«Կրիստալ» գնողներն ու այն իրացնող ամուսինները ձերբակալվել են. ՆԳՆ ոստիկանություն (տեսանյութ)

03/07/2024 schedule11:05

Ոստիկանության Աշտարակի բաժնի քրեական հետախույզները օպերատիվ տվյալներ են ստացել, որ Աշտարակի Թումանյան փողոցի 50-ամյա մի բնակիչ ապօրինի ձեռք է բերում, պահում և իրացնում տարբեր տեսակի թմրամիջոցներ:

Փաստի առթիվ Արագածոտնի մարզային քննչական վարչությունում նախաձեռնվել է քրեական վարույթ:

«Օպերատիվ տեղեկություններն իրացվեցին հունիսի 24-ին: Ժամը 16.50-ին ապօրինի թմրամիջոց ձեռք բերելու, պահելու և օգտագործելու կասկածանքով Աշտարակում ձերբակալվեցին երեք տղամարդիկ և նրանցից մեկի վարած «Օպել» մակնիշի մեքենայով հանդերձ տեղափոխվեցին բաժին: Մեքենան տեղափոխվեց պահպանվող հատուկ տարածք:

Անձնական խուզարկությամբ 52-ամյա ուղևորի գուլպայի մեջից հայտնաբերվեց սպիտակ բյուրեղանման զանգված: Ըստ նրա` զանգվածը կրիստալ տեսակի թմրամիջոց է:

Աշտարակի քրեական հետախույզների տեղեկությունը հիմնավորվեց: Պարզվեց, որ Աշտարակի Թումանյան փողոցի 50-ամյա բնակիչն ու նրա կինը նույն օրը «կրիստալ» են իրացրել նաև մեկ այլ աշտարակցու: Ապօրինի թմրանյութ ձեռք բերելու և օգտագործեու կասկածանքով իրավապահները ժամը 21.30-ին ձերբակալեցին նաև այդ աշտարակցուն: Անձնական խուզարկությամբ նրա ձեռքին եղած պոլիէթիլենային տոպրակում հայտնաբերվեցին օգտագործված երկու ներարկիչ, մեկ նոր ներարկիչ, երկու փաթեթ՝ լցված բյուրեղանման զանգվածով, համապատասխանաբար՝ 1,34 և 2,17 գրամ:

Այսպիսով, բավարար ապացույցներ ձեռք բերելուց հետո ժամը 21:50-ին Աշտարակի Քասախի փողոցում, ապօրինի թմրամիջոց իրացնելու կասկածանքով, Թումանյան փողոցի 50-ամյա բնակիչը ձերբակալվեց և, իր վարած «Օպելով» հանդերձ, տեղափոխվեց բաժին: Մեքենան տեղափոխվեց պահպանվող հատուկ տարածք:

Րոպեներ անց իրենց փողոցում ձերբակալվեց նաև նրա կինը: Անձնական խուզարկությամբ կնոջ մոտ հայտնաբերվեցին լցված ու դատարկ ներարկիչներ, ապակե երեք սրվակ և այլն:

Վերոհիշյալ անձինք տեղափոխվել են ձերբակալվածների պահման վայր:

Դատարանի որոշմամբ՝ Թումանյան փողոցի 50-ամյա բնակչի նկատմամբ խափանման միջոց է կիրառվել տնային կալանքը:

Նախաքննությամբ հանգամանքները պարզվում են»,- ասվում է հաղորդագրության մեջ:

Տպել
693 դիտում

Հակոբ Արշակյանի պատվիրակությունը Վոլոգդայի մարզում ներկա է գտնվել համառուսաստանյան փառատոնի բացմանը

Երևանում կառուցվող էլիտար շենքում վերամբարձ կռունկը պոկվել է, կռունկավարը՝ տեղում մահացել

Ուկրաինայում նշանակվել է պաշտպանության 2 նոր փոխնախարար

ԱՄՆ-ը հետաձգել է Վրաստանի հետ համատեղ զորավարժությունները

Ուկրաինան դուրս է գալիս ԱՊՀ երկրների տարածքով տարանցման ընթացակարգի մասին համատեղ համաձայնագրից

Ալիևը Շուշիում ընդունել է Թուրքիայի արտգործնախարար Հաքան Ֆիդանին

Թուրքիան և Սաուդիան Արաբիան կհամագործակցեն ռազմարդյունաբերության ոլորտում

Արծիվ ու աքաղաղ պատկերելու համար Ֆրանսիային ու Գերմանիային բան ասող չկա. Էրդողանը քննադատել է ՈՒԵՖԱ-ին

Մեծ դժվարություն է 80 տարի հայ գաղթօջախում թատրոնի դուռը բաց պահել. Լիբանանի «Գասպար Իփէկեան» թատերախումբը Գյումրիում է

Գևորգ Պապոյանն այցելել է Տաշիրում գործող արտադրամասեր, ծանոթացել արտադրական գործընթացներին (լուսանկարներ)

Եղվարդ-Նոր Գեղի ճանապարհին շինության տանիք է այրվել. հրդեհը մարել է 2 մարտական հաշվարկ

Սահմանադրությունը՝ որպես Մայր օրենք, պետք է լավագույնս արտահայտի մեր ժողովրդի ձգտումները. Ավինյանի ուղերձը

Վարդաջրով ավազաններ, ազգային երգուպար, խնձորի հյուրասիրություն և նոր հասցե. ինչպես կտոնեն Վարդավառը Գյումրիում

Ղրղզստանի նախագահը ժամանել է Ադրբեջան և ուղևորվել Շուշի

ՈւԵՖԱ-ն 2 խաղով որակազրկել է Դեմիրալին՝ Ավստրիայի դեմ խաղում գորշ գայլերի ժեստով ողջույնի պատճառով

Կիր Ստարմերը ստանձնել է Մեծ Բրիտանիայի վարչապետի պաշտոնը

ԵՄ-ն բացառում է ՌԴ նախագահի հետ պաշտոնական շփումների հնարավորությունը. Բորել

«ՀԷՑ»-ի 4 աշխատակից հրդեհի ահազանգով մեկնել է ենթակայան, որտեղ նրանց ծեծել են․ կա 3 վիրավոր

Շնորհակալ ենք ԱՄՆ-ին Հայաստանի ժողովրդավարական տեսլականին շարունակական աջակցության համար. Ալեն Սիմոնյան

ՀՀ-ԱՄՆ համագործակցության զարգացումը միտված է նաև Հայաստանի դիմակայունության ամրապնդմանը. Արարատ Միրզոյան

Խաղաղության պայմանագրի կնքման մասով ՀՀ-ի կողմից որևէ ձգձգում չկա, գնդակն ադրբեջանական դաշտում է. Ալեն Սիմոնյան

ՌԴ ԱԳՆ-ն մեկնաբանել է Մոսկվայում Հայաստանի դեսպանի փոփոխության հարցը

ՀՀ-ն ինքնիշխան, ժողովրդավարական, սոցիալական և իրավական պետություն է. Ֆրանսիայի դեսպանի շնորհավորանքը

ԱՄՆ-ն պաշտպանելու է Հայաստանի ինքնիշխանությունն ու տարածքային ամբողջականությունը․ Հելսինկյան հանձնաժողովի նախագահ

Հայաստանը փորձում է իրեն հեռու պահել Պուտինի ազդեցությունից և ավելի մոտ գնալ Արևմուտքին․ Հելսինկյան հանձնաժողովի նախագահ

Հայաստանի կողմից Պաղեստին Պետության ճանաչումը նպաստում է պաղեստինցիների իրավունքների վերականգնմանը. Սիրիայի ԱԳՆ

Ճաղավանդակը կտրել, մտել են ներս և գողացել 2 հազար դոլար, 60 հազար և 3 հարյուր դոլար արժողության ժամացույցներ, փաստաթղթեր

ԱՄՆ-ն ուզում է մեծացնել Հայաստանի հետ կապերը անվտանգության ասպարեզում․ սենատոր Բեն Քարդին

ՀՀ-ի ամենամեծ մարտահրավերը Ադրբեջանի հետ խաղաղության բանակցություններն են․ Բեն Քարդին

Դժվար գիշեր էր մեր կուսակցության համար, ժողովուրդը սթափեցնող վճիռ կայացրեց. Մեծ Բրիտանիայի վարչապետը հրաժարական կտա

Զգուշացեք նրանից, թե ինչի կարող է բերել Ռուսաստանի հետ միավորումը. ԱՄՆ սենատորը Երևանից դիմեց Ադրբեջանին

Օդի ջերմաստիճանը կբարձրանա 3-5 աստիճանով, այնուհետ կնվազի. անձրև և ամպրոպ, առանձին հատվածներում նաև կարկուտ կլինի

Հայաստանը Ռուսաստանում շուտով նոր դեսպան կունենա. Ալեն Սիմոնյան

Մաղթում ենք խաղաղություն և բարօրություն. ՌԴ դեսպանությունը շնորհավորել է ՀՀ քաղաքացիներին

Երեխաների մասնակցությամբ լուսանկարների և տեսանյութերի հրապարակումը պետք է իրականացվի «լավագույնի շահի» ապահովմամբ. ՄԻՊ

Նոր ստեղծվող կառավարության շրջանակներում Իրանի հարաբերությունները ՀՀ-ի հետ ավելի կզարգանան․ Մեհդի Սոբհանի

Մեր հարաբերությունները գտնվում են շատ բարձր մակարդակի վրա. Սիմոնյանը՝ ԱՄՆ սենատոր Ռոջեր Ուիքերին

ԵՄ-ն աջակցում է Հայաստանի ժողովրդավարությանը, ինքնիշխանությանը և տարածքային ամբողջականությանը

Ալեն Սիմոնյանն ու ԱՄՆ կոնգրեսական պատվիրակությունը հայ-ամերիկյան փոխգործակցության խորացման հարցեր են քննարկել

Անցյալով հպարտանալով՝ ապագային նայում ենք ոգեշնչված. Հայաստանի ազգային գրադարանը նշում է հիմնադրման 105-ամյակը