Ռուսական կողմը պիտի ընդունի՝ Ադրբեջանի նախորդ սադրանքներին համարժեք գնահատական չտալն էր, որ բերեց այս վիճակին. քաղաքագետ

Ադրբեջանի և Ռուսաստանի Դաշնության միջև առկա հակասություններն այս պահին հստակորեն տեսանելի են առնվազն հրապարակային մակարդակում։ «Հայկական ժամանակ»-ի հետ զրույցում նման տեսակետ հայտնեց քաղաքագետ Մովսես Հարությունյանը՝ անդրադառնալով Փառուխ գյուղի հետ կապված ՌԴ-ի և Ադրբեջանի պաշտոնական մակարդակով հայտարարություններին:

Նրա կարծիքով՝ նախկինում ևս տեսել ենք այսպիսի լարված իրավիճակներ, սակայն երբեք բանը չէր հասել նրան, որ երկու երկրները պաշտպանական գերատեսչությունների մակարդակով հերքեն միմյանց հայտարարությունները՝ դրանք որակելով սուտ կամ էլ իրականությանը չհամապատասխանող։

«Հետաքրքիր է, որ այս ամենն ուղեկցվում է նաև տեղեկատվական դաշտում ընթացող լարվածությամբ, երբ Ռուսաստանում փակվում են ադրբեջանական կայքեր, իսկ Ադրբեջանում օրեցօր ուժեղանում են հակառուսական տրամադրությունները, որոնք գեներացվում են նաև իշխանամերձ քարոզչամիջոցների կողմից»,- նկատում է քաղաքագետը:

Անդրադառնալով ռուսական կողմի՝ կատարվող իրադարձություններին մի քանի օր հետո արձագանքելուն, երբ հայկական կողմն արդեն ուներ զոհեր և վիրավորներ՝ Հարությունյանը մեկ պատճառ է տեսնում՝ Ռուսաստանի և Ադրբեջանի բավականին լավ հարաբերությունները, որոնք ոչ մեկի համար էլ գաղտնիք չեն։

«Ռուսաստանը չի ցանկանում նեղացնել իր միջազգային գործընկերոջը, որի հետ մեկ ամիս առաջ դաշնակցային պայմանագիր էր ստորագրել։ Ռուսական կողմը սկզբնական օրերին փորձում էր ներքին խողովակներով համոզել ադրբեջանական կողմին, որպեսզի զերծ մնա սադրիչ գործողություններից, որոնք հակասում են նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարությանը: Սակայն հասկանալով, որ ադրբեջանական կողմը անդրդվելի է՝ սկսեց ավելի կոշտացնել ոճը՝ անելով նաև հրապարակային հասցեական հայտարարություններ ու մեղադրելով զորքերի առաջխաղացման համար»,- կարծում է Հարությունյանը:

Ըստ քաղաքագետի՝ ռուսական կողմը պիտի ընդունի, որ նախորդած ադրբեջանական սադրանքներին ուղիղ ու համարժեք գնահատական չտալն էր, որ բերեց այսօր այս վիճակին. «Բանն արդեն հասել է այնտեղ, որ ադրբեջանական կողմը, որը ակնհայտ ներխուժում է արել խաղաղապահների վերահսկողության ներքո գտնվող հայկական տարածք, ոչ միայն չի նահանջում ռուսական հորդորներից հետո, այլ նաև լկտիաբար հակադարձում է ռուսական կողմին՝ նրա առաջ նորանոր պահանջներ դնելով»։

Խոսելով երեկ տեղի ունեցած ՀՀ անվտանգության խորհրդի նիստից և դրանից հետո տարածված հայտարարությունից, որտեղ ընդծվել էր, որ «Ադրբեջանը, փորձելով գտնել մտացածին հիմնավորումներ, հող է նախապատրաստում Լեռնային Ղարաբաղի ուղղությամբ նոր սադրանքներ և հարձակում սկսելու համար», Մովես Հարությունյանն ասում է՝ ըստ էության՝ հայտարարությունն ավելի շատ ուղղված էր արտաքին լսարանին, որն ունի կանխարգելիչ նշանակություն ու սթափեցնող ահազանգի նպատակ։

«Պատերազմի հավանականությունն այս փուլում մեծ չեմ գնահատում, որովհետև, չնայած խաղաղապահ առաքելության իրականացման որոշակի խնդիրներին, այն լայնածավալ պատերազմը զսպող միջոց է, և ադրբեջանական կողմը չի գնա նման արկածախնդրության։ Իսկ Հայաստանի ԱԽ-ի արձագանքը ու նման կոչը բնական էր հատկապես Ադրբեջանի պաշտպանության նախարարի վերջին հայտարարությունների ֆոնին, որով նա ցանկացած պահի ժամանակակից սպառազինությունը և մարտական այլ միջոցներ կիրառելու պատրաստակամության կոչ էր արել»,- նշում է զրուցակիցը:

Անդրադառնալով նաև Փառուխի հարցով միջազգային հանրության արձագանքն՝ քաղաքագետը նկատում է՝ եթե համեմատենք նախորդ նման դեպքերում եղած արձագանքների հետ, կարող ենք ասել, որ այս անգամ հնչած հայտարարություններն ավելի հասցեական ու հստակ էին։

«Առաջին անգամն էր, որ ԵԱՀԿ ՄԽ համանախագահ 3 երկրներն էլ, ըստ էության, հստակորեն մատնանշեցին ագրեսոր երկրին՝ նրանից պահանջելով վերադառնալ ելման կետեր։ ԱՄՆ-ի, Ֆրանսիայի և ՌԴ-ի կողմից հնչած հայտարարությունները հատկապես կարևոր էին նաև ադրբեջանական կողմից ամենօրյա ռեժիմով ԵԱՀԿ Մինսկի խումբը Արցախյան կարգավորումից դուրս թողնելու փորձերի ֆոնին։ ԵԱՀԿ ՄԽ երկրներն այս կերպ ցույց տվեցին, որ հարցի կարգավորման շահառու կողմը հենց իրենք են, և այն տապալելու ադրբեջանական փորձերն ապարդյուն են։ Բայց, իհարկե, պիտի արձանագրենք, որ այս հայտարարությունները չեն կարող լիովին գոհացնել հայկական կողմին, քանի դեռ հակառակորդը շարունակում է գտնվել մեր դիրքերում և ելման կետ չի նահանջել»,- եզրափակում է զրուցակիցը:

Անյուտա Աթանեսյան

Տպել
1741 դիտում

Կիրանցում ոստիկանությունը լուսաձայնային նռնակ կամ որևէ այլ հատուկ միջոց չի կիրառել․ ՆԳՆ

Կիրանց մեկնած մասնագետների հետ մեքենայում Մհեր Գրիգորյանը չի եղել․ փոխվարչապետի գրասենյակ

Ադրբեջանը պետք է հարգի մարդու իրավունքները․ Օլաֆ Շոլց

Ինչ նոր մահաբեր վտանգ է Ռուսաստանը փորձելու պարտադրել Հայաստանին․ Խզմալյանը մանրամասնում է

Էկոնոմիկայի նախկին փոխնախարար Անի Իսպիրյանի խափանման միջոցը վերացվել է

Առողջապահության նախարարը Գյումրիում խորհրդակցություն է անցկացրել, այցելել «Գյումրու» ԲԿ

Ռուսական խաղաղապահ գրեթե ողջ զորակազմը լքել է Լեռնային Ղարաբաղը․ մյուսները կհեռանան մինչև մայիսի վերջ

Բախում Կիրանցում․ ակցիայի մասնակիցներն արգելափակել էին առանց պետհամարանիշի մեքենայի ելքը

Էրդողանի այցը ԱՄՆ հետաձգվել է

Այն, որ Ռոբերտ Քոչարյանը ցիտում է ոմն «պայքարող» հոգևորականի, պարզ է դառնում, որ ռուբլիով վճարված են. Անի Խաչատրյան

Խաչատրյանը հայտնել է, որ ոստիկանական մեքենայով տեղափոխվել է բաժին ու տեղեկացել, որ ընթացակարգ չկա և բերման չի ենթարկվել

Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ քննարկվել են ԼՂ-ից բռնի տեղահանվածների բնակարանային ապահովման ծրագրին վերաբերող հարցերը

Սուրեն Պետրոսյանն ազատ է արձակվել

Անահիտ Ավանեսյանը Աշտարակի և Թալինի ԲԿ-ների վերազինման ուղղությամբ հանձնարարականներ է տվել

Հայ դպրոցականները 3 մեդալ են նվաճել Մենդելեևյան 58-րդ միջազգային օլիմպիադայում

Կոստանյանը Կատարի ԱԳՆ պետնախարարին է ներկայացրել «Խաղաղության խաչմերուկ»-ի սկզբունքները և պոտենցիալ հնարավորությունները

Հայրենիքի մեջ հայրենիք ենք փնտրել, մենք հիմա պետական գիտակցություն ենք մտնում նոր․ վարչապետ

Հարկադիր քարաթափում է իրականացվել Գեղարքունիքի և Կոտայքի մարզերում

Գագիկ Սուրենյանը նոր գրառում է արել

Հյուրանոցային համալիրում հայտնաբերվել է 2 օտարերկրացու մարմին, ևս 2 հոգի տեղափոխվել է հիվանդանոց․ ինչ է հայտնի

«Տոյոտա»-ն բախվել է կայանված «Մերսեդես բենց» մակնիշի ավտոմեքենային և շրջվել

Happy birthday love. Սուրեն Պապիկյանի կինը շնորհավորել է ամուսնու ծննդյան օրն ու համատեղ լուսանկար հրապարակել

Հայաստանի և Ադրբեջանի սահմանին կոորդինատների ճշգրտման աշխատանքների շրջանակներում 28 սահմանային սյուն է տեղադրվել

Ժամը 17։30-ի դրությամբ Երևանում փակ ճանապարհներ չկան, Սևան-Երևան ճանապարհի երթևեկությունը վերականգնվել է

ՀՀ-ն ստացել է խաղաղության պայմանագրի նախագծի վերաբերյալ ադրբեջանական կողմի առաջարկները. ԱԳՆ խոսնակ

«Կողմնակալ» փաստաթուղթ է․ Բաքուն Եվրախորհրդարանի բանաձևը միակողմանի է որակել

Պետական դավաճանություն կատարելու համար քրեական հետապնդում է հարուցվել ՀՀ 2 քաղաքացու նկատմամբ․ նրանք հետախուզվում են

Տավուշի և Ղազախի հատվածում սահմանազատման գործընթացը տեխնիկապես ավարտվել է. Արմեն Խաչատրյան․ «Ազատություն»

Դոլարն ու եվրոն թանկացել են․ ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան ապրիլի 26-ին

Պատգամավոր Արթուր Խաչատրյանը բերման է ենթարկվել

Գիշերել են ազատազրկվածների համար նախատեսված ազատ հիվանդասենյակներում․ ՔԿՀ 2 աշխատակից ազատվել է զբաղեցրած պաշտոնից

Բարձր ենք գնահատում Ադրբեջանի և Հայաստանի միջև բանակցությունները, խաղաղության հասնելու լավ հնարավորություններ կան․ Ալիև

Լևոն Տեր-Պետրոսյանը դուրս է գրվել հիվանդանոցից

Ոստիկաններն ու պարեկները կանխել են մի խումբ երիտասարդների վենդետան. կռվի երկու կողմերում հարազատ եղբայրներ են

Ժամը 15:30-ի դրությամբ Երևանում փակ ճանապարհներ չկան. ՆԳՆ

Գիշերային ժամերին խախտել են աղմուկի թույլատրելի շեմը, բռնություն կիրառել պարեկի հանդեպ․ Թորոսյանը տեսանյութ է հրապարակել

Պացիենտների վերջույթները կապել են սավաններով ու զուգագուլպաներով. չհայտարարված այց Սևանի հոգեկան առողջության կենտրոն

Հայաստանի ու Իտալիայի պատվիրակությունները քննարկել են ռազմական համագործակցությանը վերաբերող հարցեր

Հայտնի է «ՀՀ վարչապետի գավաթ» սեղանի թենիսի սիրողական մրցաշարի եզրափակչի օրը և պարգևների չափը

Հավատում ենք, որ այս տարի Ադրբեջանի և Հայաստանի միջև կստորագրվի խաղաղության պայմանագիր. Շոլց