Երևան
7 °C
ԿԳՄՍ փոխնախարար Ժաննա Անդրեասյանը այսօր հրավիրված մամուլի ասուլիսում խոսել է հանրակրթության ոլորտի բարեփոխումների ներկա փուլի մասին, ազդարարել ուսուցչի կամավոր ատեստավորման 2022 թվականի հայտերի ընդունման մեկնարկը, անդրադարձել կրթության իրավական նոր կարգավորումներին, 2021-22 ուսումնական տարվա ավարտի նախապատրաստական աշխատանքներին:
Այսօրվանից սկսվել է ուսուցիչների կամավոր ատեստավորման հայտագրումը.
էլկտրոնային մատյանում արդեն ավելացվել է այն սյունակը, որով ուսուցիչները հնարավորություն են ստանում նշում անել, որ ցանկանում են մասնակցել կամավոր ատեստավորմանը: Անդրեասյանը շեշտել է՝ այս առումով ուսուցիչների համար նախարարության կայքէջում կա ուղեցույց:
«Մեր բոլոր ուսուցիչները կարող են շատ պարզ տեսողական տեսնել, թե գործընթացն ինչպես կարող են անել: Ատեստավորումն իրականացնելուց առնվազն 20 օր առաջ կհրապարակվեն կամավոր ատեստավորման ուղեցույցները: Դրանք ներկայացնելու են թեստերի կառուցվածքը, առաջադրանքներում ընդգրկվող նյութը, ձեւաթղթի լրացման կարգը եւ առաջադրանքների նմուշները: Բուն ատեստավորման գործընթացը նախատեսում ենք, որ կանցկացվի սեպտեմբերին, եւ հոկտեմբերից սկսած՝ նրանց աշխատավարձերը և հավելավճարները կհաշվարկվեն՝ ըստ իրենց ցուցաբերած արդյունքների»,- ասել է փոխնախարարը:
Նա շեշտել է՝ այս տարի կամավոր ատեստավորման համար կարող են դիմել 5-12-րդ դասարաններում դասավանդող բոլոր ուսուցիչները: Ատեստավորումը հիմնականում լինելու է թեստավորման եղանակով, սակայն ֆիզկուլտուրա, ՆԶՊ, երաժշտություն, կերպարվեստ, տեխնոլոգիա առարկները դասավանդող ուսուցիչների թեստավորումը կլինի ոչ թեստային եղանակով, այսինքն՝ գործնական աշխատանքներ, բաց և փակ հարցեր:
Կամավոր ատեստավորում անցած և 70 տոկոսից բարձր բալեր հավաքած ուսուցիչների աշխատավարձի դրույթը կլինի 200 հազար, որին կգումարվի 30-50 տոկոս հավելավճարը:
Երբ է մեկնարկելու առաջին դասարան հաճախող երեխաների համար առցանց հայտագրումը.
Այն կիրականացվի երեք փուլով: Հունիսի 21-ից կբացվի առաջին դասարանների հայտարարագրման կայքը:
«Ծնողներն այս ընթացքում կարող են ստուգել իրենց երեխաների տվյալները, և պիտի խնդրեմ, որ լինեն հետևողական, որովհետև լինում է այնպես, որ երեխայի տվյալները թվայնացված չեն լինում, պահանջվում է որոշակի ժամանակահատված քաղաքացիական կացության ակտերի գրասենյակների կողմից թվայնացման համար: Դա իրականացվում է 3 օրվա ընթացքում: Ստուգումը կարելի է անել stugum.emis.am կայքի միջոցով: Հայտարարագրումը բաց կլինի առաջնահերթություն ունեցող բոլոր քաղաքացիների համար: Առաջնահերթություն դիտարկվում է նույն դպրոցում սովորող քույր կամ եղբայր ունենալու հանգամանքը, ինչպես նաև տվյալ դպրոցում աշխատող ծնող ունենալու հանգամանքը: Այս փուլով հայտագրումը կիրականացվի 14 օրվա ընթացքում»,- մանրամասնել է Անդրեասյանը:
Նրա խոսքով՝ հուլիսի 6-ից առաջին դասարանցիների հայտագրման գործընթացը կիրականացվի ընդհանուր հիմունքներով հայերեն ուսուցում իրականացնող հանրակրթական հաստատություններ դիմող բոլոր առաջին դասարանցիների համար: Հուլիսի 12-ից հայտագրման գործընթացին կկարողանան միանալ նաև օտարերկրյա քաղաքացիների, երկքաղաքացիների, քաղաքացիություն չունեցող անձանց, ինչպես նաև ազգային փոքրամասնությունների ներկայացուցիչների երեխաները, որոնց համար ուսուցման լեզուն կարող է լինել ոչ հայերենը: Սա տարածվում է նաև այն երեխաների վրա, որոնց ծնողներից մեկը ՀՀ քաղաքացի է, մյուսը՝ ոչ:
«Հայտագրման համակարգը չի փակվելու, այն գործում է ողջ ուսումնական տարվա ընթացքում, և մեր երեխաները ամբողջ ուսումնական տարին կարող են ընդգրկվել դպրոցում, ինչպես պահանջում է երեխայի լավագույն շահը»,- հավելել է նա:
Ավարտական և կենտրոնացված քննությունները կանցկացվեն հունիսի 3-ին և հունիսի 6-ին.
Բոլոր հնգօրյա աշխատող հաստատություններում ակնկալվում է, որ այս տարվա հունիսի 3-ին կանցկացվեն ավարտական և կենտրոնացված քննությունները, իսկ վեցօրյա աշխատանքային շաբաթ ունեցող հաստատություններում դրանք կանցկացվեն հունիսի 6-ին:
«Արդեն իսկ պարզ են չորրորդ դասարանցիների գիտելիքների ստուգման օրերը, մենք նախատեսել ենք մայրենիի և մաթեմատիկայի գրավոր քննությունները անցկացնել հունիսի 10-ին և 13-ին: 9-րդ դասարանի ավարտական քննությունների օրերը նույնպես հայտնի են: Այս տարի մենք ունենք երկու կենտրոնացված քննություն 9-րդ դասարանում՝ «Հայոց լեզու և գրականության» և «Մաթեմատիկա»: Հայոց լեզվի կենտրոնացված քննությունը կլինի հունիսի 28-ին, մաթեմատիկայի քննությունը՝ հունիսի 30-ին: Ավելացնեմ, որ հունիսի 8-ից սկսվում են նաև մնացած առարկաների քննությունները, որոնք կկազմակերպվեն հենց դպրոցներում»,- ասել է Ժաննա Անդրեասյանը:
Փոխնախարարի խոսքով՝ այս տարի 12-րդ դասարանը կավարտի շուրջ 21 հազար շրջանավարտ, 9-րդ դասարանը՝ 34,500-ից ավել աշակերտ:
«Հայոց լեզու և գրականության» առարկայի ավարտական քննությունը հունիսի 8-ին է, «Հայոց պատմություն» առարկայի քննությունը՝ հունիսի 15-ին, «Մաթեմատիկա» առարկայի քննությունը՝ հունիսի 22-ին: Առաջիկայում կհրապարակվեն նաև միասնական քննությունների օրերը, որոնք նախարարությունը լրացուցիչ կիրազեկի:
Թուրքիան 3-րդ երկրների միջոցով Ռուսաստան է վերաարտահանել պատժամիջոցների տակ գտնվող ապրանքներ
Ադրբեջանցիները Շուշիի ևս մեկ գերեզմանատուն են վնասել
Պատկերված անձը որոնվում է քրեական վարույթի շրջանակներում (տեսանյութ)
19 պետական կազմակերպություն և բուհ ձեռք կբերեն 60 գիտական սարք. ընդհանուր արժքը՝ 930 մլն դրամ
Պատերազմի ընթացքում գումարտակի հրամանատարի տեղակալն ինքնակամ լքել է մարտադաշտը, հրամանատարները չեն կատարել իրենց գործը
Ինչ է արվում Լարսում կուտակված բեռնատարների խնդիրը լուծելու համար. Գնել Սանոսյանը մանրամասներ ներկայացրեց
Քննարկվել են ՀՀ-ԵՄ գործընկերության օրակարգի հարցեր
Պարեկների կողմից Տավուշում կանգնեցված մեքենաներում ապօրինի զենքեր ու զինամթերք է եղել (տեսանյութ)
Քաղաքացին մտել է ԴԱՀԿ շենք, բենզինը լցրել իր վրա և սպառնացել ինքնահրկիզվել. կառույցներից պարզաբանում են
Դեկտեմբերի 1-ից ուժի մեջ են մտնում անշարժ գույքի վարձակալության հետ կապված որոշ դրույթների փոփոխություններ
Լարսի անցակետում երթևեկության թույլտվությանն է սպասում 2680 բեռնատար
Գենդերային հիմքով բռնության ցանկացած դրսևորում և սեռական ոտնձգություն խիստ դատապարտելի է. ՄԻՊ
Լարսի անցակետ փակելը մեզ վրա չի ազդի, եթե Հայաստանի բիզնեսը նոր շուկաներ գտնի. Արայիկ Հարությունյան
Քրեական հետապնդում է հարուցվել տելեգրամյան 3 հարթակով թմրամիջոցների իրացմամբ և փողերի լվացմամբ զբաղվող անձանց նկատմամբ
Հարությունյանի և Ջավելիձեի բարձր հովանու ներքո Թբիլիսիում տեղի է ունեցել Արամ Խաչատրյանի 120-ամյակին նվիրված համերգ
Հունվարի 1-ից դրամարկղային գործառնություններն անհրաժեշտ է գրանցել բացառապես էլեկտրոնային եղանակով վարվող գրքում
Մոսկվայի օդանավակայաններում մոտ 30 չվերթ է հետաձգվել կամ չեղարկվել
Կյանքից հեռացել է Հայաստանի ամենատարեց կինը
Աննա Վարդապետյանը դատախազներից մեկին «խիստ նկատողություն» է տվել
Դուք իրական արվեստը միջակությունից տարբերակող եք. Ալիս Դուրյանը՝ ՀՀ վարչապետին
Բլինքենը Փաշինյանի և Ալիևի հետ քննարկել է խաղաղության պայմանագրի կնքման հնարավորությունը
Կկառուցվի նոր ճանապարհ, որն իրար կկապի 3 վարչական շրջանները. ստորագրվել են համաձայնագրերը
Մի քանի ժամ լույս չի լինելու Երևանի և 5 մարզի բազմաթիվ հասցեներում
Փարիզի քաղաքապետը «X» սոցիալական ցանցը հսկա համաշխարհային կոյուղի է անվանել
Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը փակ է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար
Մենք Ադրբեջանի և Հայաստանի համար խաղաղություն հաստատելու իրական հնարավորություն ենք տեսնում. Ջեյմս Օ'Բրայեն
Գորիսում մառախուղ է, ձյուն է տեղում. ՀՀ տարածքում կա փակ ավտոճանապարհ
Եթե Զատուլինն ասում է, որ Հայաստանի ռևանշիստներն իրենց «ռսաքոծը» չեն, դեռ չի նշանակում, որ այդպես է. Շիրինյան
Դավիթ Խաժակյանը նոր պաշտոն ունի
Փոխվարչապետը ԵՄ փաստահավաք առաքելության անդամներին ներկայացրել է ԼՂ-ից բռնի տեղահանված անձանց կարիքները
Քաջարան-Մեղրի հատվածում ձյան տեղումներ են (տեսանյութ)
Երևանում շահագործման է հանձնվել վերակառուցված համար 122 հիմնական դպրոցը
Փախստականները պահանջում են 1988-92 թթ. Ադրբեջանից բռնի տեղահանված հայերի ունեցվածքի ուսումնասիրում
Արտակարգ դեպք Երևանում. շենքերից մեկի մոտ 30-ամյա տղամարդ է ինքնահրկիզվել
Բեռնատարը չի կարողացել շարունակել ընթացքը, ինչի հետևանքով ճանապարհը միակողմանի փակվել է
Սև ծովի փոթորկից տուժել է Բաթումին. հեղեղվել են նաև Փոթին ու Քոբուլեթին
Ովքեր քննադատողներին անվանում են «թրքամետ», պետք է ստուգել նրանց ջինսի ծագումը. քաղաքագետը՝ տարածվող պատկերի մասին
Մոնրեալի հրեական կենտրոնի վրա Մոլոտովի կոկտեյլ են նետել
Ֆինանսների նախարարությունում վարկային համաձայնագրեր են ստորագրվել. ինչ ծրագրեր կիրականացվեն
Հայաստանն առաջին անգամ մասնակցում է Ստրասբուրգի Սուրբ Ծննդյան տոնավաճառին
© 2023 Հայկական ժամանակ