Թուրք-սիրիական ճգնաժամը խորանում է. 5-ամյա երեխայի բռնաբարությունն անկառավարելի ցույցեր ու անկարգություններ է բռնկել

02/07/2024 schedule13:51

Թուրքիայում սիրիացի միգրանտի կողմից 5-ամյա աղջնակի բռնաբարությունը համատարած անկարգություններ է առաջացրել։

Սիրիացիների և թուրքերի միջև լարվածությունն աճում է Թուրքիայում գրանցված նշված դեպքից հետո։

Միաժամանակյա ցույցեր Թուրքիայում ու Սիրիայում

Արդեն մի քանի օր է՝ թուրքական Կայսերիում ցույցերը վերափոխվել են ջարդերի ու անկարգությունների։ Իրավապահ մարմինները հայտնում են, որ ձերբակալել են անկարգություններին մասնակցած 70 մարդու։

Անհանգիստ է նաև բուն Սիրիայում. այնտեղ հարձակման է ենթարկվել բանակի համարանիշերով թուրքական ավտոմեքենա։ Նաև Բաբ էս-Սալամ մաքսակետում սիրիացիները հանել և պատռել են Թուրքիայի դրոշը։

Թուրքիայի նախագահն իր հերթին դատապարտել է իր քաղաքացիների գործողությունները և խիշստ զգուշացրել այլատյացության դեմ՝ պայքարի մասին միաժամանակ ընդդիմությանը մեղադրելով անկարգություններ հրահրելու համար:

Սիրիայի ժամանակավոր կառավարությունը կտրականապես մերժել է թուրքական դրոշի դեմ ուղղված գործողությունները և կոչ արել անհապաղ դադարեցնել ազատագրված տարածքներում թուրքական ներկայության դեմ ուղղված բոլոր գործողությունները։

Վայրագություններ, զոհեր և տուժածներ

Առնվազն չորս մարդ է զոհվել և 20-ը վիրավորվել Սիրիայի հյուսիս-արևմուտքում թուրքական բանակի կողմից վերահսկվող հակաթուրքական ցույցերի հետևանքով։ Այս մասին հուլիսի 1-ի երեկոյան հայտնել է Մարդու իրավունքների մոնիտորինգի սիրիական կենտրոնը։

Կազմակերպության տվյալներով՝ ցույցերին մասնակցել են հարյուրավոր մարդիկ, նրանցից ոմանք զինված են։ Ցուցարարները պոկել են թուրքական դրոշները։ Աֆրին և Ջարաբուլուս քաղաքներում ցուցարարների և թուրք զինվորների միջև բախումներ են տեղի ունեցել, որոնք հանգեցրել են զոհերի։

Սիրիական Աազազ քաղաքում ցուցարարներից մեկը AFP-ի թղթակցին ասել է, որ ինքը համերաշխություն է ցուցաբերում «Թուրքիայում գտնվող իր սիրիացի եղբայրների հետ», ովքեր «փախչում են Բաշար ալ-Ասադից միայն Թուրքիայում ճնշումներին դիմակայելու համար»:

Սիրիան փորձում է հանդարտության եզրեր գտնել

Սիրիական ըդդիմության ստեղծած Սիրիայի ժամանակավոր կառավարությունը գրավոր հայտարարության մեջ ընդգծել է, որ սիրիացիների համար չափազանց կարևոր է խաղաղ ճանապարհով իրենց ձայնն ու զգացմունքները փոխանցել թուրք եղբայրներին։

«Մենք կտրականապես մերժում ենք թուրքական դրոշի դեմ ուղղված գործողությունները և պահանջում անհապաղ դադարեցնել սադրանքները, որոնք ուղղված են ազատագրված տարածքներում թուրքական ներկայությանը»,- ասվում է հայտարարության մեջ։

Սիրիայի ժամանակավոր կառավարությունը կոչ է արել ազատագրված շրջաններում բնակվող ժողովրդին մերժել սադրիչ գործողությունները, որոնք ուղղված են «խարխլելու Թուրքիայի և Սիրիայի ժողովուրդների միջև գոյություն ունեցող դաշինքը և հեղափոխության ձեռքբերումները՝ որպես պատրվակ օգտագործելով Կայսերիի դեպքերը»:

«Սիրիացի ժողովուրդը գիտի, որ այս միջադեպերին աջակցում են հեղափոխության թշնամիները՝ թուրք-սիրիական ժողովրդի հարաբերությունները վնասելու համար»,- ասվում է հաղորդագրության մեջ:

Հայտարարության մեջ նաև մեջբերվել է նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը և ընդգծվել, որ Կայսերիում տեղի ունեցած միջադեպերը ոչ մի դեպքում չեն կարող հանդուրժվել, և այս տխուր իրադարձությունները թույլ չեն տա ստվեր գցել եղբայրական հարաբերությունների վրա։

Տպել
773 դիտում

ԱՄՆ կոնգրեսական պատվիրակությունն այցելել է Վայոց ձոր, ԵՄ առաքելության հետ դիտարկել իրավիճակը Ադրբեջանի հետ սահմանին

Ժամանակակից տեխնիկայով, հատուկ հանդերձանքով և պատրաստված. ջրային պարեկներն անցել են ուժեղացված ծառայության (տեսանյութ)

Երևանում վերջին 6 ամսում ավելի քան 100 ծառ է տապալվել. խնդիրը առաջնահերթ լուծում է պահանջում

Հայտնի են «Երևան»-ի մրցակիցները ֆուտզալի չեմպիոնների լիգայի որակավորման խմբային փուլում

Մատենադարանի վերականգնման բաժնի վարիչը պարգևատրվել է ԿԳՄՍՆ ոսկե մեդալով

Հուլիսի 7-ին «Խոսրովի անտառ» պետական արգելոցը փակ կլինի

Հսկա պիթոնը կուլ է տվել 30-ամյա կնոջը (լուսանկարներ)

Oգոստոսի 1-ից 4 մարզում քաղաքաշինական թույլտվությունների կտրամադրվեն էլեկտրոնային եղանակով. փորձարկվել է համակարգը

Հայաստանը 10 մլն եվրո կստանա ԵՄ Խաղաղության հիմնադրամից. Հունգարիան հանել է արգելանքը

ՀՀ-ԱՄՆ երկկողմ երկխոսության վերափոխումը Ռազմավարական գործընկերության հանձնաժողովի՝ նշանակալից հանգրվան է. Ալեն Սիմոնյան

Թուրք ֆուտբոլիստի ժեստի պատճառով Թուրքիայի դեսպանը կանչվել է Գերմանիայի ԱԳՆ

Ամիօ բանկի AMIO ERA կրթական ծրագիրը մեծ հետաքրքրություն է առաջացրել ուսանողների շրջանում

Անձին ծեծել են, սափրել գլուխը, ստիպել մերկանալ, անել արժանապատվությունը նվաստացնող գործողություններ. կան կալանավորվածներ

42 սկսնակ կին գործարարները ստացել են 1 մլն դրամ դրամաշնորհի հավաստագրերը և կնքել պայմանագրերը (տեսանյութ)

Շարունակվում են ՀՀ վարչապետի հովանու ներքո անցկացվող բանակային մեկշաբաթյա խաղերը

Դոլարն ու եվրոն թանկացել են. ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան հուլիսի 4-ին

Վստահ եմ՝ այսուհետ ևս կզարգացնենք մեր երկրների ավելի քան 30-ամյա բազմաշերտ հարաբերությունները. Խաչատուրյանը՝ Բայդենին

Ակնկալում ենք ՀՀ-ԱՄՆ ամուր ռազմավարական գործընկերություն՝ ի շահ կայուն Հարավային Կովկասի․ Միրզոյան

Դիլիջան-Վանաձոր ճանապարհին բախվել են մեքենաներ. կա 5 տուժած, այդ թվում՝ երեխաներ

Ողջունում ենք Հայաստանի հետ խաղաղության պայմանագրի գործընթացին աջակցելու ԱՄՆ ջանքերը. Ալիևը՝ Բայդենին

Նոր մանրամասներ Արաբկիր վարչական շրջանի ղեկավարի աշխատակազմում իրականացվող քննչական գործողությունների վերաբերյալ

Հայաստանի սահմանադրության օրվա միջոցառումներով պայմանավորված՝ Երևանում մի շարք փողոցներ կփակվեն

Էրդողանը չեղարկել է այցն Ադրբեջան, նա մեկնելու է Գերմանիա ոչ սովորական պատճառով

ՏԿԵ նախարարը ծանոթացել է Ենոքավան-Կարմիրգյուղ ավտոճանապարհի հիմնանորոգման աշխատանքներին (լուսանկարներ)

Մշակույթի և արվեստի 8 երիտասարդ գործիչ պարտադիր զինծառայությունից տարկետում է ստացել

Ալեն Սիմոնյանը դիմել է Տիգրան Ավինյանին՝ առաջարկելով Երևանում կանգնեցնել Մհեր Մկրտչյանի հուշարձանը

Քաղաքացին փորձել է ինքնասպանություն գործելու նպատակով նետվել Ողջի գետը

Սփյուռքի կենտրոնները չենք դիտարկում Օսմանյան կայսրության Միլեթի մնացորդներ, դրանք ազգային համայնքներ են․ Սինանյան

Գևորգ Պապոյանը կմեկնի ՌԴ՝ մասնակցելու ԵԱՏՄ արդյունաբերական քաղաքականության խորհրդի նիստին

Կառավարությունը կվճարի մարզերում ապրող մոտ 200 դպրոցականի լողի պարապմունքների վարձը

Հենց փոխեմ իմ եզրահանգումը, հրաժարական կտամ. Ավանեսյանը՝ իր՝ լավ նախարար լինելու մասին

Բաղրամյանը մանրամասնել է, թե ինչու են մայրաքաղաքում հաճախակի ջրանջատումներ լինում

Ջերմաստիճանը կբարձրանա 7-9 աստիճանով, այնուհետ գրեթե նույնքան կնվազի, անձրևները կշարունակվեն

Ստորագրվել է ՇՀԿ-ի Աստանայի հռչակագիրը և նշանակվել է նոր գլխավոր քարտուղար

Քաղաքացին ինքնասպանություն է գործել՝ նետվելով Կիևյան կամրջից

Կառավարությունը 2,5 մլրդ դրամ կհատկացնի Երևանում ճանապարհների ասֆալտապատման, միջին նորոգման աշխատանքների համար

Ադրբեջանը սրում է հակամարտությունը Ֆրանսիայի հետ՝ Փարիզի՝ Հայաստանին զինելու ֆոնին. Bloomberg

Արաբկիրի թաղապետի նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել տնային կալանքը և 30 մլն գրավը, նրա տեղակալները կալանավորվել են

Վարչապետի որոշմամբ Գևորգ Մելիքսեթյանը նշանակվել է ՀՀ ԲՏԱ փոխնախարար

1 ամսում 10 անգամից ավել հոսանքազրկման համար սպառողին կվճարվի տույժ. էլեկտրաէներգիայի ընդհատման մասին նոր կարգավորումներ