ՀՀ չի կարող լինել որևէ վերպետական միավորի և կազմակերպության անդամ, ինչը կնվազեցնի նրա անկախությունը. Ազատ Հայաստան

«Ազատ Հայաստան» նախաձեռնությունը սկսում է հանդիպում-քննարկումների շարք, տարածված հայտարարության մեջ ասվում է.

«Հաշվի առնելով Հայաստանի և Արցախի շուրջ տեղի ունեցող վերջին զարգացումները, աշխարհաքաղաքական և տարածաշրջանային վերափոխումների մտահոգիչ միտումները և դրանցում Հայաստանի, Արցախի ու հայ ժողովրդի կենսական շահերի պաշտպանության և անվտանգության ապահովման հրամայականները ստեղծված աշխարհաքաղաքական և ռազմաքաղաքական բարդ իրավիճակում հայաստանյան մի շարք ուժերի կողմից ներհայաստանյան քաղաքական կյանքի նպատակային և դիտավորյալ ապակայունացման ոչ կառուցողական գործողությունները՝ «Ազատ Հայաստան» նախաձեռնությունը նախաձեռնում է Հայաստանի անկախության, ինքնիշխանության, տարածքային ամբողջականության, ժողովրդավարության պաշտպանությամբ և ամրապնդմամբ շահագրգիռ քաղաքական, հասարակական ուժերի ու անհատների համախմբման և նոր քաղաքական, հանրային պլատֆորմի ձևավորման գործընթաց՝ հետևյալ օրակարգային և հրատապ հարցերի ու հիմնադրույթների շուրջ.

Հայաստանի անկախությունը և ինքնիշխանությունը բացարձակ արժեք են և սակարկության ենթակա չեն, Հայաստանը չի կարող լինել որևէ վերպետական և վերազգային միավորի և կազմակերպության անդամ, որը կնվազեցնի Հայաստանի ինքնիշխանությունը և անկախությունը՝ հանգեցնելով ընդհուպ դրանց կորստին, Հայաստանի կայուն և անվտանգ զարգացման գրավականը իրական ժողովրդավարության հաստատումն է, որտեղ գերակա են մարդու իրավունքներն ու սոցիալական արդարությունը, Արցախյան հիմնախնդրի կարգավորումը պետք է տեղի ունենա արցախահայության ինքնորոշման իրավունքի հիմքով՝ Արցախի ազգաբնակչության անվտանգության և իրավունքների ապահովման հստակ երաշխիքների ամրագրմամբ:

Հայաստանի Հանրապետությունը պետք է կարգավորի հարաբերությունները բոլոր հարևանների, այդ թվում՝ Թուրքիայի և Ադրբեջանի հետ: Ելնելով իր ազգային և պետական շահերի հիմնարար սկզբունքներից ու աշխարհաքաղաքական արդի զարգացումների հրամայականից՝ հարևանների հետ հարաբերությունների ցանկացած կարգավորում (այդ թվում՝ արցախյան հիմնախնդրի կարգավորման համատեքստում) չի կարող ենթադրել և/կամ հանգեցնել ՀՀ սուվերեն տարածքի և/կամ դրա մի հատվածի կորստի կամ դրանց նկատմամբ ՀՀ սուվերեն իրավունքի վերացման և/կամ սահմանափակման:

Պետք է տրվեն հստակ քաղաքական գնահատականներ այն քաղաքական ուժերին և նրանց սպասարկող կազմակերպություններին ու անհատներին, որոնք վերջին քսան տարիներին ղեկավարել են Հայաստանը և, ըստ էության, ձախողել պետությունը՝ կենսագործունեության բոլոր ոլորտներում և այսօր կրկին ցանկանում են իշխանության գալ՝ ձգտելով ռևանշի:

Հարգելի՛ գործընկերներ, վերը նշված հիմնադրույթների և հիմնախնդիրների շուրջ քաղաքական-հասարակական համախմբում ապահովելու և Հայաստանի ներքին քաղաքական և աշխարհաքաղաքական դիմադրողականությունը բարձրացնելու նպատակով «Ազատ Հայաստան» նախաձեռնությունը սկսում է հանդիպում-քննարկումների շարք՝ նշված օրակարգային հիմնադրույթները և մոտեցումները կիսող քաղաքական ուժերի, հասարակական կազմակերպությունների և անհատների հետ՝ նպաստելով նաև վերը նշված հիմնադրույթների ու մարտահրավերների հաղթահարման և օրակարգային հարցերի լուծման շուրջ քաղաքական, հասարակական և հանրային նոր պլատֆորմի ձևավորմանը»:

Տպել
1315 դիտում

ՀՀ-ն իր էներգառեսուրսը պետք է գնի այնտեղից, որտեղ ամենաէժանն է ու շահավետը. Թունյանը՝ Ադրբեջանից գազ գնելու մասին

Մի քանի օրից կարճատև տեղումները կվերադառնան Երևանում ու մարզերում

ՀՀ ֆինանսների նախարարն ու ԵՄ դեսպան Մարագոսը քննարկել են բռնի տեղահանված անձանց խնդիրները

Երևան-Էջմիածին ճանապարհի երթևեկությունը վերականգնվել է. ՆԳՆ-ն հայտնել է՝ ինչ վիճակ է մայրաքաղաքի փողոցներում

Մեծ Բրիտանիայի քրիստոնյա առաջնորդները կառավարությանը կոչ են արել ճանաչել Հայոց ցեղասպանությունը

ԼՂ-ի հայկական ներկայության բոլոր հետքերը ջնջելն Ալիևի վարչակարգի նախագիծն է․ Պետել

Մարմնամարզության երիտասարդների ԵԱ. Համլետ Մանուկյանն ու Մամիկոն Խաչատրյանը եզրափակչում են

Հաստատվել է ՄԻԵԴ-ի դատավորի պաշտոնում Հայաստանի թեկնածուների ցանկը

Ալիևը Գերմանիայում է. ինչ են քննարկելու Ադրբեջանի նախագահն ու Գերմանիայի կանցլերը

Եղբայրները հարվածել են Կառավարության դռանը, ջարդելով, գույքը վնասելով՝ ներխուժել շենք. նախաքննությունն ավարտվել է

Օտարերկրացի երիտասարդի մոտ թմրամիջոց է հայտնաբերվել. վերջինս ձերբակալվել է (տեսանյութ)

Բելառուսը հրապարակել է ռազմական դոկտրին, համաձայն որի՝ ագրեսիայի դեպքում օգնություն կցուցաբերի ՀԱՊԿ անդամներին

Բռնցքամարտի Եվրոպայի առաջնությունում Հայաստանը եզրափակչի 2 մասնակից կունենա

Երևանում ապամոնտաժվել է շուրջ 10.500 ինքնակամ գովազդ (տեսանյութ)

ԼՂ-ում տեղակայված թուրք-ռուսական համատեղ մշտադիտարկման կենտրոնը դադարեցրել է իր գործունեությունը

Երևանում փակ փողոցներ չկան․ ՆԳՆ ոստիկանություն

Ծեծկռտուք Երևանի դպրոցներից մեկում․ 14-ամյա տղաները ծեծել են համադասարանցուն, վերջինս տեղափոխվել է հիվանդանոց

Ինչպես օտարերկրյա քաղաքացիները պետք է մուտք գործեն «Ֆիզիկական անձանց էլեկտրոնային ծառայությունների միասնական համակարգ»

Նավուրի ճանապարհին իրականացվելու են հորատապայթեցման աշխատանքներ

Հայաստանում նոր ԱԷԿ-ի կառուցման հետազոտություններին ներգրավված են նաև ամերիկյան կազմակերպություններ. ՏԿԵ փոխնախարար

Երևանը դիտարկում է Հայաստանի ու Ադրբեջանի ԱԳ նախարարների հանդիպում կազմակերպելու Ղազախստանի առաջարկը. ԱԳՆ

Ոստիկանություն դիմած ռուս կանայք հայտնել են, թե «Հաղթանակ» զբոսայգու սեփականատերը հարվածել է իրենցից մեկին, թքել դեմքին

Վանաձորի նախկին քաղաքապետը կշարունակի մնալ կալանքի տակ

Պուտինը վերընտրվելուց հետո առաջին պաշտոնական այցը կկատարի. նա նշել է՝ որ երկիր է մեկնելու

Կոնվերս Բանկը միացել է Career City Fest-ին

Արաբական երկրները մերժել են Գազայի հարցով Թուրքիայի առաջարկը

Բարեկարգվել է Երևանի այգիներից ևս մեկը (տեսանյութ)

Մի քանի ժամով կհոսանքազրկվեն Երևանի ու 7 մարզի բազմաթիվ հասցեներ

Հացատանը բռնկված հրդեհի հետևանքով մասամբ այրվել են ավտոտնակն ու անասնագոմը

Նարեկ Մանասյանը հաղթել է Ադրբեջանը ներկայացնող բռնցքամարտիկին

Տեղի է ունեցել «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության նախաձեռնող խմբի նիստ․ Նիկոլ Փաշինյանը հանդես է եկել զեկույցով

Հրդեհ է բռնկվել ռեստորաններից մեկի ծխատարում

ԼՂ-ից բռնի տեղահանված ուսուցիչների օժանդակության ծրագրի գործողության ժամկետը երկարաձգվել է

ԱԳՆ-ում քննարկվել են Բրյուսելի եռակողմ հանդիպման ընթացքում ձեռք բերված պայմանավորվածություններին վերաբերող հարցերը

«Ակադեմիական քաղաք» ծրագիրը քննարկվել է մարզերում գործող ՀՀ պետական բուհերի ռեկտորների հետ

Բռնցքամարտի ԵԱ․ Բարեղամ Հարությունյանը եզրափակչում է

Կստեղծվի և կներդրվի թանգարանների Էլեկտրոնային տոմսերի միասնական ավտոմատացված համակարգ

Այն ինչ տեղի ունեցավ 1915-ին, չկանխվեց և պատճառ դարձավ նմանատիպ իրադարձությունների կրկնությանը շատ երկրներում․ նախագահ

Մենք «ՈՒԱԶ»-ով չենք մտել ժողովրդի մեջ, չորս տարեկան թևը կոտրած երեխա էր սպասում. հարցազրույց Տավուշի ԵԿՄ նախագահի հետ

Եգիպտոսն Իսրայելին է փոխանցել մեկ տարով հրադադարի մասին ՀԱՄԱՍ-ի առաջարկը