ԼՂ ԱԱԾ աշխատակիցները ցանկություն են հայտնել աշխատանքի անցնել ՀՀ ԱԱԾ-ում․ Կառավարությունը հնարավորություն կտա

27/06/2024 schedule11:40

ԼՂ ազգային անվտանգության ծառայության աշխատակիցները հնարավորություն կունենան աշխատանքի անցնել ՀՀ ԱԱԾ-ում, որոշումն ընդունվեց Կառավարության այսօրվա նիստում։

Նշվում է, որ Լեռնային Ղարաբաղում տեղի ունեցած իրադարձություններից հետո ԼՂ ազգային անվտանգության ծառայության բազմաթիվ աշխատակիցներ ցանկություն են հայտնել շա­րու­նակելու ծառայությունը ՀՀ ազգային անվտանգության մարմիններում:

««Ազգային անվտանգության մարմիններում ծառ­այության մասին» օրենքի 14-րդ հոդվածի համաձայն՝ ՀՀ ազգային անվտանգության մարմիններում ծառայության կարող են անցնել բացառապես ՀՀ քաղաքացիները, իսկ Կառա­վարության 2023 թվականի հոկտեմբերի 26-ի N 1864-Ն որոշման 1-ին կետի 1-ին ենթա­կետի և 3-րդ կետի համաձայն՝ ԼՂ բնակչության պետական ռեգիստրի հաշվառում­ներով անցնող անձինք ՀՀ կառավարության կողմից վերցվել են ժամանակավոր պաշտ­պա­­նության տակ և ճանաչվել փախստական: Այդուհանդերձ, եթե նույնիսկ ԼՂ ԱԱԾ նախկին ծառայողները ձեռք բերեն ՀՀ քաղաքացիություն, ապա վերջիններս՝ տարիքային սահմանափակումների հաշվառմամբ, հնարավորություն կունենան ընդունվելու ՀՀ ԱԱ մարմիններում ծառայության միայն կրտսեր և միջին խմբի պաշտոններում՝ որպես Ծառայությունում նոր ընդունվողներ»»,- ասվում է ԱԱԾ տնօրեն Արմեն Աբազյանի ներկայացրած նախագծում։

ՀՀ ԱԱԾ մարմիններում ծառայություն անցնելու ցանկություն ունեցող ան­ձանց մի մասը ԼՂ ԱԱԾ համակարգում զբաղեցրել է ավագ կամ գլխավոր խմբի պաշ­տոն­ներ և ունեցել սպայական բարձր կոչումներ, և վերջիններիս կողմից ՀՀ քաղ­աքացի­ու­թյուն ձեռք բերելը բավարար չի լինի ՀՀ ազգային անվտանգության մարմիններում՝ ԼՂ ԱԱԾ-ում իրենց զբաղեցրած պաշտոններին հավասարեցված պաշտոններում նշանակվելու համար:

«Ելնելով վերոգրյալից՝ անհրաժեշտություն է առաջացել համապատասխան լրացում կատարելու «Ազգային անվտանգության մարմիններում ծառայության մասին» օրենքում, որով 2023 թվականի սեպտեմբերի 19-ի դրությամբ Լեռնային Ղարաբաղի ազգային անվտանգության ծառայությունում պաշտոն զբաղեցրած անձինք հնարավորություն կունենան շարունակելու ծառայությունը ՀՀ ազգային անվտանգության մարմիններում, եթե բավարարեն տվյալ պաշտոնին նշանակվելու համար ազգային անվտանգության մարմինների ծառայողներին ներկայացվող պահանջները:

Մասնավորապես, «Ազգային անվտանգության մարմիններում ծառայության մասին» օրենքի 19-րդ հոդվածի 6.1 մասով սահմանված կարգավորման համաձայն՝ պետական լիազոր մարմնում թափուր պաշտոն առաջանալու դեպքում ծառայության կարող են ընդունվել և պաշտոնի նշանակվել նաև այլ մարմինների (ԶՈՒ, ՆԳՆ, ՊՊԾ և այլն) աշխատակիցները:

Նախագծով առաջարկվում է ՀՀ ազգային անվտանգության մարմիններում պաշտոն առաջանալու դեպքում ծառայությունը շարունակելու հնարավորություն նախատեսել նաև 2023 թվականի սեպտեմբերի 19-ի դրությամբ Լեռնային Ղարաբաղի ազգային անվտանգության ծառայությունում պաշտոն զբաղեցրած անձանց համար»,- ասվում է հիմնավորման մեջ։

Տպել
681 դիտում

Սևծովյան ցիկլոնի արկածները Երևանում. Սուրենյանը տեսանյութ է հրապարակել

Գորիսի համայնքապետարանն աշխատանքներ է իրականացնում դեպի Ներքին Խնձորեսկ տանող ճանապարհի վերականգնման ուղղությամբ

«Զանգեզուր» արգելավայրի տարածքում նկատվել են հայկական մուֆլոններ (տեսանյութ)

Սարդերը հյուսում են, Անդրանիկը՝ ոստայնից նկարներ ստեղծում. Գյումրիում գործում է աշխարհում եզակի պատկերասրահ

Հայաստանը կրթության ոլորտը դիտարկում է որպես կայուն զարգացման և ներառական աճի ապահովման հիմնական գործոն. ԿԳՄՍ փոխնախարար

Մոտոցիկլը բախվել է բազալտե եզրաքարին ու կողաշրջվել. մոտոցիկլավարն ու ուղևորը մի քանի մետր շպրտվել են

ՀՀ գործընկերոջս տեղեկացրի Ուկրաինայում խաղաղության բանաձևի իրականացման աշխատանքների մասին. Դմիտրո Կուլեբայի գրառումը

Իրանում ընտրապայքարից դուրս մնացած Բաղեր Ղալիբաֆը հայտարարել է՝ ում կսատարի նախագահական ընտրությունների 2-րդ փուլում

Հրազենային վնասվածքով հիվանդանոց է տեղափոխվել Մալաթիայում հայտնի «ռաբիս Դավոն»

Ընդգծվել է հայ-ադրբեջանական խաղաղության պայմանագրի կնքման անհրաժեշտությունը. մանրամասներ Միրզոյան-Բորել հանդիպումից

Խաշթառակ-Լուսահովիտ կամուրջը շարունակում է փակ մնալ. այլընտրանքային ավտոճանապարհ է գործում

Հուլիսի 5-ին Իրանում կկայանա նախագահական ընտրությունների երկրորդ փուլը. կրկին քարոզարշավ կմեկնարկի

Ճապոնիան առաջին անգամ կին գլխավոր դատախազ կունենա (լուսանկար)

Կատաղած շունը կծել է տան անդամներից մեկին. գրեթե 1 ժամ հնարավոր չի եղել վնասազերծել կենդանուն

Սլովենիայի ԱԳ նախարար Տանյա Ֆայոնը Արարատ Միրզոյանի հետ հանդիպումից հետո գրառում է արել

Մահացել է Անահիտ Չարենցը

Վտանգավոր էսկալացիայի մտահոգություն կա. Լավրովը և Բաղերի Քանին քննարկել են իրավիճակը Մերձավոր Արևելքում

«Ё моё, блин!». հնարավոր չէ՞ր գեղեցիկ բառ գտնել. ինչ անուններով են ՀՀ-ում ռուսները անվանում իրենց սրճարանները

Տոբոլսկ-Եկատերինբուրգ չվերթի ինքնաթիռը գլորվել, դուրս է նետվել թռիչքուղուց

Արարատ Միրզոյանն ու Ուկրաինայի ԱԳ նախարարը Եվրոպական միության հետ փոխգործակցության հարցերի շուրջ մտքեր են փոխանակել

Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության համաձայնագրի կնքման պատմական հնարավորությունների պատուհան է բացվել. Լիբբի

Լաբորատորիաները չպետք է պահենք դատարկ՝ առանց երեխաների և նախագծերի. մեկնարկել է Արմավիրի ուսուցիչների վերապատրաստումը

ԵՄ-ն Բելառուսի դեմ պատժամիջոցների նոր փաթեթ է ընդունել. ինչ սահմանափակումներ են նախատեսվում

Որոտանի ջրամատակարարումը վերականգնվել է. շարունակվում են մաքրման և սելավի հետևանքների վերացման աշխատանքները

Ադրբեջանում ջրհեղեղի հետևանքով դպրոցներ են վնասվել

Մեկնարկել են Դիարբեքիրի Սուրբ Սարգիս հայկական եկեղեցու վերականգնողական աշխատանքները

Միրզոյանը Սլովենիայի ԱԳ նախարարին է ներկայացրել Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության պայմանագրի կնքման կարևորությունը

Արարատ Միրզոյանն ու Բորելն անդրադարձել են տարածաշրջանային վերջին զարգացումներին

Օդի ջերմաստիճանը կնվազի. շրջանների զգալի մասում անձրև և ամպրոպ, նաև՝ կարկուտ կլինի

Դուբրովնիկի ֆորումի պաշտոնական ընդունելությանը Արարատ Միրզոյանը շփումներ է ունեցել բարձրաստիճան պաշտոնյաների հետ

Մասիսում մեքենաներ են բախվել. «Ջիպ»-ը կողաշրջվել է, կա վիրավոր

Պերուի ափերի մոտ 6.4 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է տեղի ունեցել

ԵՄ առաջնորդները համաձայնության են եկել առանցքային ղեկավար պաշտոնների թեկնածուների շուրջ

Արարատ Միրզոյանը մասնակցել է Դուբրովնիկի ֆորումի մեկնարկի պաշտոնական ընդունելությանը (լուսանկարներ)

Աորտայի շերտազատման թանկարժեք վիրահատությունը ՀՀ քաղաքացիների համար պետական պատվերով է իրականացվում (տեսանյութ)

Մեկնարկել են Լոռի Բերդ ամրոցի եկեղեցու վերականգնման աշխատանքները

Զանգեզուրի լեռներում հայկական մուֆլոններ են արձանագրվել (տեսանյութ)

Վայոց ձորում հատուկ տակտիկական ուսումնավարժանքներ են անցկացվել. թերությունները շտկելու հանձնարարական է տրվել

Դոլարն ու եվրոն թանկացել են. ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան հունիսի 29-ին

Հաջորդ շաբաթ Իրանում «թեժ է լինելու». ԶԼՄ-ները հայտնել են նախագահական ընտրությունների երկրորդ փուլի մասին