Ինչ է եղել գրված ՌԴ կրթության փոխնախարարի նամակում, որը ընթերցվել է Հայ-ռուսական համալսարանի ռեկտորի ընտրության ժամանակ

16/05/2023 schedule22:33

«Հայկական ժամանակ»-ը երեկ անդրադարձել էր Սլավոնական համալսարանում տեղի ունեցող իրադարձություններին և հրապարակել հոդված, որտեղ անդրադարձ էինք կատարել մայիսի 12-ին բուհի ռեկտորի ընտրության համար հրավիրված կոնֆերանսին և դրա ժամանակ համալսարանի գիտական գծով պրոռեկտոր Պարգև Ավետիսյանի կողմից ՌԴ բարձրագույն կրթության և գիտության փոխնախարար Մոգիլևսկու նամակն ընթերցելուն:

Երեկ նաև այցելել էինք Հայ-ռուսական համալսարան՝ հասկանալու համար բուհում տիրող մթնոլորտը։ Մեզ հետ զրույցում բուհի նախկին պրոռեկտոր Մարինա Խաչատրյանը նշել էր, որ Պարգև Ավետիսյանի՝ կոնֆերանսի ժամանակ ընթերցած՝ ՌԴ բարձրագույն կրթության և գիտության փոխնախարար Մոգիլևսկու նամակը պաշտոնապես հաստատությունը չի ստացել։ Վերջինիս խոսքով՝ Ավետիսյանը թեև իր ելույթի ընթացքում հեռվից ցուցադրել է նամակը, սակայն չի փոխանցել, որ ներկաները ծանոթանան բովանդակությանը: 

Այսօր մեր խմբագրության էլեկտրոնային հասցեին է փոխանցվել ՌԴ կրթության ներկայացուցչի վերոնշյալ նամակը: Թեև նամակի որոշակի հատվածներ մեր նախորդ հրապարակումներում հրապարակել ենք, սակայն հաշվի առնելով կողմերին հավասարապես անդրադառնալու սկզբունքը՝ այն ներկայացնում ենք ամբողջությամբ:

«Հայ-ռուսական համալսարանի հարգելի անդամներ,

Կիսելով բուհի անդամների կարծիքները՝ ՌԴ բարձրագույն կրթության և գիտության նախարարությունը կարծում է, որ ռեկտորի ընտրության համար 12․05․2023 թվականին հրավիրված կոնֆերանսը չի կարող ճանաչվել իրավաչափ՝ կապված մի շարք խախտումների հետ, որոնք վերաբերում են հիմնադրամի գործընթացներին և համալսարանի ռեկտորի ընտրության անցկացմանը, այդ թվում՝ թեկնածուների կողմից նախընտրական ծրագրի ժամանակին ներկայացնելու մասով։ Բացի դրանից՝ թեկնածուներից ոչ մեկի թեկնածությունը չի ներկայացվել ՌԴ բարձրագույն կրթության և գիտության նախարարության գերատեսչական ատեստավորման հանձնաժողովին։ 

Ներկայացված տեսակետը մայիսի 5-ին նամակի միջոցով փոխանցվել է ՀՀ ԿԳՄՍ նախարարությանը։ 

Կապված բուհի նախկին ռեկտոր Արմեն Դարբինյանի լիազորությունների ժամկետը լրանալու հետ՝ մենք առաջարկում ենք ՀՀ ԿԳՄՍ նախարարությանը ժամանակավորապես վերականգնել ռեկտորի լիազորությունները հայկական կողմի թեկնածուի հետ համատեղ։ 

ՌԴ բարձրագույն կրթության և գիտության նախարարության նպատակն ուղղված է համալսարանի հետագա առաջընթացին՝ գործելով Հայ-ռուսական համալսարանի անդամների հետաքրքրության շրջանակներում, գնահատում է բուհի ձեռք բերած արժեքները։ Հույս ունենք, որ ձեր սերը դեպի բուհն ու դրա ապագայի պատասխանատվությունը կօգնի պատվաբեր կերպով անցնել պատմական այս կարևոր փուլը։ 

Մոգիլևսկի»։

Նկատենք, որ, մեզ հասած տեղեկությունների համաձայն, իրականում այս բուհում առաջացած խնդիրը ոչ թե ռեկտորի ընտրության մեջ է, այլ հարցը պարզապես օգտագործվում է՝ Հայաստանի և ՌԴ-ի միջև որոշակի հարցեր հստակեցնելու համար: Ըստ նույն տեղեկությունների՝ ռուսական կողմը բուհի՝ այժմ նախկին պրոռեկտոր Պարգև Ավետիսյանի շուրթերով փորձում է ոչ իրավաչափ համարել ռեկտորի ընտրության համար հրավիրված կոնֆերանսը, քանի որ մտադիր է համալսարանը դարձնել ամբողջովին ռուսական ուղղությամբ կրթական հաստատություն, համապատասխանեցնել ՌԴ չափորոշիչներին և դարձնել իրենց վերահսկողությամբ գործող բուհ, ինչին դեմ է հայկական կողմը։

Հիշեցնենք նաև՝ Հայ-ռուսական համալսարանի արդեն նախկին ռեկտոր Արմեն Դարբինյանն ապրիլի 10-ին «Ֆեյսբուք»-ի իր էջում տեղեկացել էր, որ չի ստացել համալսարանի համահիմնադիրների աջակցությունը ռեկտորի պաշտոնում նորից վերընտրվելու համար և շուրջ 21 տարի պաշտոնավորելուց հետո թողնում է այն: Դարբինյանի՝ որպես ռեկտոր պաշտոնավարելու ժամկետը լրացավ մայիսի 14-ին։ 

ՌԴ.PNG (151 KB) 

կաննն.PNG (118 KB)

Տպել
1411 դիտում

Կիրանցում ոստիկանությունը լուսաձայնային նռնակ կամ որևէ այլ հատուկ միջոց չի կիրառել․ ՆԳՆ

Կիրանց մեկնած մասնագետների հետ մեքենայում Մհեր Գրիգորյանը չի եղել․ փոխվարչապետի գրասենյակ

Ադրբեջանը պետք է հարգի մարդու իրավունքները․ Օլաֆ Շոլց

Ինչ նոր մահաբեր վտանգ է Ռուսաստանը փորձելու պարտադրել Հայաստանին․ Խզմալյանը մանրամասնում է

Էկոնոմիկայի նախկին փոխնախարար Անի Իսպիրյանի խափանման միջոցը վերացվել է

Առողջապահության նախարարը Գյումրիում խորհրդակցություն է անցկացրել, այցելել «Գյումրու» ԲԿ

Ռուսական խաղաղապահ գրեթե ողջ զորակազմը լքել է Լեռնային Ղարաբաղը․ մյուսները կհեռանան մինչև մայիսի վերջ

Բախում Կիրանցում․ ակցիայի մասնակիցներն արգելափակել էին առանց պետհամարանիշի մեքենայի ելքը

Էրդողանի այցը ԱՄՆ հետաձգվել է

Այն, որ Ռոբերտ Քոչարյանը ցիտում է ոմն «պայքարող» հոգևորականի, պարզ է դառնում, որ ռուբլիով վճարված են. Անի Խաչատրյան

Խաչատրյանը հայտնել է, որ ոստիկանական մեքենայով տեղափոխվել է բաժին ու տեղեկացել, որ ընթացակարգ չկա և բերման չի ենթարկվել

Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ քննարկվել են ԼՂ-ից բռնի տեղահանվածների բնակարանային ապահովման ծրագրին վերաբերող հարցերը

Սուրեն Պետրոսյանն ազատ է արձակվել

Անահիտ Ավանեսյանը Աշտարակի և Թալինի ԲԿ-ների վերազինման ուղղությամբ հանձնարարականներ է տվել

Հայ դպրոցականները 3 մեդալ են նվաճել Մենդելեևյան 58-րդ միջազգային օլիմպիադայում

Կոստանյանը Կատարի ԱԳՆ պետնախարարին է ներկայացրել «Խաղաղության խաչմերուկ»-ի սկզբունքները և պոտենցիալ հնարավորությունները

Հայրենիքի մեջ հայրենիք ենք փնտրել, մենք հիմա պետական գիտակցություն ենք մտնում նոր․ վարչապետ

Հարկադիր քարաթափում է իրականացվել Գեղարքունիքի և Կոտայքի մարզերում

Գագիկ Սուրենյանը նոր գրառում է արել

Հյուրանոցային համալիրում հայտնաբերվել է 2 օտարերկրացու մարմին, ևս 2 հոգի տեղափոխվել է հիվանդանոց․ ինչ է հայտնի

«Տոյոտա»-ն բախվել է կայանված «Մերսեդես բենց» մակնիշի ավտոմեքենային և շրջվել

Happy birthday love. Սուրեն Պապիկյանի կինը շնորհավորել է ամուսնու ծննդյան օրն ու համատեղ լուսանկար հրապարակել

Հայաստանի և Ադրբեջանի սահմանին կոորդինատների ճշգրտման աշխատանքների շրջանակներում 28 սահմանային սյուն է տեղադրվել

Ժամը 17։30-ի դրությամբ Երևանում փակ ճանապարհներ չկան, Սևան-Երևան ճանապարհի երթևեկությունը վերականգնվել է

ՀՀ-ն ստացել է խաղաղության պայմանագրի նախագծի վերաբերյալ ադրբեջանական կողմի առաջարկները. ԱԳՆ խոսնակ

«Կողմնակալ» փաստաթուղթ է․ Բաքուն Եվրախորհրդարանի բանաձևը միակողմանի է որակել

Պետական դավաճանություն կատարելու համար քրեական հետապնդում է հարուցվել ՀՀ 2 քաղաքացու նկատմամբ․ նրանք հետախուզվում են

Տավուշի և Ղազախի հատվածում սահմանազատման գործընթացը տեխնիկապես ավարտվել է. Արմեն Խաչատրյան․ «Ազատություն»

Դոլարն ու եվրոն թանկացել են․ ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան ապրիլի 26-ին

Պատգամավոր Արթուր Խաչատրյանը բերման է ենթարկվել

Գիշերել են ազատազրկվածների համար նախատեսված ազատ հիվանդասենյակներում․ ՔԿՀ 2 աշխատակից ազատվել է զբաղեցրած պաշտոնից

Բարձր ենք գնահատում Ադրբեջանի և Հայաստանի միջև բանակցությունները, խաղաղության հասնելու լավ հնարավորություններ կան․ Ալիև

Լևոն Տեր-Պետրոսյանը դուրս է գրվել հիվանդանոցից

Ոստիկաններն ու պարեկները կանխել են մի խումբ երիտասարդների վենդետան. կռվի երկու կողմերում հարազատ եղբայրներ են

Ժամը 15:30-ի դրությամբ Երևանում փակ ճանապարհներ չկան. ՆԳՆ

Գիշերային ժամերին խախտել են աղմուկի թույլատրելի շեմը, բռնություն կիրառել պարեկի հանդեպ․ Թորոսյանը տեսանյութ է հրապարակել

Պացիենտների վերջույթները կապել են սավաններով ու զուգագուլպաներով. չհայտարարված այց Սևանի հոգեկան առողջության կենտրոն

Հայաստանի ու Իտալիայի պատվիրակությունները քննարկել են ռազմական համագործակցությանը վերաբերող հարցեր

Հայտնի է «ՀՀ վարչապետի գավաթ» սեղանի թենիսի սիրողական մրցաշարի եզրափակչի օրը և պարգևների չափը

Հավատում ենք, որ այս տարի Ադրբեջանի և Հայաստանի միջև կստորագրվի խաղաղության պայմանագիր. Շոլց