Որևէ քարտեզի հիման վրա սահմանազատման վերաբերյալ ոչ մի համաձայնություն ձեռք չի բերվել. Ադրբեջանի ԱԳՆ

05/06/2023 schedule14:07

Ադրբեջանական լրատվամիջոցների փոխանցմամբ՝ Ադրբեջանի արտաքին գործերի նախարարությունը մեկնաբանություն է տարածել Հայաստանի անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանի՝ հունիսի 4-ին Հանրային հեռուստատեսությանը տված հարցազրույցում հնչեցրած հայտարարությունների վերաբերյալ:

Ադրբեջանի ԱԳՆ-ն նախ անդրադարձել է այն հայտարարություններին, թե ինչ հիմքով է իրականացվելու սահմանազատման գործընթացը: Գերատեսչությունը հղում է արել Պրահայի և Սոչիի հանդիպումների արդյունքներին հաջորդած հայտարարություններին և նշել, թե սահմանազատումը պետք է իրականացվի՝ հիմք ընդունելով տարածքային ամբողջականության և ինքնիշխանության փոխադարձ ճանաչումը։

«Ընդհանուր առմամբ, այս հայտարարություններում հղումները ՄԱԿ-ի կանոնադրությանը և Ալմա-Աթայի հռչակագրին արվում են նշված սկզբունքների համատեքստում։ Հայկական կողմը քաջատեղյակ է, որ ոչ մի հանդիպման ժամանակ որևէ համաձայնություն ձեռք չի բերվել սահմանազատման վերաբերյալ որևէ քարտեզի հիման վրա։ Ի տարբերություն Հայաստանի՝ սահմանազատման գործընթացը, որը մինչ այժմ Ադրբեջանը իրականացրել է իր որոշ հարևանների հետ, իրականացվել է միջազգային պրակտիկային համապատասխան, ոչ թե հատուկ ընտրված քարտեզի, այլ բոլորի վերլուծության և դիտարկման հիման վրա: Այս պրակտիկայի կիրառումը հնարավոր է նաև Հայաստանի դեպքում։

Այս համատեքստում հայկական կողմի համար ավելի օգտակար կլինի սահմանազատման աշխատանքներ սկսելը, քան պնդել 1975թ.: Մի մոռացեք, որ հենց Հայաստանն էր, որ երկար ժամանակ չէր արձագանքում 2020 թվականի Հայրենական պատերազմից հետո սահմանների սահմանազատման վերաբերյալ մեր երկրի ոչ մի առաջարկի»,- ասել են Ադրբեջանի ԱԳՆ-ում:

Պաշտոնական Բաքուն օկուպանտ լինելու իր գործելաոճը վերագրել է Հայաստանին՝ ասելով, թե ՀՀ-ն, որը շուրջ 30 տարի օկուպացված է պահել ադրբեջանական տարածքները, դեռևս գրավում է 8 ադրբեջանական գյուղ, հակառակ ձեռք բերված գրավոր և բանավոր պայմանավորվածությունների՝ ամբողջությամբ դուրս չի բերել իր ուժերը ադրբեջանական տարածքից, տարբեր պատրվակներով ձգձգում է 8 գյուղերի վերադարձը»:

Ագրեսոր երկիրը նաև նշել է, թե «Հայաստանը շարունակում է ռազմական սադրանքները՝ միաժամանակ մեղադրելով Ադրբեջանին Հայաստանի դեմ ագրեսիայի համար, որը ոչ մի հիմք չունի»:

«Բոլորը հիշում են Արմեն Գրիգորյանի նախորդ տարվա հայտարարությունը, թե ի տարբերություն եռակողմ հայտարարության, սեպտեմբերին հայկական զինված ուժերը դուրս են բերվելու մեր տարածքից։ Այս հայտարարությամբ նա հաստատել է Ադրբեջանի դեմ շարունակվող ագրեսիայի փաստը։ Այս համատեքստում խաղաղության գործընթացին հավատարիմ լինելու Հայաստանի պոպուլիստական հայտարարությունը լիովին զուրկ է տրամաբանությունից»,- ասվում է պաշտոնական Բաքվի հայտարարության մեջ:

Բաքվի արտաքին հարցերով գերատեսչությունում անդրադարձել են նաև իրենց մոտ պահվող հայ ռազմագերիներին. «Արմեն Գրիգորյանի հայտարարությունն այն մասին, որ Ադրբեջանը, իբր, խոստացել է ազատ արձակել 10 ձերբակալված հայերի, իրականում ցույց է տալիս Հայաստանի մտադրությունը՝ կոծկելու իր գործողությունները, ինչպիսիք են միջազգային մարդասիրական իրավունքի և հումանիզմի սկզբունքների անտեսումը, ինչպես նաև վստահության ամրապնդման միջոցառումների հարցում փոխադարձության բացակայությունը։ 10-ից ավելի հայ զինվորների անմիջական վերադարձը մեր կողմից, ովքեր, կորցնելով իրենց ճանապարհը, հատել են սահմանը»:

Հայտարարության մեջ ընդգծել են, թե «հայկական կողմը, ի հեճուկս եռակողմ հայտարարության 9-րդ կետի, դեռևս չի վերականգնել տրանսպորտային հաղորդակցությունը Ադրբեջանի Հանրապետության արևմտյան շրջանների և Նախիջևանի Ինքնավար Հանրապետության միջև, տարբեր պատրվակներով, ձգձգում է գործընթացը՝ փոխարենն ապահովելու նոր շինարարությունը։ Նախիջևանի Ինքնավար Հանրապետությունը և Ադրբեջանի արևմտյան շրջանները կապող տրանսպորտային հաղորդակցությունները քաղաքական հակասությունների համար պայմաններ են ստեղծում, ինչը Հայաստանի կողմից այդ գործընթացին խոչընդոտելու վառ օրինակ է»:

Պաշտոնական Բաքուն հրճվանքով խոսել է նաև Լաչինի միջանցքի փակ լինելու մասին՝ հերթական անգամ ստելով, թե Արցախի բնակչությունը կարող է անարգել անցնել դրանով:

«Ծիծաղելի է, որ հայ պաշտոնյան, որը չի կարողանում համակերպվել այն փաստի հետ, որ օրվա ընթացքում տասնյակ հայ բնակիչներ, համապատասխան ընթացակարգերով, երկու ուղղություններով անարգել հատում են սահմանը Լաչինի սահմանային անցակետով, պնդում է Լաչինի ճանապարհը փակելու մասին։

Միևնույն ժամանակ, հայ բնակիչների վերաինտեգրման հարցում միջամտության անհապաղ դադարեցումը ցուցիչ կլիներ, որ Հայաստանը հարգում է Ադրբեջանի տարածքային ամբողջականությունն ու ինքնիշխանությունը ոչ թե խոսքով, այլ գործով»,- ասվում է Բաքվի ԱԳՆ-ի տեքստում:

Եվ, բնականաբար, Ադրբեջանը չի մոռացել հիմնական գործելաոճով՝ սպառնալով ավարտել հայտարարության տեքստը՝ ասելով. «Հիշեցնում ենք հայկական կողմին, որը, սխալ մեկնաբանելով ձեռք բերված պայմանավորվածությունները, ցանկանում է խուսափել իր պարտավորություններից, այդ ապակառուցողական գործունեությունը ոչ միայն չի ծառայում տարածաշրջանում խաղաղության վերականգնմանը, այլ առաջին հերթին ուղղված է Հայաստանի դեմ»։

Տպել
685 դիտում

Կատրին Կոլոննան հոկտեմբերի 3-ին կայցելի Հայաստան

ԼՂ-ում ռուս խաղաղապահներին է հանձնվել 14 միլիոն զինամթերք

ԱԹՍ-ն ընկել է մեր ընտանիքի տան դիմաց․ Մարգարիտա Սիմոնյան

ԼՂ-ից բռնի տեղահանված անձանց թիվը 100 հազար 514 է. ինչպիսին է բաշխվածությունը՝ ըստ մարզերի

Հայ մարզիկները կմասնակցեն մարմնամարզության աշխարհի առաջնության եզրափակչին

«Չայնիի ոլորաններ»-ում «Զիլ»-ը բախվել է բետոնե արգելապատնեշին և կողաշրջվել. կա տուժած

Ադրբեջանում հայտարարել են, թե սկսել են ցուցակագրել ԼՂ-ում մնացած հայերին. նրանց թիվն անհայտ է

Տեղի է ունեցել Հայաստանի և Իրանի Անվտանգության խորհուրդների քարտուղարների հանդիպումը

ՀՀ-ում ԵՄ առաքելության 11 մեքենա տեղակայվել է Եղեգնաձորում

Մարմնամարզիկ Արթուր Դավթյանը Փարիզի Օլիմպիական խաղերի ուղեգիր է նվաճել

Եթե անհրաժեշտ լինի, ավտոբուսները կրկին կմեկնեն ԼՂ՝ տեղահանված անձանց Հայաստան բերելու համար. Սանոսյան

Արմեն Գրիգորյանը Թեհրանում է

Տղերքը լավ են. Թադևոսյանը՝ ԼՂ-ում մնացած արցախցի փրկարարների մասին

Ե՞րբ կմեկնարկեն դպրոցների աշնանային արձակուրդները

ԼՂ-ից բռնի տեղահանված անձանց թիվը 100 հազար 490 է. ինչպիսին է բաշխվածությունը՝ ըստ մարզերի

ՄԱԿ-ի առաքելության անդամները դատարկ Լաչինի սահմանային կետում են

Ալիևի օգնականը բացատրել է, թե ինչու Ադրբեջանը Ստեփանակերտում «չի շտապում ծածանել» իր դրոշը

Ժոզեպ Բորելը Օդեսսայից մեկնել է Կիև

Հռոմի պապը Երևանի և Բաքվի միջև տևական համաձայնության հասնելու հույս է հայտնել

Ջերմաստիճանն առաջիկա օրերին կնվազի 8-10 աստիճանով. սպասվում է անձրև և ամպրոպ

Երեկ 18։00-ից հետո ընդամենը 3 արցախցի է Հակարիի կամրջով անցել Հայաստան

Մայր Աթոռում դուրս է բերվել Աստվածամուխ Սուրբ Գեղարդը. ԼՂ-ի համար համազգային աղոթքի օր է

Վրաստանում միջանկյալ և արտահերթ ընտրություններ են մի շարք շրջաններում

Բնակության ծախսերը հոգալու համար օգնությունը չի տրամադրվի արցախցիներին, որոնք Հայաստանում ունեն բնակարան. փոխվարչապետ

Ահաբեկչություն Թուրքիայում. ՆԳՆ-ի շենքի մոտ ահաբեկիչը պաթեցրել է իրեն, ևս մեկին վնասազերծել են (լուսանկարներ)

Վանաձորում ծնվել է արցախցի առաջին փոքրիկը, որին ծնողները սպասել են 19 տարի

Վարչապետը շնորհավորական ուղերձ է հղել Կիպրոսի անկախության օրվա առթիվ

ԼՂ-ից բռնի տեղահանվել է ընդհանուր առմամբ 100 հազար 483 անձ

Ֆրանսիան ուսումնասիրում է Հայաստանի կարիքները պաշտպանության ոլորտում. Սեբաստիան Լեկորնյու

Ես արդեն Երևանում եմ, առաջինը եկա Եռաբլուր․ Արտակ Բեգլարյան

Հրշեջ-փրկարարները մարել են մոտ 44.8 հա խոտածածկ տարածքներում բռնկված հրդեհները տարբեր մարզերում

«Հարավկովկասյան երկաթուղի»-ն Լեռնային Ղարաբաղից տեղահանված անձանց անվճար երթևեկելու իրավունք է ընձեռում

Բաքուն միջազգային հետախուզում է հայտարարել Արայիկ Հարությունյանի և Ջալալ Հարությունյանի նկատմամբ

Ուժեղ երկրաշարժ Ղրղզստանում

Վարչապետ Փաշինյանը շնորհավորական ուղերձներ է հղել Չինաստանի կազմավորման 74-րդ տարեդարձի առիթով

30 տարի անց ՄԱԿ-ի առաքելությունը ժամանել է Ղարաբաղ

ԼՂ-ից բռնի տեղահանվածներին աջակցելու համար մարզերում ակտիվ աշխատում են ՄՍԾ խմբերը (տեսանյութ)

Սյունիքի մարզում մեքենան դուրս է եկել ճանապարհից ու գլորվելով հայտնվել դաշտում. կա տուժած

Այս օրերին ձեր վարքով աշակերտներին ամենակարևոր դասն եք տալիս. Ժաննա Անդրեասյանը` ուսուցիչներին

Շիրակի մարզում լույս աշխարհ է եկել Ստեփանակերտից տեղահանված ընտանիքի որդին՝ Ավետը (լուսանկար)