Ինչ արժե հանգիստը Հայաստանում և երկրի սահմաններից դուրս. ուր են գնում հայերը՝ ամառը վայելելու համար

30/06/2024 schedule12:25

Ամառը, այլ կերպ ասած՝ տաք եղանակը շատերի մոտ ասոցացվում է հանգստի, ճամպրուկները հավաքելու և նոր էմոցիաների ու արկածների ետևից գնալու հետ:

Այս մասին են փաստում նաև անցկացված սոցհարցումները, որի մասնակիցների մեծ մասը ևս քարտեզի վրա նոր երկրներ ու ուղղություններ բացահայտելու, ճամփորդելու և այլ մշակույթների հետ հաղորդակցվելու համար սրտատրոփ սպասել է ամռանը:

Մեր անցկացրած հարցման մասնակիցների մեծ մասը, սակայն, ուշագրավ է, որ հանգիստը ծրագրում է Հայաստանի սահմաններից դուրս, քանի որ մեր երկրում հանգստանալը, ըստ նրանց, ավելի թանկ է, քան, օրինակ, հարևան Վրաստանում, Եգիպտոսում կամ եվրոպական որոշ երկրներում:

Նույնն են փաստում նաև տուրիստական ընկերությունների աշխատակիցները, որոնց հետ զրույցում փորձել ենք հասկանալ՝ ՀՀ քաղաքացիներն առավել նախապատվությունը տալիս են ներգնա՞, թե՞ արտագնա հանգստին, և հիմնականում ո՞ր ուղղություններն են առավել շատ սպառվում:

«Ռիմա Թրավել» տուրիստական ընկերության տնօրեն Ռիմա Խաչատրյանի խոսքով՝ տարեցտարի աճում է ՀՀ-ից արտերկիր մեկնողների քանակը, մարդիկ սկսել են ավելի շատ գումար և ժամանակ տրամադրել հանգստին:

«27 տարի է՝ ոլորտում եմ և վերջին տարիներին նկատում եմ, որ ՀՀ քաղաքացիները սկսել են չխնայել, չափսոսալ գումարները, շրջագայել աշխարհով մեկ: Երբեմն զարմանում եմ՝ մարդիկ կան, որ, այսպես ասած, սնունդ չունեն ուտելու, սակայն գումարներ են ծախսում շրջագայության համար: Բայց սա այնքանով է լավ, որ մարդիկ փորձում են տեսնել այլ երկրների կենցաղը, ապրելակերպը, ինչը միանշանակ տանելու է դեպի զարգացում: Շրջագայող մարդիկ սկսում են ավելի բարձրանալ, նոր բաներ են սովորում, այդ մշակույթը հետո Հայաստան են բերում»,- կարծում է Ռիմա Խաչատրյանը:

Ըստ նրա՝ արտագնա տուրիզմին նպաստում է նաև այն, որ տեղում գները շատ բարձր են, և այս դեպքում երկրից դուրս հանգիստն ավելի շահավետ է: Միաժամանակ զրուցակիցը նկատում է, որ նախ պետք է ճանաչես սեփական երկիրդ, նոր դուրս գաս դրա սահմաններից. «Աշխարհը շրջագայեցի, բայց հասկացա, որ ՀՀ-ն ինձ համար ուրիշ աշխարհ է, միակ տեղը, որտեղ ունեմ տան զգացողություն: Զբոսաշրջիկներն էլ, երբ գալիս են Հայաստան, հիմնականում հիացած ու տպավորված են գնում այստեղից, գոհ ու շնորհակալ, քանի որ մենք հյուրասեր ազգ ենք և սիրում ենք դրսից եկածին մատուցել ամենալավը»:

«MGM Travel» տուրիստական գործակալության տնօրեն Գրիգոր Մկրտչյանը ևս փաստում է, որ 2020 թվականից՝ կորոնավիրուսից ու պատերազմից հետո, մարդիկ սկսել են ավելի շատ ճամփորդել, ապրել ներկայով:

«Վարակից հետո միանշանակ ավելացել է, որովհետև մարդիկ հասկացան, որ ինչ-որ մի օր կարող է էլ այդ հնարավորությունը չլինել, հիմա փորձում են հնարավորինս օգտագործել այն: Օրինակ՝ համեմատած Վրաստանի հետ՝ կարող եմ ասել, որ միանշանակ ՀՀ-ից հանգստացողները ավելի շատ են»,- նշում է նա:

Ըստ Մկրտչյանի՝ ՀՀ քաղաքացիներն ավելի շատ հետաքրքրված են դեպի Եգիպտոս, Վրաստան, Թունիս, Դուբայ, Դոհա ուղղություններով: Նրա խոսքով՝ Վրաստանում մեկ շաբաթյա հանգիստը արժի նույնքան, որքան Հայաստանում 1-2 օր հանգիստը:

«ՀՀ-ում հյուրանոցների արժեքներն այնքան բարձր են, որ մարդիկ նախընտրում են 1-2 օր ՀՀ-ում հանգստանալու փոխարեն գնալ, օրինակ, Վրաստան, որտեղ նույն գնի սահմանում կարող են 5-7 օր հանգստանալ: 7 օրով գնում են Քոբուլեթի՝ 70-90 հազար դրամի սահմանում, իսկ Հայաստանում ընդամենը 2 օր են այդ արժեքով հանգստանալու»,- ասում է տուրիստական ընկերության տնօրենը:

Միաժամանակ վերջինս նկատում է, որ Հայաստանը շատ ավելի քիչ է գովազդվում, քան շատ ակտիվ հանգստի ուղղություններ համարվող երկրներ, այդ թվում՝ նաև Վրաստանը: Նա վստահ է՝ ճիշտ գովազդի և մարքեթինգի դեպքում կարելի է մեծ թվով զբոսաշրջիկներ բերել մեր երկիր. «Առանց գովազդի ոչ մի բիզնես չի կարող գոյատևել, իմ կարծիքով՝ քիչ է գովազդվում, ես, օրինակ, ՌԴ-ում շրջագայելիս միշտ տեսնում եմ Վրաստանի մասին պաստառներ և ճանաչողական նյութեր, բայց ՀՀ-ի մասին գրեթե չեմ հանդիպել: Ամեն երկիր իր հմայքը, գույնը, համն ու հոտը ունի, մենք էլ մեր երկրի գույնը պետք է ճիշտ գովազդենք: Ինքս, օրինակ, եղել եմ թե՛ Բաթումիում, թե՛ Դուբայում, բայց ես այդ շքեղությունը չեմ սիրում, ավելի շատ բնության մարդ եմ: Մենք ո՛չ գազ ունենք, ո՛չ նավթ, բայց հրաշալի բնություն ունենք, տուրիստներին կարող ենք այդպես ներգրավել: Ճիշտ մատուցում է պետք: Դա նույնն է, ինչ ապրանքը, օրինակ՝ հագուստը, շատ ավելի վատ ապրանքը ճիշտ գովազդով ավելի շատ են վաճառում, քան լավ ապրանքը, երբ ճիշտ գովազդ չի արվում: Ռեստորանային ոլորտում շատ քիչ երկրներ կան, որ ՀՀ-ի սպասարկումն ունեն, էլ չեմ ասում համը, հոտը արևը, օդը, բնությունը, սարը, քարը... շատ մարդկանց դա կարող է գրավել ու կանչել»:

«One way tour» տուրիստական ընկերությունից էլ հայտնում են, որ իրենք թե՛ ներգնա, թե՛ արտագնա տուրիզմով հետաքրքրվողների մեծ բանակ ունեն: Քիչ չեն նաև այլ երկրներից ՀՀ-ով հետաքրքրվողներն ու եկողները, որոնց զգալի մասը ավանդական երկրներից՝ ՌԴ-ից, Հնդկաստանից են գալիս, փոքր մասը՝ Եվրոպայից, ասում է տուրիստական ընկերության ներգնա մենեջեր Ռիմա Հայրապետյանը:

«Շատ հաճախ դրսից, երբ որ զբոսաշրջիկներ ենք ունենում, հետո նրանց բարեկամները, ընկերներն ու հարազատներն են գալիս, ինչը ցուցիչ է այն բանի, որ հավանել են ու խորհուրդ տվել ընկերներին, հարազատներին: Զբոսաշրջիկներին հայկական հյուրընկալությունն է գրավում»,- նշում է նա:

Հերմինե Կարապետյան

Տպել
3193 դիտում

«Տոյոտա»-ն բախվել է ծառերին, այնուհետ բաժանարար գոտու երկաթե արգելապատնեշներին ու կողաշրջվել

Վրաստանում ռազմական ուղղաթիռ է կործանվել, օդաչուն զոհվել է

Միջազգային քրեական դատարանի նախագահը պատրաստակամ է Հռոմի ստատուտի հետվավերացման գործընթացում աջակցել Հայաստանին

Աննա Հակոբյանը հյուրընկալել է ֆրանսաբնակ գործարար և հասարակական գործիչ Հովել Շնորհոքյանին (տեսանյութ)

Դոլարն էժանացել է, եվրոն՝ թանկացել. ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան հուլիսի 2-ին

Ռազմավարական կառավարման նոր համակարգ է մշակվել. Փաշինյանին է ներկայացվել փոխվարչապետի գրասենյակի 2023-ի հաշվետվությունը

Երևանի խաչմերուկներից մեկում երթևեկության փոփոխություն կկատարվի

Ադրբեջանի պաշտպանության նախարարը մեկնել է Բելառուս

«Շիրակ» օդանավակայանում ռումբի կեղծ ահազանգ հնչեցրած անձը ձերբակալվել է

Վրաստանի և Թուրքիայի ֆուտբոլի ֆեդերացիաները տուգանվել են երկրպագուների ծեծկռտուքի պատճառով

Հրապարակվել են կադրեր, որոնցում «Ֆազ» մականվամբ քրեական հեղինակությանը սպանողը հեռանում է դեպքի վայրից (տեսանյութ)

Կադիրովապետությունն ընդլայնվում է. Չեչնիայի ղեկավարն իր զարմիկներին նշանակել է տարբեր պաշտոններում

Փոքրիկների համար ստեղծում ենք մշակութային լավագույն պայմաններ՝ ապահովելով նրանց լիարժեք զարգացումը. Ավինյան

Հայտնի են Անահիտ Չարենցի հոգեհանգստի և հուղարկավորության տեղն ու ժամը

Հանգստյան ուղեգրերի օրերը կրկնապատկելու պատրվակով 68 քաղաքացուց շուրջ 9 մլն դրամ է հափշտակել. նախաքննությունն ավարտվել է

Կինն առաջարկել է ինտիմ բնույթի տեսազանգ, որից հետո այն չհրապարակելու դիմաց պահանջել է գումար

«Շիրակ» օդանավակայանում ռումբի առկայության մասին ահազանգը կեղծ է

Թուրք-սիրիական ճգնաժամը խորանում է. 5-ամյա երեխայի բռնաբարությունն անկառավարելի ցույցեր ու անկարգություններ է բռնկել

Չինաստանի նախագահը ժամանել է Ղազախստան

Շարքային Հարությունյան. ՌԴ ՊՆ-ն հրապարակել է հայազգի երիտասարդի լուսանկարն ու նշել նրա հերոսական սխրանքները

Գալստանյանի աջակիցների կողմից ԱԳՆ-ի մոտ կատարված խուլիգանության վարույթով ևս 2 անձի մասով նախաքննությունն ավարտվել է

Երևանում ու մարզերում սպասվում է հորդառատ անձրև, որոշ հատվածներում՝ կարկուտ

Մայր Աթոռում տեղի կունենա Սրբալույս Մյուռոնի օրհնության և Մայր Տաճարի վերաօծման արարողությունը

1 օրում ՀՀ ավտոճանապարհներին տեղի է ունեցել 12 պատահար. տուժել է 18 մարդ

Պատելն անդրադարձել է Ադրբեջանում քաղբանտարկյալների խնդրին և Վրաստանի հետ հարաբերություններին

Սևանում մեկնարկել է լողափնյա հանգստի սեզոնը. ինչ ծառայություններ են ներառվել հանրային լողափերում

Էրդողանը փոխել է առողջապահության և քաղաքաշինության նախարարներին

ՄԻՊ-ն ու ԵԽ մարդու իրավունքների հանձնակատարը քննարկել են համագործակցությունն ընդլայնելու հարցեր

ՄՊՀ լիազորությունները կընդլայնվեն՝ սպառողների պաշտպանության առավել արդյունավետ համակարգ ստեղծելու համար

Բացահայտվել է «Տելեգրամ»-ի միջոցով թմրամիջոցների շրջանառության և շուրջ 28 մլն դրամի փողերի լվացման հերթական դրվագը

ՃՈ տուգանքների՝ կես գինը վճարելու արտոնությունից օգտվելուն մնացել են հաշված օրեր. իրազեկում

Ողբերգական ավտովթար «Չայնիի» ոլորաններում. մեքենան բախվել է բետոնե պարսպին, կան զոհ և 3 տուժած

ՊԵԿ-ը հիշեցնում է՝ 2023 թվականի եկամտային հարկի տարեկան հայտարարագիրն անհրաժեշտ է ներկայացնել մինչև հուլիսի 22-ը

Կոտայքի մարզի որոշ բնակավայրերի գազամատակարարումը ժամանակավորապես կդադարեցվի

Վերանորոգվում է Պատանի հանդիսատեսի թատրոնը (տեսանյութ)

Վանաձոր-Ալավերդի-Այրում-Բագրատաշեն ավտոճանապարհը երթևեկելի է միայն մարդատար ավտոմեքենաների համար

Ահազանգ է ստացվել Գյումրիի «Շիրակ» օդանավակայանում ռումբի առկայության մասին

Կրակոցներ Երևանում. հայտնաբերվել է 11 կրակված պարկուճ

Դեսպան Տոլմաջյանը ներկա է գտնվել Ռենսի քաղաքի հայկական կրթահամալիրի շրջանավարտների հրաժեշտի միջոցառմանը

Բախվել են ավտոմեքենաներ. տուժածներից մեկի վիճակը ծանր է