Հետևողական եղեք, որ պահակները երեկոյան ժամերին դպրոցի դահլիճները չտրամադրեն ինչ-որ անհայտ ծագման տղաների. Շիրակի մարզպետ

Շիրակի մարզպետ Նազելի Բաղդասարյանն այսօր աշխատանքային ընդլայնված  խորհրդակցություն է անցկացրել մարզի հանրակրթական դպրոցների տնօրենների մասնակցությամբ: Ասելիքը հստակ է եղել՝ դպրոցը զերծ պահել քաղաքականությունից, իսպառ բացառել դրամահավաքությունը: Քանի որ տարին մոտենում է ավարտին, մարզպետն ուշադրությունը հրավիրել է հատկապես 4-րդ, 9-րդ, 12-րդ դասարանների ավարտական Վերջին դասերի ու Վերջին զանգի միջոցառումների վրա:

«Ես խնդրում եմ, որ առավել նրբանկատ լինեք հատկապես այն երեխաների նկատմամբ, որոնք խոցելի սոցիալական խմբում են: Գիտեմ, որ կլինեն ծնողներ, որոնք կասեն՝ ես իմ երեխան, ոնց կուզեմ, այդպես էլ կանեմ: Բայց այդ ծնողներն իրենց երեխաներին ոնց ուզեն ու ինչով ուզեն կարող են գոհացնել իրենց տանը: Դպրոցի պատերից ներս սոցիալական շերտերի աննշան տարբերություն անգամ չպետք է զգա ոչ մի աշակերտ»,- նկատել է մարզպետն ու շեշտել՝ հետևողական է լինելու:

Դրամահավաքության բացառումը, ըստ մարզպետի, վերաբերում է նաև դպրոցներում տարաբնույթ տոմսերի վաճառքին: Բաղդասարյանը հանձնարարել է միջնորդ չդառնալ որևէ կազմակերպության համար:

Խոսվել է նաև որոշ դպրոցներում ընդունված միասնական հագուստ կրելու հանգամանքից: Մարզպետի խոսքով՝ անձամբ իր համար ընդունելի չէ, հետո էլ նման մոտեցումը նաև ֆինանսական ծախս է ենթադրում, ինչն անցանկալի է: Միաժամանակ դպրոցների տնօրեններին հանձնարարվել է կարգի բերել աշակերտների, հատկապես աշակերտուհիների հագուստ-կապուստը, ապահովել աշակերտական տեսքերով դպրոցական միջավայր:

Մարզպետը նշել է, որ ցավոտ արձանագրում ունի. վերջին տարիներին հատկապես ավագ դպրոցներում ուսուցիչ-աշակերտ տարբերությունը գրեթե աննկատ է:

«Հատկապես իգական սեռի ներկայացուցիչների մասին է խոսքը, որոնք պճնված են գալիս: Ես չգիտեմ՝ հիմա ինչպիսի՞ն են բարքերն ու ծնողների մոտեցումներն այս հարցին, բայց երբ ես էի դպրոցական, մենք եղունգի անգույն լաք անգամ իրավունք չունեինք դպրոցում օգտագործել: Եվ դա նորմալ է: Ես չեմ ուզում որևէ մեկի իրավունքի ոտնահարում դիտարկվի ասածս, բայց եկեք դպրոցը պահենք դպրոցին հարիր վիճակում, որպեսզի ուսուցիչը մտնի դասարան և կաշկանդված չզգա իրեն: Դպրոցում կենտրոնացեք կրթության և դաստիարակության վրա»,-շեշտել է Նազելի Բաղդասարյանը:

Կրթությանը զուգահեռ մարզպետը հորդորել է մեծ ուշադրություն դարձնել նաև հայրենասիրության գաղափարի ամրապնդմանը: Բաղդասարյանը հստակ ընդգծել է՝ հայրենասիրությունը ոչ մի պարագայում չշփոթել քաղաքականության հետ, դպրոցը չներքաշել քաղաքական գործընթացների տիրույթ: Նման քայլ անողներին խիստ պատիժ է սպասվում: Մարզպետն անուններ չի նշել, սակայն ակնարկել է, որ բոլորի քայլերին ծանոթ է:

Խորհրդակցության ընթացքում քննարկվող մտահոգիչ կետերից է եղել դպրոցի տնօրենի թափուր տեղի համար հայտարարվող մրցույթներին թեկնածուների իսպառ բացակայությունը, կամ լավագույն դեպքում մեկ թեկնածուով մրցույթի անցկացումը: Սակայն ոչ թե այլ անձանց դիմելիությունը խոչընդոտվում է, այլ իսկապես չկան դիմողներ, հավանաբար լիցենզիայի կամ մեկ այլ մասնագիտական խնդրի պատճառով:

Շիրակի մարզպետը տնօրեններին նաև այլ ասելիք է ունեցել:

«Ես դպրոցների տնօրեններին ընդունում եմ միայն այն ժամանակ, երբ արդեն նշանակվում են: Սա սկզբունք է ինձ համար, որ որևէ տնօրեն, կներեք, իհարկե, բայց չհամարձակվի մինչև ընտրությունը գալ մարզպետի մոտ: Ասեմ, որ միջամտություններ կամ զարտուղի ճանապարհներով մարզպետին տեսնելու ցանկություններ ունեցողներ եղել են, բայց մեկ անգամ ևս շեշտում եմ, որ այդ արատավոր համակարգին մենք վերջ ենք դրել: Հորդորում եմ նրանց, ովքեր հավակնում են դառնալ այս կամ այն դպրոցի տնօրենը, եթե փորձեն որևէ կերպ կապի դուրս գալ մարզպետի հետ, սա ինձ համար ազդակ կլինի, որ տվյալ թեկնածուն ցանկալի չէ: Փորձեք ձեր ուժերով մասնակցել մրցույթին և դառնալ տնօրեն»,- հորդորել է նա:

Հաջորդ խնդիրը, ըստ մարզպետի, կապված է դպրոցների հաստիքացուցակների հետ: Ճիշտ է, Շիրակում կան կադրեր, որոնց կարիքը զգացվում է, և որոշ առարկաների դասավանդման համար չկան մասնագետներ, սակայն դա չի նշանակում, որ դպրոցում 70-ից բարձր տարիք ունեցող մանկավարժ պետք է դասավանդի:

«Հատկապես բնագիտամաթեմատիկական առարկաների մասին է խոսքը: Շատ դեպքերում 65, 70, երբեմն ավելի մեծ տարիքով ուսուցիչ ունենք դպրոցում, բայց այդ տարիքում մոտիվացիան քիչ է, որ նրանք կգնան ատեստավորման: Մենք հարգում ենք բոլորի տարիքն ու մասնագիտական փորձը, բայց մեր տարեց գործընկերներին պետք է ուղարկենք վաստակած հանգստի, ճանապարհ տանք երիտասարդներին: Փուլային լուծում պետք է տալ այս խնդրին»,- հայտարարել է Նազելի Բաղդասարյանը:

Վարչական մասում ևս քիչ չեն խնդիրները: Դպրոցներ կան, որտեղ պահակը 82 կամ 79 տարեկան պապիկ է, ասել է նա.

«Ի՞նչն են հսկում այս մարդիկ, հասկանում ենք, չէ՞, որ պարզապես հաստիքներ են զբաղեցնում: Գյուղական բնակավայրերում դպրոցին մոտ ապրող մարդն է պահակը հիմնականում: Այս հաստիքներն ուռճացված են: Եկեք օբյեկտիվ լինենք: Ես հարգում եմ բոլորին, բայց պետք է արդյունավետ աշխատել: Հիմա կարող եք ներքին անհամաձայնություն ունենալ, բայց 78-ից բարձր տարիք ունեցողն ընդունելի չէ, որ դպրոցում աշխատանքի մեջ լինի»,- ասել է Բաղդասարյանը:

Գրեթե բոլոր դպրոցներում ընդհանուր մեկ խնդիր էլ կա: Հատկապես երեկոյան ժամերին դպրոցների տարածքները, մարզադահլիճները վարձակալում են տարբեր մարդիկ: Մարզպետն ասել է, որ այս հարցն էլ են քննարկել: Եթե դրանք ինչ-որ պարային կամ այլ համույթների են տրվում, այսուհետ մարզպետարանի համաձայնությունը ստանալուց հետո նման քայլի դիմեն:

«Անվանական չեմ ասի, բայց ավելի հետևողական եղեք, որ պահակները երեկոյան ժամերին դպրոցի դահլիճները չտրամադրեն ինչ-որ անհայտ ծագման տղաների՝ ֆուտբոլ կամ բասկետբոլ խաղալու համար, և սա անում են գումարով: Ես Գյումրիից եմ, և քաղաքը 5 մատիս նման գիտեմ, թե ով որտեղ ինչ է անում: Բոլոր նման գործընթացներին վերջ է տրվելու: Խիստ վերահսկողություն է լինելու, որովհետև շատերն են կարծում, որ մարզպետարանում ոչնչից տեղյակ չեն: Ուզում եմ իմանաք՝ ամեն ինչից տեղյակ եմ, մի բան էլ ավելի»,- հանդիպումը եզրափակել է Շիրակի մարզպետը:

Սամսոն Մատինյան

«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Տպել
15684 դիտում

Վարդենիս համայնքի ղեկավարն ընդունել է Եվրոպական միության պատվիրակության ներկայացուցիչներին

ԱՄՆ-ում Թրամփի պատկերով ոսկուց1 դոլարանոց մետաղադրամ կթողարկվի

«Ուժեղ Հայաստան»-ից «մնաց 100 օր» ասողները ջնջե՞լ են տեսանյութերը․ Հակոբյան

Նիկոլ Փաշինյանն այցելել է Երևանի Կամերային թատրոն․ տեսանյութ

Սպանության, սպանության փորձի, խուլիգանության, ապօրինի հրազեն կրելու մեղադրանքով հետախուզվողներ են հայտնաբերվել

Կայուն զարգացումը Հայաստանի երկարաժամկետ զարգացման ռազմավարության առանցքային ուղղություններից է․ Աբիսողոմոնյան

Մոսկվայում Լավրով-Բայրամով հանդիպում տեղի կունենա

Նորքի «Ռէժինէ» հյուրանոցում հայտնաբերվել է օտարերկրացու դի՝ բերանը, ձեռքերը ու ոտքերը կպչուն ժապավենով կապած

Գրանցվել է ծովի մակերևույթի ռեկորդային բարձր ջերմաստիճան՝ այս ժամանակահատվածի համար

Մտքեր են փոխանակվել Հայաստան-Հունաստան տուրօպերատորների միջև ուղիղ կապերի հաստատման շուրջ

Աբիսողոմոնյանն ու Բեյանին քննարկել են ՀՀ-ում կայանալիք «Ընդդեմ ցեղասպանության հանցագործության» գլոբալ ֆորումը

Շատվան գյուղի խաչմերուկում ավտոմեքենաներ են բախվել․ կա վիրավոր

Փարիզում ԱԱ-ի կիսաեզրափակիչից հետո անկարգnւթյnւնների պատճառով մի շարք անձինք են ձերբակալվել

Գյումրու ճանապարհների բարելավմանն ուղղված ծրագրերը գտնվում են վարչապետի ուշադրության ներքո․ Շիրակի մարզպետ

Բրիտանիայի արքայադուստր Մարգարեթի թոռը ամուսնության առաջարկ է արել հայազգի Էլեոնոր Էքսերջյանին

Վերականգնվում են Կեչառիս վանական համալիրի Սբ Գրիգոր եկեղեցու միջնադարյան որմնանկարները․ ինչ է ի հայտ եկել

Աշխարհահռչակ օծանելիքագործ Ֆրանսիս Քուրքջյանը արժանացել է Պատվո լեգեոնի շքանշանի Ասպետի կոչմանը

Սևանա լճում հեծանվանավակ է շրջվել

Գոռ Վարդանյանից հօգուտ Հայաստանի Հանրապետության կբռնագանձվի 4 տրանսպորտային միջոց և 128 միլիոն դրամ

Հայերեն ժեստերի լեզվի թարգմանություն․ նոր մասնագիտություն Երևանի պետական հումանիտար քոլեջում

2020 թվականին Երևանի Մայիսի 9-ի փողոցում տեղի ունեցած սպանությանն օժանդակողը հայտնաբերվել և կալանավորվել է

Դոլարն էժանացել է. ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան հուլիսի 15-ին

Անհամբեր սպասում եմ ՀՀ-ի եվրոպական օրակարգին աջակցելու մեր համատեղ ջանքերը շարունակելուն․ Բուդրիսը՝ Միրզոյանին

Երևանում BMW-ի վարորդի ինքնազգացողությունը վատացել է, մեքենան բախվել է շինության. նա մահացել է

Կառավարությունը 65,2 մլն դրամով կավելացնի «Հարավկովկասյան երկաթուղի»-ին տրամադրվող սուբսիդիան

Փլուզում Կոտայքի մարզի «Արգել» ՀԷԿ-ում. փլատակներից դուրս է բերվել 2 քաղաքացի

ՆԳ նախարարը պահանջել է ընտանեկան բռնության դեպքերով ակտիվացնել կանխարգելիչ աշխատանքները

Մեկ օրում բացահայտվել է 114 հանցագործություն, գրանցվել՝ 15 ՃՏՊ

ԱՄՆ ուժերը սկսել են հարվածների ալիք Իրանի դեմ

ԱՄՆ-ն պատրաստ է Իրանից հետո շարունակել աշխատանքը ուկրաինական ուղղությամբ. Պեսկով

Նախագահը արժևորել է հայ-կատարական հարաբերությունների ամրապնդման գործում շեյխ Համադ բին Խալիֆա Ալ Թանիի ավանդը

Ավարտեցի «Հայոց պատմության» III հատորի երկրորդ գրքի ընթերցումը. իսկ դուք ի՞նչ եք կարդում. վարչապետ

Վաղարշյանում տեղի ունեցած կրակոցների դեպքով մեկ անձի նկատմամբ քրեական հետապնդում է հարուցվել

Օդի ջերմաստիճանը հուլիսի 16-ից ցերեկային ժամերին կնվազի 3-4 աստիճանով. որոշ հատվածներում կլինեն անձրև ու քամի

Կառավարությունը կսահմանի Ոստիկանության գվարդիայի ծառայողների ատեստավորման հավելավճարների չափերը

Քաղաքացու բողոքից հետո Շուկայի վերահսկողության տեսչական մարմինը թերլիցքավորում է հայտնաբերել գազալցակայանում

Դավթաշենում շենքի 6-րդ հարկից ընկած աղջիկը ինքնասպանություն է գործել

Պետական եկամուտների կոմիտեն հայտարարություն է տարածել

Թուրքիան կշարունակի աջակցել Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության գործընթացին․ ԱԳՆ

Դատարանը փոխել է Mercedes-Benz CLS-ի 19-ամյա վարորդի խափանման միջոցը․ Դատախազությունը կբողոքարկի