Տարածաշրջանում երկարատև խաղաղության հաստատման պատմական հնարավորություն կա, ՀՀ-ի դիրքորոշումը կառուցողական է. Միրզոյան

03/07/2024 schedule17:28

Արարատ Միրզոյանը Վրաստանի ԱԳ նախարար Իլյա Դարչիաշվիլիի հետ հանդիպման ժամանակ հանդես է եկել հայտարարությամբ:

ՀՀ ԱԳ նախարարն իր խոսքում ասել է.

«Հարգելի՛ պարոն նախարար, սիրելի՛ Իլյա,

Ինչպես միշտ, այս անգամ ևս մեծ հաճույքով եմ գտնվում Թբիլիսիում և ինչպես միշտ այս անգամ ևս ամենաջերմ ընդունելությանն եմ արժանանում Թբիլիսիում, ինչի համար ցանկանում եմ շնորհակալություն հայտնել։

Անշուշտ, ընթացիկ տարին և սովորական է մեր ինտենսիվ հարաբերությունների համար և ինչ-որ առումով, իհարկե, առանձնահատուկ։ Մենք պահպանել ենք ամենաակտիվ բարձր և բարձրագույն մակարդակներում քաղաքական երկխոսությունը։ Երկու երկրների առաջնորդների համանախագահությամբ այս տարեսկզբին Թբիլիսիում կայացավ Հայաստանի և Վրաստանի միջկառավարական հանձնաժողովների 13-րդ նիստը, իսկ մարտին Հայաստան ժամանեց Վրաստանի վարչապետ Իրակլի Կոբախիձեն: Ակտիվ են եղել նաև միջխորհրդարանական կապերը, շփումները, որոնք ևս շատ մեծ նշանակություն ունեն հարաբերությունների զարգացման համար։

Բայց նաև տարին առանձնահատուկ է և անձամբ ինձ համար. սա իմ առաջին այցն է Թբիլիսի Հայաստանի և Վրաստանի միջև ռազմավարական գործընկերության հաստատումից հետո։ Պետք է նկատեմ, որ այս գործընկերության հաստատումից հետո մեր հարաբերությունների բովանդակությունը սկսել է լցվել նոր տարրերով, նոր ուղղություններով, նոր բաղադրիչներով, ինչը, իհարկե, շատ ուրախալի է։

Հիրավի սրընթաց զարգացում են ապրում մեր հարաբերությունները, ունենք հարուստ օրակարգ։ Բարձր մակարդակի երկխոսությունից բացի, որի մասին խոսեցի, նաև Հայաստանն ու Վրաստանն արդյունավետ համագործակցություն են ծավալում բոլոր բնագավառներում՝ տնտեսությունից մինչև անվտանգություն, կրթությունից և մշակույթից մինչև զբոսաշրջություն և մարդկանց մինչև կապեր, շփումներ: Կա նշանակալի առաջընթաց փոխադարձ առևտրում, իսկ մաքսային ոլորտում մեր համագործակցության ընդլայնման միջոցով մենք, իհարկե, կարող ենք հասնել շատ ավելի մեծ, զգալի արդյունքների և նպաստել թե՛ գործարար, թե՛ մարդկանց միջև շփումների ավելի ջերմացմանը:

Հայաստանը և Վրաստանն ամենաբարձր մակարդակով արձանագրել են նաև, որ փոխադարձաբար ճանաչում և հարգում են միմյանց տարածքային ամբողջականությունը և ինքնիշխանությունը: Եվ կարևոր ենք համարում, որ մեր երկրների միջև ձևավորվել է հստակ փոխըմբռնում՝ բարեկամական, ընկերական մթնոլորտում շարունակել և ըստ հնարավորության ավարտին հասցնել երկու երկրների միջև սահմանազատման և սահմանագծման գործընթացը:

Ուզում եմ նաև առանձնահատուկ շեշտել, որ այս աշխարհաքաղաքական և տարածաշրջանային, երբեմն շատ սրընթաց զարգացումների համատեքստում կարևոր եմ համարում նաև մեր փոխգործակցությունը, միմյանց աջակցելը նաև միջազգային հարթակներում, բազմակողմ հարթակներում, որտեղ մենք կարող ենք արդեն ասել և Դուք էլ, հարգելի՛ պարոն նախարար, խոսեցիք այդ մասին, մեր ելույթներով, քվեարկություններով, շարունակում ենք պաշտպանել միմյանց դիրքորոշումները։

Հարգելի՛ գործընկերներ,

Այսօր մենք հնարավորություն ենք ունեցել անդրադառնալ նաև Հարավային Կովկասում տիրող իրավիճակին, այն զարգացումներին, որոնց առնչվում են Հայաստանն ու Վրաստանը և որոնք ազդում են նաև մեր երկրների վրա:

Ես ուզում եմ առանձնահատուկ շեշտել և դուք վստահաբար տեղյակ եք այդ մասին, ինքներդ հետևել եք, թե ինչ ոգևորությամբ Հայաստանում ընդունեցին Վրաստանի՝ ԵՄ անդամության թեկնածուի կարգավիճակ ստանալու լուրը, և սա շատ կարևոր նշանակություն ունի ոչ միայն Հայաստան-Վրաստան հարաբերությունների համատեքստում, այլև ընդհանրապես տարածաշրջանային զարգացումների համատեքստում: Ուզում եմ տեղեկացնել, որ Հայաստանը ևս ԵՄ հետ ունի բովանդակային, ըստ էության, նոր գործընկերություն, գործընկերության նոր օրակարգ և մենք բացահայտում ենք միասին ԵՄ հետ հորիզոններ, որոնք մինչ այժմ առնվազն Հայաստան-ԵՄ հարաբերությունների համատեքստում չբացահայտված էին, թույլ տվեք այսպես ձևակերպել, բացահայտում ենք, սահմանում ենք նոր հեռանկարներ և նոր տեսլականներ։

Նաև ուզում եմ կարճ անդրադառնալ տարածաշրջանային մյուս հարցերին: Ինչպես և նախկինում, Հայաստանը շահագրգռված է և գործնական ջանքեր է գործադրում հարևանների հետ հարաբերությունների կարգավորման ուղղությամբ։ Մենք միանգամայն պատրաստակամ ենք և պատրաստ ենք Թուրքիայի հետ մեր հարաբերությունների ամբողջական կարգավորմանը, դիվանագիտական հարաբերությունների հաստատմանը, Հայաստան-Թուրքիա սահմանի բացմանը և պատրաստ ենք նաև այդ տեսլականն ունենալով, այդ տեսլականին ընդառաջ, այս ամբողջական կարգավորմանն ընդառաջ արդեն իսկ ձեռք բերված պայմանավորվածությունների, պայմանավորված քայլերի իրականացմանը։ Մենք ունենք առողջ երկխոսություն Թուրքիայի հետ։ Մենք ունենք արդեն ասացի, պայմանավորվածություններ և մենք կարծում ենք, որ ժամանակն է վաղուց, որ այդ պայմանավորվածությունները գետնի վրա, ինչպես ասում են, իրականություն դառնան։

Ադրբեջանի հետ մեր հարաբերությունների կարգավորման մասով․ շնորհակալ եմ և՛ նկատել ենք, և՛ գնահատում ենք Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանի սահմանագծման գործընթացը Ձեր կողմից ողջունելը, գործընթաց, որը տեղի է ունենում, երբ երկու կողմերը պայմանավորվեցին Ալմա-Աթայի հռչակագրի վրա՝ մտքում ունենալով այն տարածքային ամբողջականությունը և այն սահմանները, որոնք հաստատվեցին մեր բոլոր երկրների միջև Սովետական Միության փլուզման պահից ի վեր, երբ սոցիալիստական հանրապետությունների միջև սահմանները (վարչական սահմանները) վերածվեցին միջպետական սահմանների։

Մենք շատ կարևորում ենք այս սահմանազատման գործընթացի այս սկզբունքներով շարունակականությունը։ Սրան զուգահեռ, ինչպես ասացիք, հարգելի՛ պարոն նախարար, կա խաղաղության կամ հարաբերությունների հաստատման պայմանագիր, և այստեղ ևս Հայաստանը նախկինի պես շատ կառուցողաբար է տրամադրված։ Հայաստանի առաջարկները, մոտեցումները թափանցիկ են։ Հուսով ենք և իրատեսական ենք համարում և ես ինքս նաև հայտարարություն եմ արել այն մասին, որ մենք մեկ ամսվա ընթացքում կարող ենք արագ, ինտենսիվ աշխատելով, ամբողջացնել խաղաղության պայմանագիրը և ստորագրել Ադրբեջանի հետ այս շատ կարևոր փաստաթուղթը։

Չեմ կարող նշել, թե դրական արձագանք է ստացել այս առաջարկը։ Հակառակը, մենք տեսնում ենք, որ նոր, վստահաբար կարող եմ ասել, արհեստական խոչընդոտներ են երբեմն ստեղծվում գործընթացը երկարաձգելու համար, բայց մենք շարունակում ենք հավատալ, որ իսկապես կա պատմական հնարավորություն մեր տարածաշրջանում երկարատև խաղաղություն հաստատելու և ինչպես նախկինում, այս պահից հետո ևս, նաև այս պահին Հայաստանը շարունակում է շատ կառուղուցողական դիրքորոշում ունենալ և ներգրավված լինել այս հարցում։

Ուզում եմ նաև առանձնացնել տարածաշրջանում խաղաղության և կայունության տեսանկյունից տրանսպորտային ենթակառուցվածքների ապաշրջափակման կարևորությունը։ Մենք կառուցողական առաջարկ ենք արել և կառուցողաբար ենք տրամադրված նաև Հայաստանի և Ադրբեջանի միջև տրանսպորտային ենթակառուցվածքների ապաշրջափակման հարցում։ Մենք կարծում ենք, որ այս տեսլականը և այդ ապաշրջափակումը կարող է տնտեսապես շահավետ լինել ոչ միայն Հայաստանի և Ադրբեջանի, այև տարածաշրջանի բոլոր երկրների, նույնիսկ մեծ տարածաշրջանի երկրների համար։ Եվ ավելին, կարծում ենք, որ այդ դեպքում այդ ծրագիրը և այդ ապաշրջափակումը հավելյալ խաղաղության գործոն կդառնան տարածաշրջանում։ Այդ պատճառով մենք հանդես ենք եկել «Խաղաղության խաչմերուկ» նախաձեռնությամբ։ Ի դեպ, շատ հետաքրքրական փաստ է, որ առաջին անգամ ՀՀ վարչապետը «Խաղաղության խաչմերուկ» ծրագիրը ներկայացրել է հենց Թբիլիսիում համաժողովի շրջանակներում։

Եզրափակելով խոսքս՝ ուզում եմ, հարգելի՛ ընկեր, սիրելի՛ ընկեր, ևս մեկ անգամ շնորհակալություն հայտնել մեր համագործակցության համար և ջերմ ընդունելության համար։ Եվ ուզում եմ, իհարկե, առիթից օգտվելով, հրավիրել Ձեզ, պարոն նախարար, ցանկացած Ձեզ հարմար ժամանակ այցելել Երևան»։

Ավելի վաղ հայտնել էինք, որ մեկնարկել է ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանի այցը Վրաստան:

Տպել
487 դիտում

Հանդիպել են Ադրբեջանի և Թուրքիայի ԱԳ նախարարները

Բայդենն ու Նեթանյահուն հնարավոր է հանդիպեն Վաշինգտոնում

Շերեմետևոյից 9 ինքնաթիռ մեկնել է այլընտրանքային օդանավակայաններ

Խորհրդարանականները Տավուշի մարզում հետևել են սահմանազատված հատվածների ամրաշինական աշխատանքներին (լուսանկարներ)

Հուլիսին որքա՞ն կլինի ամենաբարձր ջերմաստիճանը, Վարդավառին տեղումներ սպասվո՞ւմ են, թե՞ ոչ. մանրամասնում է Սուրենյանը

Բրիտանիայում ձևավորվել է նախարարների նոր կաբինետը. առաջին անգամ գանձապետարանի կանցլերը կին է

Ֆրանսիան հայտնել է պատգամավորության թեկնածուների վրա 51 հարձակման մասին

«Յուվենտուս»-ը նոր դարպասապահ ունի

Ուկրաինայի հարցով բանակցություններում դեռ առաջընթաց չկա. Պեսկով

Բայդենը հայտարարել է, որ կարող է հաղթել Թրամփին ընտրություններում

Հայտնի է «Փյունիկ Աղջիկների» մրցակիցը ՈՒԵՖԱ կանանց Չեմպիոնների Լիգայի որակավորման փուլում

ԱՄՆ կոնգրեսականներն աներկբա աջակցություն հայտնեցին ՀՀ անկախությանը և տարածքային ամբողջականությանը. Խանդանյան

Միասնական սոցիալական ծառայությունը և Ռումինիայի հանրային ծառայություններ տրամադրող պետական մարմինը կհամագործակցեն

Ինչու է Ֆրանսիան օգնում ՀՀ-ին, ինչ ընթացք կունենան հայ-ֆրանսիական հարաբերությունները Մակրոնի պարտության դեպքում

Ավտոմեքենան բախվել է ծառին և հայտնվել ձորակում. ուղևորն ու վարորդը հոսպիտալացվել են (լուսանկարներ)

Գագիկ Սուրենյանը լավ լուր է հայտնել

ԱԺ նախագահը ԱՄՆ կոնգրեսական պատվիրակությանն է ներկայացրել ՀՀ կառավարության մշակած «Խաղաղության խաչմերուկ»-ը

Ռուսաստանի Դաշնության և Ուկրաինայի դիրքորոշումները չափազանց հեռու են միմյանցից. Օրբան

Հակոբ Արշակյանի պատվիրակությունը Վոլոգդայի մարզում ներկա է գտնվել համառուսաստանյան փառատոնի բացմանը

Երևանում կառուցվող էլիտար շենքում վերամբարձ կռունկը պոկվել է, կռունկավարը՝ տեղում մահացել

Ուկրաինայում նշանակվել է պաշտպանության 2 նոր փոխնախարար

ԱՄՆ-ը հետաձգել է Վրաստանի հետ համատեղ զորավարժությունները

Ուկրաինան դուրս է գալիս ԱՊՀ երկրների տարածքով տարանցման ընթացակարգի մասին համատեղ համաձայնագրից

Ալիևը Շուշիում ընդունել է Թուրքիայի արտգործնախարար Հաքան Ֆիդանին

Թուրքիան և Սաուդիան Արաբիան կհամագործակցեն ռազմարդյունաբերության ոլորտում

Արծիվ ու աքաղաղ պատկերելու համար Ֆրանսիային ու Գերմանիային բան ասող չկա. Էրդողանը քննադատել է ՈՒԵՖԱ-ին

Մեծ դժվարություն է 80 տարի հայ գաղթօջախում թատրոնի դուռը բաց պահել. Լիբանանի «Գասպար Իփէկեան» թատերախումբը Գյումրիում է

Գևորգ Պապոյանն այցելել է Տաշիրում գործող արտադրամասեր, ծանոթացել արտադրական գործընթացներին (լուսանկարներ)

Եղվարդ-Նոր Գեղի ճանապարհին շինության տանիք է այրվել. հրդեհը մարել է 2 մարտական հաշվարկ

Սահմանադրությունը՝ որպես Մայր օրենք, պետք է լավագույնս արտահայտի մեր ժողովրդի ձգտումները. Ավինյանի ուղերձը

Վարդաջրով ավազաններ, ազգային երգուպար, խնձորի հյուրասիրություն և նոր հասցե. ինչպես կտոնեն Վարդավառը Գյումրիում

Ղրղզստանի նախագահը ժամանել է Ադրբեջան և ուղևորվել Շուշի

ՈւԵՖԱ-ն 2 խաղով որակազրկել է Դեմիրալին՝ Ավստրիայի դեմ խաղում գորշ գայլերի ժեստով ողջույնի պատճառով

Կիր Ստարմերը ստանձնել է Մեծ Բրիտանիայի վարչապետի պաշտոնը

ԵՄ-ն բացառում է ՌԴ նախագահի հետ պաշտոնական շփումների հնարավորությունը. Բորել

«ՀԷՑ»-ի 4 աշխատակից հրդեհի ահազանգով մեկնել է ենթակայան, որտեղ նրանց ծեծել են․ կա 3 վիրավոր

Շնորհակալ ենք ԱՄՆ-ին Հայաստանի ժողովրդավարական տեսլականին շարունակական աջակցության համար. Ալեն Սիմոնյան

ՀՀ-ԱՄՆ համագործակցության զարգացումը միտված է նաև Հայաստանի դիմակայունության ամրապնդմանը. Արարատ Միրզոյան

Խաղաղության պայմանագրի կնքման մասով ՀՀ-ի կողմից որևէ ձգձգում չկա, գնդակն ադրբեջանական դաշտում է. Ալեն Սիմոնյան

ՌԴ ԱԳՆ-ն մեկնաբանել է Մոսկվայում Հայաստանի դեսպանի փոփոխության հարցը