Երևան
12 °C
Վերջին տարիներին Հայաստանում բնադրող արագիլները հայտնվել են էկոլոգիական լուրջ խնդրի առջեւ։ Դեռեւս ոչ հստակ պատճառներով արագիլների փետրածածկը պատվում է յուղային շերտով, ինչի հետևանքով նրանք հաճախ չեն կարողանում թռչել։ Հաճախ աղտոտված արագիլների ձագերն առաջին թռիչքը կատարելիս ցած են ընկնում բներից։ Ստացված վնասվածքների պատճառով նրանց մի մասը կորցնում է բնության մեջ ինքնուրույն ապրելու հնարավորությունը։ Նրանցից շատերը չեն կարողանում սնունդ գտնել եւ սովից սատկում են։
Սակայն կա արագիլների խնդրով զբաղվող կամավորների մի խումբ, որոնք փորձում են աջակցել ինչով կկարողանան․ այդ անձինք հայտնաբերում եւ ապահովում են ընկած արագիլների խնամքը։
Էնդեմիկ եւ վտանգված տեսակների պահպանման հիմնադրամի տնօրեն Մանուկ Մանուկյանը «Հայկական ժամանակի» հետ զրույցում նշում է՝ իրենք իրենց թիմով փորձում են հավաքագրել աղտոտված արագիլներին, եւ վերականգնողական շրջանում խնամելուց հետո բաց են թողնում։ Մանուկյանը հայտնում է՝ վերջին երկու օրվա մեջ արդեն տասնյակից ավել ահազանգեր է ստացել բնից ընկած, վիրավոր ու աղտոտված արագիլների վերաբերյալ․ «Արագիլները կերակրվում են, անցնում վերականգնողական փուլ, որից հետո լվացվում են հատուկ նյութերով։ Յուղից մաքրված արագիլները որոշ ժամանակ անց բաց են թողնվում բնություն»։
Մանուկ Մանուկյանն ասում է՝ դեռեւս հստակ չէ, թե հատկապես որ վայրից են աղտոտում արագիլները, սակայն նկատում է՝ նախորդ տարիների համեմատ այս տարի մոտ 20 տոկոկոսով պակասել է խնդիրը․ «Մեր գործունեությանը աջակցում է նաև ՀՀ շրջակա միջավայրի նախարարությունն ու ՀՀ բնապահպանության և ընդերքի տեսչական մարմինը եւ իրենց կատարած ստուգումների արդյունքում դրական տեղաշարժ կա»։
Հիմնադրամի տնօրենը նաեւ շեշտում է՝ այցելում է տարբեր աղբավայրեր, հատկապես՝ Մասիսի, Նուբարաշենի, որտեղ հարյուրավոր արագիլներ կարող են լինել, բայց այնտեղ գտնվողները այնքան էլ աղտոտված չեն.«Կան աղտոտվածներ, բայց մեծ թիվ չեն կազմում։ Եվ պետք չէ մոռանալ, որ արագիլներն ամենակեր են, սնվում են մորեխներով, կրծողներով, սողուններով, երկկենցաղներով, ձկներով, թռչուններով, թափոններով եւ այլն»։
Վերջինիս խոսքով՝ քանի որ մեր երկրում կա կերի բազա, վերջիին տաիներին Հայաստան եկած արագիլներն անգամ ձմռանը չեն չվում։ Աղտոտման անկամ հետ միասին կա նաեւ թվաքանակի ավելացում, սակայն, ըստ Մանուկյանի՝ դա էլ իր դրական եւ բացասական կողմերն ունի։ Ասում է՝ բազմաթիվ հարցեր են առաջանում, արդյոք մեր տարածաշրջանին այդքան արագիլ պե՞տք է, թե՝ ոչ։
«Քանի որ արագիլները սնվում են ե՛ւ թռչուններով, ե՛ւ սողուններով, այստեղ հարց է առաջանում, եթե նրանց թվաքանակն ավելանա, ապա ինչ կլինի այդ մնացած տեսակների հետ, արդյոք վտանգ չկա՞, որ կպակասեն։ Մեզ հարկավոր են մասնագետներ, որոնք ամբողջ դաշտը կուսումնասիրեն, որպեսզի հասկանանք՝ պետք է, թե ոչ»,- ասում է Մանուկ Մանուկյանը։
Նրա նաեւ պատմում է՝ հաճախ, երբ ահազանգ են ստանում բնից ընկած ձագերի վերաբերյալ, գնում ու հայտնաբերում են ու պարզվում է, որ անառողջ, ռախիտիզմ ունեցողներ են․ «Ինգրիդինգի արդյունք կարող է լինել, այսինքն, եթե կա Հայաստանում կերի բազա, թռչունները չեն չվում ու հնարավոր է՝ արյունակցական կապի հետեւանքով էլ ծնվեն հիվանդ ձագեր»։
Շրջակա միջավայրի նախարարություն եւ տեսչական մարմնից էլ խնդրի վերաբերյալ զրուցել ենք թռչնաբան «ԲիրդԼինքս Հայաստան ՀԿ»-ի նախագահ Կարեն Աղաբաբյանի հետ։
Վերջինիս փոխանցմամբ՝ նախարարությունը հայտնաբերել է 300-ից ավելի ձեռնարկություններ, որոնք արտադրում են մթերք ու կարող են իրենց թափոններում ունենալ ձեթանման նյութ։
«2019 թվականին հայտնաբերել ենք մեկ ձկնաբուծարան, 2020 թվականին՝ Մասիսի աղբավայրը, իսկ 2021 թվականին, երբ տեսանք, որ խնդիրն ավելի գլոբալ է՝ խստացված ձեւով ստուգումներ իրականացվեցին, հայտնաբերվեց 300-ից ավելի արտադրամաս, որոնք արտադրում են չիփսեր, պահածոներ եւ կարող էին արտադրության ընթացքում ունենալ ձեթանման թափոններ»,-մանրամասնում է Աղաբաբյանը։
Նրա խոսքով՝ այդ արտադրամասերի կեսն արդեն ստուգվել է, նրանց պարտադրվել է ունենալ թափոնների մասին բնապահպանական հաշվետվություն, որում հստակ նշված կլինի, թե ինչ են արել թափոնների հետ։
«Օրենքը պարտադրում է, որ այդ ձեռնարկությունները պայմանագիր ունենան աղբավայրերի հետ, եթե անգամ իրենք պնդում են, թե թափոնները հորել են, ապա դրան էլ լուծում կա եւ կարելի է ստուգել։ Կարծում եմ՝ մինչեւ այս տարվա վերջ համատեղ ուժերով մենք կկարողանանք ստուգումներն ավարտել, կունենանք ամբողջական պատկեր եւ կկարողանանք արտադրամասերին պարտադրել ունենալ պատշաճ հաշվետվություն»,-նշում է Կարեն Աղաբաբյանը։
Նախարարության աշխատակիցը հայտնում է՝ այժմ տեսչական մարմինը պատրաստում է ձեռնարկ, որում հստակ նշված կլինի, թե ինչ է պետք, ինչ է կարելի եւ ինչ չի կարելի անել արտադրական եւ այլ թափոնների հետ։
Անդրադառնալով արագիլների աղտոտմանը կոնկրետ տարածաշրջաններում, մասնագետը նկատում է՝ ուսումնասիրության առաջին տարում ավելի շատ Հովտաշենն էր կենտրոնը, հետագայում ընդլայնվեց․ «Հիմա աշխարհագրությունը բավականին լայն է՝ Երասխահունից Գեղանիստ, դեպի հյուսիս ու հարավ եռանկյունի է ստացվել, որտեղ խնդիրը առկա է»։
Խոսելով Հայաստանում ձմեռող արագիլների թվի աճի մասին, Աղաբաբյանը նշում է՝ դա պայմանավորված է ավելացող աղբի քանակով, թե՛ տնտեսական աղբի, թե՛ արտադրական․ «Արտադրական օրինակ՝ թռչնաբուծարանները, որոնք ունեն անկած թռչունների մնացորդների եւ ներքին օրգանների թափոններ, լցնում են դրսում, որը կլոր տարի կեր է հանդիսանում արագիլների համար։ Սակայն, երբ ձմեռող թռչունների թիվը շատանում է, դա թուլացնում է պոպուլյացիան»։
Մասնագետը նաեւ հավելում է՝ նորմալ վիճակում արագիլները կատարում են միգրացիա, դա թույլ է տալիս զտել, այսինքն՝ հանել արագիլների պոպուլյացիայից հիվանդներին, թույլերին, գենետիկորեն անառողջներին։ Ուստի, չնայած նրան, որ արագիլների թիվը մեզ մոտ շատանում է՝ պոպուլյացիան ավելի հիվանդագին է կատարվում։
«Գենետիկ ռախիտների թիվը շատացել է, մինչդեռ 2006, 2008, 2009 թվականներին մենք ընդհանրապես նման բան չենք ունեցել ։ Ոսկորները նորմալ չեն, գաճաճ են եւ այլն։ Նայում ես՝ մեծ ձագի կարգավիճակում է, թեւերը աճել են, արդեն պետք է թռչի, բայց չափով 1․5 անգամ փոքր է, քան պետք է լիներ նորմալ արագիլի դեպքում: Ցավոք սրտի, միգրացիայի քիչ լինելու հետեւանքով նման դեպքեր ավելի շատ ենք գրանցում»,-փաստում է Աղաբաբյանը։
«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
«Ոդիսևս» հեռուստասերիալը կնկարահանվի նաև Հայաստանում և Հունաստանում
Ucom-ը և Մայքրոսոֆթ ինովացիոն կենտրոնը նպաստում են դպրոցականների կիբեռանվտանգության գիտելիքների զարգացմանը
91 տարեկան հասակում կյանքից հեռացել է Քիմ Քարդաշյանի տատիկը՝ Մերի Ջո Քեմփբելը
Ուգանդայում դպրոցական ավտոբուսի վթարի հետևանքով զոհվել են 20 երեխա և 1 մեծահասակ
Կոբախիձեն կարևորել է Հայաստանի հետ հարաբերությունները Վրաստանի տարանցիկ դերի զարգացման համատեքստում
Մալաթիայի ջրանցքից դուրս են բերել տղամարդու, որը հայտնել է՝ իր հետ ևս 2 մարդ է ընկել ջրանցքը
ԲՏԱՆ-ում քննարկվել են COP17-ի նախապատրաստական աշխատանքների շրջանակում համագործակցության ուղղությունները
Վարդապետյանի հոդվածը՝ Դատախազների միջազգային ասոցիացիայի պարբերականում. ինչ հարցեր է նա բարձրացրել
Գորշ արջը և քոթոթները. ֆոտոթակարդը ֆիքսել է ՀՀ-ի կենդանական աշխարհի արժեքավոր ներկայացուցիչներին. տեսանյութ
Բացահայտվել են վառելիքի առևտրի խոշոր իրավախախտման դեպքեր. պետությանը պատճառվել է շուրջ 870 մլն դրամի վնաս
Հուլիսի 17-ի դրությամբ ՀՀ փոխանակման կետերում որքան են գնվում և վաճառվում դոլարը, եվրոն և ռուբլին
Միջազգային բիզնեսի ԱՄՆ խորհուրդը գործարար պատվիրակություն կգործուղի Հայաստան՝ մասնակցելու COP17-ին
Թատերական դահլիճները լեփ-լեցուն են․ Երևանում շատ բուռն մշակութային կյանք կա. Նիկոլ Փաշինյան. տեսանյութ
Երևանի և մարզերի բազմաթիվ բնակավայրերում սպասվում են էլեկտրաէներգիայի անջատումներ
Ինչ իրավիճակ է ՀՀ ավտոճանապարհներին
Ում հորդորով է Ծառուկյանը նորից մտել «խաղի մեջ». գաղտնի պլան չունեն, հազիվ մանդատ են ձեռք բերել. տեսանյութ
Ֆրանսահայ դերասան, դրամատուրգ և թատրոնի ռեժիսոր Սիմոն Աբգարյանը պարգևատրվել է ՀՀ ԿԳՄՍՆ ոսկե մեդալով
Իրանական Քեշմ կղզու մոտակայքում ամերիկյան արկեր են ընկնել․ Mehr
Պարզվում է՝ մեր իմացած ճայը իրականում որոր է․ վարչապետը նոր տեսանյութ է հրապարակել
Դեսպան Ներսեսյանը ՎԶԵԲ-ի նախագահին է փոխանցել ՀՀ կառավարության հրավերը՝ մասնակցելու COP17-ին
Պակիստանը ԱՄՆ-ին և Իրանին կոչ է արել վերադառնալ բանակցությունների սեղանի շուրջ
Մանդատների արդյունավետ իրականացումը սկսվում է դրանց արդյունավետ ձևակերպումից․ Հովհաննիսյանի ելույթը ՄԱԿ-ում
ՆԳ նախարարը ողջունել է Հայաստանում Եվրոպական Միության գործընկերության նոր առաքելության գործունեության մեկնարկը
Չի բացառվում, որ ՌԴ-ն ՀՀ-ում ռազմաբազան գործի դնի. պետք է լինենք սառնասիրտ. Աբրահամյան
Իկիգայ՝ երկար ու երջանիկ կյանքի ճապոնական գաղտնիքը․ կուզենայի, ովքեր չեն կարդացել, անպայման կարդան․ վարչապետ
Գետնի վրա TRIPP-ի աշխատանքների սկսումը կարևոր ազդակ կլինի Թուրքիայի համար. կբացվի՞ արդյոք սահմանը․ տեսանյութ
Երևանի մասնավոր մանկապարտեզում դայակը մարմնական վնասվածք է պատճառել 6-ամյա տղային․ երեխան հիվանդանոցում է
Լևոն Արոնյանը՝ Biel Chess Festival արագ շախմատի մրցաշարի հաղթող
Երևանի քաղաքապետարանը խնդրում է Տիգրան Պետրոսյան փողոցում հուլիսի 17-ին ավտոմեքենաներ չկայանել
Ալեք Մանուկյան և Վարդանանց փողոցների խաչմերուկում բախվել են «Ֆորդ»-ը և էլեկտրական հեծանիվը․ կա վիրավոր
Նյու Յորքում հանդիպել են ԱԳ փոխնախարարը և Իռլանդիայի կլիմայի, էներգետիկայի և շրջակա միջավայրի պետքարտուղարը
ՀՀ վարչապետի հովանու ներքո կանցկացվի «Սևանի շուրջը» սիրողական հեծանվային արշավը․ ինչպես գրանցվել և մասնակցել
ՀՀ-ԵՄ վիզաների ազատականացման երկխոսության շրջանակներում սահմանների կառավարման հիմնախնդիրների քննարկում ԱԱԾ-ում
Հիմնանորոգվում է Իջևան-Նավուր-Բերդ-Այգեպար հանրապետական նշանակության ավտոճանապարհի մի հատվածը
Ucom-ի աջակցությամբ Շենավանում տեղադրվել է 10 կՎտ հզորությամբ արևային կայան
Հայաստանի ապագան կրթված մարդիկ են, այս տրամաբանությամբ պետք է առաջնորդվենք․ նախագահն ընդունել է ԿԳՄՍ նախարարին
Կասեցվել է «Լուսաբաց» մանկական ճամբարի խոհանոցի արտադրական գործունեությունը. ՍԱՏՄ
Գետահովիտում ՈՒԵՖԱ ստանդարտներով ֆուտբոլի մարզադաշտ կկառուցվի. 57,7 մլն դրամ կհատկացվի
VK-ին պատկանող բոլոր հավելվածները հեռացվել են Google Play-ից
Ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան հուլիսի 16-ին
© 2026 Հայկական ժամանակ
Website by MATEMAT