Արման Սահակյանն իրեն մեղավոր է ճանաչել և ամբողջությամբ վերականգնել պետությանը պատճառած շուրջ 178 միլիոն դրամի վնասը

01/07/2024 schedule16:48

Նախկին բարձրաստիճան պաշտոնատար անձի գործողությունների հետևանքով պետությանը պատճառված շուրջ 178 միլիոն ՀՀ դրամի վնասն ամբողջությամբ վերականգնվել է. քրեական վարույթով նախաքննությունն ավարտվել է:

ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեի հաղորդմամբ, նախաքննությամբ պարզվել է, որ ՀՀ ԿԱ պետական գույքի կառավարման վարչության պետի պաշտոնը զբաղեցրած Արման Սահակյանը, չարաշահելով իր պաշտոնեական լիազորությունները, շուրջ 178 միլիոն ՀՀ դրամ շուկայական արժեքով պետական անշարժ գույքն օրենքով սահմանված կարգի խախտմամբ օտարել է իր հետ փոխկապակցված անձանց անվամբ հիմնադրված կազմակերպությանը:

Մասնավորապես՝ նախաքննությամբ հիմնավորվել է, որ 2013 թվականին հիմնադրվել է «Քիդս Քեը» ՍՊ ընկերությունը, որի բաժնետերեր են հանդիսացել վերը նշված պաշտոնատար անձ Արման Սահակյանի և նրա մտերիմների հետ փոխկապակցված անձինք, այդ թվում՝ Արման Սահակյանի կնոջ ղեկավարած մանկապարտեզի պահակ Լ. Գ.-ն: Վերջինս 2013 թ. հունիսի 26-ին դիմում է ներկայացրել Արման Սահակյանին՝ խնդրելով պետական սեփականություն հանդիսացող՝ Երևան քաղաքի Ներսիսյան 5 հասցեում գտնվող նախկին դպրոցի մասնաշենքերն օտարել նշված ընկերությանը:

«Լ. Գ.-ի դիմումի հիման վրա և Արման Սահակյանի կազմակերպմամբ վերը նշված անշարժ գույքից առանձնացվել են 1063.25 քմ ընդհանուր մակերեսով դպրոցի երկու մասնաշենքերը և դրանցով զբաղեցված՝ 0.303439 հա մակերեսով հողամասը, որի նկատմամբ ՀՀ կադաստրի կոմիտեի կողմից 2013 թվականի օգոստոսի 7-ին գրանցվել է Հայաստանի Հանրապետության սեփականության իրավունքը:

Մինչ այդ՝ սկսած 2012 թվականից, Արման Սահակյանի ղեկավարած վարչության կողմից մշակվել և որպես օրենսդրական նախաձեռնություն ներկայացվել է «Պետական գույքի կառավարման մասին» ՀՀ օրենքի նախագիծը, որն ԱԺ-ի կողմից ընդունվել է 2014 թվականին: Նշված օրենքով պետական գույքի օտարման եղանակ է սահմանվել նաև ուղղակի վաճառքը՝ այն պայմանավորելով բացառապես գործարար (ներդրումային) ծրագիր ներկայացրած նախօրոք հայտնի գնորդի կամ տվյալ գույքի վարձակալի առկայությամբ: Մինչդեռ, անտեսելով ուղղակի եղանակով պետական գույքի օտարման իրավաչափությունը սահմանող հիշյալ դրույթները, «Քիդս Քեը» ՍՊ ընկերության կողմից օտարվող գույքի վարձակալ երբևէ չհանդիսանալու, ինչպես նաև՝ գործարար (ներդրումային) ծրագրի բացակայության պայմաններում, ելնելով ընկերության շահառուների հետ ունեցած հարաբերություններով պայմանավորված խմբային շահերից, Ա. Ս.-ն 2014 թ.-ից մշակել և 2015 թ. փետրվարի 12-ին կայացած ՀՀ կառավարության նիստում իր զեկուցմամբ քննարկել է «Պետական գույքն օտարելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագիծը՝ առաջարկելով թույլատրել Երևան քաղաքի Ներսիսյան փողոցի 5 հասցեում գտնվող գույքը նախագծով որևէ հիմնավորում չպարունակող արտոնյալ պայմանով, ուղղակի վաճառքի եղանակով օտարել «Քիդս Քեը» ՍՊ ընկերությանը:

Միաժամանակ, կառավարության նույն նիստում նախագծի ներկայացման ընթացքում, գույքի օտարման օրինականության վերաբերյալ նիստի մասնակիցների մոտ հնարավոր կասկածներ չհարուցելու և իր հանցավոր մտադրությունը վերջնականորեն ավարտին հասցնելու դիտավորությամբ Ա. Ս.-ն «Պետական գույքի կառավարման մասին» ՀՀ օրենքի համապատասխան հոդվածի բովանդակության վերաբերյալ բանավոր ներկայացրել է խեղաթյուրված տվյալներ ու հայտնել, որ ուղղակի վաճառքի եղանակով գույք օտարելու դեպքում ներդրումային ծրագիր չի պահանջվում, ինչի արդյունքում ներկայացված նախագիծը հաստատվել և ընդունվել է:

Վերոգրյալի արդյունքում՝ ուղղակի վաճառքով օտարման ոչ ենթակա՝ 177.539.790 ՀՀ դրամ գնահատված շուկայական արժեքով անշարժ գույքը 2015 թվականի փետրվարի 12-ին ընդունված ՀՀ կառավարության որոշման հիման վրա օտարվել է «Քիդս Քեը» ՍՊ ընկերությանը, որն էլ հետագայում այն օտարել է 240.000.000 ՀՀ դրամով:

Այսպիսով՝ Ա. Ս.-ն հիշյալ անշարժ գույքը օրենքով սահմանված կարգի խախտմամբ՝ ուղղակի վաճառքով, օտարել է իր հետ փոխկապակցված անձանց անվամբ հիմնադրված կազմակերպությանը, որի հետևանքով պետությանը պատկանող առանձնապես խոշոր չափերի՝ 177.539.790 ՀՀ դրամ շուկայական արժեքով գույքը դուրս է եկել պետության գույքային ֆոնդից:

Նախաքննության ընթացքում Արման Սահակյանին մեղադրանք է ներկայացվել ՀՀ նախկին քրեական օրենսգրքի 308-րդ հոդվածի 2-րդ մասով: Ներկայացված մեղադրանքում վերջինս իրեն լիովին մեղավոր է ճանաչել և ամբողջությամբ վերականգնել պետությանը պատճառված վնասը:

Քրեական վարույթով նախաքննությունն ավարտվել է, և վարույթի նյութերը մեղադրական եզրակացությամբ ուղարկվել են դատարան՝ ըստ էության քննելու համար»,- ասված է հաղորդագրության մեջ:

Տպել
3987 դիտում

ՀՀ-ի և Վրաստանի միջև ձևավորվել է փոխըմբռնում՝ շարունակել և ավարտել սահմանազատման գործընթացը. Միրզոյան

Հայաստանը հրավիրված եղել է Մինսկում զորահանդեսին, սակայն չի մասնակցել. Բելառուսի ԱԽ քարտուղար

Ժամանակն է՝ Թուրքիայի հետ պայմանավորվածությունները գետնի վրա իրականություն դառնան. ՀՀ ԱԳ նախարար

ՀՀ-ն ամենաակտիվ բարձրագույն մակարդակներում պահպանել է քաղաքական երկխոսությունը Վրաստանի հետ․ Միրզոյան

Եվրոն թանկացել է. ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան հուլիսի 3-ին

Խաղաղության պայմանագիրը մեկ ամիս ինտենսիվ աշխատելու դեպքում կարելի է ստորագրել․ Արարատ Միրզոյան

Թուրքիայում վթարի հետևանքով հոսպիտալացվել են մեծ թվով ռուս և բելառուս զբոսաշրջիկներ, վարորդը մահացել է

Ձերբակալվել են Արաբկիր վարչական շրջանի ղեկավարն ու նրա տեղակալը

Քանաքեռում հայտնի քրեական հեղինակության մոտ հայտնաբերվել է «Մակարով» տեսակի մարտական ատրճանակ

ԱՄՆ-ն արդյունավետ աջակցում է մեր երկրի ժողովրդավարական բարեփոխումներին. վարչապետը՝ կոնգրեսական պատվիրակությանը

Պայմանագրային զինծառայողը ինքնասպան է եղել. Քննչական կոմիտեն մանրամասներ է հայտնել

Եթե չեք ուզում, որ ձեր անունից վարկ ձևակերպեն, լսեք․ Սամվել Մարտիրոսյան

Մի քանի օր սպասվում է տեղումների դադար, ջերմաստիճանի բարձրացում, այնուհետ՝ հորդառատ անձրևներ

Հայաստանի և Վրաստանի ԱԳ նախարարներն ընդլայնված կազմով հանդիպմանը քննարկել են տարածաշրջանային զարգացումները

Արաբկիր վարչական շրջանի գրասենյակում իրականացված գործողությունների արդյունքում կան ձերբակալվածներ

ՌԴ ԱԳՆ-ն մեկնաբանել է ՆԱՏՕ-ի գագաթնաժողովին Ադրբեջանի և Հայաստանի հրավերը

Արաբկիր վարչական շրջանի աշխատակազմում քննչական գործողություններ են կատարվում

Սանոսյանը Կիրանցում քննարկել է նոր ճանապարհի կառուցման ընթացքն ու առկա խնդիրները

Աստանայում հանդիպել են Ադրբեջանի և Ռուսաստանի նախագահները

Շիրակի մարզպետն ու Չեխիայի դեսպանը քննարկել են համագործակցությանն առնչվող մի շարք հարցեր

ԵՏՀ Կոլեգիայի ղեկավարն առաջարկել է ՇՀԿ-ի հետ փոխըմբռնման հուշագիր ստորագրել Հայաստանում

Նոյեմբերյանում ակցիայի ժամանակ խnւլիգանության համար մեղադրվող 1 անձի մասով նախաքննությունն ավարտվել է

ԱՄՆ-ի հետ մտել ենք առարկայական փուլ. ՀՀ ԱԽ քարտուղարը` նոր ատոմակայանի կառուցման մասին

ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը շրջում է Վանաձորի փողոցներով, առևտուր անում խանութներում (լուսանկարներ)

«Արմավիր» ՔԿՀ-ում նույն օրը մաhացել են կալանավnրն ու դատապարտյալը

Անվտանգության ոլորտում արդեն դիվերսիֆիկացիա ունենք, բայց տնտեսության մեջ անելիքները շատ են. Արմեն Գրիգորյան

Ալիևը ժամանել է Աստանա. նախատեսված է նաև հանդիպում Պուտինի հետ

Գոռ Ավետիսյանն ազատվել է «Ճանապարհային դեպարտամենտ»-ի տնօրենի պաշտոնից. հայտնի է նոր պաշտոնակատարը

ՊԵԿ-ն առաջին կիսամյակում ապահովել է 1 տրլն 187 մլրդ հարկային եկամուտներ և պետական տուրքեր

Մեկնարկել է Արարատ Միրզոյանի այցը Վրաստան (լուսանկարներ)

Կյանքի հետ անհամատեղելի հրազենային վնասվածք է ստացել պայմանագրային զինծառայող

Տյումեն-Երևան ինքնաթիռն անսարքության պատճառով ընդհատել է թռիչքն ու վերադարձել օդանավակայան

ԼՂ-ից տեղահանված հայրենակիցների համար «Տելեգրամ»-ում գործարկվում է «114 տեղեկատուն». ինչ է այնտեղ ներառված

ԱՄՆ սենատոր Ռոջեր Ուիքերի գլխավորած պատվիրակությունն այցելել է Ծիծեռնակաբերդի հուշահամալիր

Երևանում կասեցվել է հացի և հացաբուլկեղենի արտադրության գործունեությունը

Դատախազությունը պարզաբանում է հրապարակել Եղիպատրուշ համայնքում օտարման ոչ ենթակա եկեղեցու նվիրատվության վերաբերյալ

Յուրաքանչյուր ձախողման մեջ դու ինքդ ես մեղավոր. «Փարիզ-2024»-ին ընդառաջ ԿԳՄՍ-ն բացահայտել է Արսեն Հարությունյանին

«Կրիստալ» գնողներն ու այն իրացնող ամուսինները ձերբակալվել են. ՆԳՆ ոստիկանություն (տեսանյութ)

Բացահայտվել է պետական դավաճանության դեպք․ 43-ամյա պայմանագրայինը տվյալներ է հայտնել սիրային կապը պահպանելու համար

Արմավիրի մարզի որոշ բնակավայրերում 8 ժամ գազ չի լինի