Երևան
12 °C
ՀՀ Ազգային ժողովի տարածքային կառավարման, տեղական ինքնակառավարման, գյուղատնտեսության և շրջակա միջավայրի պահպանության հարցերի մշտական հանձնաժողովն արտագնա առաջին նիստն այսօր անցկացրեց Գյումրիում: Հանձնաժողովականներին Շիրակի մարզպետարանում հյուրընկալելիս Շիրակի մարզպետ Նազելի Բաղդասարյանը մեկ անգամ ևս ընդգծեց գործադիր և օրենսդիր մարմինների համագործակցության կարևորությունը:
«Բարի գալուստ Շիրակի մարզ, շատ ուրախ եմ, որ մարզային արտագնա այցելությունները մեր մարզից եք սկսում։ Ինձ համար միշտ առանձնակի կարևորություն է ներկայացրել համագործակցությունը օրենսդիր ու գործադիր մարմինների միջև: Այս ձևաչափը ևս մեկ հնարավորություն է՝ անդրադառնալու այն խնդիրներին, որոնք առկա են մարզում, և ակնկալում ենք, որ դրանց լուծման համար կլինեն օրենսդրական նախաձեռնություններ։ Լիահույս եմ, որ արդյունավետ աշխատանք կծավալվի, և վստահ եմ քննարկելու շատ հարցեր կունենանք»,- ասաց մարզպետը։
Հանձնաժողովի նախագահ Վահե Ղալումյանը, ի պատասխան մարզպետի, ասաց՝ ուրախ է, որ Շիրակում են, և արտագնա նիստերը հենց այս մարզից են մեկնարկում:
«Քննարկելու բազմաթիվ հարցեր ունենք, համակարծիք եմ, որ մեր համագործակցությունը հնարավորություն է հիմնահարցերի լուծման հարցում»,- նշեց Ղալումյանը։

Հանդիպման ընթացքում քննարկման առանցքում էր մարզի հիմնախնդիրներից հատկապես անօթևանությանը վերաբերող հարցը։ Նազելի Բաղդասարյանը հանգամանալից ներկայացրեց աղետի գոտու խնդիրներն ու դրանց լուծման ուղղությամբ ձեռնարկված քայլերը, անդրադարձավ ՀՀ վարչապետի հանձնարարականով ստեղծված հանձնաժողովի աշխատանքներին։
Խոսելով Գյումրին տնակներից ազատելու հարցի մասին՝ մարզպետն ասաց՝ դա ինքնանպատակ անել չի կարելի, քանի որ կարող է սոցիալական մեծ հիմնախնդրի հանգեցնել:
«Կան ընտանիքներ, որոնք իսկապես նախորդող ժամանակաշրջանում պարզապես դուրս են մնացել ցուցակներից: Ինչո՞ւ են դուրս մնացել, «բարեխիղճ պաշտոնյաների աշխատանքի՞ արդյունքում», արդյոք փաստաթղթային խնդիրների՞ պատճառով: Սա ամբողջական ուսումնասիրություն է պահանջում:
Երբ դետալներին ծանոթ չես, շատ վերացական մոտեցում կարող է լինել: Օրինակ՝ երկրաշարժի ժամանակ ընտանիքն ունեցել է 3 անդամ, կորցրել է 2 սենյակ, հիմա 12 անդամից է բաղկացած այդ նույն ընտանիքը: Նման ընտանիքների համար փոխհատուցում չի կարող լինել ընտանիքի թվով, ընտանիքն էլ մեծացել է, մի մասը՝ գնացել, պետության տված բնակարանում են ապրում, բայց մյուսները մնացել են տնակում: Հիմա այդ տնակը ո՞նց քանդեն:
Այս առումով ՀՀ կառավարությունը որևէ պարտավորվածություն չունի այս ընտանիքների հանդեպ, բայց չեմ կարծում, որ մարզպետարանը կամ համայնքապետարանը իրավասու են քանդել այդ տնակը, մարդկանց թողնել փողոցում: Սա է լուծում գտնելու դժվարությունը»,- խնդիրը մանրամասնեց Շիրակի մարզպետը:

Ըստ Բաղդասարյանի՝ տնակներում ապրող քաղաքացիների թիվը մշտապես փոփոխվում է: ՀԿ-ների ուսումնասիրությունը մի թիվ է ներկայացրել, մարզպետարանի բազայում այլ թիվ է եղել, համայնքապետարանինը՝ այլ: Այժմ փորձում են համադրել բոլորի տվյալները:
«Ես պետք է անկեղծ լինեմ, թե ինչու էր նախկինում տնակների թիվն ուռճացված: Սա նաև որոշակի խնդիր էր լուծում ընտրական գործընթացի ժամանակ: Տնակային հասցե կար գրանցված, ինչ-որ բնակիչներ, որոնք գոյություն չունեին: Սա ընտրական գործընթացներում շատ ակտիվ և ճկուն գործիք էր: Դրա համար էլ այս վերջին 2 տարիներին մենք ունեցանք տնակների թվի նվազում: Կարող է էլ ավելի նվազել: Դրա համար նախօրեին առաջարկվեց, որ կադաստրի միջոցները ևս ներգրավվեն գործընթացում, արբանյակային լուսանկարներով նույնականացվեն:
Ներկա պահին մեր ունեցած և Գյումրու համայնքապետարանի տրամադրած վերջին տվյալների համեմատությամբ մի քանի տասնյակի տարբերություն կա: Մեր մոտ թիվն ավելի քիչ է»,- ասաց Նազելի Բաղդասարյանը:
Խոսվեց նաև Շիրակի մարզում և Գյումրիում առկա վթարային շենքերի մասին, որոնք բնակեցված են: «Մարզում՝ 91, Գյումրիում 88 հատ 3-րդ և 4-րդ աստիճանի նման կառույց կա, որոնցում անհնար է անգամ պատկերացնելը, որ մարդիկ ապրում են, բայց ասեմ, որ՝ այո, ապրում են»,- տեղեկացրեց մարզպետը:
Գյուղական բնակավայրերում ևս բնակապահովման հարցի լուծման հետ կապված խնդիրներ կան, որոնց մասին Շիրակի մարզպետը նախընտրեց խոսել փակ ձևաչափով, առանց լրագրողների ներկայության:
Սամսոն Մատինյան
«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Վարդենիս համայնքի ղեկավարն ընդունել է Եվրոպական միության պատվիրակության ներկայացուցիչներին
ԱՄՆ-ում Թրամփի պատկերով ոսկուց1 դոլարանոց մետաղադրամ կթողարկվի
«Ուժեղ Հայաստան»-ից «մնաց 100 օր» ասողները ջնջե՞լ են տեսանյութերը․ Հակոբյան
Նիկոլ Փաշինյանն այցելել է Երևանի Կամերային թատրոն․ տեսանյութ
Սպանության, սպանության փորձի, խուլիգանության, ապօրինի հրազեն կրելու մեղադրանքով հետախուզվողներ են հայտնաբերվել
Կայուն զարգացումը Հայաստանի երկարաժամկետ զարգացման ռազմավարության առանցքային ուղղություններից է․ Աբիսողոմոնյան
Մոսկվայում Լավրով-Բայրամով հանդիպում տեղի կունենա
Նորքի «Ռէժինէ» հյուրանոցում հայտնաբերվել է օտարերկրացու դի՝ բերանը, ձեռքերը ու ոտքերը կպչուն ժապավենով կապած
Գրանցվել է ծովի մակերևույթի ռեկորդային բարձր ջերմաստիճան՝ այս ժամանակահատվածի համար
Մտքեր են փոխանակվել Հայաստան-Հունաստան տուրօպերատորների միջև ուղիղ կապերի հաստատման շուրջ
Աբիսողոմոնյանն ու Բեյանին քննարկել են ՀՀ-ում կայանալիք «Ընդդեմ ցեղասպանության հանցագործության» գլոբալ ֆորումը
Շատվան գյուղի խաչմերուկում ավտոմեքենաներ են բախվել․ կա վիրավոր
Փարիզում ԱԱ-ի կիսաեզրափակիչից հետո անկարգnւթյnւնների պատճառով մի շարք անձինք են ձերբակալվել
Գյումրու ճանապարհների բարելավմանն ուղղված ծրագրերը գտնվում են վարչապետի ուշադրության ներքո․ Շիրակի մարզպետ
Բրիտանիայի արքայադուստր Մարգարեթի թոռը ամուսնության առաջարկ է արել հայազգի Էլեոնոր Էքսերջյանին
Վերականգնվում են Կեչառիս վանական համալիրի Սբ Գրիգոր եկեղեցու միջնադարյան որմնանկարները․ ինչ է ի հայտ եկել
Աշխարհահռչակ օծանելիքագործ Ֆրանսիս Քուրքջյանը արժանացել է Պատվո լեգեոնի շքանշանի Ասպետի կոչմանը
Սևանա լճում հեծանվանավակ է շրջվել
Գոռ Վարդանյանից հօգուտ Հայաստանի Հանրապետության կբռնագանձվի 4 տրանսպորտային միջոց և 128 միլիոն դրամ
Հայերեն ժեստերի լեզվի թարգմանություն․ նոր մասնագիտություն Երևանի պետական հումանիտար քոլեջում
2020 թվականին Երևանի Մայիսի 9-ի փողոցում տեղի ունեցած սպանությանն օժանդակողը հայտնաբերվել և կալանավորվել է
Դոլարն էժանացել է. ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան հուլիսի 15-ին
Անհամբեր սպասում եմ ՀՀ-ի եվրոպական օրակարգին աջակցելու մեր համատեղ ջանքերը շարունակելուն․ Բուդրիսը՝ Միրզոյանին
Երևանում BMW-ի վարորդի ինքնազգացողությունը վատացել է, մեքենան բախվել է շինության. նա մահացել է
Կառավարությունը 65,2 մլն դրամով կավելացնի «Հարավկովկասյան երկաթուղի»-ին տրամադրվող սուբսիդիան
Փլուզում Կոտայքի մարզի «Արգել» ՀԷԿ-ում. փլատակներից դուրս է բերվել 2 քաղաքացի
ՆԳ նախարարը պահանջել է ընտանեկան բռնության դեպքերով ակտիվացնել կանխարգելիչ աշխատանքները
Մեկ օրում բացահայտվել է 114 հանցագործություն, գրանցվել՝ 15 ՃՏՊ
ԱՄՆ ուժերը սկսել են հարվածների ալիք Իրանի դեմ
ԱՄՆ-ն պատրաստ է Իրանից հետո շարունակել աշխատանքը ուկրաինական ուղղությամբ. Պեսկով
Նախագահը արժևորել է հայ-կատարական հարաբերությունների ամրապնդման գործում շեյխ Համադ բին Խալիֆա Ալ Թանիի ավանդը
Ավարտեցի «Հայոց պատմության» III հատորի երկրորդ գրքի ընթերցումը. իսկ դուք ի՞նչ եք կարդում. վարչապետ
Վաղարշյանում տեղի ունեցած կրակոցների դեպքով մեկ անձի նկատմամբ քրեական հետապնդում է հարուցվել
Օդի ջերմաստիճանը հուլիսի 16-ից ցերեկային ժամերին կնվազի 3-4 աստիճանով. որոշ հատվածներում կլինեն անձրև ու քամի
Կառավարությունը կսահմանի Ոստիկանության գվարդիայի ծառայողների ատեստավորման հավելավճարների չափերը
Քաղաքացու բողոքից հետո Շուկայի վերահսկողության տեսչական մարմինը թերլիցքավորում է հայտնաբերել գազալցակայանում
Դավթաշենում շենքի 6-րդ հարկից ընկած աղջիկը ինքնասպանություն է գործել
Պետական եկամուտների կոմիտեն հայտարարություն է տարածել
Թուրքիան կշարունակի աջակցել Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության գործընթացին․ ԱԳՆ
Դատարանը փոխել է Mercedes-Benz CLS-ի 19-ամյա վարորդի խափանման միջոցը․ Դատախազությունը կբողոքարկի
© 2026 Հայկական ժամանակ
Website by MATEMAT