ՀՀ-ի նկատմամբ մեր քաղաքականությունը սկզբունքային է, ցանկացած նոր կառավարություն գործում է այդ շրջանակում. Իրանի դեսպան

28/06/2024 schedule11:18

«Ճակատագրական օր է Իրանի ու Իրանի ժողովրդի համար»:

Անդրադառնալով Իրանում տեղի ունեցող նախագահական ընտրություններին՝ այս մասին ՀՀ-ում Իրանի դեսպանատանը լրագրողների հետ զրույցում ասել է ՀՀ-ում Իրանի դեսպան Մեհդի Սոբհանին:

«Իրանի ժողովուրդը առաջիկա 4 տարվա համար ընտրում է իրենց նախագահին, սրանք 14-րդ նախագահական ընտրություններն են, որ տեղի են ունենում ԻԻՀ-ում, ու սա ցույց է տալիս, որ Իրանի կառավարությունը, ու այն վարչակարգը, որը ստեղծվում է, հիմնված են Իրանի ժողովրդի քվեի ու որոշման վրա: Այսօր մենք քվեարկում ենք հանուն հզոր, երջանիկ ու զարգացած Իրանի: Այսօր ժամը 8-ից մեզ մոտ սկսվել են ընտրությունները, ու Իրանի քաղաքացիները, որոնք գտնվում են Հայաստանում, այցելել են այստեղ ու իրենց ձայնն են տվել, սա նշանակում է, որ Իրանի ճակատագիրը իրենց համար կարևոր է»,- հավելել է նա:

Դեսպանը նշել է, որ առաջին ընտրատեղամասը գնվում է ՀՀ-ում Իրանի դեսպանատանը, երկրորդը՝ Երևանի Կապույտ մզկիթում, իսկ երրորդ՝ շրջիկ քվեատուփը, նախատեսված  է Իրանի այն քաղաքացիների համար, որոնք չենք կարող այցելել ընտրատեղամասեր․ «Համոզված եմ, որ Հայաստանում շատ լուրջ ու հետևողական հետևում են Իրանի նախագահական ընտրություններին ու լիահույս եմ, որ ընտրություններից հետո կունենանք այնպիսի արդյունք, որը կլինի ի նպաստ ինչպես Իրանի ու Իրանի ժողովրդի, այնպես էլ Իրան-Հայաստան երկկողմ հարաբերությունների զարգացմանը»:

Հարցին՝ նոր նախագահի ընտրությունը ինչպե՞ս կարող է ազդել Հայաստան-Իրան հարաբերությունների վրա, դեսպանը ընդգծել է. «Մեր քաղաքականությունը ՀՀ-ի նկատմամբ սկզբունքային է, ու այն կառավարությունները, որոնք գալիս են իշխանության, գործում են այդ քաղաքականության շրջանակներում: Այդ քաղաքականությունը հնչեցրել է Իրանի հեղափոխության պահապանների առաջնորդը, ու դա ևս մեկ անգամ ընդգծվել է վարչապետի՝ Իրան կատարած այցի ժամանակ: Իրանը հարգում է ՀՀ-ի տարածքային ամբողջականությունը ու դեմ է միջազգայնորեն ճանաչված սահմանների, ինչպես նաև աշխարհաքաղաքական  ցանկացած փոփոխության: Այս սկզբունքային քաղաքականությունը երբեք չի փոխվի՝ անկախ նրանից, որ Իրանում և Հայաստանում կառավարություն կարող է փոխվել»:

Մեհդի Սոբհանին նկատել է, որ Իրանի համար Հայաստանը շատ կարևոր երկիր է:

«Հայաստանը մեր լավ և ազնիվ հարևանն է, ու մեր սկզբունքային քաղաքականությունը չի կարող ազդվել կառավարությունների փոփոխմամբ»,- ընդգծել է ՀՀ-ում Իրանի դեսպանը:

Հիշեցնենք՝ Իրանում արտահերթ նախագահական ընտրություններ են: Նախագահի պաշտոնի համար պայքարում է տասներկու իսլամական հոգևորականից ու իրավաբանից բաղկացած՝ Սահմանադրության պահապանների խորհրդի հաստատած 4 թեկնածու՝ Մասուդ Պեզեշկիան, Մուստաֆա Փուրմոհամմադին, Սաիդ Ջալիլին և Մոհամմադ Բագիր Ղալիբաֆը: 

Տպել
517 դիտում

Խոշոր ավտովթար Երևան-Սևան ճանապարհին. կա զոհ և 6 տուժած (լուսանկար)

Պատանի բռնցքամարտիկ Սիմոն Սիմոնյանը հաղթել է ադրբեջանցի մրցակցին և դարձել Եվրոպայի չեմպիոն

Պայթյուն Թուրքիայի ռեստորաններից մեկում. 4 մարդ մահացել է, 35-ը՝ վիրավորում ստացել

Բայդենը չի պատրաստվում լքել ընտրապայքարը. ինչու բանավեճը մեծացրեց Թրամփի շանսերն ու ինչ է կանխատեսվում

Հռոմի պապն աղոթել է բոլոր ռազմագերիների շուտափույթ վերադարձի համար

Հայաստան կժամանի Սևծովյան տնտեսական համագործակցության կազմակերպության գլխավոր քարտուղարը

«Լաստիվեր Ռեզորթ»-ում հայտնաբերվել է 31-ամյա կնոջ մարմին. նա ՌԴ քաղաքացի է

Մեքենան բախվել է կայանված «Սպրինտեր»-ին, երկուսն էլ կողաշրջվել են. կա տուժած

Լալա Մնացականյանի ամուսինը կնոջ մահից 7 օր անց գրառում է արել

Հայր սուրբը սուտ է խոսում. Վազգեն Գալստանյանը խուսափեց պատասխանել քաղաքացու հարցին (տեսանյութ)

Տեղի է ունեցել ՔՊ Գավառի Տարածքային կազմակերպության նախաձեռնող խմբի նիստ. ինչ է քննարկվել

Բայդենը խոստովանել է, որ Թրամփի հետ բանավեճի երեկոն իր համար լավ չի անցել

Երևանում անչափահաս վարորդը վրաերթի է ենթարկել հետիոտնին, որը մահացել է

Թուրքիայում անտառային հրդեհներն ընդգրկել են 3 նահանգ

Սի Ծինփինը կայցելի Ղազախստան և Տաջիկստան

Մարզերի և համայնքների գրադարանավարների համար մեկնարկում են վերապատրաստման դասընթացներ

Հռոմի պապը հայտնել է Թուրքիա ուղևորվելու մտադրության մասին

Սիրիան և Թուրքիան հարաբերությունները բարելավելու համար երկխոսություն կսկսեն Բաղդադում

ՀՀ-ն կրթության ոլորտը դիտարկում է որպես կայուն զարգացման հիմնական գործոն. ԿԳՄՍ փոխնախարար

ՀՀ-ն ընթանում է ժողովրդավարական զարգացման ուղիով. Արարատ Միրզոյանը՝ Էլմեդին Կոնակովիչին (տեսանյութ)

Աննա Հակոբյանն իրենց բակում հյուրընկալել է հեծանվորդներին

Անձրև, ամպրոպ, կարկուտ, քամու ուժգնացում, ջերմաստիճանի նվազում. եղանակը՝ առաջիկա օրերին

Ինչ արժե հանգիստը Հայաստանում և երկրի սահմաններից դուրս. ուր են գնում հայերը՝ ամառը վայելելու համար

Հնդիկ տղամարդուն ծեծել են, այրել uեռական օրգանը, մերկ վիճակում նկարահանել և ուղարկել հարազատներին՝ պահանջելով գումար

Ֆրանսիայում մեկնարկել է արտահերթ խորհրդարանական ընտրությունների առաջին փուլը

Վայոց ձորում ավտոմեքենան մխրճվել է «Կամազ»-ի հետնամասի մեջ․ կա 1 զոհ, 2 վիրավոր

Հայաստանի և Խորվաթիայի ԱԳ նախարարները մտքեր են փոխանակել տարածաշրջանային վերջին զարգացումների շուրջ

Կիրանց-Աճարկուտ ավտոճանապարհին կիրականացվեն պայթեցման աշխատանքներ

Բրիտանացի քաղաքական գործչի ելույթը խաթարվել է Պուտինի պաստառի պատճառով (տեսանյութ)

Վանաձոր-Ալավերդի-Այրում-Բագրատաշեն հատվածը երթևեկելի է միայն մարդատար մեքենաների համար, կան փակ ճանապարհներ

Կայծակն ու անձրևն ընդհատել են Եվրո-2024-ի Գերմանիա-Դանիա հանդիպումը (լուսանկարներ)

Երևան-Մեղրի ավտոճանապարհին բախվել են թեթև մարդատարն ու բեռնատարը. կան զոհ և տուժածներ

Հեծանիվը թիմ է. վարչապետը 6-րդ հեծանվային զբոսանքից տեսանյութ է հրապարակել

Ուժգին քամին վնասներ է հասցրել Երևանի 7 վարչական շրջանում ու մարզերում

Սևծովյան ցիկլոնի արկածները Երևանում. Սուրենյանը տեսանյութ է հրապարակել

Գորիսի համայնքապետարանն աշխատանքներ է իրականացնում դեպի Ներքին Խնձորեսկ տանող ճանապարհի վերականգնման ուղղությամբ

«Զանգեզուր» արգելավայրի տարածքում նկատվել են հայկական մուֆլոններ (տեսանյութ)

Սարդերը հյուսում են, Անդրանիկը՝ ոստայնից նկարներ ստեղծում. Գյումրիում գործում է աշխարհում եզակի պատկերասրահ

Հայաստանը կրթության ոլորտը դիտարկում է որպես կայուն զարգացման և ներառական աճի ապահովման հիմնական գործոն. ԿԳՄՍ փոխնախարար

Մոտոցիկլը բախվել է բազալտե եզրաքարին ու կողաշրջվել. մոտոցիկլավարն ու ուղևորը մի քանի մետր շպրտվել են