ԱՄՆ-ը մտահոգված է Ադրբեջանի կրակոցների և դրա հետևանքով աշխատակիցների վիրավորվելու հանգամանքով. Միլլեր

15/06/2023 schedule09:04

Մենք կրկնում ենք սահմանների երկայնքով զսպվածություն ցուցաբերելու մեր կոչը:

Այս մասին «Թվիթեր»-ի իր միկրոբլոգում գրել է ԱՄՆ պետքարտուղարության խոսնակ Մեթյու Միլլերը՝ անդրադառնալով Երասխում երեկ և նախորդ օրը հնչած կրակոցներին:

«Խորապես մտահոգված ենք, որ Հայաստանում ԱՄՆ-ին առընթեր ընկերության երկու քաղաքացիական աշխատակիցներ վիրավորվել են Ադրբեջանի կրակոցներից։ Մենք կրկնում ենք սահմանների երկայնքով զսպվածության մեր կոչը, քանի որ կողմերն աշխատում են կայուն և հավասարակշռված խաղաղության ուղղությամբ»,- գրել է նա:

Երեկ հայտնել էինք, որ ժամը 11:45-ի սահմաններում ադրբեջանական զինված ուժերը կրակ էին բացել Երասխում օտարերկրյա ներդրումների միջոցով կառուցվող մետալուրգիական գործարանի ուղղությամբ, կրակոցների հետևանքով վիրավորում էր ստացել Հնդկաստանի 2 քաղաքացի: Նրանք կառույցի շինաշխատանքներում էին ներգրավված:

Հիշեցնենք՝ նախորդ օրն էլ՝ ժամը 18:40-ին, Ադրբեջանի ԶՈՒ ստորաբաժանումները տարբեր տրամաչափի հրաձգային զենքերից կրակ էին բացել Երասխի հատվածում տեղակայված հայկական դիրքերի ուղղությամբ:

Երասխի ուղղությամբ Ադրբեջանի ԶՈՒ կրակի հետևանքով վնասվել էին քաղաքացիական ավտոմեքենա և այլ օբյեկտ: Ադրբեջանական կողմում հայտարարել էին, թե գործարանի կառուցումը վնաս է հասցնելու շրջակա միջավայրին, և դա իրենք թույլ տալ չեն կարող: 

ՀՀ շրջակա միջավայրի նախարարությունը այս կապակցությամբ հանդես է եկել պարզաբանմամբ՝ նշելով, որ մթնոլորտային օդի վրա բացասական ազդեցությունը բացառվում է։ Երասխում կառուցվող գործարանն իրականում սև մետաղի ջարդոնի վերամշակման համար է, իսկ ձուլման գործընթացն իրականացվելու է ինդուկցիոն վառարանի կիրառմամբ, որն աշխատում է բացառապես հոսանքով։

Տպել
890 դիտում

Հյուսիսային Կորեան կրկին աղբով լցված փուչիկներ է ուղարկել Հարավային Կորեա

Զապորոժիեի մարզին հարվածի հետևանքով զոհվել է գյուղատնտեսական ձեռնարկության երեք աշխատակից

Վանաշեն գյուղի բակերից մեկից հեռացվել է 85 տոննա ջուր

ՀՀ-ում էպիդուրալ ցավազրկումը անվճար է դարձել. մեր երկրում 37,7%-ը ծննդաբերում է կեսարյան հատմամբ. ինչ վտանգներ ունի այն

Նպատակը՝ բացահայտել Գեղարքունիքի տնտեսական զարգացման հեռանկարները. հանդիպում ԷՆ-ի և գործարարների միջև

Երկրաշարժ՝ Կասպից ծովի ադրբեջանական հատվածում

Մխիթար Հայրապետյանը ծանոթացել է «Ինժեներական քաղաք»-ում ընթացող աշխատանքներին (լուսանկարներ)

Ասֆալտապատվում են Աշտարակ քաղաքի և կից 27 բնակավայրի փողոցները․ ՏԿԵՆ

ՌԴ-ն կողմ է կոմունիկացիաների ապաշրջափակմանը՝ ՀՀ ինքնիշխանության պահպանման սկզբունքով. Օվերչուկ

Երևանում հարձակվել, հարվածներ են հասցրել բժշկին. վերջինս ստացել է ձեռքի կոտրվածք

«Wildberries»-ը վերացրել է սխալմամբ պատվերները չեղարկելու պատճառը

Մեկնարկը՝ Արմավիրի մարզից. վարչապետը հայտնել է ՔՊ-ում ստեղծված նոր ձևաչափի մասին (տեսանյութ)

Կյանքից հեռացել է դրամատուրգ, երգիծաբան Սամվել Խալաթյանը

Դանիել Դանիելյանի գլխավորած պատվիրակությունը մասնակցել է Սանկտ Պետերբուրգի մշակութային միջազգային համաժողովին

Կրիստալի 120 փաթեթ. Երևանում թմրամիջոցների շրջանառության համար ձերբակալվել են Հնդկաստանի քաղաքացիներ

Աշխարհի երիտասարդ պատգամավորները հավաքվել են Հայաստանում. ԱԺ-ն ամփոփել է գլոբալ համաժողովը (տեսանյութ)

Մհեր Գրիգորյանի և Ալեքսեյ Օվերչուկի հանդիպումը տևել է մոտ 5 ժամ

Պետությունը պետք է ստուգի՝ կենացով տուրքը տրվե՞լ է հայրենիքին, թե՞ խնջույքը ավարտվել է, կենացը՝ մոռացվել. վարչապետ

Ո՛չ օդային տրամվայ նստեցին, ո՛չ էկոքաղաքում կրթվեցին. կյանքի չկոչված ու կիսատ-պռատ ներդրումային ծրագրեր Գյումրիում

Հայ երիտասարդները այլևս նորովի են առաջ շարժվում՝ հիմնելով բարդություններից քաղած դասերի վրա. Հակոբյանի ելույթը

Ավտոլվացման կետի աշխատակիցները վիճաբանել են, 27-ամյա երիտասարդը ծակող-կտրող գործիքով հարվածներ է ստացել

ՌԴ փոխվարչապետն էլեկտրագնացքով Վանաձորից ուղևորվել է Ախթալա կայարան

Հայաստան, Հունաստան և Մոլդովա՝ եվրոպական ժողովրդավարություններ, որ մոտ են Ֆրանսիային. Ստեֆան Սեժուրնե

Ամերիկահայ գործարարի կնոջ առևանգման վարույթի շրջանակում կալանավորվել է 4 անձ. հրապարակվել են նոր մանրամասներ

Իրանի ԱԳՆ-ն հորինվածք է անվանել Ռուսաստանի Դաշնությանն իրանական հրթիռներ մատակարարելու մասին լուրերը

Հայաստանում առաջին անգամ անցկացվում է Furniture Expo 2024 կահույքի մասնագիտացված ցուցահանդեսը

Հայաստանի և Տաջիկստանի արտաքին գործերի նախարարությունների միջև կայացել են քաղաքական խորհրդակցություններ

Դավթաշենի կամրջի տակ հայտնաբերվել է 74-ամյա տղամարդու դի

Բլինքենը Փաշինյանի հետ զրույցում վերահաստատել է Հայաստանի և Ադրբեջանի միջև կայուն խաղաղության կարևորությունը. Պետդեպ

Հայաստան կժամանի Ֆրանսիայի Եվրոպայի և արտաքին գործերի նախարար Ստեֆան Սեժուրնեն

ԱՄՆ-ն անթաքույց ճնշում է գործադրում Թուրքիայի վրա. Պեսկով

Իսրայելը սպանված թուրք ակտիվիստի դին ուղարկել է Բաքու

«Օպել»-ը բախվել է ցեմենտով բեռնված բեռնատարին. վարորդը հիվանդանոցի ճանապարհին մահացել է

Հորդառատ անձրևից առաջացած դեպքերի, պատահարների վերաբերյալ ստացվել է 65 ահազանգ (լուսանկարներ)

Ծովազարդի գազալցակայանի տարածքում գտնվող հացատունն ամբողջությամբ այրվել է

Կոստանյանը ՄԱԿ գլխավոր քարտուղարի փոխտեղակալին ներկայացրել է երիտասարդների առջև ծառացած մարտահրավերներին լուծումներ

Հարթավան-Արագյուղ ճանապարհին մեքենան դուրս է եկել երթևեկելի հատվածից և գլորվել ձորը. կա տուժած

Տեղի է ունեցել ՔՊ Աջափնյակ տարածքային կազմակերպության նախաձեռնող խմբի նիստը. վարչապետը հանդես է եկել ելույթով

Հորդառատ անձրևի հետևանքով Երևանում ահազանգեր են ստացվել սելավատարերի և դիտահորերի խցանման, ջրալցումների վերաբերյալ

Աննա Հակոբյանն այցելել է «Արգելված քաղաք». այցը Չինաստան շարունակվում է (տեսանյութ)