Ենթակառուցվածքների զարգացման և համայնքային ճանապարհների բարելավման հայկական առաջարկները ներկայացվել են ֆրանսիական կողմին

ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարի տեղակալներ Արմեն Սիմոնյանը և Քրիստինե Ղալեչյանը ընդունել են Զարգացման ֆրանսիական գործակալության պատվիրակությանը՝ տրանսպորտային ծրագրերի գլխավոր ինժեներ Առնո Դեմարշելիեի գլխավորությամբ:

Հանդիպման նպատակն էր քննարկել ենթակառուցվածքների զարգացման և համայնքային ճանապարհների բարելավման ուղղությամբ հայկական կողմի առաջարկները, որոնք մայիսին ներկայացվել էին հայ-ֆրանսիական տնտեսական համագործակցության աշխատանքային խմբին:

ՏԿԵ նախարարի տեղակալ Արմեն Սիմոնյանը, ողջունելով հյուրերին, իր պատրաստակամությունն է հայտնել քննարկել ենթակառուցվածքների զարգացման ոլորտում նախարարության առաջարկները և ֆրանսիական կողմի հետ փոխանակվել անհրաժեշտ տեղեկատվությամբ: Մասնավորապես խոսքը վերաբերում է «Զվարթնոց» օդանավակայանից դեպի Երևան արագընթաց գնացքի երթուղուն և Վանաձորից Ֆիոլետովո մոտ 40 կմ երկաթուղային նոր գծի կառուցմանը:

Քննարկվել են ծրագրի տեխնիկական հնարավորություններին, ֆինանսատնտեսական առումով նպատակահարմարությանը վերաբերող հարցեր։ Պայմանավորվածություն է ձեռք բերվել ֆրանսիական կողմին հետաքրքրող հարցերը դիտարկել Ա․ Դեմարշելիեի հաջորդ այցի ընթացքում՝ տեղում այցելություն կազմակերպելով:

Անդրադարձ է կատարվել գյուղական ճանապարհների բարեկարգման նախագծին: Ճանապարհաշինության ոլորտը համակարգող ՏԿԵ նախարարի տեղակալ Քրիստինե Ղալեչյանը ներկայացրել է Հայաստանում գյուղական ճանապարհների կարիքները՝ ընդգծելով, որ որպես համայնքներում կյանքի որակի վրա անմիջականորեն ազդեցություն ունեցող ոլորտ՝ այն շարունակում է մնալ ՀՀ կառավարության առաջնահերթությունների ցանկում:

Ք. Ղալեչյանը նշել է, որ վերջին տարիներին ճանապարհաշինական աշխատանքները հիմնականում ուղղված են եղել հանրապետական և միջպետական նշանակության ճանապարհների վերանորոգմանը, ներկայումս արդիական է դարձել տեղական նշանակության ճանապարհների բարեկարգման հարցը:

Նրա խոսքով՝ ՀԲ-ի 2018-2019 թթ. հետազոտության արդյունքներով՝ Հայաստանի տեղական նշանակության 3806 կմ ճանապարհներից միայն 42 տոկոսն է ասֆալտապատ, և միայն 26 տոկոսն է լավ վիճակում, այս առումով կառավարությունը բաց է տարբեր ձևաչափով համագործակցության համար:

Հանդիպման ընթացքում Զարգացման ֆրանսիական գործակալության ներկայացուցիչները նշել են, որ ենթակառուցվածքների զարգացման ծրագրերը, մասնավորապես՝ գյուղական ճանապարհների ոլորտը, իրենց հետաքրքրությունների շրջանակում է, և պատրաստ են համագործակցել թե՛ ՀԲ-ի ծրագրերի շրջանակում, որի հետ ՀՀ կառավարությունն արդյունավետ համագործակցության փորձ ունի և թե՛ երկկողմ ձևաչափով:

Տպել
651 դիտում

Կիրանցում ոստիկանությունը լուսաձայնային նռնակ կամ որևէ այլ հատուկ միջոց չի կիրառել․ ՆԳՆ

Կիրանց մեկնած մասնագետների հետ մեքենայում Մհեր Գրիգորյանը չի եղել․ փոխվարչապետի գրասենյակ

Ադրբեջանը պետք է հարգի մարդու իրավունքները․ Օլաֆ Շոլց

Ինչ նոր մահաբեր վտանգ է Ռուսաստանը փորձելու պարտադրել Հայաստանին․ Խզմալյանը մանրամասնում է

Էկոնոմիկայի նախկին փոխնախարար Անի Իսպիրյանի խափանման միջոցը վերացվել է

Առողջապահության նախարարը Գյումրիում խորհրդակցություն է անցկացրել, այցելել «Գյումրու» ԲԿ

Ռուսական խաղաղապահ գրեթե ողջ զորակազմը լքել է Լեռնային Ղարաբաղը․ մյուսները կհեռանան մինչև մայիսի վերջ

Բախում Կիրանցում․ ակցիայի մասնակիցներն արգելափակել էին առանց պետհամարանիշի մեքենայի ելքը

Էրդողանի այցը ԱՄՆ հետաձգվել է

Այն, որ Ռոբերտ Քոչարյանը ցիտում է ոմն «պայքարող» հոգևորականի, պարզ է դառնում, որ ռուբլիով վճարված են. Անի Խաչատրյան

Խաչատրյանը հայտնել է, որ ոստիկանական մեքենայով տեղափոխվել է բաժին ու տեղեկացել, որ ընթացակարգ չկա և բերման չի ենթարկվել

Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ քննարկվել են ԼՂ-ից բռնի տեղահանվածների բնակարանային ապահովման ծրագրին վերաբերող հարցերը

Սուրեն Պետրոսյանն ազատ է արձակվել

Անահիտ Ավանեսյանը Աշտարակի և Թալինի ԲԿ-ների վերազինման ուղղությամբ հանձնարարականներ է տվել

Հայ դպրոցականները 3 մեդալ են նվաճել Մենդելեևյան 58-րդ միջազգային օլիմպիադայում

Կոստանյանը Կատարի ԱԳՆ պետնախարարին է ներկայացրել «Խաղաղության խաչմերուկ»-ի սկզբունքները և պոտենցիալ հնարավորությունները

Հայրենիքի մեջ հայրենիք ենք փնտրել, մենք հիմա պետական գիտակցություն ենք մտնում նոր․ վարչապետ

Հարկադիր քարաթափում է իրականացվել Գեղարքունիքի և Կոտայքի մարզերում

Գագիկ Սուրենյանը նոր գրառում է արել

Հյուրանոցային համալիրում հայտնաբերվել է 2 օտարերկրացու մարմին, ևս 2 հոգի տեղափոխվել է հիվանդանոց․ ինչ է հայտնի

«Տոյոտա»-ն բախվել է կայանված «Մերսեդես բենց» մակնիշի ավտոմեքենային և շրջվել

Happy birthday love. Սուրեն Պապիկյանի կինը շնորհավորել է ամուսնու ծննդյան օրն ու համատեղ լուսանկար հրապարակել

Հայաստանի և Ադրբեջանի սահմանին կոորդինատների ճշգրտման աշխատանքների շրջանակներում 28 սահմանային սյուն է տեղադրվել

Ժամը 17։30-ի դրությամբ Երևանում փակ ճանապարհներ չկան, Սևան-Երևան ճանապարհի երթևեկությունը վերականգնվել է

ՀՀ-ն ստացել է խաղաղության պայմանագրի նախագծի վերաբերյալ ադրբեջանական կողմի առաջարկները. ԱԳՆ խոսնակ

«Կողմնակալ» փաստաթուղթ է․ Բաքուն Եվրախորհրդարանի բանաձևը միակողմանի է որակել

Պետական դավաճանություն կատարելու համար քրեական հետապնդում է հարուցվել ՀՀ 2 քաղաքացու նկատմամբ․ նրանք հետախուզվում են

Տավուշի և Ղազախի հատվածում սահմանազատման գործընթացը տեխնիկապես ավարտվել է. Արմեն Խաչատրյան․ «Ազատություն»

Դոլարն ու եվրոն թանկացել են․ ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան ապրիլի 26-ին

Պատգամավոր Արթուր Խաչատրյանը բերման է ենթարկվել

Գիշերել են ազատազրկվածների համար նախատեսված ազատ հիվանդասենյակներում․ ՔԿՀ 2 աշխատակից ազատվել է զբաղեցրած պաշտոնից

Բարձր ենք գնահատում Ադրբեջանի և Հայաստանի միջև բանակցությունները, խաղաղության հասնելու լավ հնարավորություններ կան․ Ալիև

Լևոն Տեր-Պետրոսյանը դուրս է գրվել հիվանդանոցից

Ոստիկաններն ու պարեկները կանխել են մի խումբ երիտասարդների վենդետան. կռվի երկու կողմերում հարազատ եղբայրներ են

Ժամը 15:30-ի դրությամբ Երևանում փակ ճանապարհներ չկան. ՆԳՆ

Գիշերային ժամերին խախտել են աղմուկի թույլատրելի շեմը, բռնություն կիրառել պարեկի հանդեպ․ Թորոսյանը տեսանյութ է հրապարակել

Պացիենտների վերջույթները կապել են սավաններով ու զուգագուլպաներով. չհայտարարված այց Սևանի հոգեկան առողջության կենտրոն

Հայաստանի ու Իտալիայի պատվիրակությունները քննարկել են ռազմական համագործակցությանը վերաբերող հարցեր

Հայտնի է «ՀՀ վարչապետի գավաթ» սեղանի թենիսի սիրողական մրցաշարի եզրափակչի օրը և պարգևների չափը

Հավատում ենք, որ այս տարի Ադրբեջանի և Հայաստանի միջև կստորագրվի խաղաղության պայմանագիր. Շոլց