Լաբորատորիաները չպետք է պահենք դատարկ՝ առանց երեխաների և նախագծերի. մեկնարկել է Արմավիրի ուսուցիչների վերապատրաստումը

29/06/2024 schedule15:08

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանն այցելել է Վաղարշապատի թիվ 3 և թիվ 4 հիմնական դպրոցներ, որտեղ «Կրթական ծրագրերի կենտրոն» ԾԻԳ-ի հետ համատեղ մեկնարկել է ԲՏՃՄ առարկաների ուսուցիչների 5-օրյա վերապատրաստման դասընթացը՝ լաբորատոր սարքավորումների գործարկման և բնագիտական լաբորատորիաների ուղղությամբ ուսուցիչների կարողությունների զարգացման նպատակով:

Ծրագրի շրջանակում իրականացվելու է «Քիմիա», «Ֆիզիկա», «Կենսաբանություն», «Աշխարհագրություն» և «Տեղեկատվական տեխնոլոգիաներ» առարկաների շուրջ 1000 ուսուցչի վերապատրաստում:

ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը շրջել է դասասենյակներով, հետևել վերապատրաստումների ընթացքին, զրուցել ուսուցիչների հետ և հաջողություն մաղթել նրանց:

Նախարարին ուղեկցել են ՀՀ Արմավիրի մարզպետի աշխատակազմի կրթության, մշակույթի և սպորտի վարչության պետ Սոնյա Բուդաղյանը, ԿԳՄՍՆ Կրթական ծրագրերի կենտրոն /ԾԻԳ/ տնօրենի պաշտոնակատար Գրիշա Հովհաննիսյանը, «Կրթության զարգացման և նորարարության ազգային կենտրոն» (ԿԶՆԱԿ) հիմնադրամի տնօրենի պաշտոնակատար Արտաշես Թորոսյանը:

Ծրագիրն իրականացվում է ՀԲ-ի կողմից ֆինանսավորվող «Կրթության բարելավման ծրագրի լրացուցիչ ֆինանսավորում» վարկային ծրագրի «Հանրակրթական դպրոցների վերազինում» ենթաբաղադրիչի շրջանակում, որի արդյունքում հանրակրթական դպրոցների դասավանդման և ուսուցման պայմանների բարելավման նպատակով ՀՀ մի քանի մարզերի դպրոցներում հիմնվել են շուրջ 160 լաբորատորիաներ, որոնք համալրվում են բնագիտական և ինժեներական լաբորատոր սարքավորումներով, անհրաժեշտ կահույքով և ուսումնական նյութերով: Ամբողջությամբ մշակվել են ուսուցիչների վերապատրաստման մոդուլները, որոնք հասանելի են նաև առցանց հարթակում: Առանձին նախատեսված է նաև ցուցադրական տեսանյութերի տրամադրում, որից ուսուցիչները ցանկացած պահի կկարողանան օգտվել: Առկա է նաև հետադարձ կապի հնարավորություն:

2024.06.29_09.56.13.4800 (1).jpg (766 KB)

Արմավիրն այս ծրագրում ներառված առաջին մարզն է։ Արմավիրի մարզում ամբողջությամբ ստեղծվել և կահավորվել են 88 դպրոցների լաբորատորիաներ:

Ողջունելով վերապատրաստմանը մասնակցող ուսուցիչներին՝ ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը շնորհակալություն է հայտնել պատրաստակամության և տրամադրած ժամանակի համար. «Ուրախ եմ, որ ծանր ուսումնական տարվա ավարտից հետո հմտությունների բարելավման ուղղությամբ դասընթացի եք մասնակցում, որն, իսկապես, գնահատելի է: Ուսումնական տարին հեշտ չէր. գտնվում ենք հանրակրթության պետական նոր չափորոշչի ներդրման փուլում, որը ձեզնից լրացուցիչ ջանք և աշխատանք է պահանջում: Մանկավարժության ոլորտում երբեք չենք դադարում սովորել և զարգացնել կարողությունները։ Հուսով եմ՝ այս դասընթացը ևս այդ առումով արդյունավետ հնարավորություն կստեղծի ձեզ համար»:

Ժաննա Անդրեասյանն ընդգծել է՝ կառավարության ծրագրով առանձին թիրախ է սահմանված` հանրապետության բոլոր դպրոցները պետք է ունենան բնագիտական և տեղեկատվական տեխնոլոգիաների լաբորատորիաներ:

«Սարքավորումներն արդեն տրամադրված են, բայց, իհարկե, կարիք ունենք ջանքեր գործադրելու, որպեսզի արված ներդրումները լինեն արդյունավետ, և այդ սարքավորումներն իրապես դառնան կրթական գործընթացի մաս: Իսկապես շատ բարդ է այս առարկաները բացատրել ու ներկայացնել այնպիսի պայմաններում, երբ չկան գործնական հնարավորություններ: Հասկանալի է՝ այդ աշխատանքը պետք է արվի համապատասխան միջավայրում, որն էլ կօգնի ուսուցչին բարելավել դասավանդման որակը։ Այսօր այդ միջավայրը ձևավորված է. կարիք ունենք այն ավելի արդյունավետ օգտագործելու: Նախկինում ունեցել ենք դեպքեր, երբ բավականին մեծ թվով սարքավորումներ են տրամադրվել դպրոցներին, սակայն դրանք խնամքով պահպանվել են փակ սենյակներում: Այդ սարքավորումներն առաջին հերթին տրամադրվում են օգտագործման համար: Իհարկե, խնամքով պետք է պահպանել նաև օգտագործման ժամանակ, ու վստահ եմ՝ այս վերապատրաստումների ընթացքում ձեզ կփոխանցվի այն օգտակար տեղեկատվությունը, թե ինչպես ճիշտ օգտվել սարքավորումներից ու պահպանման համար ճիշտ միջավայր ստեղծել: Նպատակը մեկն է՝ լաբորատորիաները չպահել դատարկ՝ առանց երեխաների, առանց նախագծերի ու դասընթացների, այլ դրանք վերածել ուսումնական ակտիվ միջավայրի»,- ասել է Ժաննա Անդրեասյանը:

ԿԳՄՍ նախարարը համոզմունք է հայտնել՝ ստեղծված հնարավորություններից լավագույնս օգտվելու դեպքում ավելի մեծ թվով երեխաներ կնախընտրեն մասնագիտանալ բնագիտական առարկաների ուղղությամբ, ինչն, առաջին հերթին, կնպաստի թե՛ պետության, թե՛ տնտեսության զարգացմանը և թե՛ սովորողների կարողությունների բացահայտմանը:

2024.06.29_10.17.09.7400.jpg (552 KB)

ՀՀ Արմավիրի մարզպետի աշխատակազմի կրթության, մշակույթի և սպորտի վարչության պետ Սոնյա Բուդաղյանը ևս ողջունել է ներկաներին և կարևորել նմանօրինակ ծրագրի մեկնարկը. «Ուրախ ենք, որ բնագիտական և ինժեներական լաբորատորիաների հիմնման պիլոտային ծրագրի առաջին շահառուն դարձել է հենց Արմավիրի մարզը։ Վստահ եմ՝ վերապատրաստումները կծառայեն իրենց նպատակին ու կնպաստեն դասընթացների առավել արդյունավետ կազմակերպմանը»:

Վերապատրաստումներն իրականացնում են մրցույթների արդյունքում ընտրված փորձագետները: «Կրթական ծրագրերի կենտրոնի» /ԾԻԳ/ ՏՀՏ բաժնի ղեկավար Հարություն Ղարիբջանյանի խոսքով՝ վերապատրաստման նյութերն ու ցուցադրական տեսանյութերը վերաբերում են լաբորատոր սարքավորումների շահագործմանը և ընթացիկ սպասարկմանը, ինչպես նաև դասապրոցեսում այս սարքավորումների օգտագործմանը՝ դասավանդման ժամանակակից մեթոդաբանության և թվային ուսումնաօժանդակ նյութերի կիրառմամբ: Ժամանակակից կահավորմանը զուգահեռ քիմիայի և կենսաբանության լաբորատորիաներում իրականացվել են նաև ջրամատակարարման և ջրահեռացման մոնտաժային աշխատանքներ:

2024.06.29_10.20.56.1600.jpg (564 KB)

Տպել
1441 դիտում

Կմեկնարկի «Իմ Քայլը» հիմնադրամի՝ պատերազմի մասնակիցների մասնագիտական ներուժի բացահայտման ծրագրի 3-րդ փուլը

Ջրային պարեկներն ու փրկարները Սևանում և առափնյա հատվածում անցել են ուժեղացված ծառայության. ինչ հանձնարարական են ստացել

Moody's գործակալությունը բարելավել է Յունիբանկի հեռանկարը` սահմանելով այն «դրական»

Երևանի մի շարք փողոցներում երթևեկության կազմակերպման փոփոխություն կկատարվի

Իրանի քաղաքացու հրահանգով սահմանային արգելապատնեշի մոտ անձը շուրջ 10 կգ թմրամիջոց է փոխանցել. 4 անձ կալանավորված է

Ընդունված է ասել՝ դատական, դատախազական համակարգն անկախ է, բայց պետք է հասկանանք` անկախ է ումի՞ց. Նիկոլ Փաշինյան

Արման Սահակյանն իրեն մեղավոր է ճանաչել և ամբողջությամբ վերականգնել պետությանը պատճառած շուրջ 178 միլիոն դրամի վնասը

«Իմ Քայլը» հիմնադրամը ինտերակտիվ դիսփլեյներ է նվիրաբերել Գորիսի թիվ 1 ավագ և Շաղաթի միջնակարգ դպրոցներին (տեսանյութ)

Հայաստանի և Թուրքիայի ներկայացուցիչների հանդիպման պայմանավորվածություն ձեռք բերելուց հետո կլինի իրազեկում. ԱԳՆ

Հայաստանի և Ադրբեջանի սահմանազատման հանձնաժողովները միմյանց են փոխանցել Կանոնակարգի նախագծերը. հայտարարություն

Դոլարն ու ռուբլին էժանացել են. ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան հուլիսի 1-ին

ՀՀ ԱԺ նախագահը Լազար Կոմանեսկուին է ներկայացրել Հայաստանի կառավարության նախաձեռնած «Խաղաղության խաչմերուկ» նախագիծը

Հայ շախմատիստների դիրքերը ՖԻԴԵ-ի թարմացված աղյուսակում

ՀԵՑ-ն ու «ՎԵՈԼԻԱ ՋՈՒՐ»-ն իրենց ծառայությունները պատշաճ չեն մատուցում. ՄԻՊ-ը բողոքներ է ստացել

Մինչ օրս ապօրինի գույքի բռնագանձման գործերով ՀՀ-ին է փոխանցվել 7 անշարժ, 1 շարժական գույք, շուրջ 687 մլն դրամ

Փարիզում ցույցերը վերածվել են անկարգությունների. արմատականները ջարդեր են կազմակերպել փողոցներում

«Պատանի երաժիշտների Եվրատեսիլ» 21-րդ մրցույթին Հայաստանը ներկայացուցիչ կունենա. հայտնի է օրը

Դեպի Փարիզ-2024. ԿԳՄՍ նախարարությունը բացահայտել է հայ օլիմպիականներից Արթուր Դավթյանին

Դանիել Արշակյանը որոնվում է որպես անհետ կորած (տեսանյութ)

Միջազգային հանրությունը Հայաստանն ավելի ու ավելի շատ է ընկալում որպես ժողովրդավարության մաս. վարչապետ

Հայտնի են 9-րդ և 12-րդ դասարանների ավարտական և պետական վերաքննությունների օրերը

Ալեն Սիմոնյանը պարգևատրել է ԱԺ-ի անվտանգության աշխատակիցներին

Գետինն ափսոս է, իսկ հողը՝ սուրբ ու անգին արյամբ սրբացած,որ ասեմ՝ գետինը մտեք կամ մի բուռ հող կերեք. Սաֆարյան

Երևանի մանկապարտեզներում կներդրվի ռոբոտաշինության ծրագիր (տեսանյութ)

Հայաստանը ԵՄ-ին անդամակցելու համար հանրաքվե չի անցկացնի․ Նիկոլ Փաշինյանը պարզաբանել է՝ ինչու

ԶՈՒ համալրման գործընթացն անհրաժեշտ է մշտապես պահել ուշադրության կենտրոնում. Սուրեն Պապիկյան

Կասեցվել է երեխաների զարգացման կենտրոններից մեկի գործունեությունը

Տեսնելով՝ ինչպես է ավագ եղբայրը ծեծում քրոջը, կրտսերը փորձել է միջամտել. քաշքշուկն ավարտվել է նրանցից մեկի սպանությամբ

Աշխատելու ենք, որ Հայաստանն ավելի մոտ գտնվի Եվրոպային․ ՀՀ-ում ԵՄ պատվիրակության ղեկավար Վասիլիս Մարագոս

Գնահատանքի է արժանի Կանադայի հետևողական աջակցությունը ՀՀ ինքնիշխանությանն ու տարածքային ամբողջականությանը. վարչապետ

Ինչպիսին է կարմրուկով պայմանավորված իրավիճակը Հայաստանում. նոր տվյալներ

Եթե ժողովուրդն ուզենա անել իշխանափոխություն, կանի, ոչ ոք չի կարող դեմն առնել, երբ դա դառնա օրակարգ․ ՀՀ վարչապետ

Կոտայքում միմյանց բախվելուց հետո մեքենաներից մեկը հարվածել է երկաթե արգելապատնեշին

Նորագյուղ թաղամասը, ենթադրվում է, որ դառնալու է Երևանի նոր կենտրոնը. Ավինյան

Ռազմավարական համագործակցությունը կամրապնդի ՀՀ-ի ինքնիշխանությունը․ Քրիստինա Քվին

Ինչպիսին է լինելու եղանակը հուլիսին. Սուրենյանը մանրամասնել է

Կանխվել է ՌԴ քաղաքացու կողմից մաքսային հսկողությունից թաքցված մոտ 100 բջջային հեռախոսի ներկրման փորձը Հայաստան

Ալեն Սիմոնյանը շնորհավորել է կանադացի գործընկերներին և ժողովրդին

Եթե չլինեինք ժողովրդավարական երկիր, վստահեցնում եմ՝ այսօր ՀՀ-ն՝ որպես անկախ պետություն, չէինք ունենա. վարչապետ

Կալանավորվել է Աշտարակի բժշկական կենտրոնի տնօրենը