Նոր մանրամասներ Արաբկիր վարչական շրջանի ղեկավարի աշխատակազմում իրականացվող քննչական գործողությունների վերաբերյալ

04/07/2024 schedule15:08

ՀՀ քննչական կոմիտեի մամուլի խոսնակ Գոռ Աբրահամյանը մանրամասներ է հայտնել Երևանի քաղաքապետարանի Արաբկիր վարչական շրջանի ղեկավարի աշխատակազմում իրականացվող քննչական գործողությունների վերաբերյալ։

«ՀՀ քննչական կոմիտեի պետության, սահմանադրական կարգի հիմունքների և հասարակական անվտանգության դեմ ուղղված հանցագործությունների քննության գլխավոր վարչությունում համապատասխան քրեական վարույթը նախաձեռնվել և քննվում է ՀՀ քրեական օրենսգրքի 441-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ և 4-րդ կետերի (Պաշտոնատար անձի կողմից մի խումբ անձանց մասնակցությամբ  իր իշխանական կամ ծառայողական լիազորությունները կամ դրանցով պայմանավորված ազդեցությունն ի վնաս պետական կամ ծառայողական շահերի օգտագործելը կամ իր ծառայողական պարտականությունը չկատարելը կամ ոչ պատշաճ կատարելը, որն էական վնաս է պատճառել անձի կամ պետության օրինական շահերին, պատճառել է առանձնապես խոշոր չափերի գույքային վնա ),  435-րդ հոդվածի 2-րդ մասի 3-րդ և 4-րդ կետերի (Կաշառք ստանալը), 436-րդ հոդվածի 2-րդ մասի 3-րդ կետի (Կաշառք տալը) և 437-րդ հոդվածի 1-ին մասի (Կաշառքի միջնորդությունը) հատկանիշներով։

Իրականացվող նախաքննության շրջանակներում, ՀՀ Ազգային անվտանգության ծառայության Երևանի քաղաքային վարչության աշխատակիցների օժանդակությամբ իրականացված ծավալուն քննչական և վարութային այլ գործողությունների արդյունքում ստացված փաստական տվյալների հիման վրա ՀՀ քրեական օրենսգրքի տարբեր հոդվածքներով մեղադրանքներ են ներկայացվել 8 անձանց, այդ թվում՝ Երևան քաղաքի Արաբկիր վարչական շրջանի աշխատակազմի 3 պաշտոնատար անձանց: Նշված բոլոր անձինք ձերբակալվել են:

Մեղադրյալներից 4-ի, այդ թվում երկու պաշտոնատար անձանց նկատմամբ որպես խափանման միջոց է կիրառվել կալանքը, մյուս պաշտոնատար անձի նկատմամբ՝ տնային կալանքը և գրավը՝ 30մլն դրամի չափով՝ համակցված։

Եվս 3 անձի նկատմամբ որպես խափանման միջոց է կիրառվել բացակայելու արգելքը:

Նախաքննության հետագա փուլերում, հաշվի առնելով նախաքննության շահերը, ըստ անհրաժեշտության կտրվի լրացուցիչ տեղեկատվություն»,- ասվում է հաղորդագրությունում։

Հիշեցնենք՝ Արաբկիր վարչական շրջանի աշխատակազմում ՀՀ քննչական կոմիտեն ԱԱԾ Երևանի քաղաքային վարչության աշխատակիցների օժանդակությամբ քննչական գործողություններ էր կատարել։

Իրականացված քննչական գործողությունների շրջանակում ձերբակալված անձանց թվում էին վարչական շրջանի ղեկավար Արամ Ազատյանը և այլ պաշտոնյաներ: 

Տպել
1000 դիտում

Վարչապետ Փաշինյանը ծանոթացել է Տավուշի մարզում իրականացվող աշխատանքների ընթացքին (լուսանկարներ)

Ռեֆորմիստ և սրտային վիրաբույժ. ինչ է հայտնի Իրանի նորընտիր նախագահ Մասուդ Պեզեշկիանի մասին

Երևանի ՀԷԿ-ում հրդեհի մասին ահազանգ է ստացվել. ՆԳՆ-ն մանրամասներ է հայտնել

Ջրափրակարարները ափ են դուրս բերել մոտորանավակով շրջված քաղաքացիներին

Վարչապետը հետևել է Խաշթառակի ժամանակավոր կամրջի կառուցման աշխատանքներին (տեսանյութ)

Օլիմպիական խաղերին ընդառաջ Փարիզի Պոմպիդու կենտրոնում գործադուլ է սկսվել

Ընտանիքի 7 անդամներ տեղափոխվել են հիվանդանոց. 4-ամյա աղջիկը մահացել է. երեխաներից մեկը սանավիացիայով հասցվել է Երևան

Ցանկացած ծառայության մեջ ֆիզիկական պատրաստվածությունը կարևոր բաղադրիչ է. վարչապետը՝ բանակային խաղերի մասնակիցներին

Հայ գործընկերների հետ համատեղ զորավարժությունների անցկացումը կմեծացնի վստահությունն ու բարեկամությունը. Մայքլ Վեներդի

Վարչապետը Տավուշում հետևել է բանակային խաղերի շրջանակում անցկացված մարտական փոխանցումավազքի մրցումներին (տեսանյութ)

Սահմանի խախտում չի արձանագրվել. վարչապետն այցելել է Հայաստան-Ադրբեջան պետական սահմանի Կիրանցի հատված (տեսանյութ)

Վարչապետ Նիկոլ Փաշինյանն այցելել է Աճարկուտ (տեսանյութ)

Անհրաժեշտության դեպքում աշխատանքային վեճերի արտադատական համակարգի լիտվական փորձը կներդրվի Հայաստանում

Կիրանցի նոր ճանապարհը շուտով պատրաստ կլինի. Նիկոլ Փաշինյանը ծանոթացել է աշխատանքների ընթացքին (տեսանյութ)

Եվրո-2024․ ինչ հանդիպումներ են նախատեսված հուլիսի 6-ին. ժամանակացույց

Համոզված եմ՝ Ձեր քաղաքական առաջնորդությամբ Միացյալ Թագավորությունը նոր հաջողություններ կգրանցի. Փաշինյանը՝ Քիր Սթարմերին

Համոզված եմ՝ Ձեր պաշտոնավարման ընթացքում Հայաստան-Իրան համագործակցությունը կշարունակի ընդլայնվել. նախագահը՝ Փեզեշքիանին

Բաքու-Երևան հարաբերությունների կարգավորման դրական միտումներ կան, պատրաստ ենք բանակցությունների հարթակ առաջարկել. Տոկաև

Ալիևը շնորհավորել է Իրանի նորընտիր նախագահին և նրան հրավիրել Բաքու

Հնդկաստանի վարչապետը կայցելի Ռուսաստան

Համոզված եմ՝ համատեղ ջանքերով կյանքի կկոչվեն ձեռք բերված պայմանավորվածությունները. վարչապետը՝ Իրանի նորընտիր նախագահին

Երևանի մարդիկ. Հայկազ Սարգսյանը քաղաքի արտաքին լուսավորությունն անխափան ապահովող մասնագետներից է (տեսանյութ)

Զինված ու դիմակավորված ավազակային հարձակում հյուրանոցում. հափշտակել են խոշոր չափի գումար և չհրկիզվող պահարանը

Ռուսաստանի քաղաքներից մեկում երեխաների զանգվածային թունավորում է տեղի ունեցել

Օդի ջերմաստիճանը կնվազի 4-6 աստիճանով. շրջանների զգալի մասում կարճատև անձրև և ամպրոպ է սպասվում

Թուրքիան ակնկալում է հայ-ադրբեջանական խաղաղության պայմանագրի շուտափույթ ստորագրում. Հաքան Ֆիդան

Դանակահարություն Նոր Հաճնում. բժիշկները պայքարում են վիրավորի կյանքի համար

Վրաստանի կառավարությունը վտանգի տակ է դնում իր ռազմավարական գործընկերությունը ԱՄՆ-ի հետ․ Զուրաբիշվիլի

Դոլարն էժանացել է. ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան հուլիսի 6-ին

Տղաներին տեսնելիս դժվար է թաքցնել հպարտության զգացումը. Արմեն Խաչատրյանը՝ Տավուշի պետական սահմանի ծառայողների մասին

Բայրամովը ԹՊԿ արտգործնախարարներին տեղեկացրել է Հայաստանի հետ հարաբերությունների կարգավորման գործընթացի մասին

Բախվել են «ՊԱԶ» ավտոբուսն ու «Օպելը»-ը. մեքենայի 28-ամյա ուղևորը մահացել է, վիրավորների թվում երեխա կա

Ալիևն ու Ֆիդանը քննարկել են հայ-թուրքական և Հայաստան-Ադրբեջան հարաբերությունները

Բայդենը հեռախոսազրույց է ունեցել Մեծ Բրիտանիայի նոր վարչապետի հետ

Ինչ իրավիճակ է Լարսի ճանապարհին

«Օպել»-ը բախվել է էլեկտրասյանը. 41-ամյա ուղևորը տեղում մահացել է

Արմավիրի մարզի 20-ից ավելի համայնքում 36 ժամ ջուր չի լինի. հասցեներ

Հայաստանում կանցկացվի «ԱՐԾԻՎ ԳՈՐԾԸՆԿԵՐ-2024» հայ-ամերիկյան համատեղ զորավարժությունը

Պատմական երեկո էր, Իսպանիան կարող է դառնալ առաջնության հաղթող․ Դե լա Ֆուենտե

Կան փակ և միակողմանի երթևեկելի ճանապարհներ․ ինչպես շրջանցել Մ-6 մայրուղին Վրաստան ուղևորվելիս