Ինչքան էլ ռուբլու կուրսը ընկնի, գնալու ենք. շիրակցիները արտագնա աշխատանքի համար ճամպրուկները կապել, տոմսը գնել են

Շիրակցիներին նույնիսկ ռուս-ուկրաինական հակամարտության հետևանքով ստեղծված իրավիճակն ու ռուբլու անկումը հետ չեն պահում Ռուսաստանի Դաշնություն արտագնա աշխատանքի մեկնելուց:

Սարատակում և Ազատանում ճամպրուկներն արդեն շատերն են կապել, փաստաթղթային հարցերն են կարգավորում, որպեսզի միանան օրեր առաջ մեկնած իրենց համագյուղացիներին:

Նրանց հետ այսօր հանդիպեցին «Հայկական Կարիտաս»-ի «Ղրղզստանում, Հայաստանում և Ռուսաստանում գործընկերության ամրապնդման միջոցով աշխատանքային միգրանտների պաշտպանության խթանում» ծրագրի միգրացիոն փորձագետ Տաթևիկ Բեժանյանը և ծրագրի ՌԴ գործընկեր «Թոնգ Ջահոնի» կազմակերպության նախագահ Վալենտինա Չուպիկը:

275696589_1679203359080891_8715902303096039743_n.jpg (437 KB)

Նրանք աշխատանքային միգրանտներին և լրագրողներին ներկայացրին ՌԴ միգրացիոն օրենսդրության վերջին փոփոխությունները և դրանց ազդեցությունը միգրանտների, նրանց ընտանիքի անդամների, միգրանտ ուղարկող երկրների, հատկապես ԵԱՏՄ անդամ երկրների վրա:

Վալենտինա Չուպիկը հատկապես ընդգծեց արդեն ի հայտ եկած խնդիրները, օրենքի բացերն ու թերությունները, քայլերի այն հերթականությունը, որ պետք է իրականացնի աշխատանքային միգրանտը ՌԴ մուտք գործելու պահից սկսած:

pppppppppppppppp.jpg (117 KB)276043327_977249739572716_2203577717001159367_n.jpg (341 KB)

«Ռուսաստանի առողջապահության նախարարության 2011թ. նոյեմբերի 19-ի ընդունած  որոշման համաձայն՝ անխտիր բոլոր միգրանտները պարտավոր են 9 ինֆեկցիոն հիվանդությունների գծով անալիզներ հանձնել 3 ամիսը մեկ՝ մուտքի պահից սկսած 30-օրյա ժամկետում, իսկ ՌԴ տարածքում մի վայրից մեկ այլ վայր տեղափոխվելու դեպքում՝ 7-օրյա ժամկետում: Մատնահետք պետք է հանձնել 1 անգամ, 2 ձեռքի բոլոր մատների և 2 ձեռքի ափերի համար: Սակայն ոչ բոլոր կենտրոններն ունեն ափը սքան անող սարքերը, ինչը ևս անհնարին է դարձնում այս գործընթացը:

Մյուս կողմից, բժշկական անալիզներ հանձնելը վճարովի ծառայություն է, և գինը կազմում է 5300 ռուբլի աշխատանքային միգրանտների համար, 6900 ռուբլի՝ երեխաների համար, և 16.500 ռուբլի՝ ուսանողների համար, և այս գումարները պետք է վճարել յուրաքանչուր 3 ամիսը մեկ՝ անալիզները հանձնելիս»,- նշեց Վալենտինա Չուպիկը:

Նոր փոփոխությունների արդյունքում, սակայն, ըստ Տաթևիկ Բեժանյանի, միգրանտները, այդ թվում՝ ԵԱՏՄ անդամ երկրների քաղաքացի աշխատանքային միգրանտները, կարող են միգրացիոն հաշվառումը երկարաձգել միայն 3 ամիս ժամկետով, այն տարածքում, որտեղ հանձնել են 9-ը ինֆեկցիոն հիվանդությունների գծով անալիզներ և անցել նարկոլոգի խորհրդատվություն: Հակառակ դեպքում նրանք ստիպված կլինեն կա՛մ լքել ՌԴ տարածքը, կա՛մ դառնալ անօրինական միգրանտ:

ՌԴ տարածքում այլ վայր տեղափոխվելու պարագայում ստիպված են նորից հանձնել նույն անալիզները և երկարաձգել միգրացիոն հաշվառումը 7 աշխատանքային օրվա ընթացքում: Ինչը իրականում անհնար է, քանի որ անալիզները հանձնելու համար ժամկետ է սահմանվում 5-18 աշխատանքային օրը, իսկ միգրացիոն հաշվառումը երկարաձգելը ևս 5 աշխատանքային օր է տևում, ինչի հետևանքով գրեթե անհնար է դառնում ՌԴ-ում օրինական գտնվելը:

0.jpg (375 KB)275699162_706124220528167_2936712715114296135_n.jpg (328 KB)

Այս խնդիրների մասին շիրակցիները որոշակի պատկերացում ունեին, բայց հստակ հաշվարկ էլ ունեն: Պարզվում է՝ իրենց համար առավել նպատակային է մեկնել ՌԴ, վճարել պահանջվող գումարները, քան մնալ գյուղում և զբաղվել գյուղատնտեսական աշխատանքներով:

Յուրաքանչյուր հեկտարի համար պահանջվող պարարտանյութի ու սերմացուի արժեքը, դրան էլ գումարած՝ վարուցանքի ծախսը մի քանի անգամ գերազանցում են հողից ստանալիք եկամտին: Դա էլ լավագույն դեպքում, եթե կարկուտը կամ երաշտը բերքը չվնասեն:

«Ինչքան գուզե ռուբլու կուրսը ընկնի, մեկ է, գնալու ենք: Անձամբ ես գնում եմ մինչև Ամուր, տոմսը շատ թանկ է, բայց նշանակություն չունի: Պատերազմի մոմենտն էլ հեչ կապ չունի: Կարող է քիչ փող տան, բայց լավ է: Երևանում էլ փորձեցինք աշխատինք էն կորոնավիրուսի փակ ժամանակը, բայց դե ձեռ չի տա, փողը քիչ է»,- «Հայկական ժամանակ»-ի հետ զրույցում ասաց սարատակցի Հենրիկը:

275450743_947233752655709_7094052889781474850_n.jpg (268 KB)

Գյուղերում խորհրդատվական հանդիպում անցկացրած փորձագետները նաև տեղեկացրին, որ հնարավոր է՝ ռուս գործատուները չկարողանան վճարել կատարած աշխատանքի դիմաց:

«Բայց ընչի՞ բդի չվճարեն, Էդ մասին ոչ էլ կմտածենք: Պետական հիմնարկներ կաշխատիմ, շինարարություն կենեմ արդեն 10 տարի, բանակը ավարտելուց հետո գնացել եմ ու կերտամ, խաբոցի-քցոցի չկա, չի էլ էղնի»,- վստահ է Զոհրաբը:

276037567_330838982412664_6480101275117278652_n.jpg (581 KB)

Ըստ գյուղացիների՝ ամեն ինչ թանկացել է, մեկ տուփ ազոտական պարարտանյութը 20.000 դրամ է դարձել, վարկային բեռը ևս ծանր է:

«Սաղս վարկ ու պարտքի տակ ենք, կնիկներիս ոսկիքը՝ բանկերը դրած: Ամեն ինչ սկսվում է գյուղացուց, է մենք էլ ճար չունինք: Պետական հովանավորություն է պետք անպայման: Տղես արդեն գնացել է, հլը փող չի ճամփել, բայց գիտենք, որ քիչ կեղնի, կուրսը ընկած է»,- ասում է Նիկողոսը:

Շատերն էլ նշեցին, որ մեկնում են անորոշ, ինչ եղավ-եղավ: Ճիշտ է, կա նախնական պայմանավորվածություն, որ գործատուները պարտաճանաչ վճարելու են, սակայն մինչև չգնան, չաշխատեն ու գումար տուն չուղարկեն, ոչ մի հարցում չեն կարող վստահություն ունենալ: Սակայն ճամպրուկները չեն դատարկելու, գյուղում չեն մնալու, հաստատ է:

Ազատանից 30 միգրանտ այս տարի չի գնա ՌԴ: Նրանք գյուղի դպրոցում շինարարությամբ են զբաղված:

Հանդիպման ավարտին, սակայն, փորձագետները նրանց խորհուրդ տվեցին մի փոքր էլ սպասել՝ մինչև հակամարտությունն ավարտվի, լինեն հստակեցումներ, դրանով էլ պայմանավորված՝ ռուսական ռուբլու փոխարժեքը կայունանա, կամ որպես աշխատանքային միգրանտ՝ ընտրել մեկնման այլ երկրներ:

275383045_1060534634676876_453216296159262757_n.jpg (282 KB)

Սամսոն Մատինյան

Տպել
1697 դիտում

ՀՀ-ն ստացել է խաղաղության պայմանագրի նախագծի վերաբերյալ ադրբեջանական կողմի առաջարկները. ԱԳՆ խոսնակ

«Կողմնակալ» փաստաթուղթ է․ Բաքուն Եվրախորհրդարանի բանաձևը միակողմանի է որակել

Պետական դավաճանություն կատարելու համար քրեական հետապնդում է հարուցվել ՀՀ 2 քաղաքացու նկատմամբ․ նրանք հետախուզվում են

Տավուշի և Ղազախի հատվածում սահմանազատման գործընթացը տեխնիկապես ավարտվել է. Արմեն Խաչատրյան․ «Ազատություն»

Դոլարն ու եվրոն թանկացել են․ ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան ապրիլի 26-ին

Պատգամավոր Արթուր Խաչատրյանը բերման է ենթարկվել

Գիշերել են ազատազրկվածների համար նախատեսված ազատ հիվանդասենյակներում․ ՔԿՀ 2 աշխատակից ազատվել է զբաղեցրած պաշտոնից

Բարձր ենք գնահատում Ադրբեջանի և Հայաստանի միջև բանակցությունները, խաղաղության հասնելու լավ հնարավորություններ կան․ Ալիև

Լևոն Տեր-Պետրոսյանը դուրս է գրվել հիվանդանոցից

Ոստիկաններն ու պարեկները կանխել են մի խումբ երիտասարդների վենդետան. կռվի երկու կողմերում հարազատ եղբայրներ են

Ժամը 15:30-ի դրությամբ Երևանում փակ ճանապարհներ չկան. ՆԳՆ

Գիշերային ժամերին խախտել են աղմուկի թույլատրելի շեմը, բռնություն կիրառել պարեկի հանդեպ․ Թորոսյանը տեսանյութ է հրապարակել

Պացիենտների վերջույթները կապել են սավաններով ու զուգագուլպաներով. չհայտարարված այց Սևանի հոգեկան առողջության կենտրոն

Հայաստանի ու Իտալիայի պատվիրակությունները քննարկել են ռազմական համագործակցությանը վերաբերող հարցեր

Հայտնի է «ՀՀ վարչապետի գավաթ» սեղանի թենիսի սիրողական մրցաշարի եզրափակչի օրը և պարգևների չափը

Հավատում ենք, որ այս տարի Ադրբեջանի և Հայաստանի միջև կստորագրվի խաղաղության պայմանագիր. Շոլց

Բեռլինում կայացել է Շոլց-Ալիև հանդիպումը

Աննա Հակոբյանը լուսանկարներ է հրապարակել Գյումրի կատարած այցից

Ռուսաստանը նամակ է ուղարկել Հայաստան. այն հասել է Ազգային ժողով

ՆԱՏՕ-ից Ուկրաինային տրամադրված և ՌԴ-ի կողմից գրավված տեխնիկան բերվել է ցուցադրության (լուսանկարներ, տեսանյութ)

Շուրջ երկու տասնյակ ավտոմեքենա է տեղափոխվել տուգանային հրապարակ. վարորդները պատասխանատվության կենթարկվեն

Ապագայի շատ կոնկրետ նախագիծ է դրվում սեղանին, Հայաստանի լինելիության հարցն է լուծվում. վարչապետ (տեսանյութ)

Դիլիջանում կին վարորդը «Տոյոտա»-ով բախվել է կայանված «Մերսեդես»-ին, այնուհետ՝ գլխիվայր շրջվել

Փոխվարչապետն ու ՎԶԵԲ տարածաշրջանային տնօրենը կարևորել են Երևանում եվրոպական բանկի տարեկան հանդիպման կազմակերպումը

Բագրատ սրբազանն օգտագործում է նույն խոսույթը, ինչ ՀԱՊԿ-ը, որն իրականում աղետ է Հայաստանի համար. Տարոն Չախոյան

ՀՀ-ն իր էներգառեսուրսը պետք է գնի այնտեղից, որտեղ ամենաէժանն է ու շահավետը. Թունյանը՝ Ադրբեջանից գազ գնելու մասին

Մի քանի օրից կարճատև տեղումները կվերադառնան Երևանում ու մարզերում

ՀՀ ֆինանսների նախարարն ու ԵՄ դեսպան Մարագոսը քննարկել են բռնի տեղահանված անձանց խնդիրները

Երևան-Էջմիածին ճանապարհի երթևեկությունը վերականգնվել է. ՆԳՆ-ն հայտնել է՝ ինչ վիճակ է մայրաքաղաքի փողոցներում

Մեծ Բրիտանիայի քրիստոնյա առաջնորդները կառավարությանը կոչ են արել ճանաչել Հայոց ցեղասպանությունը

ԼՂ-ի հայկական ներկայության բոլոր հետքերը ջնջելն Ալիևի վարչակարգի նախագիծն է․ Պետել

Մարմնամարզության երիտասարդների ԵԱ. Համլետ Մանուկյանն ու Մամիկոն Խաչատրյանը եզրափակչում են

Հաստատվել է ՄԻԵԴ-ի դատավորի պաշտոնում Հայաստանի թեկնածուների ցանկը

Ալիևը Գերմանիայում է. ինչ են քննարկելու Ադրբեջանի նախագահն ու Գերմանիայի կանցլերը

Եղբայրները հարվածել են Կառավարության դռանը, ջարդելով, գույքը վնասելով՝ ներխուժել շենք. նախաքննությունն ավարտվել է

Օտարերկրացի երիտասարդի մոտ թմրամիջոց է հայտնաբերվել. վերջինս ձերբակալվել է (տեսանյութ)

Բելառուսը հրապարակել է ռազմական դոկտրին, համաձայն որի՝ ագրեսիայի դեպքում օգնություն կցուցաբերի ՀԱՊԿ անդամներին

Բռնցքամարտի Եվրոպայի առաջնությունում Հայաստանը եզրափակչի 2 մասնակից կունենա

Երևանում ապամոնտաժվել է շուրջ 10.500 ինքնակամ գովազդ (տեսանյութ)

ԼՂ-ում տեղակայված թուրք-ռուսական համատեղ մշտադիտարկման կենտրոնը դադարեցրել է իր գործունեությունը