ՀՀ երիտասարդների պատվիրակությունը Ղրղզստանում մասնակցել է ԱՊՀ և ԵԱՏՄ առաջին երիտասարդական ֆորումին

Օգոստոսի 25-26-ը Հայաստանի երիտասարդների պատվիրակությունը ԿԳՄՍՆ նախարարի տեղակալ Արթուր Մարտիրոսյանի գլխավորությամբ Ղրղզստանի Իսիկ Կուլի շրջանի Չոլպոն-Ատա քաղաքի «Ռուխ Օրդո» մշակութային կենտրոնում մասնակցել է ԱՊՀ և ԵԱՏՄ առաջին երիտասարդական ֆորումին: Այս մասին տեղեկացնում է ՀՀ ԿԳՄՍՆ-ն:

Իր ձևաչափով աննախադեպ այս ֆորումը (ԵԱՏՄ երկրներից բացի՝ մասնակիցներ էին հրավիրված նաև ԱՊՀ երկրներից) տեղի է ունեցել նույն քաղաքում կայացած Եվրասիական միջկառավարական խորհրդի հերթական նիստին զուգահեռ։

Երիտասարդական ֆորումին մասնակցել են ԵԱՏՄ անդամ բոլոր պետություններից և ԱՊՀ երկրների շարքից՝ Ուզբեկստանից, ավելի քան 200 պատվիրակներ՝ երիտասարդ առաջնորդներ, ուսանողներ, ձեռներեցներ, պետական ծառայողներ, դիվանագետներ, երիտասարդ ստեղծագործողներ և այլն։

Ֆորումի նպատակն էր ընդլայնել անդամ պետությունների երիտասարդների միջև համագործակցության շրջանակը, միավորել ակտիվ երիտասարդներին, ինչպես նաև ստեղծել լրացուցիչ հնարավորություններ՝ նոր գաղափարների և նախաձեռնությունների պլանավորման և դրանց իրականացման նպատակով նոր կապերի ստեղծման համար։

Միջոցառման բացման արարողությանը պատվիրակություններին ողջունել են Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգայի նախագահ Միխայիլ Մյանիկովիչը և Ղրղզստանի վարչապետ Ակիլբեկ Ժապարովը։ Վերջինս նշել է, որ ԱՊՀ և ԵԱՏՄ շրջանակում երիտասարդական օրակարգը եվրասիական ինտեգրման նոր ուղղություններից մեկն է։

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալ Արթուր Մարտիրոսյանի գլխավորած ՀՀ պատվիրակության կազմը բաղկացած է եղել 12 անձից․ պատվիրակության կազմում են եղել ՀՀ ԿԳՄՍՆ երիտասարդական քաղաքականության, լրացուցիչ և շարունակական կրթության վարչության պետի պարտականությունները կատարող Վերոնիկա Խորասանյանը, ՀՀ պետական կառավարման ակադեմիայի ռեկտոր Խաչատուր Ղազեյանը, երիտասարդներ ՀՀ ԱԳՆ-ից, ՀՀ 2022 թվականի երիտասարդական մայրաքաղաք հռչակված Հրազդանի համայնքապետարանի աշխատակազմից, Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանից, Հայ-ռուսական համալսարանից, Ճարտարապետության և շինարարության Հայաստանի ազգային համալսարանից և «Դասավանդի՛ր, Հայաստան» կրթական հիմնադրամից։

Հայկական պատվիրակներն ակտիվ մասնակցել են ֆորումի բոլոր քննարկումներին, որոնք ընդգրկել են հետևյալ ուղղությունները՝ «երիտասարդ ձեռներեցներ», «երիտասարդ պետական ծառայողներ», «ստեղծարար երիտասարդներ» ու «կրթություն և հասարակական նախագծեր»։ Մասնակիցները հանդես են եկել տարաբնույթ առաջարկներով, կամավոր աշխատանք իրականացրել Իսիկ Կուլ լճի շրջակայքում և պարգևատրվել Ղրղզական Հանրապետության մշակույթի, տեղեկատվության, սպորտի և երիտասարդական քաղաքականության նախարար Ազամատ Ժամանկուլովի կողմից։

Ֆորումի առանցքային միջոցառումը դարձել է գործնական նախաճաշի շրջանակում տեղի ունեցած պատվիրակությունների ղեկավարների և երիտասարդների հանդիպումը ԵԱՏՄ երկրների կառավարությունների ղեկավարների տեղակալների հետ։ ՀՀ-ից հանդիպմանը մասնակցել է ՀՀ փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը։

Հանդիպման ժամանակ երիտասարդները երկրների բարձրաստիճան պաշտոնյաներին ներկայացրել են իրենց առաջարկությունները, որոնք առնչվել են կրթությանը, մշակույթին, սպորտին, կամավորությանը, ձեռնարկատիրությանը, տուրիզմին, նորարարությանը։ Մասնավորապես, Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանի ասպիրանտ, երիտասարդ ձեռնարկատեր Հայկ Հարությունյանի առաջարկը վերաբերել է կրթության ոլորտին, այն է՝ ինչ քայլեր կարելի է ձեռնարկել առավել ստեղծարար, կրթված երիտասարդություն ունենալու համար։

ՀՀ պատվիրակն առաջարկել է մասնագիտական կրթության համակարգում ստեղծել առցանց կրթության նոր հարթակներ, ինչպես նաև մշակել և ներդնել արտադրական պրակտիկաների և փորձնակության ծրագրեր, որոնք ոչ միայն ուսանողների աշխատանքային առաջխաղացման համար, այլև երիտասարդ պետական ծառայողների, երիտասարդ մասնագետների, գիտնականների և դասախոսների համար ժամանակակից և հարմար գործիքներ կլինեն։ Մեկ այլ առաջարկությամբ երիտասարդ պատվիրակն առաջարկել է դիտարկել ԵԱՏՄ շրջանակում ակադեմիական փոխանակման ծրագրերի ստեղծման հնարավորությունը, որը կնպաստեր ԱՊՀ և ԵԱՏՄ միջավայրերում կրթության որակի բարձրացմանը, շարժունակության զարգացմանը և մշակութային կապերի ստեղծմանը։

Նախաճաշի ընթացքում երիտասարդների հնչեցրած առաջարկներին արձագանքել է ՀՀ փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը։

Երկու օրերի ընթացքում երիտասարդական ֆորումի մասնակիցների համար կազմակերպիչներն անցկացրել են նաև մշակութային միջոցառումներ՝ հյուրերին ներկայացնելով Ղրղզստանի մշակույթը, խոհանոցը, կենսակերպն ու ավանդույթները։

Տպել
551 դիտում

Կիրանցում ոստիկանությունը լուսաձայնային նռնակ կամ որևէ այլ հատուկ միջոց չի կիրառել․ ՆԳՆ

Կիրանց մեկնած մասնագետների հետ մեքենայում Մհեր Գրիգորյանը չի եղել․ փոխվարչապետի գրասենյակ

Ադրբեջանը պետք է հարգի մարդու իրավունքները․ Օլաֆ Շոլց

Ինչ նոր մահաբեր վտանգ է Ռուսաստանը փորձելու պարտադրել Հայաստանին․ Խզմալյանը մանրամասնում է

Էկոնոմիկայի նախկին փոխնախարար Անի Իսպիրյանի խափանման միջոցը վերացվել է

Առողջապահության նախարարը Գյումրիում խորհրդակցություն է անցկացրել, այցելել «Գյումրու» ԲԿ

Ռուսական խաղաղապահ գրեթե ողջ զորակազմը լքել է Լեռնային Ղարաբաղը․ մյուսները կհեռանան մինչև մայիսի վերջ

Բախում Կիրանցում․ ակցիայի մասնակիցներն արգելափակել էին առանց պետհամարանիշի մեքենայի ելքը

Էրդողանի այցը ԱՄՆ հետաձգվել է

Այն, որ Ռոբերտ Քոչարյանը ցիտում է ոմն «պայքարող» հոգևորականի, պարզ է դառնում, որ ռուբլիով վճարված են. Անի Խաչատրյան

Խաչատրյանը հայտնել է, որ ոստիկանական մեքենայով տեղափոխվել է բաժին ու տեղեկացել, որ ընթացակարգ չկա և բերման չի ենթարկվել

Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ քննարկվել են ԼՂ-ից բռնի տեղահանվածների բնակարանային ապահովման ծրագրին վերաբերող հարցերը

Սուրեն Պետրոսյանն ազատ է արձակվել

Անահիտ Ավանեսյանը Աշտարակի և Թալինի ԲԿ-ների վերազինման ուղղությամբ հանձնարարականներ է տվել

Հայ դպրոցականները 3 մեդալ են նվաճել Մենդելեևյան 58-րդ միջազգային օլիմպիադայում

Կոստանյանը Կատարի ԱԳՆ պետնախարարին է ներկայացրել «Խաղաղության խաչմերուկ»-ի սկզբունքները և պոտենցիալ հնարավորությունները

Հայրենիքի մեջ հայրենիք ենք փնտրել, մենք հիմա պետական գիտակցություն ենք մտնում նոր․ վարչապետ

Հարկադիր քարաթափում է իրականացվել Գեղարքունիքի և Կոտայքի մարզերում

Գագիկ Սուրենյանը նոր գրառում է արել

Հյուրանոցային համալիրում հայտնաբերվել է 2 օտարերկրացու մարմին, ևս 2 հոգի տեղափոխվել է հիվանդանոց․ ինչ է հայտնի

«Տոյոտա»-ն բախվել է կայանված «Մերսեդես բենց» մակնիշի ավտոմեքենային և շրջվել

Happy birthday love. Սուրեն Պապիկյանի կինը շնորհավորել է ամուսնու ծննդյան օրն ու համատեղ լուսանկար հրապարակել

Հայաստանի և Ադրբեջանի սահմանին կոորդինատների ճշգրտման աշխատանքների շրջանակներում 28 սահմանային սյուն է տեղադրվել

Ժամը 17։30-ի դրությամբ Երևանում փակ ճանապարհներ չկան, Սևան-Երևան ճանապարհի երթևեկությունը վերականգնվել է

ՀՀ-ն ստացել է խաղաղության պայմանագրի նախագծի վերաբերյալ ադրբեջանական կողմի առաջարկները. ԱԳՆ խոսնակ

«Կողմնակալ» փաստաթուղթ է․ Բաքուն Եվրախորհրդարանի բանաձևը միակողմանի է որակել

Պետական դավաճանություն կատարելու համար քրեական հետապնդում է հարուցվել ՀՀ 2 քաղաքացու նկատմամբ․ նրանք հետախուզվում են

Տավուշի և Ղազախի հատվածում սահմանազատման գործընթացը տեխնիկապես ավարտվել է. Արմեն Խաչատրյան․ «Ազատություն»

Դոլարն ու եվրոն թանկացել են․ ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան ապրիլի 26-ին

Պատգամավոր Արթուր Խաչատրյանը բերման է ենթարկվել

Գիշերել են ազատազրկվածների համար նախատեսված ազատ հիվանդասենյակներում․ ՔԿՀ 2 աշխատակից ազատվել է զբաղեցրած պաշտոնից

Բարձր ենք գնահատում Ադրբեջանի և Հայաստանի միջև բանակցությունները, խաղաղության հասնելու լավ հնարավորություններ կան․ Ալիև

Լևոն Տեր-Պետրոսյանը դուրս է գրվել հիվանդանոցից

Ոստիկաններն ու պարեկները կանխել են մի խումբ երիտասարդների վենդետան. կռվի երկու կողմերում հարազատ եղբայրներ են

Ժամը 15:30-ի դրությամբ Երևանում փակ ճանապարհներ չկան. ՆԳՆ

Գիշերային ժամերին խախտել են աղմուկի թույլատրելի շեմը, բռնություն կիրառել պարեկի հանդեպ․ Թորոսյանը տեսանյութ է հրապարակել

Պացիենտների վերջույթները կապել են սավաններով ու զուգագուլպաներով. չհայտարարված այց Սևանի հոգեկան առողջության կենտրոն

Հայաստանի ու Իտալիայի պատվիրակությունները քննարկել են ռազմական համագործակցությանը վերաբերող հարցեր

Հայտնի է «ՀՀ վարչապետի գավաթ» սեղանի թենիսի սիրողական մրցաշարի եզրափակչի օրը և պարգևների չափը

Հավատում ենք, որ այս տարի Ադրբեջանի և Հայաստանի միջև կստորագրվի խաղաղության պայմանագիր. Շոլց