Երևան
12 °C
«Մենք գիտենք՝ Արցախն ինչ կերպ է հիշատակվում Ադրբեջանի հետ հիպոտեթիկ խաղաղության պայմանագրում, և այս նախաձեռնությունն ապալեգիտիմացնում է դրա ստորագրումը»:
Այս մասին «Հայկական ժամանակ»-ի հետ զրույցում ասում է քաղաքագետ Դավիթ Ստեփանյանը՝ խոսելով ընդդիմության առաջ քաշած «Հայաքվե» օրենսդրական նախաձեռնության մասին, որը ենթադրում է քրեական օրենսգրքով ծանր պատիժ նախատեսել ՀՀ անունից Արցախն Ադրբեջանի մաս ճանաչելու և Հայոց ցեղասպանության նշանակությունը նսեմացնող գործողությունների համար։
Ըստ քաղաքագետի, սակայն, հասարակության շրջանում աժիոտաժ չի նկատում վերոնշյալ նախաձեռնության հետ կապված: «Երբ խորհրդարանական ընդդիմությունն ինչ-որ նախաձեռնություն է սկսում, մարդիկ դրան չեն հավատում, քանի որ այն կապում են ընդդիմության և դրա հետևում կանգնած մարդկանց նեղ անձնական շահերի սպասարկման հետ: Չեմ կարծում, որ հասարակության լայն զանգվածները պատրաստ են այսօր իրենց լուման ներդնել այդ նեղ անձնական և նեղ խմբակային շահերը սպասարկելու գործում»,- նշում է նա:
Հարցին՝ իսկ ո՞ւմ շահերն է սպասարկում կոնկրետ «Հայաքվե» նախաձեռնությունը, Ստեփանյանն արձագանքում է. «Ռոբերտ Քոչարյանի, Սերժ Սարգսյանի և այն բոլոր մարդկանց, որոնք շրջապատում են նրանց: Մարդիկ, որոնք այս կերպ պայքարում են իշխանության համար և փորձում հասնել իշխանափոխության: Սակայն կարծում եմ՝ բացառվում է, քանի որ այդ ռեսուրսը ընդդիմությունը չունի: Ավելին՝ կարծում եմ՝ եթե հիմա լինեն նոր ընտրություններ, ընդդիմությունը չի հավաքի նույնիսկ այն ձայները, որ հավաքել էր նախորդ ընտրությունների ժամանակ»:
Դավիթ Ստեփանյանի խոսքով՝ «Հայաքվե»-ն ընդդիմության՝ իշխանության համար պայքարի մեխն է:
«Հիմա նրանք ուրիշ ճանապարհ չեն տեսնում, փորձում են հերթական անգամ Արցախը, արցախյան խնդիրը շահարկելով՝ հասնել իրենց առջև դրված նպատակներին: Եթե հողի վրա ուզում են Արցախի հարցը լուծել, ոչ ոք նրանց չի խանգարում հավաքվել, երթով գնալ Լաչինի միջանցք և այնտեղ իրենց գործընկեր ռուսներից և ադրբեջանցիներից պահանջել այդ միջանցքը բացել և շրջափակումը վերացնել: Այսօր թիվ մեկ խնդիրը Արցախում միջանցքի բացումն է, մնացածը ածանցյալ է: Չեմ կարծում, թե մարդիկ չեն հասկանում, որ «Հայաքվե» անցկացնելով և ինչ-որ հռետորական հարցեր հնչեցնելով՝ այդ միջանցքը չի բացվելու: Գործողությունների հերթական իմիտացիա է, որը ուղղված է ոչ թե Արցախը փրկելուն, այլ ՀՀ-ում իշխանափոխության հասնելուն»,- ասում է նա:
Ստեփանյանը նաև նկատում է՝ այն մարդիկ, որոնք այսօր հավաքվել են Արցախի և Հայաստանի խորհրդարաններում, ընդդիմադիրներ չեն:
«Իսկ ո՞րն է նրանց ընդհանրությունը. Ռուսաստանի և ռուսական ղեկավարության հանդեպ անթաքույց սերը, որը վերջին իրադարձությունների և աղետների ֆոնին, որ ՌԴ ղեկավարությունը բերել է Արցախի և մեր գլխին, լուրջ հարցեր է առաջացնում: Նաև մեծ զարմանք է առաջացնում, թե ինչո՞ւ են մեր ընդդիմադիրները այդքան սիրում Ռուսաստանին, որտեղի՞ց է դա գալիս, և ի՞նչ մոտիվացիա ունի, որովհետև որևէ ռեալ գործոն, որը թույլ կտա ունենալ պատճառահետևանքային կապ և հիմնավորել այդ սերը, գոյություն չունի: ՌԴ-ն մի քանի անգամ մեզ վաճառել է: Վերջին վաճառքը տեղի է ունեցել Լաչինի միջանցքի շուրջ գործարքի հետևանքով, երբ Ադրբեջանը ռուսների քթի տակ բերել անցակետ է տեղադրել, ռուսները ադրբեջանական դրոշը բերել տնկել են ՀՀ տարածքում: Երկմտանքի առիթ կա, քանի որ Ռուսաստանը չի կարող լինել սիրո առարկա»,- ընդգծում է զրուցակիցը:
Հարցին՝ արդյոք «Հայաքվե» նախաձեռնությունը և՞ս արտաքին ուժերն են ուղղորդում, քաղաքագետը պատասխանում է. «Հստակ չեմ կարող ասել, բայց այն, որ այդ օրակարգը միանշանակ համապատասխանում է ռուսական օրակարգի հետ՝ Արցախի խնդիրը հնարավորինս բաց պահել, վերքը՝ արնաքամ, ակնհայտ է: Այստեղ նրանց շահերը համընկնում են»:
Իսկ թե ինչի՞ն է միտված Հայոց ցեղասպանության շահարկումը, Դավիթ Ստեփանյանը մանրամասնում է. «Ո՞ր ներքին ուժն է ՀՀ-ում ամեն կերպ խոչընդոտում հայ-թուրքական հարաբերությունների բարելավմանը՝ դաշնակցությունը: Ո՞րն է թիվ մեկ երկիրը, չհաշված Ադրբեջանը, որը դրանում շահագրգռված է և ունի շահեր, Ռուսաստանը: Նորից շահերը համընկնում են: Դաշնակցությանը միացել են «Հայաստան», «Պատիվ ունեմ» դաշինքները, և նրանք հասկանում են, որ Թուրքիայի հետ հարաբերությունները Հայաստանի համար կլինի բավականին մեծ նվաճում, որը թույլ կտա շատ լուրջ փոքրացնել կախվածությունը Ռուսաստանից: Դա շատ լուրջ խաղաքարտ է Ադրբեջանի հետ հետագա հարաբերություններում: Սա չի բխում Ադրբեջանի և Ռուսաստանի շահերից, և հարցեր են առաջանում, թե ինչո՞ւ է դաշնակցությունը կամ մեր խորհրդարանական ընդդիմությունը կիսում նրանց շահերն ու տեսակետները»:
Հարցին՝ հայ ազգի համար երկու ամենաէմոցիոնալ կետերն օգտագործելով՝ հնարավո՞ր է՝ նախաձեռնությունը հաջողություն ունենա, Ստեփանյանն ասում է՝ հասարակության մեծ մասը իրականում հասկանում է, թե ինչ է կատարվում:
«Մեր ժողովրդին խաբելն անհնար է: Այո, կան մարդիկ, որ կգնան, կստորագրեն, բայց որևէ հնարավորություն չեմ տեսնում այդ նախագծի կայացման: Թող վերջում հրապարակեն տվյալները, թե քանի հոգի է ստորագրել, և ամեն ինչ պարզ կլինի»,- նկատում է նա:
Հերմինե Կարապետյան
«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Հայտնի են Հայաստանի ֆուտզալի Բարձրագույն խմբի մրցաշրջանի լավագույնները
Ապարանի ջրամբարը շահագործման ընթացքում ՝ 1966-2026թթ․, ամբողջությամբ լցվել է ընդամենը 9 անգամ
Ֆոն դեր Լայենն ու Սթարմերը քննարկել են Մերձավոր Արևելքում վերջին զարգացումները
21-ամյա երիտասարդը կոտրել է խանութի դուռը, գողացել դրամարկղի ողջ գումարը
Հայտնի է՝ երբ ԿԸՀ-ն կքննի դատախազի՝ Քոչարյանի նկատմամբ քրհետապնդում հարուցելու համաձայնության դիմումը
Ապարանում բախվել են 4 մարդատար և մեկ կցորդիչով բեռնատարը․ 3 վիրավորներից մեկը տեղափոխվել է Երևան
ՆԱՏՕ-ն հակաօդային պաշտպանության համակարգ կտեղակայի Թուրքիայի Կոնյա նահանգում
ՀՀ դեսպանն ու ԻԻՀ մաքսային ծառայության ղեկավարը առևտրատնտեսական համագործակցության հարցեր են քննարկել
Արմյաշկաներին «բռնաբարելու» են շպրտեն. Պուտինն ուզում էր Փաշինյանին իշխանությունից գցեր, չկարողացավ. տեսանյութ
Ֆրանսիական «Թալես» և հայկական «ԲուՏեխ» ընկերությունները ռազմավարական գործընկերություն են հաստատել․ ԲՏԱ նախարար
Մխիթար Հայրապետյանը հանդիպել է Ֆրանսիայի ԶՈւ և վետերանների հարցերով լիազոր նախարարի հետ․ ինչ է քննարկվել
«Բահի կոթով իջանք» Պուտինի մեջքին, ցավերի մեջ է. երեք պարագլուխները պետք է բանտ գնան. Մեհրաբյան. տեսանյութ
Ակունքի եկեղեցու մոտ ավտոմեքենա է այրվել
Մարդամեկի սիրտը փաստորեն կանխազգում էր, դրա համար էլ րոպե առաջ ուզում էր փախներ երկրից. Չախոյան
Մանրամասն քննարկել ենք Ադրբեջանի ու Հայաստանի միջև ընթացող խաղաղության գործընթացը․ Ֆիդան
2 անգամ գերծանր պայմաններում կարողացել ենք ապահովել Հայաստանի Հանրապետության քաղաքացու կամքի արտահայտությունը
ՆԳՆ-ին վերաբերող հանձնարարականների գերակշիռ մասը ԳՐԵԿՈ-ն գնահատել է ամբողջությամբ կատարված
Հայաստանը ներգրավվելու է Եվրոպան Կասպյան տարածաշրջանին կապող նախագծերում
Օդի ջերմաստիճանը կբարձրանա 4-6 աստիճանով․ անձրևները կլինեն կարճատև
Դատախազը դիմում է ներկայացրել ԿԸՀ՝ Ռոբերտ Քոչարյանի նկատմամբ քրհետապնդում հարուցելու համաձայնության համար
Կառավարությունն առաջարկում է ներդնել տեսակապի համակարգ դատավարության և քրեակատարողական փուլերում
Երթևեկության կազմակերպման ժամանակավոր փոփոխություն կկատարվի Կիևյան կամրջի հարակից ճանապարհահատվածներում
Նիդերլանդների վարչապետը շնորհավորել է Նիկոլ Փաշինյանին ՀՀ քաղաքացիների վստահության քվեն ստանալու առիթով
Ավտովթարների մասնակիցները պարտավոր են 15 րոպեում մեքենաները դուրս բերել երթևեկելի հատվածից, ազատել ճանապարհը
Հայաստանի Հանրապետության տիրապետությանն է վերադարձվել Դիլիջանում գտնվող 12,4 միլիոն դոլար արժեքով հողատարածք
Առաջարկվում է փոխել վարելու իրավունքի վերականգնման գործող մոդելը․ կներդրվի առավել թիրախային ընթացակարգ
Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ քննարկվել են անշարժ գույքի գրանցման ինստիտուտի վերափոխմանն ուղղված քայլերը
Համապետական ընտրություններում քվեարկելու իրավունք կունենա վերջին 1 տարում 6 ամիս ՀՀ-ում բնակվողը․ նախագիծ
Ազնվացեղ եղջերուների բազմացման կենտրոնում լույս աշխարհ է եկել 2 նոր ձագ
Հանրային տրանսպորտում 55-ամյա մի կին հարվածել է նույնականացման սարքին, քաշել հսկիչի մազերից, հայհոյել
2025-ին Հայաստան վերադարձած քաղաքացիների թիվը 8860-ով գերազանցում է ՀՀ-ից մեկնած քաղաքացիների թվին. Փաշինյան
Օրենսդրությունը բավականաչափ հստակ չէ, ընտրակաշառքի մասով շատ լուրջ խստացումներ են նախատեսվում. Ալեքսանյան
Հայ ժողովրդի քվեն արդեն երրորդ անգամ արժևորում է Ձեր առաջնորդությունը և խիզախությունը. Մելոնին՝ Փաշինյանին
Խորհրդարանական ընդդիմությունը, որը ձևավորվում է 9-րդ գումարման ԱԺ-ում, կատարելապես ապօրինի քաղաքական միավոր է
Հայաստանի և Ադրբեջանի միջև հակամարտությունն ավարտված է․ ՀՀ ժողովուրդը տեր կանգնեց խաղաղությանը. Փաշինյան
Մեկնարկում է «Վասիլի Պետրենկոյի դիրիժորական ակադեմիա 2026»-ը. լուսանկար
Վանաձորում բնակվող քույրերի՝ գետն ընկնելու դեպքով նախաձեռնվել է քրեական վարույթ
ՌԴ Պետդումայի հերթական ընտրությունները տեղի կունենան սեպտեմբերին
Արմեն Գրիգորյանն ու «Save Armenia»-ի անդամներն անդրադարձել են ՀՀ-ԱՄՆ երկկողմ հարաբերությունների օրակարգին
Հաստատ լեգիտիմ ճգնաժամ կա Գյումրիի քաղաքապետարանում, և այդ հարցը պետք է լուծվի. Ռուբեն Ռուբինյան
© 2026 Հայկական ժամանակ
Website by MATEMAT