Երևան
18 °C
«Իմ կարծիքով՝ արդար է և ճիշտ, որ մենք դատարանի և կոնկրետ դատավորի որոշումները չքննարկենք և վստահենք մեր դատարանին, քանի որ գործի հանգամանքներից ելնելով, նրբություններից ելնելով՝ իր ներքին համոզմունքով է դատավորը այդ որոշմանը գալիս»:
Այս մասին այսօր լրագրողների հետ զրույցում նշեց արդարադատության նախարար Գրիգոր Մինասյանը՝ պատասխանելով հարցին, թե արդյոք արդա՞ր է համարում, որ վարչապետի ավտոշարասյան վթարի գործով կին է մահացել, և որևէ մեկը կալանավորված չէ, մինչդեռ վարչապետի որդու առևանգման գործով մարդ կա կալանավորված:
Մինասյանը նկատեց՝ նույնիսկ ժողովրդավարական երկրներում կարող են լինել դժբախտ պատահարներ. «Ես գնահատական չեմ ուզում տալ, բայց որպես ոչ նախարար, որը այդ դեպքին ծանոթացել է սոցիալական ցանցերից, տեսել եմ դժբախտ պատահար: Իսկ արդա՞ր է, թե՞ ոչ, պետք է սպասենք օրինական ուժի մեջ մտած դատական ակտին, նոր գնահատական տանք»:
Հարցին, թե քրեականի պետը տեսախցիկների առաջ անչափահասի է ծեծում, և որևիցե մի քրեական գործ չկա, ի՞նչ ընտրողական մոտեցում է, Մինասյանը արձագանքեց.
«Ընտրողական մոտեցում չկա, ժողովրդավարական պրոցեսներ են, որոնք որ ձեզ և մեզ համար ստանդարտներից դուրս են: Ստանդարտից դուրս է, երբ Կառավարությունը հսկայական գումարների գործ է պարտվում դատարանում: Բոլորս սովոր ենք, որ եթե Կառավարությունն է, պետությունն է կողմը, պետք է հաղթի: Ստանդարտից դուրս է, երբ դատավորին կարգապահական պատասխանատվության են ենթարկում՝ մարդու իրավունքի եվրոպական դատարանի վճռի հիման վրա: Ստանդարտից դուրս է, երբ նույնիսկ վարչապետի դեմ դատական ակտ կայացրած դատավորը առաջխաղացում է ունենում՝ ի հեճուկս գործադիրի: Իսկ ինչ վերաբերում է քրեականի պետին, ապա ՀՀ քրեական օրենսգրքի 81-րդ հոդվածում կա գործուն զղջալու ինստիտուտ, այսինքն՝ եթե մարդը կատարել է հանցանք, որը միջին ծանրության է, առաջին անգամ է հանցանք կատարում և զղջում է, և քննիչը գտնում է, որ, այո, կարող է այս մարդուն ներել, ապա պատիժ չի կրում»,- ասաց նա:
Գրիգոր Մինասյանը նկատեց, որ կոնկրետ այս գործով կա հնարավորություն, որ վերադաս դատախազը չեղարկի այդ որոշումը, այսինքն՝ վարույթ չհարուցելու որոշումը, և հնարավորություն կա ուղղելու այս ամենը:
Կիրանցում ոստիկանությունը լուսաձայնային նռնակ կամ որևէ այլ հատուկ միջոց չի կիրառել․ ՆԳՆ
Կիրանց մեկնած մասնագետների հետ մեքենայում Մհեր Գրիգորյանը չի եղել․ փոխվարչապետի գրասենյակ
Ադրբեջանը պետք է հարգի մարդու իրավունքները․ Օլաֆ Շոլց
Ինչ նոր մահաբեր վտանգ է Ռուսաստանը փորձելու պարտադրել Հայաստանին․ Խզմալյանը մանրամասնում է
Էկոնոմիկայի նախկին փոխնախարար Անի Իսպիրյանի խափանման միջոցը վերացվել է
Առողջապահության նախարարը Գյումրիում խորհրդակցություն է անցկացրել, այցելել «Գյումրու» ԲԿ
Ռուսական խաղաղապահ գրեթե ողջ զորակազմը լքել է Լեռնային Ղարաբաղը․ մյուսները կհեռանան մինչև մայիսի վերջ
Բախում Կիրանցում․ ակցիայի մասնակիցներն արգելափակել էին առանց պետհամարանիշի մեքենայի ելքը
Էրդողանի այցը ԱՄՆ հետաձգվել է
Այն, որ Ռոբերտ Քոչարյանը ցիտում է ոմն «պայքարող» հոգևորականի, պարզ է դառնում, որ ռուբլիով վճարված են. Անի Խաչատրյան
Խաչատրյանը հայտնել է, որ ոստիկանական մեքենայով տեղափոխվել է բաժին ու տեղեկացել, որ ընթացակարգ չկա և բերման չի ենթարկվել
Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ քննարկվել են ԼՂ-ից բռնի տեղահանվածների բնակարանային ապահովման ծրագրին վերաբերող հարցերը
Սուրեն Պետրոսյանն ազատ է արձակվել
Անահիտ Ավանեսյանը Աշտարակի և Թալինի ԲԿ-ների վերազինման ուղղությամբ հանձնարարականներ է տվել
Հայ դպրոցականները 3 մեդալ են նվաճել Մենդելեևյան 58-րդ միջազգային օլիմպիադայում
Կոստանյանը Կատարի ԱԳՆ պետնախարարին է ներկայացրել «Խաղաղության խաչմերուկ»-ի սկզբունքները և պոտենցիալ հնարավորությունները
Հայրենիքի մեջ հայրենիք ենք փնտրել, մենք հիմա պետական գիտակցություն ենք մտնում նոր․ վարչապետ
Հարկադիր քարաթափում է իրականացվել Գեղարքունիքի և Կոտայքի մարզերում
Գագիկ Սուրենյանը նոր գրառում է արել
Հյուրանոցային համալիրում հայտնաբերվել է 2 օտարերկրացու մարմին, ևս 2 հոգի տեղափոխվել է հիվանդանոց․ ինչ է հայտնի
«Տոյոտա»-ն բախվել է կայանված «Մերսեդես բենց» մակնիշի ավտոմեքենային և շրջվել
Happy birthday love. Սուրեն Պապիկյանի կինը շնորհավորել է ամուսնու ծննդյան օրն ու համատեղ լուսանկար հրապարակել
Հայաստանի և Ադրբեջանի սահմանին կոորդինատների ճշգրտման աշխատանքների շրջանակներում 28 սահմանային սյուն է տեղադրվել
Ժամը 17։30-ի դրությամբ Երևանում փակ ճանապարհներ չկան, Սևան-Երևան ճանապարհի երթևեկությունը վերականգնվել է
ՀՀ-ն ստացել է խաղաղության պայմանագրի նախագծի վերաբերյալ ադրբեջանական կողմի առաջարկները. ԱԳՆ խոսնակ
«Կողմնակալ» փաստաթուղթ է․ Բաքուն Եվրախորհրդարանի բանաձևը միակողմանի է որակել
Պետական դավաճանություն կատարելու համար քրեական հետապնդում է հարուցվել ՀՀ 2 քաղաքացու նկատմամբ․ նրանք հետախուզվում են
Տավուշի և Ղազախի հատվածում սահմանազատման գործընթացը տեխնիկապես ավարտվել է. Արմեն Խաչատրյան․ «Ազատություն»
Դոլարն ու եվրոն թանկացել են․ ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան ապրիլի 26-ին
Պատգամավոր Արթուր Խաչատրյանը բերման է ենթարկվել
Գիշերել են ազատազրկվածների համար նախատեսված ազատ հիվանդասենյակներում․ ՔԿՀ 2 աշխատակից ազատվել է զբաղեցրած պաշտոնից
Բարձր ենք գնահատում Ադրբեջանի և Հայաստանի միջև բանակցությունները, խաղաղության հասնելու լավ հնարավորություններ կան․ Ալիև
Լևոն Տեր-Պետրոսյանը դուրս է գրվել հիվանդանոցից
Ոստիկաններն ու պարեկները կանխել են մի խումբ երիտասարդների վենդետան. կռվի երկու կողմերում հարազատ եղբայրներ են
Ժամը 15:30-ի դրությամբ Երևանում փակ ճանապարհներ չկան. ՆԳՆ
Գիշերային ժամերին խախտել են աղմուկի թույլատրելի շեմը, բռնություն կիրառել պարեկի հանդեպ․ Թորոսյանը տեսանյութ է հրապարակել
Պացիենտների վերջույթները կապել են սավաններով ու զուգագուլպաներով. չհայտարարված այց Սևանի հոգեկան առողջության կենտրոն
Հայաստանի ու Իտալիայի պատվիրակությունները քննարկել են ռազմական համագործակցությանը վերաբերող հարցեր
Հայտնի է «ՀՀ վարչապետի գավաթ» սեղանի թենիսի սիրողական մրցաշարի եզրափակչի օրը և պարգևների չափը
Հավատում ենք, որ այս տարի Ադրբեջանի և Հայաստանի միջև կստորագրվի խաղաղության պայմանագիր. Շոլց
© 2024 Հայկական ժամանակ