Մեր Սահմանադրությունը շուրջ 3 տասնամյակում բազում խոչընդոտներ, փոփոխություններ, ոտնձգություններ է հաղթահարել. ՀՀ նախագահ

05/07/2024 schedule09:30

Սահմանադրության օրվա առթիվ ՀՀ նախագահ Վահագն Խաչատուրյանը ուղերձ է հղել:

Նախագահի ուղերձում ասվում է.

«Սիրելի հայրենակիցներ,

Շնորհավորում եմ բոլորիս Հայաստանի Հանրապետության Սահմանադրության օրվա կապակցությամբ:

Պետականությունների ստեղծման և ամրության հիմնաքարային դրույթները շատ չեն և հաճախ հանգում են Անկախության հռչակմանն ու Սահմանադրության ընդունմանը: Այս տեսանկյունից, ինչպես 1991 սեպտեմբերի 21-ի Անկախության, այնպես էլ 1995 թվականի հուլիսի 5-ի Սահմանադրական հանրաքվեները Հայաստանի ժողովրդի՝ անկախ ինքնիշխան, սոցիալական ու զարգացող պետություն ունենալու հավաքական կամքի արտահայտություններն էին:

Մեր Սահմանադրությունն անցած շուրջ երեք տասնամյակի ընթացքում բազում խոչընդոտներ, փոփոխություններ ու նաև ոտնձգություններ է հաղթահարել, և հենց այստեղ է կայանում նաև Սահմանադրության էությունը, որովհետև այն նորմերի կամ սահմանումների, ձևակերպումների և հայտարարությունների համահավաք փաստաթուղթ չէ, այլ պետություն-հասարակություն-քաղաքացի հարաբերությունների ներդաշնակության և համակեցության գրված ու չգրված կանոնները երաշխավորող Մայր օրենք:

Միևնույն ժամանակ Սահմանադրությունը մեկանգամյա ամրագրման հռչակագիր չէ, այլ ճկուն ու բազմաբովանդակ գործիք, որը հավասարակշռում է իշխանության թևերի, երկրում իրականացվող բարեփոխումների, ընթացիկ զարգացումների, հասարակական և քաղաքական անցուդարձի՝ ինչպես ընդունված է ասել, սահմանադրական հունի մեջ մնալը:

Այս առումով Հայաստանի Հանրապետության բոլոր քաղաքացիները, և մասնավորապես պետական պաշտոնյաներն իրենց գործունեության մեջ պետք է ելակետ ունենան հենց սահմանադրականության գաղափարը, որը հանդես է գալիս որպես կողմնորոշիչ, որպես ուղեցույց՝ մեր իղձերի ու երազանքների Հայաստանը կերտելու ճանապարհին:

Կրկին շնորհավորում եմ բոլորիս մեր պետականության կարևորագույն տոնի կապակցությամբ, մաղթում տոկունություն և ամրություն, Հայաստանի Հանրապետությանը զարգացում, հզորություն և բարգավաճում»:

Տպել
561 դիտում

Բավրա գյուղի մոտակայքում երկրաշարժ է տեղի ունեցել

Հայաստանում զբոսաշրջիկներին վանում են գները, գրավում՝ մարդիկ, հյուրասիրությունը, ուտելիքը. Սոլոմոնյան

Իրանի նորընտիր նախագահը ադրբեջանական ծագմամբ թուրք է. ինչ ակնկալել Հայաստանի համար նրա կառավարման շրջանում

5 անձանցից մեկը մահացել է. ինչ վիճակում են Սպիտակ-Գյումրի ճանապարհի ավտովթարից տուժած անձինք

Թուրքիայում երկրաշարժ է տեղի ունեցել

Առաջատար գիտաշխատողները Իտալիայում ներկայացրել են հայկական աստղագիտական ընկերության աշխատանքները

Բիզնեսի ու կառավարության կապը պետք է ամուր լինի. Գնել Սանոսյան

Հայտնի է Հայաստանի կանանց հավաքականի հայտացուցակն առաջիկա խաղերի համար

Ջերմաստիճանը կնվազի 4-6 աստիճանով, սպասվում է քամու ուժգնացում, անձրև, որոշ հատվածներում՝ կարկուտ

Եղեգնաձորի ռեստորաններից մեկում խնջույքն ավարտվել է ծեծկռտուքով ու 3 քաղաքացու վրաերթով

Սևանա լճի 2-րդ հանրային լողափի տարածքում երեխաներ են կnրել․ օգնության են հասել ջրափրկարարները

Նոր մանրամասներ՝ Գեղարքունիքի նախկին դատախազի մահվան դեպքից

Հայտնաբերվել է գլխավոր դատախազության նախկին աշխատակցի՝ հրազենային վնասվածքով դին

ՆԳՆ-ն հորդորում է դեպի Վրաստան ուղևորվելիս Մ-6-ը շրջանցել այլընտրանքային ճանապարհով և նշում՝ որն է այն

Ջրցան մեքենաներով լվացվել ու մաքրվել են երևանյան արձանները (տեսանյութ)

Սենատորի այցը միտված էր ԱՄՆ-Հայաստան գործընկերության ամրապնդմանը. ԱՄՆ դեսպանությունն ամփոփել է այն

Հայաստանի հետ հարաբերությունների կարգավորման հարցում Թուրքիան մեղմացրել է մոտեցումը. Սաֆրաստյանը մանրամասնում է՝ ինչու

Լավրովն ԱՄՆ նախընտրական քարոզարշավն անվանել է «տխուր տեսարան»

Ավտոմեքենան շղթայական ամբարձիչից ընկել է 73-ամյա տղամարդու վրա. վերջինս մահացել է

Տավուշի և Արագածոտնի 4 համայնքում գործարկվելու են էլեկտրական շչակներ

36 ժամով կդադարեցվի Արմավիրի 27 գյուղական համայնքի և Էջմիածին քաղաքի ջրամատակարարումը

Ֆրանսիայում մեկնարկել է խորհրդարանական ընտրությունների երկրորդ փուլը

Ոչ սթափ վիճակում գտնվող ՌԴ քաղաքացին մեքենայով բախվել է կայանված ավտոբուսին. կան տուժածներ

Էկոնոմիկայի նախարարը մեկնել է Եկատերինբուրգ՝ մասնակցելու ԵՏՄ նիստին

Հրդեհ է բռնկվել թթվածնի և ածխաթթու գազի լիցքավորման կետի վագոն-տնակում

Երկրաշարժ Ադրբեջանի տարածքում

Երևանի քաղաքապետարանի ջրցան մեքենաները կշրջեն մայրաքաղաքի վարչական շրջաններում

Ամպրոպների նկարչությունից. Սուրենյանը լուսանկար է հրապարակել

Երևանի կենտրոնում կրակոցներ են հնչել

«Երևանի ՀԷԿ»-ի տարածքում բռնկված հրդեհը մարվել է, իրականացվել են հետհանգեցման աշխատանքներ

Ինչու են մարդիկ Վարդավառին ջուր լցնում իրար վրա, որն է իրականում տոնի խորհուրդը. մանրամասնում է քահանան

Բախվել են «ՎԱԶ»-ն ու «Լեքսուս»-ը. կան տուժածներ

Հայ առաքելական եկեղեցին տոնում է Քրիստոսի պայծառակերպության օրը՝ Վարդավառը

Բիզնեսի ու կառավարության կապը պետք է ամուր լինի. Գնել Սանոսյան

Վարչապետ Փաշինյանը ծանոթացել է Տավուշի մարզում իրականացվող աշխատանքների ընթացքին (լուսանկարներ)

Ռեֆորմիստ և սրտային վիրաբույժ. ինչ է հայտնի Իրանի նորընտիր նախագահ Մասուդ Պեզեշկիանի մասին

Երևանի ՀԷԿ-ում հրդեհի մասին ահազանգ է ստացվել. ՆԳՆ-ն մանրամասներ է հայտնել

Ջրափրակարարները ափ են դուրս բերել մոտորանավակով շրջված քաղաքացիներին

Վարչապետը հետևել է Խաշթառակի ժամանակավոր կամրջի կառուցման աշխատանքներին (տեսանյութ)

Օլիմպիական խաղերին ընդառաջ Փարիզի Պոմպիդու կենտրոնում գործադուլ է սկսվել