վերաբերյալ ադրբեջանական կողմի առաջարկները. ԱԳՆ խոսնակ

«Կողմնակալ» փաստաթուղթ է․ Բաքուն Եվրախորհրդարանի բանաձևը միակողմանի է որակել

Պետական դավաճանություն կատարելու համար քրեական հետապնդում է հարուցվել ՀՀ 2 քաղաքացու նկատմամբ․ նրանք հետախուզվում են

Տավուշի և Ղազախի հատվածում սահմանազատման գործընթացը տեխնիկապես ավարտվել է. Արմեն Խաչատրյան․ «Ազատություն»

Դոլարն ու եվրոն թանկացել են․ ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան ապրիլի 26-ին

Պատգամավոր Արթուր Խաչատրյանը բերման է ենթարկվել

Գիշերել են ազատազրկվածների համար նախատեսված ազատ հիվանդասենյակներում․ ՔԿՀ 2 աշխատակից ազատվել է զբաղեցրած պաշտոնից

Բարձր ենք գնահատում Ադրբեջանի և Հայաստանի միջև բանակցությունները, խաղաղության հասնելու լավ հնարավորություններ կան․ Ալիև

Լևոն Տեր-Պետրոսյանը դուրս է գրվել հիվանդանոցից

Ոստիկաններն ու պարեկները կանխել են մի խումբ երիտասարդների վենդետան. կռվի երկու կողմերում հարազատ եղբայրներ են

Ժամը 15:30-ի դրությամբ Երևանում փակ ճանապարհներ չկան. ՆԳՆ

Գիշերային ժամերին խախտել են աղմուկի թույլատրելի շեմը, բռնություն կիրառել պարեկի հանդեպ․ Թորոսյանը տեսանյութ է հրապարակել

Պացիենտների վերջույթները կապել են սավաններով ու զուգագուլպաներով. չհայտարարված այց Սևանի հոգեկան առողջության կենտրոն

Հայաստանի ու Իտալիայի պատվիրակությունները քննարկել են ռազմական համագործակցությանը վերաբերող հարցեր

Հայտնի է «ՀՀ վարչապետի գավաթ» սեղանի թենիսի սիրողական մրցաշարի եզրափակչի օրը և պարգևների չափը

Հավատում ենք, որ այս տարի Ադրբեջանի և Հայաստանի միջև կստորագրվի խաղաղության պայմանագիր. Շոլց