Վարդաջրով ավազաններ, ազգային երգուպար, խնձորի հյուրասիրություն և նոր հասցե. ինչպես կտոնեն Վարդավառը Գյումրիում

05/07/2024 schedule16:35

Գունավոր ու ջրառատ, ավանդականն ու նորը միահյուսած. այս տարի նոր վայրում Գյումրին կտոնի Վարդավառը: Տոնը բոլորին իր շուրջը կհամախմբի Բարեկամության այգում: Այն կվերածվի տոն-փառատոնի՝ Զբոսաշրջության և քաղաքաշինության բարեգործական հիմնադրամի, ՀՀ Էկոնոմիկայի նախարարության Զբոսաշրջության կոմիտեի և Գյումրու համայնքապետարանի ջանքերով:

«Ամենալավը Գյումրիում էր հնարավոր Վարդավառը նշել, որովհետև առաջին տարին չէ, որ Գյումրին մեծ, մասշտաբային միջոցառման է վերածում Վարդավառը: 2019 թվականից ունեցել ենք փորձ և փորձառություն համաքաղաքային տոնի վերածելու և բոլորի բակերում խաղացվող այս ավանդական, ջրային խաղը տեղափոխել քաղաքի կենտրոնական հատվածներ: Ամեն ինչ սկսվեց Վարդանանց հրապարակից: Անցած տարի փորձարկել ենք նաև Մայր Հայաստան հուշահամալիրի տարածքը, որովհետև ճիշտ ենք համարում ապակենտրոնացումը, պետք է փոքր-ինչ հեռանալ քաղաքի կենտրոնից, հատկապես, որ նման կարծիքներ նաև լսել ենք մեր համաքաղաքացիներից»,- «Հայկական ժամանակ»-ի հետ զրույցում ասում է մշակույթի և երիտասարդության հարցերի բաժնի պետ Լիլիթ Թովմասյանը:

1d4a346f-c6f5-4f0e-844e-ca9ec3ee4382.jfif (48 KB)

2024-ին Գյումրու Բարեկամության այգում համաքաղաքային Վարդավառի կազմակերպման համար ՀՀ Էկոնոմիկայի նախարարության Զբոսաշրջության կոմիտեն ֆինանսական աջակցություն է հատկացրել Զբոսաշրջության և քաղաքաշինության բարեգործական հիմնադրամին: Այս նախաձեռնությանն էլ միացել է Գյումրու համայնքապետարանը՝ քաղաքին, գյումրեցիներին ու հյուրերին համաքաղաքային տոն նվիրելու համար:

«Հրաշալի է, երբ որ հնարավորություն կա բացի համայնքային միջոցները օգտագործելուց՝ նաև գործընկերային տարբերակն օգտագործելով՝ ստանալ համաքաղաքային մեծ միջոցառումներ: Այս տարի այդ դաշտն ավելի բարենպաստ էր՝ կա ստացված համագործակցություն, կայուն ֆինանսավորում և նոր տարածք: Փորձենք նոր լոկացիայում, հետաքրքիր միջավայրում պետության ֆինանսավորումը վայելելով՝ ունենալ համաքաղաքային մեծ տոնակատարություն: Հուսանք՝ այս ձևաչափը ևս ընդունելի կլինի»,- ասում է Թովմասյանը:

Քաղաքապետարանը նախաձեռնության կողքին է տեխնիկական աջակցությամբ, ջրցաններ կտրամադրի, նաև չի խախտի ավանդույթն ու տոնը Գյումրիում կմեկնարկի արձանների լվացմամբ:

Տոնի մեկնարկը կտրվի հուլիսի 6-ին: Այգու ջրավազանները կլցվեն վարդաջրով, կհնչի երգ-երաժշտություն, կլինեն ազգային պարեր: Կներկայացվի նաև ազգային խոհանոցը, ուտեստների համտես ու խնձորի հյուրասիրություն է նախատեսվում:

Վարդավառի բուն տոնակատարության օրը ջրախաղից բացի՝ ավանդական խաղերի մրցույթներ կանցկացվեն, ազգագրական պարեր սովորելու հնարավորություն կունենան ներկաները: Երեկոյան օրը կամփոփվի երաժշտական ծրագրով։

a6b1a753-c8ab-4898-8a20-4e92e0bc6a4b.jfif (55 KB)

«Ժամանակը և իրադարձությունները ցույց են տալիս, երբ չես հանրահռչակում, չես խոսում տոների բուն հայկականության մասին, շատ հաճախ դրանք յուրացվում են, և ժամանակի ընթացքում շատ բարդ է դրանց էությունը ընդգծելը։ Մեր նպատակն է մեկ անգամ ևս ցույց տալ, որ Վարդավառը բուն հայկական տոնակատարություն է, վեր հանել տոնակատարության ազգային տարրերը ու լայն մասսայականություն ապահովել: Վարդավառն այն եզակի տոներից է, որը տոնում են բոլորԸ՝ անկախ տարիքից, սեռից, կարգավիճակից»,- ասում է Բարեկամության այգու վերակառուցման ծրագրի համակարգող Էմմա Բաղդասարյանը։

Տոնին ընդառաջ դատարկվում, մաքրվում, կրկին ջրով են լցվում են Գյումրու «Մուշ» թաղամասի, Բագրատունյաց օղակի, Կայարանամերձ հրապարակի և Վարդանանց հրապարակի լողավազանները:

449855230_807160928221038_5086350234131572570_n.jpg (295 KB) 449857799_807160798221051_2700396342557535363_n.jpg (315 KB)

Տպել
725 դիտում

Տեղի է ունեցել Անվտանգության խորհրդի նիստ. քննարկման առանցքում՝ ԶՈՒ ընթացիկ բարեփոխումները

Գորշ արջերի հաճախակի այցերը Վայոց ձոր՝ կլիմայի փոփոխության անսպասելի հետևանք. ինչ վնասներ են հասցրել նրանք

Պետք է խրախուսենք ներդրումները գիտության և տեխնոլոգիաների մեջ. Պապոյանը հանդիպել է ՌԴ արդյունաբերության նախարարի հետ

Գյուղացիները գոհ են, որ սահմանն արդեն հստակ է ու ընդունելի, որ այդ գծից այս կողմ ՀՀ-ն է, իսկ այն կողմ՝ չէ. Զեյնալյան

Հիմնանորոգվում է Երնջատափ-Շողակն ճանապարհի մի հատվածը, բարեկարգվում՝ քայքայված կամուրջը

Ալեն Սիմոնյանը հանդիպում կունենա Ադրբեջանի մեջլիսի նախագահի հետ

Երևանի կենտրոնում ավտոմեքենայի պայթյուն է տեղի ունեցել․ կան վիրավորներ

Մակրոնը չի ընդունել Ֆրանսիայի վարչապետ Աթալի հրաժարականը

Մեկնարկել է գրագիտության ոլորտում ՅՈւՆԵՍԿՕ-ի 2 մրցանակների համար հայտերի ըն­դունումը. ովքեր կարող են դիմել

Բայրամովը կրկին դժգոհել է ՀՀ Սահմանադրությունից

Հրաձգությունը մարզաձև է, որտեղ մրցակիցներն ընդհանրապես կապ չունեն, պայքարը միայն քո մեջ է. Էլմիրա Կարապետյան

Գևորգ Պապոյանը ԱՄԷ պաշտոնյաներին առաջարկել է համագործակցել Շիրակի մարզում «չոր նավահանգիստ» ստեղծելու նախագծի շուրջ

«Արևիք» ազգային պարկում կրկին նկատվել է ընձառյուծ (տեսանյութ)

Մեծացել է անտառներում և խոտածածկ տարածքներում հրդեհների առաջացման և տարածման վտանգը․ ՆԳՆ

Մեքենաներից մեկի վարորդը Դավթաշենի կամրջի վրա վրաերթի է ենթարկել մյուսին, երբ վերջինս փոխելիս է եղել մեքենայի անվադողը

Ղազախստանում մեկնարկել են Կենտրոնական Ասիայի երկրների և Ադրբեջանի համատեղ զորավարժությունները

Դատախազությունն անհանդուրժող է կոռուպցիայի նկատմամբ. Աննա Վարդապետյանը՝ աշակերտներին

Վիճաբանություն, ծեծկռտուք և դանակահարություն Սյունիքի գիշերային ակումբներից մեկում

Ինչպես է ընկնում վերամբարձ կռունկը. հրապարակվել է ողբերգական դեպքից տեսանյութ

Բասկետբոլի Հայաստանի պատանեկան հավաքականը մեկնել է Ալբանիա

36-ամյա տղամարդու մոտ մարիխուանա է հայտնաբերվել (տեսանյութ)

Ինչո՞ւ է Գալստանյանը այսքան պասեր տալիս իշխանությանը ու «վրիպում» այնտեղ, ուր փորձառություն ունեցողը չի վրիպի. Սաֆարյան

Հնդկաստանի վարչապետը ուղևորվել է Մոսկվա

Երևանի և 2 մարզի որոշ հասցեներում գազամատակարարման պլանային անջատումներ են սպասվում

Կրակոցներ Արտաշատում. 16-ամյա տղան կրակել է 18-ամյա երիտասարդի ուղղությամբ, նրանց որոնում են

«Որևէ տեսակի միջնորդական ծառայություններ այս գործընթացում չկան և չեն կարող լինել». Տիգրան Ավինյան

Հակոբ Արշակյանը 4 օրով կուղևորվի ԱՄՆ

«Մտահոգիչ է վարորդների պահվածքի հետ կապված ահազանգերի քանակը». Ավինյան

Երևանի քաղաքապետարանի ձեռք բերած 8 աղբատար մեքենաներից 4-ը Հայաստանում են

Մաղթում եմ մասնակիցներին հաջողություն, հանդիսատեսին՝ անմոռանալի տպավորություններ. Ավինյան

ՀՀ տարածքում կան փակ և միակողմանի գործող ավտոճանապարհներ

Երևանի և 8 մարզի բազմաթիվ հասցեներում 2-6 ժամ լույս չի լինի

«Ոսկե ծիրանը» մեր մշակութային կյանքի, երևանյան ամառների անբաժանելի մասն է. ԿԳՄՍ նախարար

Ֆրանսիայում հաղթել է «Ձախերի կոալիցիան», երկրի վարչապետը հրաժարական կտա

Մեքենան բախվել է գովազդային երկաթե սյանը․ վիրավորներից 3-ը հայտնաբերվել են ավտոմեքենայից դուրս

Բավրա գյուղի մոտակայքում երկրաշարժ է տեղի ունեցել

Հայաստանում զբոսաշրջիկներին վանում են գները, գրավում՝ մարդիկ, հյուրասիրությունը, ուտելիքը. Սոլոմոնյան

Իրանի նորընտիր նախագահը ադրբեջանական ծագմամբ թուրք է. ինչ ակնկալել Հայաստանի համար նրա կառավարման շրջանում

5 անձանցից մեկը մահացել է. ինչ վիճակում են Սպիտակ-Գյումրի ճանապարհի ավտովթարից տուժած անձինք

Թուրքիայում երկրաշարժ է տեղի ունեցել