ՀՀ-ԱՄՆ համագործակցության զարգացումը միտված է նաև Հայաստանի դիմակայունության ամրապնդմանը. Արարատ Միրզոյան

05/07/2024 schedule14:52

Հուլիսի 5-ին ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանն ընդունել է ԱՄՆ սենատոր Ռոջեր Ուիքերի գլխավորած կոնգրեսական պատվիրակությանը։

Զրուցակիցները քննարկել են ՀՀ-ԱՄՆ քաղաքական երկխոսության օրակարգային, ինչպես նաև տարածաշրջանային զարգացումներին առնչվող հարցեր:

ււււււ.jpeg (232 KB)

ՀՀ ԱԳ նախարարն ընդգծել է.

«Վերջին շրջանում ԱՄՆ հետ մենք ձևավորել ենք ակտիվ երկխոսություն տարբեր մակարդակներում, և շատ կարևոր է, որ մոտ մեկ ամիս առաջ կայացրեցինք համատեղ որոշում բարձրացնել մեր համագործակցության մակարդակը ռազմավարական գործընկերության»:

Արարատ Միրզոյանը հավելել է, որ ՀՀ-ԱՄՆ համագործակցության զարգացումը միտված է նաև ՀՀ դիմակայունության ամրապնդմանը, ինչը հայկական կողմը բարձր է գնահատում:

Հանդիպմանն անդրադարձ է կատարվել ՀՀ-ում ժողովրդավարական բարեփոխումների ընթացքին և արձանագրված նշանակալի առաջընթացին, ինչպես նաև ներկայիս աշխարհաքաղաքական զարգացումների պայմաններում ժողովրդավարական զարգացման ճանապարհին հանդիպող շարունակական մարտահրավերներին:

Քննարկվել են նաև տարածաշրջանային անվտանգության հարցեր: ՀՀ ԱԳ նախարարը ներկայացրել է Հարավային Կովկասում կայունության ու երկարատև խաղաղության հաստատման ՀՀ տեսլականը, այդ թվում՝ հարևանների հետ հարաբերությունների կարգավորման մասով: Ադրբեջանի հետ ընթացող գործընթացների համատեքստում Արարատ Միրզոյանն ընդգծել է 1991թ. Ալմա-Աթայի հռչակագրի հիման վրա սահմանազատման գործընթացի շարունակականության ապահովման և բանակցված խաղաղության պայմանագրի ստորագրման կարևորությունը:

Անդրադարձ է կատարվել նաև տարածաշրջանային կապուղիների ապաշրջափակման, ինչպես նաև մարդասիրական բնույթի հարցերի:

ՀՀ ԱԳ նախարարը և ԱՄՆ խորհրդարանականները մտքեր են փոխանակել Հայաստանի արտաքին քաղաքականության և փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող այլ հարցերի շուրջ:

Տպել
462 դիտում

Օդի ջերմաստիճանը կբարձրանա. ժամանակ առ ժամանակ անձրև և ամպրոպ կլինի

Դոլարն էժանացել է. ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան հուլիսի 8-ին

Արարատ Միրզոյանը կմեկնի Վաշինգտոն՝ մասնակցելու ՆԱՏՕ-ի գագաթաժողովի՝ գործընկերների ձևաչափով միջոցառմանը

Երևանն ու Բաքուն դեռ չեն հաստատել՝ արդյո՞ք Միրզոյանն ու Բայրամովն արդեն մեկնել են Վաշինգտոն

Տեղի է ունեցել Անվտանգության խորհրդի նիստ. քննարկման առանցքում՝ ԶՈՒ ընթացիկ բարեփոխումները

Գորշ արջերի հաճախակի այցերը Վայոց ձոր՝ կլիմայի փոփոխության անսպասելի հետևանք. ինչ վնասներ են հասցրել նրանք

Պետք է խրախուսենք ներդրումները գիտության և տեխնոլոգիաների մեջ. Պապոյանը հանդիպել է ՌԴ արդյունաբերության նախարարի հետ

Գյուղացիները գոհ են, որ սահմանն արդեն հստակ է ու ընդունելի, որ այդ գծից այս կողմ ՀՀ-ն է, իսկ այն կողմ՝ չէ. Զեյնալյան

Հիմնանորոգվում է Երնջատափ-Շողակն ճանապարհի մի հատվածը, բարեկարգվում՝ քայքայված կամուրջը

Ալեն Սիմոնյանը հանդիպում կունենա Ադրբեջանի մեջլիսի նախագահի հետ

Երևանի կենտրոնում ավտոմեքենայի պայթյուն է տեղի ունեցել․ կան վիրավորներ

Մակրոնը չի ընդունել Ֆրանսիայի վարչապետ Աթալի հրաժարականը

Մեկնարկել է գրագիտության ոլորտում ՅՈւՆԵՍԿՕ-ի 2 մրցանակների համար հայտերի ըն­դունումը. ովքեր կարող են դիմել

Բայրամովը կրկին դժգոհել է ՀՀ Սահմանադրությունից

Հրաձգությունը մարզաձև է, որտեղ մրցակիցներն ընդհանրապես կապ չունեն, պայքարը միայն քո մեջ է. Էլմիրա Կարապետյան

Գևորգ Պապոյանը ԱՄԷ պաշտոնյաներին առաջարկել է համագործակցել Շիրակի մարզում «չոր նավահանգիստ» ստեղծելու նախագծի շուրջ

«Արևիք» ազգային պարկում կրկին նկատվել է ընձառյուծ (տեսանյութ)

Մեծացել է անտառներում և խոտածածկ տարածքներում հրդեհների առաջացման և տարածման վտանգը․ ՆԳՆ

Մեքենաներից մեկի վարորդը Դավթաշենի կամրջի վրա վրաերթի է ենթարկել մյուսին, երբ վերջինս փոխելիս է եղել մեքենայի անվադողը

Ղազախստանում մեկնարկել են Կենտրոնական Ասիայի երկրների և Ադրբեջանի համատեղ զորավարժությունները

Դատախազությունն անհանդուրժող է կոռուպցիայի նկատմամբ. Աննա Վարդապետյանը՝ աշակերտներին

Վիճաբանություն, ծեծկռտուք և դանակահարություն Սյունիքի գիշերային ակումբներից մեկում

Ինչպես է ընկնում վերամբարձ կռունկը. հրապարակվել է ողբերգական դեպքից տեսանյութ

Բասկետբոլի Հայաստանի պատանեկան հավաքականը մեկնել է Ալբանիա

36-ամյա տղամարդու մոտ մարիխուանա է հայտնաբերվել (տեսանյութ)

Ինչո՞ւ է Գալստանյանը այսքան պասեր տալիս իշխանությանը ու «վրիպում» այնտեղ, ուր փորձառություն ունեցողը չի վրիպի. Սաֆարյան

Հնդկաստանի վարչապետը ուղևորվել է Մոսկվա

Երևանի և 2 մարզի որոշ հասցեներում գազամատակարարման պլանային անջատումներ են սպասվում

Կրակոցներ Արտաշատում. 16-ամյա տղան կրակել է 18-ամյա երիտասարդի ուղղությամբ, նրանց որոնում են

«Որևէ տեսակի միջնորդական ծառայություններ այս գործընթացում չկան և չեն կարող լինել». Տիգրան Ավինյան

Հակոբ Արշակյանը 4 օրով կուղևորվի ԱՄՆ

«Մտահոգիչ է վարորդների պահվածքի հետ կապված ահազանգերի քանակը». Ավինյան

Երևանի քաղաքապետարանի ձեռք բերած 8 աղբատար մեքենաներից 4-ը Հայաստանում են

Մաղթում եմ մասնակիցներին հաջողություն, հանդիսատեսին՝ անմոռանալի տպավորություններ. Ավինյան

ՀՀ տարածքում կան փակ և միակողմանի գործող ավտոճանապարհներ

Երևանի և 8 մարզի բազմաթիվ հասցեներում 2-6 ժամ լույս չի լինի

«Ոսկե ծիրանը» մեր մշակութային կյանքի, երևանյան ամառների անբաժանելի մասն է. ԿԳՄՍ նախարար

Ֆրանսիայում հաղթել է «Ձախերի կոալիցիան», երկրի վարչապետը հրաժարական կտա

Մեքենան բախվել է գովազդային երկաթե սյանը․ վիրավորներից 3-ը հայտնաբերվել են ավտոմեքենայից դուրս

Բավրա գյուղի մոտակայքում երկրաշարժ է տեղի ունեցել