Դատախազությունը պարզաբանում է հրապարակել Եղիպատրուշ համայնքում օտարման ոչ ենթակա եկեղեցու նվիրատվության վերաբերյալ

03/07/2024 schedule11:30

ՀՀ գլխավոր դատախազությունից հայտնում են, որ Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունից 2024 թվականի հունվարի 5-ին ստացված գրության հիմքով՝ Գլխավոր դատախազության պետական շահերի պաշտպանության վարչությունում իրականացվել է ուսումնասիրություն:

Ուսումնասիրությամբ պարզվել է, որ Արագածոտնի մարզի Ապարան համայնքի ղեկավարը 2019 թվականի ապրիլի 1-ի թիվ 131-Ա որոշմամբ՝ «Արագածոտնի մարզի Եղիպատրուշ բնակավայրի 8-րդ փողոցի 1-ին նրբանցքի թիվ 2 հասցեում գտնվող՝ համայնքային սեփականություն հանդիսացող հողատարածքում՝ 1208 թվականին և 1220 թվականին համայնքի կողմից ինքնակամ կառուցված եկեղեցին ճանաչել է համայնքային սեփականություն», որի հիմքով Կադաստրի կոմիտեն 2019 թվականի ապրիլի 4-ին գրանցել է Եղիպատրուշ համայնքի սեփականության իրավունքը: 

Նույն օրը՝ 2019 թվականի ապրիլի 4-ին, նույն իրավական հիմքերով Կադաստրի կոմիտեն գրանցել է Ապարան համայնքի սեփականության իրավունքը եկեղեցու նկատմամբ: Հետագայում՝ 2020 թվականի հունիսի 9-ին, Ապարան համայնքը Արագածոտնի մարզի Եղիպատրուշ բնակավայրի 8-րդ փողոցի 1-ին նրբանցքի թիվ 2 հասցեում գտնվող եկեղեցին նվիրատվության պայմանագրով օտարել է Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցուն: Նույն թվականի հուլիսի 6-ին Կադաստրի կոմիտեն գրանցել է Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցու սեփականության իրավունքը: 

Մինչդեռ, «Հայաստանի Հանրապետության պետական սեփականություն համարվող և օտարման ոչ ենթակա պատմության և մշակույթի անշարժ հուշարձանների մասին» ՀՀ օրենքի 2-րդ հոդվածի է) ենթակետի համաձայն՝ Հայաստանի Հանրապետությունում օտարման ենթակա չեն Հայաստանի Հանրապետության պատմության և մշակույթի անշարժ հուշարձանների պետական ցուցակում ընդգրկված ու Հայաստանի Հանրապետության պետական սեփականություն համարվող այն պաշտամունքային և քաղաքացիական կառույցները՝ մեհյանները, տաճարները, եկեղեցիները, մատուռները, վանական համալիրները, բնակելի, պալատական, արտադրական, կոմունալ, տնտեսական շինությունները, որոնց պահպանվածության վիճակը բացառում է դրանց ամբողջական գիտական վերականգնման և սկզբնական գործառնական նշանակությամբ օգտագործման հնարավորությունը: 

Նույն օրենքի 8-րդ հոդվածի համաձայն՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը հաստատում է օտարման ոչ ենթակա պատմության և մշակույթի անշարժ հուշարձանների պետական ցուցակը: 

Կառավարության 2007 թվականի մարտի 15-ի թիվ 385-Ն որոշմամբ՝ Արագածոտնի մարզի Եղիպատրուշ բնակավայրի տարածքում գտնվող Սուրբ Աստվածածին եկեղեցին ընդգրկվել է «Հայաստանի Հանրապետության պետական սեփականություն համարվող և օտարման ոչ ենթակա պատմության և մշակույթի անշարժ հուշարձանների պետական ցուցակում»: 

Այս դեպքում Արագածոտնի մարզի Ապարան համայնքի ղեկավարը, անտեսելով ՀՀ օրենքի համապատասխան հոդվածի պահանջը՝ Հայաստանի Հանրապետության պետական սեփականություն համարվող և օտարման ոչ ենթակա պատմության և մշակույթի անշարժ հուշարձանների պետական ցուցակում ընդգրկված Եղիպատրուշ բնակավայրի տարածքում գտնվող Սուրբ Աստվածածին եկեղեցին համարել է ինքնակամ կառույց, ճանաչել է համայնքի սեփականությունը, այնուհետև այն նվիրաբերել, որի արդյունքում պետական սեփականություն հանդիսացող եկեղեցին դուրս է եկել պետության տնօրինումից:

Վերոգրյալը հաշվի առնելով՝ Գլխավոր դատախազության պետական շահերի պաշտպանության վարչության դատախազի կողմից 2024 թվականի հունվարի 22-ին հանցանքի մասին հաղորդում է ներկայացվել, 2024 թվականի հունվարի 24-ին նախաձեռնվել է քրեական վարույթ, իսկ 2024 թվականի փետրվարի 7-ին  հայց է հարուցվել Վարչական դատարան ընդդեմ Ապարան համայնքի ղեկավարի՝ Ապարան համայնքի ղեկավարի 01.04.2019 թվականի թիվ 131-Ա որոշումն անվավեր ճանաչելու և անվավերության հետևանք կիրառելու պահանջով: 

Վարչական դատարանի՝ 2024 թվականի փետրվարի 15-ի որոշմամբ վկայակոչված վարչական գործով հայցադիմումի ընդունումը մերժվել է: 

Վերաքննիչ վարչական դատարանի 2024 թվականի ապրիլի 22-ի որոշմամբ՝ Գլխավոր դատախազության վերաքննիչ բողոքը մերժվել է: 

Գլխավոր դատախազության կողմից վճռաբեկ բողոք է ներկայացվել: Միաժամանակ, 2024 թվականին հունիսի 11-ին Ապարան համայնքի ավագանուն առաջարկ է ներկայացվել՝ համայնքի ղեկավարի 2019 թվականի ապրիլի 1-ի թիվ 131-Ա որոշումն անվավեր ճանաչելու և անվավերության հետևանք կիրառելու պահանջով հայց հարուցել դատարան:

Տպել
472 դիտում

Բայդենը հայտարարել է, որ կարող է հաղթել Թրամփին ընտրություններում

Հայտնի է «Փյունիկ Աղջիկների» մրցակիցը ՈՒԵՖԱ կանանց Չեմպիոնների Լիգայի որակավորման փուլում

ԱՄՆ կոնգրեսականներն աներկբա աջակցություն հայտնեցին ՀՀ անկախությանը և տարածքային ամբողջականությանը. Խանդանյան

Միասնական սոցիալական ծառայությունը և Ռումինիայի հանրային ծառայություններ տրամադրող պետական մարմինը կհամագործակցեն

Ինչու է Ֆրանսիան օգնում ՀՀ-ին, ինչ ընթացք կունենան հայ-ֆրանսիական հարաբերությունները Մակրոնի պարտության դեպքում

Ավտոմեքենան բախվել է ծառին և հայտնվել ձորակում. ուղևորն ու վարորդը հոսպիտալացվել են (լուսանկարներ)

Գագիկ Սուրենյանը լավ լուր է հայտնել

ԱԺ նախագահը ԱՄՆ կոնգրեսական պատվիրակությանն է ներկայացրել ՀՀ կառավարության մշակած «Խաղաղության խաչմերուկ»-ը

Ռուսաստանի Դաշնության և Ուկրաինայի դիրքորոշումները չափազանց հեռու են միմյանցից. Օրբան

Հակոբ Արշակյանի պատվիրակությունը Վոլոգդայի մարզում ներկա է գտնվել համառուսաստանյան փառատոնի բացմանը

Երևանում կառուցվող էլիտար շենքում վերամբարձ կռունկը պոկվել է, կռունկավարը՝ տեղում մահացել

Ուկրաինայում նշանակվել է պաշտպանության 2 նոր փոխնախարար

ԱՄՆ-ը հետաձգել է Վրաստանի հետ համատեղ զորավարժությունները

Ուկրաինան դուրս է գալիս ԱՊՀ երկրների տարածքով տարանցման ընթացակարգի մասին համատեղ համաձայնագրից

Ալիևը Շուշիում ընդունել է Թուրքիայի արտգործնախարար Հաքան Ֆիդանին

Թուրքիան և Սաուդիան Արաբիան կհամագործակցեն ռազմարդյունաբերության ոլորտում

Արծիվ ու աքաղաղ պատկերելու համար Ֆրանսիային ու Գերմանիային բան ասող չկա. Էրդողանը քննադատել է ՈՒԵՖԱ-ին

Մեծ դժվարություն է 80 տարի հայ գաղթօջախում թատրոնի դուռը բաց պահել. Լիբանանի «Գասպար Իփէկեան» թատերախումբը Գյումրիում է

Գևորգ Պապոյանն այցելել է Տաշիրում գործող արտադրամասեր, ծանոթացել արտադրական գործընթացներին (լուսանկարներ)

Եղվարդ-Նոր Գեղի ճանապարհին շինության տանիք է այրվել. հրդեհը մարել է 2 մարտական հաշվարկ

Սահմանադրությունը՝ որպես Մայր օրենք, պետք է լավագույնս արտահայտի մեր ժողովրդի ձգտումները. Ավինյանի ուղերձը

Վարդաջրով ավազաններ, ազգային երգուպար, խնձորի հյուրասիրություն և նոր հասցե. ինչպես կտոնեն Վարդավառը Գյումրիում

Ղրղզստանի նախագահը ժամանել է Ադրբեջան և ուղևորվել Շուշի

ՈւԵՖԱ-ն 2 խաղով որակազրկել է Դեմիրալին՝ Ավստրիայի դեմ խաղում գորշ գայլերի ժեստով ողջույնի պատճառով

Կիր Ստարմերը ստանձնել է Մեծ Բրիտանիայի վարչապետի պաշտոնը

ԵՄ-ն բացառում է ՌԴ նախագահի հետ պաշտոնական շփումների հնարավորությունը. Բորել

«ՀԷՑ»-ի 4 աշխատակից հրդեհի ահազանգով մեկնել է ենթակայան, որտեղ նրանց ծեծել են․ կա 3 վիրավոր

Շնորհակալ ենք ԱՄՆ-ին Հայաստանի ժողովրդավարական տեսլականին շարունակական աջակցության համար. Ալեն Սիմոնյան

ՀՀ-ԱՄՆ համագործակցության զարգացումը միտված է նաև Հայաստանի դիմակայունության ամրապնդմանը. Արարատ Միրզոյան

Խաղաղության պայմանագրի կնքման մասով ՀՀ-ի կողմից որևէ ձգձգում չկա, գնդակն ադրբեջանական դաշտում է. Ալեն Սիմոնյան

ՌԴ ԱԳՆ-ն մեկնաբանել է Մոսկվայում Հայաստանի դեսպանի փոփոխության հարցը

ՀՀ-ն ինքնիշխան, ժողովրդավարական, սոցիալական և իրավական պետություն է. Ֆրանսիայի դեսպանի շնորհավորանքը

ԱՄՆ-ն պաշտպանելու է Հայաստանի ինքնիշխանությունն ու տարածքային ամբողջականությունը․ Հելսինկյան հանձնաժողովի նախագահ

Հայաստանը փորձում է իրեն հեռու պահել Պուտինի ազդեցությունից և ավելի մոտ գնալ Արևմուտքին․ Հելսինկյան հանձնաժողովի նախագահ

Հայաստանի կողմից Պաղեստին Պետության ճանաչումը նպաստում է պաղեստինցիների իրավունքների վերականգնմանը. Սիրիայի ԱԳՆ

Ճաղավանդակը կտրել, մտել են ներս և գողացել 2 հազար դոլար, 60 հազար և 3 հարյուր դոլար արժողության ժամացույցներ, փաստաթղթեր

ԱՄՆ-ն ուզում է մեծացնել Հայաստանի հետ կապերը անվտանգության ասպարեզում․ սենատոր Բեն Քարդին

ՀՀ-ի ամենամեծ մարտահրավերը Ադրբեջանի հետ խաղաղության բանակցություններն են․ Բեն Քարդին

Դժվար գիշեր էր մեր կուսակցության համար, ժողովուրդը սթափեցնող վճիռ կայացրեց. Մեծ Բրիտանիայի վարչապետը հրաժարական կտա

Զգուշացեք նրանից, թե ինչի կարող է բերել Ռուսաստանի հետ միավորումը. ԱՄՆ սենատորը Երևանից դիմեց Ադրբեջանին