Բրյուսելի հանդիպման արդյունքներով ԵՄ-ն կշարունակի նպաստել ՀՀ տնտեսական զարգացմանը․ վարչապետն ընդունել է Դոմբրովսկիսին

16/05/2024 schedule16:37

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն ընդունել է ԵՄ առևտրի գծով հանձնակատար, Եվրոպական հանձնաժողովի փոխնախագահ Վալդիս Դոմբրովսկիսին:

Վարչապետը ողջունել է վերջինիս այցը Հայաստան և գոհունակություն հայտնել Հայաստան-ԵՄ համագործակցության մակարդակից:

Նիկոլ Փաշինյանն ընդգծել է ապրիլի 5-ին Բրյուսելում կայացած Հայաստան-ԵՄ-ԱՄՆ բարձր մակարդակի հանդիպման կարևորությունն ու ձեռք բերված պայմանավորվածությունների արդյունավետ կյանքի կոչումը:

Վարչապետը տեղեկացրել է, որ ՀՀ կառավարությունն այսօր ընդունել է Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված անձանց բնակարանային հասանելիության պետական աջակցության ծրագիրը և դրա իրականացման գործում ընդգծել ԵՄ օժանդակության անհրաժեշտությունը:

ԵՄ առևտրի գծով հանձնակատարը նշել է, որ Բրյուսելի եռակողմ հանդիպման արդյունքներով ԵՄ-ն շարունակելու է նպաստել ՀՀ տնտեսական զարգացմանը, այդ թվում՝ էներգետիկայի, ենթակառուցվածքների, շուկաների դիվերսիֆիկացման, ստանդարտների ներդրման, բիզնես միջավայրի բարելավման և այլ ուղղություններով:

Վալդիս Դոմբրովսկիսը հավելել է, որ այժմ հայաստանյան գործընկերների հետ մշակվում են տնտեսական և ներդրումային ծրագրերի առաջնահերթությունները:

4.jpg (780 KB)

Զրուցակիցներն անդրադարձ են կատարել նաև Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանազատման գործընթացին, տարածաշրջանային տրանսպորտային ենթակառուցվածքների ապաշրջափակման ուղղությամբ ՀՀ կառավարության «Խաղաղության խաչմերուկ» նախագծին ու դրա սկզբունքներին, որոնք համաձայնեցվել են 2023 թվականի հուլիսի 15-ին Բրյուսելում ՀՀ վարչապետի, Եվրոպական խորհրդի նախագահի և Ադրբեջանի նախագահի եռակողմ հանդիպմանը:

Մտքեր են փոխանակվել նաև տարածաշրջանային անվտանգության և կայունության ապահովման շուրջ: Այդ համատեքստում կարևորվել է Հայաստանում ԵՄ քաղաքացիական առաքելության գործունեությունը:

Տպել
778 դիտում

Շնորհակալություն լավ աշխատանքի համար. Գյումրու ավագանին օրակարգային 40 հարցի կողմ քվեարկեց և մեկնեց արձակուրդ

Խորհուրդ ենք տալիս հրաժարվել ռևանշիստական պատրանքներից. Հաջիևը մեկնաբանել է ՀՀ ԱԽ քարտուղարի հայտարարությունը

Ի՞նչ անել մինչև հեղեղումը, ընթացքում և հետո. վարքագծի կանոններ

Սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատարը կմեկնի արձակուրդ

2 ոսկե, 1 արծաթե և 5 բրոնզե մեդալ՝ ծանրամարտի Մ17 տարեկանների Եվրոպայի առաջնությունից

Արայիկ Հարությունյանը Փարիզում կմասնակցի Ֆրանկոֆոնիայի խաղերի դրոշը Հայաստանին փոխանցելու պաշտոնական արարողությանը

ՓԾ-ն անցել է ուժեղացված ծառայության. հայտարարվել է անձնակազմերի հավաք, պաշտոնյաները կարճ հաղորդագրություններ են ստացել

Քաղաքացին ցանկացել է ինքնասպանություն գործել՝ նետվելով եկեղեցու տանիքից

Կարևորում ենք կայուն համագործակցությունը. Աննա Վարդապետյանն ընդունել է Իտալիայի զինվորական գլխավոր դատախազին

ԵԱՏՄ-ում ՀՀ նախագահությունն ավելի է պարտավորեցնում լավագույնս իրականացնել տնտեսական համագործակցության օրակարգը. նախարար

Լատվիայի նախագահը պատրաստակամ է նպաստել ՀՀ-ԵՄ հարաբերությունների մերձեցմանն ու վիզաների ազատականացման երկխոսությանը

2020-ին մենք 2 անգամ ականատես եղանք Սուրբ Ղազանչեցոց եկեղեցու նպատակային ավերմանը. Սոնա Ղազարյանի զեկույցը ԵԽԽՎ-ում

Ալեն Սիմոնյանը նոր օգնական ունի

Արթուրը երազում էր ծովում լինել, երբ պատմեցի վարչապետին՝ ասաց. «Աննա, այդ երեխային տար ծով». Աննա Հակոբյան (տեսանյութ)

Լոռու նախկին մարզպետը նոր պաշտոն ունի

35 հազար տեղանոց ազգային ստադիոն, բազմաֆունկցիոնալ համերգասրահ. ներկայացվել է «Ակադեմիական քաղաք» ծրագրի հայեցակարգը

Երևանի երկնակամարում. Սուրենյանը լուսանկար է հրապարակել

Ազատության պողոտայում մեքենաներ են բախվել. դրանցից մեկը վթարից հետո հանդիպակաց է երթևեկել. կա վիրավոր

Զախարովան պատասխանել է ՀՀ ԱԽ քարտուղարի՝ Ռուսաստանն է հանձնել Լեռնային Ղարաբաղն Ադրբեջանին, հայտարարությանը

Կիևի հյուրանոցներից մեկում հայտնաբերվել է Ուկրաինայում ԱՄՆ դեսպանատան կցորդի դին

Գալստանյանի ակցիայի ժամանակ ոստիկանի դեմքին գազ փչած տղամարդը կալանավորվել է. գործի նախաքննությունն ավարտվել է

Փոխվարչապետն ու Բախիտ Սուլթանովը քննարկել են ԵԱՏՄ շրջանակներում ֆինանսական համագործակցության զարգացման հեռանկարները

Թմրամիջոցների ապօրինի շրջանառության դեմ պայքարը ՆԳ նախարարության առաջնահերթություններից է

Ադրբեջանում պահվող բոլոր հայ գերիների վերադարձը Հայաստանի օրակարգում է. ԱԽ քարտուղար

Արարատ Միրզոյանը կմեկնի Տալլին

Նախատեսվում է ձևավորել ուսանողական ջոկատներ, որոնք դիրքերում կմասնակցեն որոշակի ինժեներական աշխատանքների

Ucom ընկերության աջակցությամբ տեղի կունենա Silicon Mountains Shirak տեխնոլոգիական ֆորումը

Դոլարն ու եվրոն էժանացել են. ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան հունիսի 26-ին

Յունիբանկը միացել է ՀՀ Լիզինգատուների Ասոցիացիային

Ալեն Սիմոնյանը Լատվիայի Սեյմի խոսնակին հրավիրել է այցելել Հայաստան

Սկսել եմ սիրել այս ծանր ընթացքը, կավարտվի ՀՀ ԱՆ Յոլյան կենտրոնի Արյան բանկի կառուցումը․ նախարար

Ուրախ ենք ՀՀ վարչապետի գլխավորությամբ Պաղեստինի պետությունը ճանաչելու որոշմամբ․ Թուրքիայի նախագահ

Հայաստանը Թուրքիայից սպասում է գործողությունների՝ առաջ շարժվելու համար․ Գրիգորյան

Հայաստանի պատվիրակությունը չի մասնակցի Բելառուսում կայանալիք «Սլավյանսկի բազար 2024» միջազգային մրցույթին

Զարգացման ֆրանսիական գործակալությունը Հայաստանի կողքին է. Ֆրանսիայի դեսպան

Հրդեհ «Սևան ազգային պարկ»-ում․ այրվել է մոտ 2000 քմ եղեգնուտ

Կալանավորվել են Փարաքար համայնքի նախկին և ևս մեկ բնակավայրի վարչական ղեկավարները

Ինչ է կատարվում Երևանի մերսման սրահներում. քաղաքապետարանը գործողություններ է իրականացրել (տեսանյութ)

Նիդերլանդների վարչապետ Մարկ Ռյուտեն ընտրվել է ՆԱՏՕ-ի հաջորդ գլխավոր քարտուղար

Պաղեստին պետությունը ճանաչելու որոշումը համապատասխան է միջազգային իրավունքի նորմերին․ Աբբասը ՝ Վահագն Խաչատուրյանին