Շնորհակալություն լավ աշխատանքի համար. Գյումրու ավագանին օրակարգային 40 հարցի կողմ քվեարկեց և մեկնեց արձակուրդ

26/06/2024 schedule21:17

Գյումրու ավագանին վեցերորոդ նստաշրջանի վերջին նիստը մեկնարկեց նախաարձակուրդային տրամադրությամբ և 40 հարցով օրակարգի հաստատմամբ: Նիստը վարեց տևական դադարից հետո աշխատանքի վերադարձած քաղաքապետ Վարդգես Սամսոնյանը:

aa60920c-03eb-4bf7-9f3f-e3744fc58c09.jfif (145 KB)

Ավագանու որոշմամբ 2023 թվականի ընթացքում աշխարհի, Եվրոպայի և ՀՀ առաջնության չեմպիոններն և մրցանակակիրները, նաև նրանց մարզիչները դրամական պարգևներ կստանան: Համայնքի բյուջեն այդ նպատակի համար ընդհանուր 15 մլն 190 հազար դրամ կհատկացնի:

Գումարներ կստանան նաև Հայաստանի գրողների միության Շիրակի մարզային բաժանմունքն ու Հայաստանի նկարիչների միությունը: Գրողների միությունն ինչ-որ միջոցառում, նկարիչների միությունը ջրաներկի միջազգային փառատոն է իրականացնելու:

449307876_802244808712650_2012806786729493115_n.jpg (228 KB)

Գյումրի համայնքի բնապահպանական հարկ վճարվող թվով 3 ընկերությունների կողմից վճարված բնապահպանական հարկից մասհանվող գումարներով «Գյումրի քաղաքում բակային սպորտային վարժասարքերի ձեռքբերում եւ տեղադրում» բնապահպանական ծրագրին հատկացվեց 1 մլն 575 000 դրամ։

Լրանում է Աղասի Շաբոյանի հիմնադրած «Շիրակ» ժողովրդական պարերի համույթի հոբելյանական 85 ամյակը: Պատասխանատուները որոշել են համերգի կազմակերպել, գումար էին ուզել, ավագանին էլ դեմ չեղավ, որ 1 մլն 500 հազար դրամ տրամադրվի «Աղասի Շաբոյան ժողովրդական պարերի կենտրոն» հասարակական կազմակերպությանը:

Նախագիծ-նախահաշիվ չկար, սակայն ավագանին համաձայն եղավ, որ 9 մլն դրամ էլ բաշխվի «Գյումրու օր» ամենամյա տոնակատարության անցկացման համար: Ծախսերը խոստացան հետո ներկայացնել:

 e5d7f4ba-3b95-4224-951f-ec5ddef2800c.jfif (143 KB)

Գյումրի համայնքի ավագանին հաստատեց նաև համայնքին Վերակառուցման և զարգացման եվրոպական բանկի միջոցով (ՎԶԵԲ) «Գյումրու քաղաքային ճանապարհներ» ծրագրի շրջանակում տրամադրվող տեխնիկական աջակցության դրամաշնորհի համաձայնագիրը, որով ահմանված է, որ  ծրագրի վարկային և դրամաշնորհային միջոցները նպատակաուղղվելու են Գյումրի քաղաքի Անի եւ Ավստրիական թաղամասերի փողոցային ցանցի հիմնանորոգմանն ու նույն թաղամասերի, ինչպես նաեւ Անի թաղամասը քաղաքին կապող Շիրակացի փողոցի արտաքին լուսավորության ցանցի արդիականացմանը։

Ընդհանուր առմամբ, ով ինչ խնդարնքով դիմել էր, մերժում չստացավ: Գյումրու ավագանին նախնական համաձայնություն տվեց «ԱՐՄԷԿՈՏԵԿ» ՍՊԸ-ի՝ Գյումրիում կենցաղային թափոնների վերամշակման գործարանի կառուցման ծրագրին:

«Ներդրումների աջակցման կենտրոն» հիմնադրամ է դիմել Ռուսաստանի Դաշնությունում գործող «ԷԿՈՏԵԿ» ընկերության ներկայացուցիչ Միխայիլ Բադինը՝ ներկայացնելով Գյումրի համայնքում աղբահանության եւ կոշտ թափոնների վերամշակման «ԱՐՄԷԿՈՏԵԿ» ներդրումային ծրագիրը, որի շրջանակում նախատեսվում է ներդնել 4 մլն ԱՄՆ դոլար՝ ստեղծելով 30-50 աշխատատեղ։

Ըստ որոշման նախագծի՝ ծրագրի իրականացման նպատակով ընկերությանն անհրաժեշտ է առնվազն 2 հա ընդհանուր մակերեսով հողամաս՝ քաղաքային բնակավայրերից շուրջ 500 մ հեռավորության վրա։ Ընկերությունը պատրաստ է քննարկել ծրագիրը Գյումրու համայնքապետարանի հետ համատեղ իրականացնելու հնարավորությունը։

c9816077-a2f6-42ff-8d2a-2eb2efb640ae.jfif (164 KB)

Սոցիալապես անապահով թվով 115 անձ դրամական օգնություն կստանա: Գյումրու սեփականությունը հանդիսացող բազմաթիվ հողամասեր աճուրդով կամ ուղղակի վաճառքի միջոցով կօտարվեն մի շարք անձանց:

7b6273db-e129-4fc9-8cce-daffae06082c.jfif (131 KB)

Բոլոր նախագծերին դրական քվեարկելուց հետո քաղաքապետ Սամսոնյանը բոլորին շնորհակալություն հայտնեց լավ աշխատանքի համար, հնչեց Գյումրու հիմնն ու ավագանին մեկնեց արձակուրդ:

Տպել
457 դիտում

Ադրբեջանում ջրհեղեղի հետևանքով դպրոցներ են վնասվել

Մեկնարկել են Դիարբեքիրի Սուրբ Սարգիս հայկական եկեղեցու վերականգնողական աշխատանքները

Միրզոյանը Սլովենիայի ԱԳ նախարարին է ներկայացրել Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության պայմանագրի կնքման կարևորությունը

Արարատ Միրզոյանն ու Բորելն անդրադարձել են տարածաշրջանային վերջին զարգացումներին

Օդի ջերմաստիճանը կնվազի. շրջանների զգալի մասում անձրև և ամպրոպ, նաև՝ կարկուտ կլինի

Դուբրովնիկի ֆորումի պաշտոնական ընդունելությանը Արարատ Միրզոյանը շփումներ է ունեցել բարձրաստիճան պաշտոնյաների հետ

Մասիսում մեքենաներ են բախվել. «Ջիպ»-ը կողաշրջվել է, կա վիրավոր

Պերուի ափերի մոտ 6.4 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է տեղի ունեցել

ԵՄ առաջնորդները համաձայնության են եկել առանցքային ղեկավար պաշտոնների թեկնածուների շուրջ

Արարատ Միրզոյանը մասնակցել է Դուբրովնիկի ֆորումի մեկնարկի պաշտոնական ընդունելությանը (լուսանկարներ)

Աորտայի շերտազատման թանկարժեք վիրահատությունը ՀՀ քաղաքացիների համար իրականացվում է անվճար (տեսանյութ)

Մեկնարկել են Լոռի Բերդ ամրոցի եկեղեցու վերականգնման աշխատանքները

Զանգեզուրի լեռներում հայկական մուֆլոններ են արձանագրվել (տեսանյութ)

Վայոց ձորում հատուկ տակտիկական ուսումնավարժանքներ են անցկացվել. թերությունները շտկելու հանձնարարական է տրվել

Դոլարն ու եվրոն թանկացել են. ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան հունիսի 29-ին

Հաջորդ շաբաթ Իրանում «թեժ է լինելու». ԶԼՄ-ները հայտնել են նախագահական ընտրությունների երկրորդ փուլի մասին

Ավազով բարձված «Կամազ»-ը Հերացի-Խանջյան թունելի հատվածում կողաշրջվել է․ կա վիրավոր

Եվրո-2024․ մեկնարկում են 1/8 եզրափակչի հանդիպումները

Արարատ Միրզոյանը Ալբանիայի ԱԳ նախարարին է ներկայացրել հայ-ադրբեջանական հարաբերությունների կարգավորման գործընթացը

Քարակերտի տներից մեկում հրդեհ է բռնկվել

ՀՀ տարածքում կան փակ և միակողմանի երթևեկելի ճանապարհներ

Իրանում ավարտվել են նախագահական ընտրությունները. նախնական տվյալներով առաջատարը Մասուդ Փեզեշկիան է

Երևանում ապամոնտաժվում են չափորոշիչներին չհամապատասխանող գովազդները (տեսանյութ)

ՔՊ Արաբկիր տարածքային կազմակերպությունում կայացել են խորհրդի և վերահսկողի ընտրություններ. ովքեր են ընտրվել

Հետախույզ ներկայացող Վարդանովը ավագ լեյտենանտի կոչում է ունեցել, Վազգեն Սարգսյանը կոչումազրկել տուն է ուղարկել. Քոչարյան

Բախվել են «Նիսսան տիդա»-ն ու մոտոցիկլը. մոտոցիկլավարը տեղափոխվել է հիվանդանոց

Ջրային պարեկային ծառայությունը հուլիսի 1-ից կանցնի ուժեղացված ծառայության. ինչ է զգուշացնում ՆԳՆ-ն

Ինչու մարեց «Սրբազան շոուն», և երբ հնարավոր կլինի կրկնել 2018-ի հեղափոխության ֆենոմենը

Մեխ՝ քաղաքական դագաղին. ԱՄՆ-ում կայացել է Ջո Բայդենի և Դոնալդ Թրամփի առաջին նախընտրական բանավեճը, ով է առաջատարը

Մոսկվայի հայտարարությունները փաստում են՝ ՌԴ-ն զինել է Ադրբեջանին, որ ԼՂ-ում գործողություններ իրականացվեն. քաղաքագետ

Իրանում նախագահական ընտրությունների քվեարկության ժամանակը երկարացվել է. այն կավարտվի 2 ժամ ուշ

Հայաստանը հաստատել է իր մասնակցությունը ՆԱՏՕ-ի գագաթաժողովին. ԱԳՆ խոսնակ

Ֆրանսիայի դեսպանը Սպիտակում հարգանքի տուրք է մատուցել երկրաշարժի զոհերի հիշատակին, այցելել դպրոցներից մեկը

ՔԿՀ-ում հեռուստացույցի թաքստոցից բջջային հեռախոս է հայտնաբերվել

ՄԻՊ-ն ու Նիդերլանդների դեսպանատան գործերի ժամանակավոր հավատարմատարը տարբեր մարտահրավերների առնչվող հարցեր են քննարկել

ԱՄՆ-ն Հայաստանին և Ադրբեջանին հրավիրել է ՆԱՏՕ-ի գագաթնաժողովին. Ջեյմս Օ՛Բրայեն

Արարատ Միրզոյանը Խորվաթիայում կմասնակցի Դուբրովնիկի համաժողովին

«Մոսկվա» կինոթատրոնի տանիքից քաղաքացիներ են ընկել. աղջիկը հրաժարվել է հիվանդանոց մեկնել

«Դուստր Մարիաննա»-ի որոշ ապրանքատեսակներում մանրէաբանական շեղումներ են հայտնաբերվել. դրանց արտադրությունը կասեցվել է

Բացվել է Ամիօ բանկի «Երվանդ Քոչար» մասնաճյուղը