Ունենք Հարավային Կովկասում հակամարտության էջը փակելու և խաղաղություն հաստատելու պատմական հնարավորություն. Միրզոյան

27/06/2024 schedule17:41

ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը Էստոնիայի արտգործնախարարի հետ համատեղ մամուլի ասուլիսի ժամանակ հանդես է եկել հայտարարությամբ:

Արարատ Միրզոյանն իր խոսքում ասել է.

«Հարգելի՛ պարոն նախարար, սիրելի՛ ընկեր, հարգելի՛ Մարգուս,

Ուրախ եմ գտնվել այստեղ և առաջին հերթին կցանկանայի իմ երախտագիտությունը հայտնել՝ ինձ և իմ պատվիրակությանը ցուցաբերված ջերմ ընդունելության համար։ Ճիշտ է, այս կես տարվա ընթացքում սա մեր երկրորդ հանդիպումն է, բայց նաև այս ամիսների ընթացքում մշտապես կապի մեջ ենք եղել և մի քանի հեռախոսազրույց ենք ունեցել։ Գոհունակությամբ պետք է նշեմ, որ Հայաստանի և Էստոնիայի միջև զարգանում է թե՛ քաղաքական երկխոսությունը, թե՛ այլ ոլորտներում համագործակցությունը։ Թե՛ նախորդ հանդիպման ժամանակ, թե՛ հիմա մենք հնարավորություն ունեցանք քննարկելու և ուրվագծելու մեր ակնկալիքներն ինչպես երկկողմ, այնպես էլ համագործակցության այլ ձևաչափերում:

Հարգելի’ ներկաներ,

Գոհունակությամբ պետք է նշեմ, որ մենք իսկապես կարողացել ենք կառուցել ամուր քաղաքական երկխոսություն և գործընկերություն՝ հիմնված ընդհանուր արժեքների և ընդհանուր հանձնառության վրա, այն է՝ բարեկեցիկ և ավելի անվտանգ ապագա մեր երկրների համար: Անկախություն, ինքիշխանություն, վճռականություն ավելի խորացնելու ժողովրդավարությունը և ժողովրդավարական արժեքները, սրանք են այն արժեքները, որոնք միավորում են մեր համախոհ երկրներին և ժողովուրդներին, ավելի ու ավելի են մոտեցնում միմյանց:

Այժմ հասունացել է ժամանակն ընդլայնելու մեր համագործակցությունը տարբեր ոլորտներում և կառուցելու գործընկերային հարաբերություններ մեր հասարակությունների համար առանցքային ոլորտներում: Մենք կարծում ենք, որ երկկողմ հարաբերությունների տնտեսական բաղադրիչը պետք է ընդլայնվի՝ խթանվելու առևտուրը և ներդրումները:

Այդ առումով բարձր տեխնոլոգիաների ոլորտը օգտագործելու մեծ ներուժ ունենք, ոլորտ, որտեղ Հայաստանն ու Էստոնիան նշանակալի արդյունքներ են արձանագրում: Մի կողմից, Էստոնիայի ուշագրավ ձեռքբերումները ՏՏ, թվայնացման, նորարարության, կիբերանվտանգության ոլորտում, մյուս կողմից՝ Հայաստանի պատրաստակամությունն այս առումով ավելի շատ փոփոխություններ ներդնել ինչպես պետական, այնպես էլ մասնավոր հատվածում, իդեալական հող են ստեղծում փոխշահավետ համագործակցության համար։ Սա նաև վերաբերում է կրթության, զբոսաշրջության, ինչպես նաև էներգետիկայի, մշակույթի և այլ ոլորտներում մեր համագործակցության ընդլայնմանը:

Նաև մենք բարձր ենք գնահատում մեր երկրների միջև զարգացման համագործակցության վերսկսումը, որտեղ համագործակցության առաջնահերթ ոլորտներն են կրթությունը, ժողովրդավարությունը և լավ կառավարումը, աղքատության կրճատումը և ձեռներեցությունը:

Բացի երկկողմ համագործակցությունից, մենք զարգացրել ենք բազմակողմ ձևաչափերում ներգրավվածության և փոխադարձ աջակցության շատ դրական դինամիկա. այստեղ շատ հաճախ մենք կիսում ենք հիմնական առաջնահերթությունները և աջակցում միմյանց թեկնածություններին։

Մեր համագործակցության ավելի մեծ խճապատկերն, իհարկե, ընդգրկում է Եվրոպական միության շրջանակներում աշխատանքները, որտեղ մենք ունենք բազմաշերտ համագործակցություն՝ արդեն գործող պայմանավորվածությունների իրականացում՝ ներառյալ Հայաստանի դիմադրողականության բարձրացման և տնտեսության դիվերսիֆիկացման համար, ինչպես նաև նոր հեռանկարների նախանշում: Այստեղ ես բարձր եմ գնահատում Էստոնիայի մասնակցությունը Հայաստանում ԵՄ դիտորդական առաքելությանը, ինչպես նաև վիզաների ազատականացման երկխոսության մեկնարկին արտահայտված աջակցությունը։ Հուսով ենք, որ համատեղ ջանքերով շուտով կհասնենք նոր կարևոր հանգրվանների։

Հարգելի՛ գործընկերներ,

Այսօր մենք քննարկեցինք նաև տարածաշրջանային հարցեր, ընդհանուր աշխարհաքաղաքական իրավիճակը և առկա մարտահրավերները։ Շարունակելով նախորդ քննարկումները՝ ես գործընկերոջս ներկայացրի Հարավային Կովկասում վերջին զարգացումները, այդ թվում՝ մեր հարևանների հետ հարաբերությունների կարգավորման գործընթացը։

Հայաստանը պատրաստ է Թուրքիայի հետ հարաբերությունների լիարժեք կարգավորմանը, դիվանագիտական հարաբերությունների հաստատմանը և սահմանների բացմանը։ Թուրք գործընկերների հետ երկխոսության արդյունքում, մենք ձեռք ենք բերել բացման հստակ պայմանավորվածություններ, ուրվագծել ենք կոնկրետ այն քայլերը, որոնք կարող են ձեռնարկվել լիակատար կարգավորման հասնելու համար։ Քննարկվել է նաև սահմանի բացման հնարավորությունը երրորդ երկրների, ինչպես նաև Հայաստանի և Թուրքիայի՝ դիվանագիտական անձնագրեր ունեցող քաղաքացիների համար։ Մենք վերահաստատում ենք մեր վճռականությունն այս ուղղությամբ, և ես իրապես հավատում եմ, որ արդեն ժամանակն է կյանքի կոչել ձեռք բերված պայմանավորվածությունները։

Ինչ վերաբերում է Ադրբեջանի հետ հարաբերությունների կարգավորմանը, ապա մենք բանակցություններ ենք վարել նաև այդ ուղղությամբ, և պետք է նշեմ, որ գրեթե ավարտել ենք աշխատանքը խաղաղության պայմանագրի նախագծի տեքստի վրա։ Հայաստանը պատրաստ է մեկ ամսվա ընթացքում վերջնականացնել տեքստը և խաղաղության պայմանագիր կնքել Ադրբեջանի հետ։ Ցավոք, պետք է նշեմ, որ մինչ օրս մենք չունենք ադրբեջանցի գործընկերների կողմից դրական արձագանք մեկ ամսվա ընթացքում խաղաղության պայմանագիր ստորագրելու մեր առաջարկին, սակայն Հայաստանը վճռական է և հաստատակամ խաղաղության օրակարգի և Ադրբեջանի հետ հարաբերությունները կարգավորելու, ինչպես նաև 1991թ. Ալմա-Աթայի հռչակագրի հիման վրա միմյանց տարածքային ամբողջականության ճանաչման և սահմանների սահմանազատման գործընթացը շարունակելու հարցում։

Ես իրապես հավատում եմ, որ մենք ունենք Հարավային Կովկասում հակամարտության էջը փակելու և մեր տարածաշրջանում խաղաղություն հաստատելու պատմական հնարավորություն: Եվ ես իրապես հավատում եմ, որ այս խաղաղությունը ձեռնտու կլինի տարածաշրջանի բոլոր ժողովուրդներին և երկրներին: Մենք շարունակելու ենք աշխատել այդ ուղղությամբ և ակնկալում ենք Հարավային Կովկասում կայունության և երկարատև խաղաղության հաստատմամբ շահագրգռված մեր գործընկերների աջակցությունը։

Սիրելի՛ ընկեր,

Եզրափակելով խոսքս՝ ցանկանում եմ ևս մեկ անգամ շնորհակալություն հայտնել ջերմ ընդունելության և Հայաստանում ժողովրդավարության ու ժողովրդավարական բարեփոխումներին, Հայաստանի քաղաքացիների եվրոպական ձգտումներին, ինչպես նաև խաղաղության օրակարգին, Հարավային Կովկասում խաղաղության հաստատմանն աջակցելու համար։ Շատ շնորհակալ եմ»,- ասել է նախարարը։

Տպել
664 դիտում

Սևծովյան ցիկլոնի արկածները Երևանում. Սուրենյանը տեսանյութ է հրապարակել

Գորիսի համայնքապետարանն աշխատանքներ է իրականացնում դեպի Ներքին Խնձորեսկ տանող ճանապարհի վերականգնման ուղղությամբ

«Զանգեզուր» արգելավայրի տարածքում նկատվել են հայկական մուֆլոններ (տեսանյութ)

Սարդերը հյուսում են, Անդրանիկը՝ ոստայնից նկարներ ստեղծում. Գյումրիում գործում է աշխարհում եզակի պատկերասրահ

Հայաստանը կրթության ոլորտը դիտարկում է որպես կայուն զարգացման և ներառական աճի ապահովման հիմնական գործոն. ԿԳՄՍ փոխնախարար

Մոտոցիկլը բախվել է բազալտե եզրաքարին ու կողաշրջվել. մոտոցիկլավարն ու ուղևորը մի քանի մետր շպրտվել են

ՀՀ գործընկերոջս տեղեկացրի Ուկրաինայում խաղաղության բանաձևի իրականացման աշխատանքների մասին. Դմիտրո Կուլեբայի գրառումը

Իրանում ընտրապայքարից դուրս մնացած Բաղեր Ղալիբաֆը հայտարարել է՝ ում կսատարի նախագահական ընտրությունների 2-րդ փուլում

Հրազենային վնասվածքով հիվանդանոց է տեղափոխվել Մալաթիայում հայտնի «ռաբիս Դավոն»

Ընդգծվել է հայ-ադրբեջանական խաղաղության պայմանագրի կնքման անհրաժեշտությունը. մանրամասներ Միրզոյան-Բորել հանդիպումից

Խաշթառակ-Լուսահովիտ կամուրջը շարունակում է փակ մնալ. այլընտրանքային ավտոճանապարհ է գործում

Հուլիսի 5-ին Իրանում կկայանա նախագահական ընտրությունների երկրորդ փուլը. կրկին քարոզարշավ կմեկնարկի

Ճապոնիան առաջին անգամ կին գլխավոր դատախազ կունենա (լուսանկար)

Կատաղած շունը կծել է տան անդամներից մեկին. գրեթե 1 ժամ հնարավոր չի եղել վնասազերծել կենդանուն

Սլովենիայի ԱԳ նախարար Տանյա Ֆայոնը Արարատ Միրզոյանի հետ հանդիպումից հետո գրառում է արել

Մահացել է Անահիտ Չարենցը

Վտանգավոր էսկալացիայի մտահոգություն կա. Լավրովը և Բաղերի Քանին քննարկել են իրավիճակը Մերձավոր Արևելքում

«Ё моё, блин!». հնարավոր չէ՞ր գեղեցիկ բառ գտնել. ինչ անուններով են ՀՀ-ում ռուսները անվանում իրենց սրճարանները

Տոբոլսկ-Եկատերինբուրգ չվերթի ինքնաթիռը գլորվել, դուրս է նետվել թռիչքուղուց

Արարատ Միրզոյանն ու Ուկրաինայի ԱԳ նախարարը Եվրոպական միության հետ փոխգործակցության հարցերի շուրջ մտքեր են փոխանակել

Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության համաձայնագրի կնքման պատմական հնարավորությունների պատուհան է բացվել. Լիբբի

Լաբորատորիաները չպետք է պահենք դատարկ՝ առանց երեխաների և նախագծերի. մեկնարկել է Արմավիրի ուսուցիչների վերապատրաստումը

ԵՄ-ն Բելառուսի դեմ պատժամիջոցների նոր փաթեթ է ընդունել. ինչ սահմանափակումներ են նախատեսվում

Որոտանի ջրամատակարարումը վերականգնվել է. շարունակվում են մաքրման և սելավի հետևանքների վերացման աշխատանքները

Ադրբեջանում ջրհեղեղի հետևանքով դպրոցներ են վնասվել

Մեկնարկել են Դիարբեքիրի Սուրբ Սարգիս հայկական եկեղեցու վերականգնողական աշխատանքները

Միրզոյանը Սլովենիայի ԱԳ նախարարին է ներկայացրել Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության պայմանագրի կնքման կարևորությունը

Արարատ Միրզոյանն ու Բորելն անդրադարձել են տարածաշրջանային վերջին զարգացումներին

Օդի ջերմաստիճանը կնվազի. շրջանների զգալի մասում անձրև և ամպրոպ, նաև՝ կարկուտ կլինի

Դուբրովնիկի ֆորումի պաշտոնական ընդունելությանը Արարատ Միրզոյանը շփումներ է ունեցել բարձրաստիճան պաշտոնյաների հետ

Մասիսում մեքենաներ են բախվել. «Ջիպ»-ը կողաշրջվել է, կա վիրավոր

Պերուի ափերի մոտ 6.4 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է տեղի ունեցել

ԵՄ առաջնորդները համաձայնության են եկել առանցքային ղեկավար պաշտոնների թեկնածուների շուրջ

Արարատ Միրզոյանը մասնակցել է Դուբրովնիկի ֆորումի մեկնարկի պաշտոնական ընդունելությանը (լուսանկարներ)

Աորտայի շերտազատման թանկարժեք վիրահատությունը ՀՀ քաղաքացիների համար պետական պատվերով է իրականացվում (տեսանյութ)

Մեկնարկել են Լոռի Բերդ ամրոցի եկեղեցու վերականգնման աշխատանքները

Զանգեզուրի լեռներում հայկական մուֆլոններ են արձանագրվել (տեսանյութ)

Վայոց ձորում հատուկ տակտիկական ուսումնավարժանքներ են անցկացվել. թերությունները շտկելու հանձնարարական է տրվել

Դոլարն ու եվրոն թանկացել են. ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան հունիսի 29-ին

Հաջորդ շաբաթ Իրանում «թեժ է լինելու». ԶԼՄ-ները հայտնել են նախագահական ընտրությունների երկրորդ փուլի մասին