Արթուր Դավթյանն աշխատանքային քննարկման նպատակով այցելել է Շիրակի մարզ

ՀՀ գլխավոր դատախազ Արթուր Դավթյանն այցելել է Գյումրի: Շիրակի մարզի դատախազությունում իրավապահ մարմինների մարզային ստորաբաժանումների ղեկավարների, մարզի դատախազության դատախազների մասնակցությամբ նա անցկացրել է խորհրդակցություն՝ 2021թ. ընթացքում մարզում հանցավորության դեմ պայքարի, մարզի դատախազության աշխատանքների արդյունքների քննարկման նպատակով:

Այս մասին տեղեկացնում է ՀՀ Գլխավոր դատախազությունը:

Խորհրդակցությանը մասնակցել են նաև Արցախի Հանրապետության գլխավոր դատախազ Գուրգեն Ներսիսյանը, ինչպես նաև ՀՀ Շիրակի մարզպետ Նազելի Բաղդասարյանը:

Շիրակի մարզի դատախազ Գուրգեն Գրիգորյանը զեկուցել է, որ 2021թ. ընթացքում մարզում արձանագրվել է հանցագործություն­ների 1324 դեպք, որը նախորդ տարվա համեմատ ավելի է 65-ով կամ 5,2%-ով: Զուգահեռ 6.5 տոկոսային կետով աճել է նաև հանցագործությունների բացահայտման ցուցանիշը՝ կազմելով 67.7%:

50%-ով նվազել են առանձնապես ծանր հանցագործությունների դեպքերը, ընդ որում, այս բնույթի հանցագործությունների բացահայտման ցուցանիշն էապես բարելավվել է՝ 2020թ. 53.3 %-ի դիմաց կազմելով 77.8 %: Մարզում արձանագրվել է սպանության 5 և սպանության փորձի 2 դեպք, որոնք բացահայտվել են: 16.9%-ով նվազել են ծանր հանցագործությունները, իսկ միջին ծանրության հանցագործություններն ավելացել են 8.5%-ով։

Գողության դեպքերը նվազել են 15.9%-ով, ընդ որում՝ զգալիորեն՝ 43.1%-ով նվազել են բնակարանային գողությունները: Մարզի դատախազը դա պայմանավորել է այս բնույթի հանցագործությունների կանխարգելման ուղղությամբ դատախազության նախաձեռնությամբ ոստիկանության և ՏԻՄ-ների հետ գործակցությամբ իրականացված զգալի աշխատանքներով։

Արձանագրվել է մարմնական վնասվածքներով ՃՏՊ 229 դեպք, որոնց արդյունքում 316 անձ ստացել է տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ: Դրանցից 13-ի հետևանքով մահացել է 20 անձ: Մահվան ելքով ՃԵԿ խախտումներն աճել են 62.5%-ով։ Վերջինիս նպաստել են ինչպես իրավախախտումների կանխման ուղղությամբ գործուն միջոցներ չձեռնարկելը, ոստիկանության վերակարգերը ոչ արդյունավետ տեղաբաշխելը, այնպես էլ տրանսպորտային միջոցների վարորդների կողմից ՃԵԿ-երը դիտավորությամբ և տարատեսակ միջոցներով խախտելու հանգամանքները:

ՀՀ գլխավոր դատախազը շեշտել է մարզի դատախազության կողմից այս բնույթի հանցագործությունների կանխարգելման ուղղությամբ միջոցառումների առավել խիստ համակարգման անհրաժեշտությունը: Նա հանձնարարել է քարտեզագրել ՃԵԿ հանցավոր դեպքերը, առանձնացնել մայրուղիների, միջհամայնքային և ներհամայնքային ճանապարհների բոլոր ռիսկային հատվածները, վերլուծել դրանցից յուրաքանչյուրի պատճառները, դրանց վերացմանն ուղղված կոնկրետ առաջարկություններով միջնորդագրեր ներկայացնել իրավասու մարմիններին և հետևել դրանց կատարմանը:

Ընդհանրապես հանցագործությունները ծնող պատճառների վերացման նպատակով 2021թ. դատախազության դատախազների կողմից իրավասու մարմիններին, կազմակերպություններին ներկայացվել է 61 միջնորդագիր, որոնց արդյունքում առանձին ուղղություններով ուժեղացվել է ոստիկանության հսկողությունը, թերացած պաշտոնատար անձինք ենթարկվել են կարգապահական պատասխանատվության:

Բացի այդ, դատախազության դատախազների կողմից 2021թ. 104 քրեական գործով վարույթն իրականացնող մարմնին տրվել է 158 գրավոր ցուցում, իսկ հետաքննության մարմիններին՝ օպերատիվ-հետախուզական միջոցառումներ կատարելու, նախաքննական մարմնի հետ սերտ համագործակցություն ապահովելու 43 հանձնարարական:

Արթուր Դավթյանը հանձնարարել է կոնկրետ գործողություններ մատնանշող ցուցումների և հանձնարարությունների քանակն ավելացնել՝ դրանով նպաստելով բազմակողմանի, լրիվ և օբյեկտիվ քննությունների որակի բարձրացմանը:

2021թ. ընթացքում մարզի դատախազության դատախազների կողմից հարուցվել է 42 քրեական գործ, որոնցից 4-ը՝ բողոքի քննարկման արդյունքում: Դատախազների կողմից կայացվել է անձանց նկատմամբ խափանման միջոցը վերացնելու մասին 5, քրեական գործով վարույթը կասեցնելու մասին որոշումը վերացնելու մասին 2, քրեական գործով վարույթը կարճելու մասին որոշումը վերացնելու մասին՝ 7, քրեական դատավարությանը մասնակցելուց հեռացնելու մասին՝ 8 որոշում: Դատախազների հաստատած մեղադրական եզրակացություններով 243 քրեական գործ՝ 309 անձի վերաբերյալ, ուղարկվել է դատարան, ինչը շուրջ 15%-ով ավելի է 2020թ. համեմատ:

Խորհրդակցության ընթացքում քննարկվել են նաև մարզի դատախազության կողմից պետական շահերի պաշտպանության գործառույթի շրջանակում կատարված ուսումնասիրությունների արդյունքները: 2021թ. ընթացքում պետական շահերի պաշտպանության հայց հարուցելու նպատակով մարզի դատախազության դատախազների կողմից կատարվել է 324 ուսումնասիրություն: Հայտնաբերվել են խախտումներ, որոնցից մեկով քրեական գործ է հարուցվել: Ուսումնասիրությունները վերաբերել են պետական և հանրային գույքի պահպանության, մասնավորեցման, հարկերի և պետական տուրքերի, կրթության և գիտության, առողջապահության, տարածքային կառավարման և ՏԻՄ-երի գործունեության, պատմության և մշակույթի հուշարձանների պահպանության, տրանսպորտի և կապի, էներգետիկայի, ձեռնարկատիրական գործունեության լիցենզավորման և այլ ոլորտներին:

Արթուր Դավթյանն այս կապակցությամբ հանձնարարել է ընդլայնել ուսումնասիրությունների շրջանակը՝ շեշտը դնելով պետության և համայնքների խախտված իրավունքների, վնասների վերականգնման վրա:

Գոհունակությամբ արձանագրվել է մարզի դատախազությունում քաղաքացիների ընդունելությունների շուրջ 11%-ով ավելանալու հանգամանքը: Դատախազների նախաձեռնությամբ կատարված ընդունելությունները կապված են եղել քաղաքացիների դիմումներում առաջ քաշված հարցերի շուրջ նրանց լրացուցիչ տեղեկություններ տրամադրելու, ինչպես նաև քրեական գործերի վարույթները կարճելու, ընտանիքում բռնության դեպքերը կանխարգելելու վերաբերյալ քաղաքացիներին պարզաբանումներ ներկայացնելու, հետագա դատավարական որոշումների կայացումից առաջ որոշակի հարցերում դատախազների մոտ ներքին համոզմունք ձևավորելու հետ:

Գլխավոր դատախազը նշել է, որ քաղաքացիների հետ հաղորդակցության ակտիվացումը դատախազության ստորաբաժանումների արդյունավետության գնահատման կարևոր ցուցիչներից է դառնալու և հորդորել է առավել նախաձեռնողական լինել այդ հարցում:

Տպել
841 դիտում

Լևոն Տեր-Պետրոսյանը դուրս է գրվել հիվանդանոցից

Ոստիկաններն ու պարեկները կանխել են մի խումբ երիտասարդների վենդետան. կռվի երկու կողմերում հարազատ եղբայրներ են

Ժամը 15:30-ի դրությամբ Երևանում փակ ճանապարհներ չկան. ՆԳՆ

Գիշերային ժամերին խախտել են աղմուկի թույլատրելի շեմը, բռնություն կիրառել պարեկի հանդեպ․ Թորոսյանը տեսանյութ է հրապարակել

Պացիենտների վերջույթները կապել են սավաններով ու զուգագուլպաներով. չհայտարարված այց Սևանի հոգեկան առողջության կենտրոն

Հայաստանի ու Իտալիայի պատվիրակությունները քննարկել են ռազմական համագործակցությանը վերաբերող հարցեր

Հայտնի է «ՀՀ վարչապետի գավաթ» սեղանի թենիսի սիրողական մրցաշարի եզրափակչի օրը և պարգևների չափը

Հավատում ենք, որ այս տարի Ադրբեջանի և Հայաստանի միջև կստորագրվի խաղաղության պայմանագիր. Շոլց

Բեռլինում կայացել է Շոլց-Ալիև հանդիպումը

Աննա Հակոբյանը լուսանկարներ է հրապարակել Գյումրի կատարած այցից

Ռուսաստանը նամակ է ուղարկել Հայաստան. այն հասել է Ազգային ժողով

ՆԱՏՕ-ից Ուկրաինային տրամադրված և ՌԴ-ի կողմից գրավված տեխնիկան բերվել է ցուցադրության (լուսանկարներ, տեսանյութ)

Շուրջ երկու տասնյակ ավտոմեքենա է տեղափոխվել տուգանային հրապարակ. վարորդները պատասխանատվության կենթարկվեն

Ապագայի շատ կոնկրետ նախագիծ է դրվում սեղանին, Հայաստանի լինելիության հարցն է լուծվում. վարչապետ (տեսանյութ)

Դիլիջանում կին վարորդը «Տոյոտա»-ով բախվել է կայանված «Մերսեդես»-ին, այնուհետ՝ գլխիվայր շրջվել

Փոխվարչապետն ու ՎԶԵԲ տարածաշրջանային տնօրենը կարևորել են Երևանում եվրոպական բանկի տարեկան հանդիպման կազմակերպումը

Բագրատ սրբազանն օգտագործում է նույն խոսույթը, ինչ ՀԱՊԿ-ը, որն իրականում աղետ է Հայաստանի համար. Տարոն Չախոյան

ՀՀ-ն իր էներգառեսուրսը պետք է գնի այնտեղից, որտեղ ամենաէժանն է ու շահավետը. Թունյանը՝ Ադրբեջանից գազ գնելու մասին

Մի քանի օրից կարճատև տեղումները կվերադառնան Երևանում ու մարզերում

ՀՀ ֆինանսների նախարարն ու ԵՄ դեսպան Մարագոսը քննարկել են բռնի տեղահանված անձանց խնդիրները

Երևան-Էջմիածին ճանապարհի երթևեկությունը վերականգնվել է. ՆԳՆ-ն հայտնել է՝ ինչ վիճակ է մայրաքաղաքի փողոցներում

Մեծ Բրիտանիայի քրիստոնյա առաջնորդները կառավարությանը կոչ են արել ճանաչել Հայոց ցեղասպանությունը

ԼՂ-ի հայկական ներկայության բոլոր հետքերը ջնջելն Ալիևի վարչակարգի նախագիծն է․ Պետել

Մարմնամարզության երիտասարդների ԵԱ. Համլետ Մանուկյանն ու Մամիկոն Խաչատրյանը եզրափակչում են

Հաստատվել է ՄԻԵԴ-ի դատավորի պաշտոնում Հայաստանի թեկնածուների ցանկը

Ալիևը Գերմանիայում է. ինչ են քննարկելու Ադրբեջանի նախագահն ու Գերմանիայի կանցլերը

Եղբայրները հարվածել են Կառավարության դռանը, ջարդելով, գույքը վնասելով՝ ներխուժել շենք. նախաքննությունն ավարտվել է

Օտարերկրացի երիտասարդի մոտ թմրամիջոց է հայտնաբերվել. վերջինս ձերբակալվել է (տեսանյութ)

Բելառուսը հրապարակել է ռազմական դոկտրին, համաձայն որի՝ ագրեսիայի դեպքում օգնություն կցուցաբերի ՀԱՊԿ անդամներին

Բռնցքամարտի Եվրոպայի առաջնությունում Հայաստանը եզրափակչի 2 մասնակից կունենա

Երևանում ապամոնտաժվել է շուրջ 10.500 ինքնակամ գովազդ (տեսանյութ)

ԼՂ-ում տեղակայված թուրք-ռուսական համատեղ մշտադիտարկման կենտրոնը դադարեցրել է իր գործունեությունը

Երևանում փակ փողոցներ չկան․ ՆԳՆ ոստիկանություն

Ծեծկռտուք Երևանի դպրոցներից մեկում․ 14-ամյա տղաները ծեծել են համադասարանցուն, վերջինս տեղափոխվել է հիվանդանոց

Ինչպես օտարերկրյա քաղաքացիները պետք է մուտք գործեն «Ֆիզիկական անձանց էլեկտրոնային ծառայությունների միասնական համակարգ»

Նավուրի ճանապարհին իրականացվելու են հորատապայթեցման աշխատանքներ

Հայաստանում նոր ԱԷԿ-ի կառուցման հետազոտություններին ներգրավված են նաև ամերիկյան կազմակերպություններ. ՏԿԵ փոխնախարար

Երևանը դիտարկում է Հայաստանի ու Ադրբեջանի ԱԳ նախարարների հանդիպում կազմակերպելու Ղազախստանի առաջարկը. ԱԳՆ

Ոստիկանություն դիմած ռուս կանայք հայտնել են, թե «Հաղթանակ» զբոսայգու սեփականատերը հարվածել է իրենցից մեկին, թքել դեմքին

Վանաձորի նախկին քաղաքապետը կշարունակի մնալ կալանքի տակ