Քասախի համայնքապետը կկալանավորվի

Քասախ համայնքի ղեկավար, «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Աննա Մկրտչյանի հորը՝ Արա Մկրտչյանին, կալանավորելու որոշում է կայացվել։

Տեղեկությունը «Հայկական ժամանակին» փոխանցեց ՀՀ քննչական կոմիտեի մամուլի խոսնակ Վարդան Թադևոսյանը։

Թադևոսյանն ընդգծեց՝ նախաքննության սկզբում դատարանը մերժել էր կոմիտեի՝ Մկրտչյանին կալանավորելու միջնորդությունը։ Որոշումը, սակայն, ՀՀ գլխավոր դատախազությունը բողոքարկել էր Վերաքննիչ դատարան, որն էլ բավարարվել է:

Քննությամբ ձեռք բերված փաստական տվյալների համաձայն՝ Քասախ համայնքի ղեկավարը, 1996թ.-ից զբաղեցնելով նշված պաշտոնը, 2003թ. հոկտեմբեր-նոյեմբեր ամիսներին իր պաշտոնեական դիրքը ծառայության շահերին հակառակ օգտագործելով, նշված համայնքում գտնվող գերեզմանատներով ծանրաբեռնված 11,6 հա հողատարածքը նույն համայնքի բնակչին վարձակալությամբ տրամադրելու, ապա նաև վերջինիս օտարելու նպատակով, կազմել և շրջանառության մեջ է դրել իրականությանը չհամապատասխանող տեղեկություններ պարունակող կեղծ տեղեկանք ու հողատարածքի ուրվագծային հատակագիծը, ըստ որոնց՝ վերոնշյալ հողատարածքը ներկայացվել է որպես գյուղատնտեսական նշանակության 5-րդ կարգի արոտավայր՝ թաքցնելով այդ հողատարածքում գերեզմանոցների առկայության հանգամանքը։

Ապա համայնքի ղեկավարի հանձնարարությամբ կազմվել են հողամասերն աճուրդով վաճառելու մասին կեղծ արձանագրություններ, որոնք ստորագրվել են վերջինիս, արձանագրողի և իբրև գնորդ հանդիսացող իր մտերիմների կողմից: Հիմք ընդունելով իբրև թե կայացած աճուրդի արդյունքները՝ համայնքի ղեկավարը կայացրել է որոշումներ՝ իբրև թե աճուրդում հաղթող ճանաչված անձանց հետ առուծախի պայմանագիր կնքելու մասին, որից հետո կնքվել են նշված հողամասերի առքուվաճառքի պայմանագրերը, և նշված հողամասերը օտարվել են վերոնշյալ քաղաքացիներին:

Արդյունքում համայնքի և հողատարածքները ձեռք բերած անձանց իրավունքներին և օրինական շահերին անզգուշությամբ պատճառվել է ծանր հետևանքներ առաջացրած՝ ընդհանուր 43.064.000 ՀՀ դրամի էական վնաս:

Քննությամբ պարզվել է նաև, որ Կոտայքի մարզի Քասախ համայնքի բնակիչը 1993թ. նույն համայնքում կառուցված շինությունը, որի դիմացի հատվածում եղել է 17 քմ մակերեսով ապօրինի շինություն, վերջնական ավարտին չհասցնելով այն՝ 2012թ. առուվաճառքի պայմանագրով վաճառել է համայնքի մեկ այլ բնակչի։

Վերջինիս որդին, որը փաստացի տիրապետում է նշված գույքը, 2015թ. բանավոր դիմել է Քասախ համայնքի ղեկավարին՝ ապօրինի կառուցված՝ վերոնշյալ 17 քմ տարածքի շինարարությունը շարունակելու և ավարտին հասցնելու համար, ինչին վերջինս բանավոր համաձայնություն է տվել և չի իրականացրել «Տեղական ինքնակառավարման մասին» ՀՀ օրենքով սահմանված իր լիազորությունները, այն է՝ չի կանխարգելել և կասեցրել ինքնակամ կառույցի շարունակվող շինարարությունը, որի արդյունքում էլ 2015թ. վերջնական ավարտին է հասցվել ապօրինի շինարարությունը:

2020թ. տեղեկանալով, որ վերը նշված առերևույթ հանցագործության վերաբերյալ քննվում է քրեական գործ՝ համայնքի ղեկավարը փորձել է շրջանցել իր՝ նախկինում կատարած անօրինականությունը և միայն 2020թ. հունիսի 2-ին կայացրել է համայնքի բնակչին վարչական պատասխանատվության ենթարկելու մասին որոշում:

Ձեռք բերված բավարար ապացույցների համակցությամբ՝ Քասախ համայնքի ղեկավարը մեղադրվում է պաշտոնեական լիազորությունները չարաշահելու, պաշտոնեական կեղծիքի և պետական կամ համայնքային uեփականություն հանդիսացող հողամաuերի ինքնակամ զավթման համար։

Տպել
1454 դիտում

Հայտնի են «Եվրատեսիլի» եզրափակիչ անցած առաջին 10 երկրները. Ադրբեջանը չի անցել եզրափակիչ

Գևորգ Պապոյանը կգործուղվի ԱՄՆ

Առաջին անգամ Լոռու մարզում հայտնաբերվել է հազվագյուտ սև արագիլի բույն (լուսանկար)

Հայկական բժշկական ասոցիացիան չի միացել Բագրատ սրբազանի շարժմանը. հայտարարություն

Շինհրապարակներում հայտնաբերվել են սահմանված չափորոշիչների խախտումներ (տեսանյութ)

ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարը դիմել է Իսրայելին

Եթե գյուղապետերը չեն գտնում, որ փրկության խնդիր կա, ի՞նչ են կասեցնում և ո՞ւմ են փրկում. Սաֆարյան

Հայտնաբերվել է հրազենային վնասվածքով պայմանագրային զինծառայողի դի

Բախվել են մեքենաներ, կան տուժածներ (լուսանկար)

Չի բացառվում, որ մայիսի 9-ին Ռոբերտ Քոչարյանը՝ կաթողիկոսի ուղեկցությամբ, գա հրապարակ. Անի Խաչատրյան

Երկրաշարժ Հայաստանի տարածքում

Բելառուսն ակնթարթորեն կպատասխանի իր դեմ ցանկացած ռազմական ագրեսիայի. Լուկաշենկո

22-ամյա երիտասարդը մարմնական վնասվածքներ է հասցրել շտապօգնության բժշկին և վարորդին

Ինչպես է Բագրատ արքեպիսկոպոսի աջակից Վանեցյանը մեկնում Հայաստանից

Ֆինանսների նախարարի գլխավորած պատվիրակությունը շարունակել է հանդիպումները ԱԶԲ 57-րդ տարեկան հանդիպման շրջանակներում

Վերընտրվելուց հետո Պուտինը ստորագրել է ավանդական դարձած առաջին հրամանագրերը

Երևանում ավտոբուս է հրդեհվել

Որդին բութ գործիքով հարվածներ է հասցրել 83-ամյա մորը, որը հիվանդանոցում մահացել է

Ոստիկանները հեռացել են Կիրանցից

Կիրանցի և Ոսկեպարի վարչական ղեկավարները մանրամասներ են հայտնել սահմանազատման գործընթացի մասին

Ալիևն ու Ռայիսին կմասնակցեն Իրանի և Ադրբեջանի սահմանին կառուցված ամբարտակի բացմանը

Լարսը բեռնատարների համար փակ է

Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախումբը հյուրախաղերով հանդես կգա ԱՄՆ-ում

Միրզոյանը Հունգարիայի ԱԺ փոխխոսնակի հետ մտքեր է փոխանակել տարածաշրջանային անվտանգային հարցերի շուրջ

ԱԱՏՄ-ն ստացել է տեղեկություններ, որ որոշ գործատուներ աշխատողներին պարտադրում են մասնակցել երթերի. ինչ պետք է իմանալ

Ոսկեպարի եկեղեցին գտնվում է ՀՀ ինքնիշխան տարածքում. Փաշինյանը՝ սահմանազատման արդյունքների մասին

Վարչապետը IWF նախագահին վստահեցրել է՝ կարվի ամեն ինչ՝ ծանրամարտի առաջնությունը բարձր մակարդակով կազմակերպելու համար

Խոշոր ավտովթար Շիրակի մարզում. հոսպիտալացվել է 6 քաղաքացի

Թուրքիայում ավելի քան 6 տարի ժամկետով 13 քուրդ քաղաքական գործիչ է դատապարտվել

Սրբազանի գլխավորած քարավանը 2 տարի առաջ «ցրցամ են տվել», հիմա կոորդինացնում են «նախկինները». Հարություն Մկրտչյան

Վեհափառն ասաց՝ գործող վարչապետը պետք է հեռանա, Ռոբերտ Քոչարյանը՝ ստանձնի պաշտոնը. Բաբաջանյանը զրույց է բացահայտել

Հայտնի են 4-րդ, 9-րդ և 12-րդ դասարանների աշակերտների ավարտական քննությունների օրերը

Վենետիկի հանձնաժողովի ներկայացուցիչների հետ քննարկվել է «Ազգային փոքրամասնությունների մասին» օրենքի նախագիծը

Ծանրամարտի աշխարհի 2027-ի առաջնությունն առաջինն է օլիմպիական մարզաձևից, որն անցկացվելու է Հայաստանում. Հարությունյան

Այո՛, ասել եմ՝ ձեռքերս կկտրեմ, այդ վերսիայով փաստաթուղթը չեմ ստորագրի, հիմա շատ կարևոր՝ էական բան է փոխվել. Փաշինյան

Զենքի գործադրմամբ խուլիգանություն Ամերիկյան համալսարանի մոտ. նախաձեռնվել է քրեական վարույթ, հայտնի է մեղադրվողը

Մհեր Գրիգորյանը և Իվանա Ժիվկովիչը քննարկել են Հայաստանում ՄԱԶԾ կողմից իրականացվող ծրագրերը

Մենք որդեգրել ենք Հայաստանում ինստիտուցիոնալ բարեփոխումների քաղաքականություն. Սիմոնյանը՝ Իվանա Ժիվկովիչին

ՀՀ-ում ԵՄ դիտորդական առաքելության կարգավիճակի մասին համաձայնագիրը մտել է ուժի մեջ

Պուտինը հինգերորդ անգամ պաշտոնապես ստանձնեց Ռուսաստանի Դաշնության նախագահի պաշտոնը (լուսանկարներ)