Պայմանագրային զինծառայողը ինքնասպան է եղել. Քննչական կոմիտեն մանրամասներ է հայտնել

03/07/2024 schedule15:28

ՀՀ քննչական կոմիտեն մանրամասներ է հայտնել պայմանագրային զինծառայողի մահվան դեպքի վերաբերյալ:

«2024 թվականի հուլիսի 3-ին ՀՀ ՊՆ N զորամասից հաղորդում է ստացվել այն մասին, որ նույն օրը՝ ժամը 00:45-ի սահմաններում, նույն զորամասի պահպանության շրջանի մարտական դիրքերից մեկում պայմանագրային զինծառայող Սարգիս Արթուրի Խաչատրյանը դիտորդի պարտականությունները կատարելու ընթացքում իրեն ամրակցված ինքնաձիգից կզակի հատվածում ինքն իրեն պատճառել է հրազենային վնասվածք, որից հետո տեղափոխվել է կայազորային հոսպիտալ, որտեղ, գիտակցության չգալով, ժամը 02:20-ի սահմաններում, գրանցվել է վերջինիս կենսաբանական մահը:

Նույն օրը ՀՀ քննչական կոմիտեի ԶՔԳՎ հինգերորդ կայազորային քննչական բաժնում, ՀՀ քրեական օրենսգրքի 522-րդ հոդվածի 2-րդ մասի 3-րդ կետով (զորամասում կամ զինվորական ծառայության կրելու այլ վայրում զինծառայողին սպառնալիքի, դաժան վերաբերմունքի կամ անձնական պատիվն ու արժանապատվությունը նվաստացնելու միջոցով անզգուշությամբ ինքնասպանության կամ ինքնասպանության փորձի հասցնելը մեկ այլ զինծառայողի կողմից՝ մարտական հերթապահություն կամ մարտական ծառայություն կրելու ընթացքում), նախաձեռնվել է քրեական վարույթ:

Ձևավորվել է քննչական խումբ։ Կատարվել է դեպքի վայրի զննություն, որի արդյունքում հայտնաբերվել է զինծառայողին ամրակցված «АК» տիպի ինքնաձիգը։

Դիակի արտաքին զննությամբ բռնության հետքեր չեն հայտնաբերվել, նշանակվել է դիակի դատաբժշկական փորձաքննություն։

Ձեռնարկվում են անհրաժեշտ և անհետաձգելի քննչական, վարութային այլ գործողություններ՝ կատարվածի հանգամանքները պարզելու նպատակով»,- ասվում է հաղորդագրության մեջ:

ՀՀ ՊՆ-ն ավելի վաղ հայտնել էր, որ ՊՆ N զորամասի պահպանության տեղամասում դեռևս չպարզված հանգամանքներում կյանքի հետ անհամատեղելի հրազենային վնասվածք է ստացել պայմանագրային զինծառայող Սարգիս Արթուրի Խաչատրյանը:

Տպել
822 դիտում

Հանդիպել են Ադրբեջանի և Թուրքիայի ԱԳ նախարարները

Բայդենն ու Նեթանյահուն հնարավոր է հանդիպեն Վաշինգտոնում

Շերեմետևոյից 9 ինքնաթիռ մեկնել է այլընտրանքային օդանավակայաններ

Խորհրդարանականները Տավուշի մարզում հետևել են սահմանազատված հատվածների ամրաշինական աշխատանքներին (լուսանկարներ)

Հուլիսին որքա՞ն կլինի ամենաբարձր ջերմաստիճանը, Վարդավառին տեղումներ սպասվո՞ւմ են, թե՞ ոչ. մանրամասնում է Սուրենյանը

Բրիտանիայում ձևավորվել է նախարարների նոր կաբինետը. առաջին անգամ գանձապետարանի կանցլերը կին է

Ֆրանսիան հայտնել է պատգամավորության թեկնածուների վրա 51 հարձակման մասին

«Յուվենտուս»-ը նոր դարպասապահ ունի

Ուկրաինայի հարցով բանակցություններում դեռ առաջընթաց չկա. Պեսկով

Բայդենը հայտարարել է, որ կարող է հաղթել Թրամփին ընտրություններում

Հայտնի է «Փյունիկ Աղջիկների» մրցակիցը ՈՒԵՖԱ կանանց Չեմպիոնների Լիգայի որակավորման փուլում

ԱՄՆ կոնգրեսականներն աներկբա աջակցություն հայտնեցին ՀՀ անկախությանը և տարածքային ամբողջականությանը. Խանդանյան

Միասնական սոցիալական ծառայությունը և Ռումինիայի հանրային ծառայություններ տրամադրող պետական մարմինը կհամագործակցեն

Ինչու է Ֆրանսիան օգնում ՀՀ-ին, ինչ ընթացք կունենան հայ-ֆրանսիական հարաբերությունները Մակրոնի պարտության դեպքում

Ավտոմեքենան բախվել է ծառին և հայտնվել ձորակում. ուղևորն ու վարորդը հոսպիտալացվել են (լուսանկարներ)

Գագիկ Սուրենյանը լավ լուր է հայտնել

ԱԺ նախագահը ԱՄՆ կոնգրեսական պատվիրակությանն է ներկայացրել ՀՀ կառավարության մշակած «Խաղաղության խաչմերուկ»-ը

Ռուսաստանի Դաշնության և Ուկրաինայի դիրքորոշումները չափազանց հեռու են միմյանցից. Օրբան

Հակոբ Արշակյանի պատվիրակությունը Վոլոգդայի մարզում ներկա է գտնվել համառուսաստանյան փառատոնի բացմանը

Երևանում կառուցվող էլիտար շենքում վերամբարձ կռունկը պոկվել է, կռունկավարը՝ տեղում մահացել

Ուկրաինայում նշանակվել է պաշտպանության 2 նոր փոխնախարար

ԱՄՆ-ը հետաձգել է Վրաստանի հետ համատեղ զորավարժությունները

Ուկրաինան դուրս է գալիս ԱՊՀ երկրների տարածքով տարանցման ընթացակարգի մասին համատեղ համաձայնագրից

Ալիևը Շուշիում ընդունել է Թուրքիայի արտգործնախարար Հաքան Ֆիդանին

Թուրքիան և Սաուդիան Արաբիան կհամագործակցեն ռազմարդյունաբերության ոլորտում

Արծիվ ու աքաղաղ պատկերելու համար Ֆրանսիային ու Գերմանիային բան ասող չկա. Էրդողանը քննադատել է ՈՒԵՖԱ-ին

Մեծ դժվարություն է 80 տարի հայ գաղթօջախում թատրոնի դուռը բաց պահել. Լիբանանի «Գասպար Իփէկեան» թատերախումբը Գյումրիում է

Գևորգ Պապոյանն այցելել է Տաշիրում գործող արտադրամասեր, ծանոթացել արտադրական գործընթացներին (լուսանկարներ)

Եղվարդ-Նոր Գեղի ճանապարհին շինության տանիք է այրվել. հրդեհը մարել է 2 մարտական հաշվարկ

Սահմանադրությունը՝ որպես Մայր օրենք, պետք է լավագույնս արտահայտի մեր ժողովրդի ձգտումները. Ավինյանի ուղերձը

Վարդաջրով ավազաններ, ազգային երգուպար, խնձորի հյուրասիրություն և նոր հասցե. ինչպես կտոնեն Վարդավառը Գյումրիում

Ղրղզստանի նախագահը ժամանել է Ադրբեջան և ուղևորվել Շուշի

ՈւԵՖԱ-ն 2 խաղով որակազրկել է Դեմիրալին՝ Ավստրիայի դեմ խաղում գորշ գայլերի ժեստով ողջույնի պատճառով

Կիր Ստարմերը ստանձնել է Մեծ Բրիտանիայի վարչապետի պաշտոնը

ԵՄ-ն բացառում է ՌԴ նախագահի հետ պաշտոնական շփումների հնարավորությունը. Բորել

«ՀԷՑ»-ի 4 աշխատակից հրդեհի ահազանգով մեկնել է ենթակայան, որտեղ նրանց ծեծել են․ կա 3 վիրավոր

Շնորհակալ ենք ԱՄՆ-ին Հայաստանի ժողովրդավարական տեսլականին շարունակական աջակցության համար. Ալեն Սիմոնյան

ՀՀ-ԱՄՆ համագործակցության զարգացումը միտված է նաև Հայաստանի դիմակայունության ամրապնդմանը. Արարատ Միրզոյան

Խաղաղության պայմանագրի կնքման մասով ՀՀ-ի կողմից որևէ ձգձգում չկա, գնդակն ադրբեջանական դաշտում է. Ալեն Սիմոնյան

ՌԴ ԱԳՆ-ն մեկնաբանել է Մոսկվայում Հայաստանի դեսպանի փոփոխության հարցը