Զգուշացեք նրանից, թե ինչի կարող է բերել Ռուսաստանի հետ միավորումը. ԱՄՆ սենատորը Երևանից դիմեց Ադրբեջանին

05/07/2024 schedule13:06

ԱՄՆ սենատոր Ռոջեր Ուիքերը Երևանից զգուշացում հղեց Ադրբեջանին՝ հորդորելով զգույշ լինել, որ Ռուսաստանը կրկին գերիշխող դիրք չզբաղեցնի նախկին Խորհրդային միության հանրապետությունում: 

Ուիքերն այս մասին ասաց Հայաստանի ազգային ժողովում իր գլխավորած երկկուսակցական պատվիրակության և հայ գործընկերների հանդիպումից հետո համատեղ ասուլիսում: 

«Մենք Ռումինիայում մասնակցում էինք ԵԱՀԿ խորհրդարանական վեհաժողովին: Եվ առաջին տեղը, որ ընտրեցինք համաժողովից հետո այցելելու համար, Հայաստանն էր՝ այս գեղեցիկ երկիրը՝ տեսնելու այն, ինչ մենք կարող ենք միայն տեղում տեսնել, լսել՝ խոսելով մարդկանց, ղեկավարների հետ»,- ասաց նա։

Նա իր պատվիրակության անունից ասաց՝ չի մտաբերում որևէ այլ այցելություն, որտեղ այսքան ջերմ ու քաղաքավարի ընդունելության արժանացած լինեն: Հիացած են այն ընդունելությամբ, որին արժանացել են Հայաստանում․ «Կարծում ենք, որ իրավիճակի, հարևանության վերաբերյալ բավականին շատ բան գիտեինք: Բայց այցը մեզ թույլ տվեց շատ ավելին իմանալ: Այն, ինչ մենք իմացանք, մեկ անգամ ևս հաստատեց, որ Հայաստանը գտնվում է դժվարին հարևանության մեջ, մարտահրավերներ կան բոլոր ուղղություններով»։

Սենատորը շնորհավորեց նաև Հայաստանի Սահմանադրության օրվա առիթով:

Նա մեջբերեց Թոմաս Փեյնի խոսքերը, որ ժողովրդավարությունը դժվար է տրվում, բռնակալությանը հեշտ չէ պարտության մատնել:

«Պատմությունը դա մեզ քանիցս ցույց է տվել: Այսօր էլ տեսնում ենք դա: Աշխարհում, նաև այս տարածաշրջանում կան այն ուժերը, որոնք փորձում են ի ճիգ դարձնել ժողովրդավարությունը, ազատությունները: Եվ Հայաստանն այս հարցում մեծ վճռականություն ու հաստատակամություն է հանդես բերում՝ դա թույլ չտալու համար: Եվ հիմա, առավել, քան երբևէ, հստակ է, որ Հայաստանի կառավարությունն ու ժողովուրդը ցանկանում են խաղաղության համաձայնագիր տեսնել Հայաստանի և Ադրբեջանի միջև, ուզում են, որ այն ամբողջականացվի և ստորագրվի, սահմանազատումն ու սահմանագծումն ավարտվի, վերջին պատերազմի ռազմագերիներն ազատ արձակվեն»,- ասաց նա։

ԱՄՆ պատվիրակությանը նաև փոխանցել են Հայաստանի ղեկավարության՝ սահմանները բացելու ցանկությունը, որ լինի մարդկանց ազատ տեղաշարժ հարևան Թուրքիայից, նաև խթանվի տնտեսությունը Հայաստանում: Սենատորը վստահեցրեց՝ իրենք Հայաստանի կողքին են այդ հարցում:

«Ուզում եմ մեր Ադրբեջանի գործընկերներին և ԵԱՀԿ մյուս անդամներին մի խոսք ուղղել՝ զգուշացեք, թե ինչի կարող է բերել միավորումը Պուտինի՝ Ռուսաստանի հետ: Ուզում եմ խորհուրդ տալ, որ Ադրբեջանում մեր բարեկամները փորձեն հասկանալ ազատության գինը, ազատության արժեքը: Եվ մենք քանիցս դա տեսել ենք, այս զգուշացումը ես ուզում եմ փոխանցել բոլոր նրանց, որոնք Ադրբեջանում են, զգուշացեք, որ «ռուսական մեծ արջը» մեկ անգամ ևս չփորձի գերիշխող դիրք զբաղեցնել նախկին Խորհրդային միության հանրապետության նկատմամբ»,- նշեց նա:

Տպել
1385 դիտում

Գազամատակարարման պլանային անջատումներ են սպասվում Երևանի և 2 մարզի որոշ հասցեներում

Կրակոցներ Արտաշատում. 16-ամյա տղան կրակել է 18-ամյա երիտասարդի ուղղությամբ, նրանց որոնում են

«Որևէ տեսակի միջնորդական ծառայություններ այս գործընթացում չկան և չեն կարող լինել». Տիգրան Ավինյան

Հակոբ Արշակյանը 4 օրով կուղևորվի ԱՄՆ

«Մտահոգիչ է վարորդների պահվածքի հետ կապված ահազանգերի քանակը». Ավինյան

Երևանի քաղաքապետարանի կողմից ձեռք բերված 8 աղբատար մեքենաներից 4-ը Հայաստանում է

Մաղթում եմ մասնակիցներին հաջողություն, հանդիսատեսին՝ անմոռանալի տպավորություններ. Ավինյան

ՀՀ տարածքում կան փակ և միակողմանի գործող ավտոճանապարհներ

2-6 ժամ լույս չի լինի Երևանի և 8 մարզի բազմաթիվ հասցեներում

«Ոսկե ծիրանը» մեր մշակութային կյանքի, երևանյան ամառների անբաժանելի մասն է. ԿԳՄՍ նախարար

Ֆրանսիայում հաղթել է «Ձախերի կոալիցիան», երկրի վարչապետը հրաժարական կտա

Մեքենան բախվել է գովազդային երկաթե սյանը․ վիրավորներից 3-ը հայտնաբերվել են ավտոմեքենայից դուրս

Բավրա գյուղի մոտակայքում երկրաշարժ է տեղի ունեցել

Հայաստանում զբոսաշրջիկներին վանում են գները, գրավում՝ մարդիկ, հյուրասիրությունը, ուտելիքը. Սոլոմոնյան

Իրանի նորընտիր նախագահը ադրբեջանական ծագմամբ թուրք է. ինչ ակնկալել Հայաստանի համար նրա կառավարման շրջանում

5 անձանցից մեկը մահացել է. ինչ վիճակում են Սպիտակ-Գյումրի ճանապարհի ավտովթարից տուժած անձինք

Թուրքիայում երկրաշարժ է տեղի ունեցել

Առաջատար գիտաշխատողները Իտալիայում ներկայացրել են հայկական աստղագիտական ընկերության աշխատանքները

Բիզնեսի ու կառավարության կապը պետք է ամուր լինի. Գնել Սանոսյան

Հայտնի է Հայաստանի կանանց հավաքականի հայտացուցակն առաջիկա խաղերի համար

Ջերմաստիճանը կնվազի 4-6 աստիճանով, սպասվում է քամու ուժգնացում, անձրև, որոշ հատվածներում՝ կարկուտ

Եղեգնաձորի ռեստորաններից մեկում խնջույքն ավարտվել է ծեծկռտուքով ու 3 քաղաքացու վրաերթով

Սևանա լճի 2-րդ հանրային լողափի տարածքում երեխաներ են կnրել․ օգնության են հասել ջրափրկարարները

Նոր մանրամասներ՝ Գեղարքունիքի նախկին դատախազի մահվան դեպքից

Հայտնաբերվել է գլխավոր դատախազության նախկին աշխատակցի՝ հրազենային վնասվածքով դին

ՆԳՆ-ն հորդորում է դեպի Վրաստան ուղևորվելիս Մ-6-ը շրջանցել այլընտրանքային ճանապարհով և նշում՝ որն է այն

Ջրցան մեքենաներով լվացվել ու մաքրվել են երևանյան արձանները (տեսանյութ)

Սենատորի այցը միտված էր ԱՄՆ-Հայաստան գործընկերության ամրապնդմանը. ԱՄՆ դեսպանությունն ամփոփել է այն

Հայաստանի հետ հարաբերությունների կարգավորման հարցում Թուրքիան մեղմացրել է մոտեցումը. Սաֆրաստյանը մանրամասնում է՝ ինչու

Լավրովն ԱՄՆ նախընտրական քարոզարշավն անվանել է «տխուր տեսարան»

Ավտոմեքենան շղթայական ամբարձիչից ընկել է 73-ամյա տղամարդու վրա. վերջինս մահացել է

Տավուշի և Արագածոտնի 4 համայնքում գործարկվելու են էլեկտրական շչակներ

36 ժամով կդադարեցվի Արմավիրի 27 գյուղական համայնքի և Էջմիածին քաղաքի ջրամատակարարումը

Ֆրանսիայում մեկնարկել է խորհրդարանական ընտրությունների երկրորդ փուլը

Ոչ սթափ վիճակում գտնվող ՌԴ քաղաքացին մեքենայով բախվել է կայանված ավտոբուսին. կան տուժածներ

Էկոնոմիկայի նախարարը մեկնել է Եկատերինբուրգ՝ մասնակցելու ԵՏՄ նիստին

Հրդեհ է բռնկվել թթվածնի և ածխաթթու գազի լիցքավորման կետի վագոն-տնակում

Երկրաշարժ Ադրբեջանի տարածքում

Երևանի քաղաքապետարանի ջրցան մեքենաները կշրջեն մայրաքաղաքի վարչական շրջաններում

Ամպրոպների նկարչությունից. Սուրենյանը լուսանկար է հրապարակել