Ինչու է Ֆրանսիան օգնում ՀՀ-ին, ինչ ընթացք կունենան հայ-ֆրանսիական հարաբերությունները Մակրոնի պարտության դեպքում

05/07/2024 schedule20:14

Միջազգային հարաբերությունների և անվտանգության փորձագետ Սոսի Թաթիկյանը կարծում է, որ հայ-ֆրանսիական համագործակցությունը երբեք այսքան բարձր մակարդակի վրա չի եղել:

«Նախկինում շեշտը միշտ եղել է քաղաքական աջակցության, հայտարարությունների վրա, ինչպես նաև՝ մշակութային համագործակցության ու կապերի, սակայն հիմա տեսնում ենք, որ այդ համագործակցությունը խիստ նյութականանում է պաշտպանական և տնտեսական համագործակցության տեսքով: Կարծում եմ, որ մեր համագործակցությունը ռազմավարական գործակցության բնույթ է կրում, թեև չունենք ստորագրված նման համատեղ համաձայնագիր»,- «Հայկական ժամանակ»-ի հետ զրույցում ասում է նա:

Վերջինիս խոսքով՝ այն, ինչ Ֆրանսիան արել է Հայաստանի համար, անգնահատելի է. «Չնայած մենք դեռ պաշտոնապես ՀԱՊԿ անդամ ենք, և ՌԴ-ի հետ ունենք ռազմական դաշինք, սակայն հասկանալով, որ դա ընդամենը ֆորմալություն է՝ Ֆրանսիան եղավ ՆԱՏՕ-ի այն անդամը, ԵՄ երկիրը, որ այդ տաբուն խախտեց և մեզ սկսեց լուրջ զինամթերք մատակարարել»:

Միաժամանակ անվտանգության փորձագետը նկատում է, որ այն զենքը, որ ՀՀ-ն ստանում է Ֆրանսիայից և Հնդկաստանից, չի կարելի համեմատել այն ծավալների հետ, որ Ադրբեջանն ամենօրյա ռեժիմով ստանում է Իսրայելից, Թուրքիայից, Պակիստանից, Սերբիայից, Բուլղարիայից և Իտալիայից: Թաթիկյանի խոսքով՝ Ադրբեջանն Իտալիայից արդեն առաջին ռազմական ինքնաթիռն է ստացել՝ «Լեոնարդո»-ն, որը շատ ավելի լուրջ տեխնոլոգիա է, քան այն, ինչ մենք ենք ստանում:

Իսկ թե ինչո՞ւ են ՀՀ մատակարարվող ցանկացած զենքի նոր խմբաքանակի հետ Ադրբեջանն ու ՌԴ-ն աղմուկ բարձրացնում, վերջինս ասում է. «Քանի որ ՌԴ-ն և Ադրբեջանը ցանկանում են տեսնել մեզ կախյալ, պաշտպանողականությունը, դիմադրողականությունը կորցրած, և իրենց ձեռնտու չէ, որ մենք մեր պաշտպանական համակարգը որպես երկիր կարողանանք վերականգնել: Իրենք նաև դիվանագիտական առումով ուզում են մեզ տեսնել մեկուսացած: Հետևաբար այն, որ մենք սկսել ենք բազմազանեցնել մեր անվտանգային ու արտաքին քաղաքականությունը և Ֆրանսիայից ու Հնդկաստանից անգամ ստանալ զենք, նրանց խիստ մտահոգում է, դրանով մենք մեր ինքնիշխանությունն ենք ամրապնդում»:

Հարցին, թե հնարավո՞ր է արդյոք վերականգնել ռազմական բալանսը՝ հաշվի առնելով Ադրբեջանի ռեսուրսները, Թաթիկյանը հեռանկարային չի համարում:

«Մենք 30 տարի ծուլություն ենք արել, կորցրել, անկախ դրանից՝ Ադրբեջանը բոլոր իմաստներով շատ ավելի շատ ռեսուրսներ ունի և՛ ֆինանսական, և՛ նյութական՝ նավթի ու գազի, նաև՝ դեմոգրաֆիական իմաստով: Գումարած դրան՝ առնվազն վերջին 20 տարում զբաղված է եղել ռազմական ոլորտում ներդրումներ կատարելով և բանակը մոդեռնիզացնելով Թուրքիայի օգնությամբ, իսկ մենք մնացել ենք նախորդ դարում՝ հին ռուսական դարն ապրած մոդելի շրջանակներում»,- նկատում է Թաթիկյանը:

Ըստ նրա՝ պետք է մեր բոլոր ուժերը գերլարել՝ միաժամանակ ընդգծելով, որ չենք կարող բյուջեի 50 տոկոսը ներդնել ռազմական ոլորտի վրա, քանի որ դա անգամ Համաշխարհային բանկի չափանիշներին է հակասում. «Մենք կարող ենք անել մաքսիմալը, սակայն դա չպիտի դառնա սպառազինության մրցավազք: Պետք է փորձենք հասնել առանց անընդունելի զիջումների խաղաղության համաձայնագրի և դիվանագիտական հարաբերությունների բազմազանեցման, որովհետև չենք կարող երազել միայն ռազմական հավասարակշռությունը վերականգնելու մասին, քանի որ դա իրատեսական չէ»:

Զրուցակցի խոսքով՝ Ադրբեջանը շահագրգռված չէ խաղաղության համաձայնագիր ստորագրել, ամեն կերպ փորձում է դա հետաձգել, որպեսզի պատրվակ գտնի և COP 2024-ը հյուրընկալելուց հետո նոր ռազմական գործողություն սկսի: Ըստ Թաթիկյանի, սակայն, դա դիվանագիտական առումով Ադրբեջանի համար քաղաքական գին կունենա:

«Քանի որ վերջին պատրվակը, որը Ադրբեջանը բերում էր, Տավուշի 4 գյուղերն էին, որոնք իրոք դե յուրե պատկանում էին իրեն, դրանց վերադարձնելուց հետո Ադրբեջանը դժվարություն կունենա լեգիտիմացնել նոր ռազմական հարձակումը: Սակայն քանի որ Ադրբեջանն իրեն արդեն համարում է միջին հզորության պետություն, ԱՄՆ-ում կամ ԵՄ-ում ընտրությունների՝ մեզ համար անբարենպաստ արդյունքի դեպքում կարող է այդ լեգիտիմացման կարիքն էլ չզգալ: Ամեն դեպքում, մենք միշտ պետք է լինենք զգոն և պատրաստ Ադրբեջանի կողմից սադրանքի ու ռազմական գործողության: Պետք է շատ խելացի գործենք դիվանագիտական առումով, որպեսզի Ադրբեջանին այդ հնարավորությունը չտանք»,- շեշտում է նա:

Խոսելով հայ-ֆրանսիական հետագա համագործակցության և դրա հեռանկարների մասին՝ Սոսի Թաթիկյանն ասում է, որ դա կախված կլինի Ֆրանսիայի ընտրությունների արդյունքից, որի երկրորդ փուլը կկայանա կիրակի, և որի վերաբերյալ կան շատ մտահոգիչ կանխատեսումներ:

«Հիմա Մակրոնի թևը և ձախերը փորձում են ծայրահեղ աջերի՝ Մարի Լը Պենի իշխանության գալը կանխել: Մարի Լը Պենի իշխանության գալու դեպքում, որն ունի կապեր ՌԴ-ի հետ և հայանպաստ դիրքորոշումներ չի արտահայտել վերջին տարիներին, կարող է, ցավոք, սահմանափակել հայ-ֆրանսիական հետագա համագործակցության հեռանկարները»,- եզրափակում է նա:

Հերմինե Կարապետյան

Տպել
2154 դիտում

Նոր նախագծեր Ավանում. հիմնանորոգված պոլիկլինիկա, ավտոտնակների ու ցանկապատված տարածքների փոխարեն՝ բարեկարգ բակեր

Ռեստորանային համալիրի մոտակայքում ավտոմեքենան շրջվել է. տուժածները հոսպիտալացվել են

Բնակարան, հողամասեր, մի քանի միլիոն դրամի եկամուտ և վարկեր. ինչ են հայտարարագրել պատգամավոր Արծվիկ Մինասյանը և նրա կինը

Շնորհակալությո՛ւն, ֆուտբոլ, կհանդիպենք շուտով. 33-ամյա Տիագո Ալկանտարան հայտարարել է կարիերայի ավարտի մասին

Բաղրամյան պողոտայում մեքենաներ են բախվել. «Նիսսան»-ը հայտնվել է մայթին, կա 2 վիրավոր

Անահիտ Ավանեսյանը կգործուղվի Գերմանիա

Իրականացվել է Երերույքի մշտադիտարկում. քննարկվել են առաջիկա աշխատանքների հետ կապված խնդիրները

ՇՊՀ-ի գերազանց շրջանավարտները ստացել են իրենց դիպլոմները. արարողությանն, ի թիվս այլոց, ներկա է եղել նաև Աննա Հակոբյանը

Իսակովի պողոտայում լուսացույցներից մեկը կաշխատի նոր ռեժիմով

Գլխապտույտ, թուլություն, ջերմություն. եղանակի տատանումը և շոգը ինչպիսի ազդեցություն են ունենում օրգանիզմի վրա. ինչ անել

Ջրափրկարարներին հաջողվել է ափ դուրս բերել քաղաքացուն և հեծանվանավակը

Սևահողի և բերրի շերտի կանաչապատ զանգվածի տեղափոխումը կանխվել է. արձանագրվել է իրավախախտման 6 դեպք

Երևանի մի շարք խաչմերուկներում երթևեկության փոփոխություններ կլինեն

Պուտինը հեռախոսազրույց է ունեցել Իրանի նախագահի հետ. ինչ են պայմանավորվել

Վարդավառի տոնական միջոցառումների շրջանակում ուժեղացված ծառայություն է իրականացվել (տեսանյութ)

Էրդողանն ու Իրանի նորընտիր նախագահը տարածաշրջանային հարցեր են քննարկել

Նորք-Մարաշ վարչական շրջանի տարբեր հասցեների գազամատակարարումը դադարեցվել է

Հնարավոր կլինի մինչև 8 շաբաթական հղիության դեպքում իրականացնել արհեստական ընդհատում. ինչ փոփոխություններ են նախատեսվում

Նիդերլանդների պատվիրակության հետ քննարկվել են իրավահավասարության երաշխավորման և հակախտրականության ոլորտի մարտահրավերները

Վարդուհուն ուզում եմ ասել՝ անասելի հպարտ եմ իրենով. Աննա Հակոբյանը ՇՊՀ-ում մասնակցել է ավարտական վկայականների հանձնմանը

Գագիկ Խաչատրյանի որդիների՝ ԱՄՆ-ի բռնագրավված առանձնատան վաճառքի գումարը ՀՀ վերադարձնելու բանակցություններ են ընթանում

Փրկարար ծառայության փոխտնօրենը շրջայց է կատարել Սևանա լճի լողափերում. հստակ հանձնարարականներ են տրվել

Վաշինգտոնում Միրզոյան-Բայրամով հանդիպման պայմանավորվածություն չկա. ԱԳՆ

Կրակել են, հարվածել, նռնակ նետել․ Ֆուչիկի փողոցի զինված միջադեպի վարույթով հետախուզվող է հայտնաբերվել և կալանավորվել

ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալության ղեկավարը կայցելի Հայաստան. ինչ հանդիպումներ են նախատեսված

Ucom-ը նոր մատչելի առաջարկ ունի այս ամռանը ճանապարհորդող բաժանորդների համար

Մեր համագործակցությունը հիմնված է Հայաստան-Խորվաթիա-Եվրոպական միություն սերտ գործընկերության վրա. ԱԳՆ

Բոլորի ինքնազգացողությունը վատացել է ընթրելուց հետ. ինչ են կերել ընտանիքի 7 անդամները, այդ թվում՝ մահացած երեխան

Օդի ջերմաստիճանը կբարձրանա. ժամանակ առ ժամանակ անձրև և ամպրոպ կլինի

Դոլարն էժանացել է. ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան հուլիսի 8-ին

Արարատ Միրզոյանը կմեկնի Վաշինգտոն՝ մասնակցելու ՆԱՏՕ-ի գագաթաժողովի՝ գործընկերների ձևաչափով միջոցառմանը

Երևանն ու Բաքուն դեռ չեն հաստատել՝ արդյո՞ք Միրզոյանն ու Բայրամովն արդեն մեկնել են Վաշինգտոն

Տեղի է ունեցել Անվտանգության խորհրդի նիստ. քննարկման առանցքում՝ ԶՈՒ ընթացիկ բարեփոխումները

Գորշ արջերի հաճախակի այցերը Վայոց ձոր՝ կլիմայի փոփոխության անսպասելի հետևանք. ինչ վնասներ են հասցրել նրանք

Պետք է խրախուսենք ներդրումները գիտության և տեխնոլոգիաների մեջ. Պապոյանը հանդիպել է ՌԴ արդյունաբերության նախարարի հետ

Գյուղացիները գոհ են, որ սահմանն արդեն հստակ է ու ընդունելի, որ այդ գծից այս կողմ ՀՀ-ն է, իսկ այն կողմ՝ չէ. Զեյնալյան

Հիմնանորոգվում է Երնջատափ-Շողակն ճանապարհի մի հատվածը, բարեկարգվում՝ քայքայված կամուրջը

Ալեն Սիմոնյանը հանդիպում կունենա Ադրբեջանի մեջլիսի նախագահի հետ

Երևանի կենտրոնում ավտոմեքենայի պայթյուն է տեղի ունեցել․ կան վիրավորներ

Մակրոնը չի ընդունել Ֆրանսիայի վարչապետ Աթալի հրաժարականը