Բացահայտվել է պետական դավաճանության դեպք․ 43-ամյա պայմանագրայինը տվյալներ է հայտնել սիրային կապը պահպանելու համար

03/07/2024 schedule10:57

ՀՀ քննչական կոմիտեում 2024 թվականի հունիսի 26-ին նախաձեռնված քրեական վարույթի նախաքննության ընթացքում ստացվել են փաստական տվյալներ Երևան քաղաքի 43-ամյա բնակչի կողմից առերևույթ լրտեսության, պետական գաղտնիք պարունակող տեղեկություններ հանձնելու և թշնամական գործունեություն իրականացնելու համար օտարերկրյա հատուկ ծառայությունների ներկայացուցչին այլ օգնություն ցույց տալու եղանակներով պետական դավաճանություն կատարելու վերաբերյալ։

Այս մասին հայտնում են ՀՀ ՔԿ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից:

«Մասնավորապես, ՀՀ ԱԱԾ աշխատակիցների կողմից իրականացված օպերատիվ-հետախուզական միջոցառումների, ինչպես նաև վարույթն իրականացնող մարմնի կողմից կատարված քննչական և վարութային այլ գործողությունների արդյունքում պարզվել է, որ նշված անձը, հանդիսանալով պայմանագրային զինծառայող և կոչումով կրտսեր սերժանտ, odnoklassniki.ru սոցիալական ցանցում առկա՝ իր տվյալներով օգտահաշվով 2023 թ․ հունվար ամսից կապ է հաստատել ադրբեջանական հատուկ ծառայությունների ներկայացուցիչ հանդիսացող, նույն սոցիալական կայքում մտացածին անվամբ օգտահաշվի ներքո քողարկված անձի հետ։

Ծավալված սիրային զրույցների արդյունքում վերջինս մտերիմ հարաբերություններ է հաստատել ՀՀ ԶՈՒ նշված պայմանագրային զինծառայողի հետ և հավաքագրել վերջինիս։

Դրանից հետո 43-ամյա տղամարդը, սեռական շահագրգռվածությունից ելնելով, հաղորդակցի հետ ձևավորված շփումը շարունակական պահպանելու համար, վերջինիս առաջադրանքով 2023 թ․ հունվար ամսից մինչև 2024 թ․ փետրվար ամիսն ընկած ժամանակահատվածում հավաքել ու հանձնել է իրենց ստորաբաժանման պահպանության ներքո գտնվող մարտական դիրքի սպառազինության, զինատեսակների քանակի և տեսակի, մարտական դիրքերի տեղակայման վայրերի, հրամանատարական կազմի անհատական տվյալների, մարտական դիրքերի մի շարք փաստաթղթերի և այլնի վերաբերյալ պետական, ծառայողական գաղտնիք կազմող, ինչպես նաև ռազմական բնագավառի այլ տեղեկություններ հանդիսացող տվյալներ։

Այդ գործողություններով վնաս են պատճառվել Հայաստանի Հանրապետության ինքնիշխանությանը, տարածքային անձեռնմխելիությանը և արտաքին անվտանգությանը:

ՀՀ ԱԱԾ և ՀՀ ՔԿ ծառայողների կողմից իրականացված գործողությունների արդյունքում ձեռք բերված փաստերի հիման վրա միջնորդություն է ներկայացվել հսկողություն իրականացնող դատախազին՝ 43-ամյա տղամարդու նկատմամբ հանրային քրեական հետապնդում հարուցելու մասին, որը բավարարվել է։

Վարույթն իրականացնող մարմնի կողմից կայացվել է դատարան ներկայացնելու նպատակով ազատության մեջ գտնվող մեղադրյալին ձերբակալելու որոշում, որի կատարումը հանձնարարվել է ՀՀ ԱԱԾ համապատասխան ստորաբաժանմանը։

Հուլիսի 2-ին վերջինս ձերբակալվել է, տվել ինքնախոստովանական ցուցմունք։ Նրան մեղադրանք է ներկայացվել։

Միջնորդություն է ներկայացվել դատարան՝ 43-ամյա անձի նկատմամբ կալանքը որպես խափանման միջոց ընտրելու վերաբերյալ, որը բավարարվել է։

Նախաքննությունը շարունակվում է»,- ասված է հաղորդագրության մեջ։

Տպել
2295 դիտում

Միասնական սոցիալական ծառայությունը և Ռումինիայի հանրային ծառայություններ տրամադրող պետական մարմինը կհամագործակցեն

Ինչու է Ֆրանսիան օգնում ՀՀ-ին, ինչ ընթացք կունենան հայ-ֆրանսիական հարաբերությունները Մակրոնի պարտության դեպքում

Ավտոմեքենան բախվել է ծառին և հայտնվել ձորակում. ուղևորն ու վարորդը հոսպիտալացվել են (լուսանկարներ)

Գագիկ Սուրենյանը լավ լուր է հայտնել

ԱԺ նախագահը ԱՄՆ կոնգրեսական պատվիրակությանն է ներկայացրել ՀՀ կառավարության մշակած «Խաղաղության խաչմերուկ»-ը

Ռուսաստանի Դաշնության և Ուկրաինայի դիրքորոշումները չափազանց հեռու են միմյանցից. Օրբան

Հակոբ Արշակյանի պատվիրակությունը Վոլոգդայի մարզում ներկա է գտնվել համառուսաստանյան փառատոնի բացմանը

Երևանում կառուցվող էլիտար շենքում վերամբարձ կռունկը պոկվել է, կռունկավարը՝ տեղում մահացել

Ուկրաինայում նշանակվել է պաշտպանության 2 նոր փոխնախարար

ԱՄՆ-ը հետաձգել է Վրաստանի հետ համատեղ զորավարժությունները

Ուկրաինան դուրս է գալիս ԱՊՀ երկրների տարածքով տարանցման ընթացակարգի մասին համատեղ համաձայնագրից

Ալիևը Շուշիում ընդունել է Թուրքիայի արտգործնախարար Հաքան Ֆիդանին

Թուրքիան և Սաուդիան Արաբիան կհամագործակցեն ռազմարդյունաբերության ոլորտում

Արծիվ ու աքաղաղ պատկերելու համար Ֆրանսիային ու Գերմանիային բան ասող չկա. Էրդողանը քննադատել է ՈՒԵՖԱ-ին

Մեծ դժվարություն է 80 տարի հայ գաղթօջախում թատրոնի դուռը բաց պահել. Լիբանանի «Գասպար Իփէկեան» թատերախումբը Գյումրիում է

Գևորգ Պապոյանն այցելել է Տաշիրում գործող արտադրամասեր, ծանոթացել արտադրական գործընթացներին (լուսանկարներ)

Եղվարդ-Նոր Գեղի ճանապարհին շինության տանիք է այրվել. հրդեհը մարել է 2 մարտական հաշվարկ

Սահմանադրությունը՝ որպես Մայր օրենք, պետք է լավագույնս արտահայտի մեր ժողովրդի ձգտումները. Ավինյանի ուղերձը

Վարդաջրով ավազաններ, ազգային երգուպար, խնձորի հյուրասիրություն և նոր հասցե. ինչպես կտոնեն Վարդավառը Գյումրիում

Ղրղզստանի նախագահը ժամանել է Ադրբեջան և ուղևորվել Շուշի

ՈւԵՖԱ-ն 2 խաղով որակազրկել է Դեմիրալին՝ Ավստրիայի դեմ խաղում գորշ գայլերի ժեստով ողջույնի պատճառով

Կիր Ստարմերը ստանձնել է Մեծ Բրիտանիայի վարչապետի պաշտոնը

ԵՄ-ն բացառում է ՌԴ նախագահի հետ պաշտոնական շփումների հնարավորությունը. Բորել

«ՀԷՑ»-ի 4 աշխատակից հրդեհի ահազանգով մեկնել է ենթակայան, որտեղ նրանց ծեծել են․ կա 3 վիրավոր

Շնորհակալ ենք ԱՄՆ-ին Հայաստանի ժողովրդավարական տեսլականին շարունակական աջակցության համար. Ալեն Սիմոնյան

ՀՀ-ԱՄՆ համագործակցության զարգացումը միտված է նաև Հայաստանի դիմակայունության ամրապնդմանը. Արարատ Միրզոյան

Խաղաղության պայմանագրի կնքման մասով ՀՀ-ի կողմից որևէ ձգձգում չկա, գնդակն ադրբեջանական դաշտում է. Ալեն Սիմոնյան

ՌԴ ԱԳՆ-ն մեկնաբանել է Մոսկվայում Հայաստանի դեսպանի փոփոխության հարցը

ՀՀ-ն ինքնիշխան, ժողովրդավարական, սոցիալական և իրավական պետություն է. Ֆրանսիայի դեսպանի շնորհավորանքը

ԱՄՆ-ն պաշտպանելու է Հայաստանի ինքնիշխանությունն ու տարածքային ամբողջականությունը․ Հելսինկյան հանձնաժողովի նախագահ

Հայաստանը փորձում է իրեն հեռու պահել Պուտինի ազդեցությունից և ավելի մոտ գնալ Արևմուտքին․ Հելսինկյան հանձնաժողովի նախագահ

Հայաստանի կողմից Պաղեստին Պետության ճանաչումը նպաստում է պաղեստինցիների իրավունքների վերականգնմանը. Սիրիայի ԱԳՆ

Ճաղավանդակը կտրել, մտել են ներս և գողացել 2 հազար դոլար, 60 հազար և 3 հարյուր դոլար արժողության ժամացույցներ, փաստաթղթեր

ԱՄՆ-ն ուզում է մեծացնել Հայաստանի հետ կապերը անվտանգության ասպարեզում․ սենատոր Բեն Քարդին

ՀՀ-ի ամենամեծ մարտահրավերը Ադրբեջանի հետ խաղաղության բանակցություններն են․ Բեն Քարդին

Դժվար գիշեր էր մեր կուսակցության համար, ժողովուրդը սթափեցնող վճիռ կայացրեց. Մեծ Բրիտանիայի վարչապետը հրաժարական կտա

Զգուշացեք նրանից, թե ինչի կարող է բերել Ռուսաստանի հետ միավորումը. ԱՄՆ սենատորը Երևանից դիմեց Ադրբեջանին

Օդի ջերմաստիճանը կբարձրանա 3-5 աստիճանով, այնուհետ կնվազի. անձրև և ամպրոպ, առանձին հատվածներում նաև կարկուտ կլինի

Հայաստանը Ռուսաստանում շուտով նոր դեսպան կունենա. Ալեն Սիմոնյան

Մաղթում ենք խաղաղություն և բարօրություն. ՌԴ դեսպանությունը շնորհավորել է ՀՀ քաղաքացիներին