Միջազգային հանրությունը Հայաստանն ավելի ու ավելի շատ է ընկալում որպես ժողովրդավարության մաս. վարչապետ

01/07/2024 schedule14:36

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը մասնակցել է Ժողովրդավարության հայկական երրորդ ֆորումին:

Միջոցառմանը ներկա են եղել նաև Սահմանադրական դատարանի նախագահ Արման Դիլանյանը, ԱԺ փոխնախագահներ՝ Հակոբ Արշակյանը, պատգամավորներ, կառավարության անդամներ, ՀՀ-ում ԵՄ պատվիրակության ղեկավար, դեսպան Վասիլիս Մարագոսը, ՀՀ-ում ԱՄՆ արտակարգ և լիազոր դեսպան Քրիստինա Քվինը, Եվրոպայում ու Եվրասիայում Freedom House-ի ծրագրերի տնօրեն Մարկ Բեհրենդտը, քաղաքացիական հասարակության, փորձագիտական շրջանակների ներկայացուցիչներ:

510.jpg (605 KB)

Իր խոսքում վարչապետ Փաշինյանը ողջունել է ներկաներին և կարևորել նման ֆորումների անցկացման կարևորությունը. «Ինչո՞ւ է կարևոր նման ֆորումների և այս ֆորումի անցկացումը, որովհետև ինչպես իրավացիորեն նշվեց, սա լավ առիթ է քննարկելու Հայաստանում ժողովրդավարության և ժողովրդավարական բարեփոխումների առաջընթացը, քննարկելու այն մարտահրավերները, որ գոյություն ունեն ՀՀ-ում ժողովրդավարական բարեփոխումների և ժողովրդավարության զարգացման համար:

Կարծում եմ՝ որպես արդյունք մենք պետք է ընդգծենք, միասին ամփոփենք, թե հետագա զարգացման ինչ մարտավարություն պետք է որդեգրենք ժողովրդավարական բարեփոխումների համար և ճանապարհային ինչ քարտեզ պետք է ունենանք, որպեսզի ժողովրդավարության զարգացման առումով մեր ջանքերը համադրվեն: Սա իր հերթին նշանակում է, որ այս ֆորումը պիտի արձանագրի մեր բոլորի հավաքական կամքը՝ ժողովրդավարությունը ՀՀ-ում ամրացնելու ու զարգացնելու: Բայց սրա համար նաև պետք է արձանագրենք, թե ինչ է տեղի ունեցել ժողովրդավարության այն օրակարգի հետ, որ մենք ունեցել ենք 7 տարի առաջ:

511.jpg (653 KB)

Պետք է արձանագրեմ, որ առնվազն քիչ չեն այն փոփոխությունները, որոնք տեղի են ունեցել Հայաստանում ժողովրդավարության առումով: Օրինակ՝ «ընտրությունների կեղծիք» կամ «ընտրությունների արդյունքները կեղծել» արտահայտությունները, կարծում եմ, արդեն պատմական ժանրին են վերագրված ՀՀ-ում, և դա շատ կարևոր է»:

Այդ համատեքստում վարչապետն անդրադարձել է այլ մարտահրավերների ևս, որոնց ուղղությամբ շոշափելի դրական արդյունքներ են գրանցվել, մասնավորապես՝ քաղաքական ուժերի կամ քաղաքացիական հասարակության հավաքների ազատության կամ հավաքների անցկացման համար որոշ վայրերի հասանելիության ապահովման առումով. «Կային վայրեր, ընդհուպ՝ բացօթյա, որտեղ հանրահավաք կամ հավաք իրականացնելն այդքան էլ հեշտ չէր, եթե չասենք՝ անհնարին, էլ չեմ ասում հյուրանոցներում կամ այլ տեղերում դահլիճներ վարձելու համար քաղաքական միջոցառումներ անցկացնելու նպատակով: Կամ օրինակ՝ մամուլի ազատության բռնաճնշումները, կարծում եմ՝ սա նույնպես մի թեմա է, որը, ըստ էության, անցյալում է ՀՀ-ում»:

512.jpg (576 KB)

Նիկոլ Փաշինյանն անդրադարձել է նաև ժողովրդավարության ամրապնդման այն մարտահրավերներին, որոնց ողղությամբ դեռ անելիքներ կան. «Իհարկե, այնպես չէ, որ Հայաստանում մենք հասել ենք ժողովրդավարության կատարելության կամ գոհ ենք ժողովրդավարության այն որակից, որն ունենք: Մասնավորապես, ՏԻՄ մակարդակներում ընտրությունները բավարար չափով, իմ կարծիքով, քաղաքականացված, քաղաքացիականացված և համայնքացված չեն:

Այսինքն՝ ընտրությունների այն ընկալումը, որ համապետական մակարդակում ունենք, ՏԻՄ մակարդակում այնքան էլ արձանագրված չէ: Ըստ էության, իրավապահների կողմից ուժի կիրառման ստանդարտը սահմանված չէ Հայաստանի Հանրապետությունում, որն ակնհայտորեն մեկ այլ մարտահրավեր է:

513.jpg (706 KB)

Ի՞նչ անել, որ մարդու իրավունքների պաշտպանության շրջանակի մասին մեզանում առկա պատկերացումներն ընդլայնվեն: Եվ սա վերաբերում է բոլորի իրավունքին, որովհետև որքան նեղ է այդ ընկալման շրջանակը, նկատի ունեմ՝ մարդու իրավունքների պաշտպանության, այնքան այդ համակարգն ամբողջական չէ, նույնիսկ նրանց համար, ովքեր այդ շրջանակից ներս են: Այսինքն՝ այդ շրջանակը թվում է, թե ներառել է, բայց այդ շրջանակն ինչքան նեղ է, մարդու իրավունքների պաշտպանության որակը ցածր է՝ ներառյալ այն մարդկանց համար, ում իրավունքների հետ կապված թվում է, թե որևէ հարց չկա:

Ի՞նչ անել, որ համակարգային կոռուպցիայի բացակայության պայմաններում կոռուպցիան ինքն այլընտրանքային համակարգեր չձևավորի: Ի՞նչ անել, որ դատական իշխանությունը կամ դատական իշխանության անկախությունը լինի ոչ միայն կարգախոս, ոչ միայն ծրագիր, այլև լայնորեն ընկալված իրականություն հանրության կողմից, որպեսզի հանրությունը դա ընկալի ոչ թե մի վերնագիր, այլ մի իրողություն, որի հետ ինքն ամեն օր առնչվում է: Սրանք հարցեր են, որոնք գտնվում են ոչ միայն կառավարության, այլև հասարակական կազմակերպությունների և մեծ հաշվով՝ հանրության օրակարգում»,- ասել է վարչապետը:

514.jpg (646 KB)

Նիկոլ Փաշինյանը շեշտել է՝ արձանագրումը, որն արել է դեռևս 2018 թվականին, շարունակում է մնալ անսասան՝ «ժողովրդավարությունը մեզ համար հանգամանքների բերում չէ, այսինքն՝ հանգամանքների բերումով առաջացած իրողություն չէ, այլ ռազմավարություն: Եվ կառավարությունն ու կառավարող մեծամասնությունը շարունակելու են այս ռազմավարական ուղեգիծը»:

«Մի բան հստակ է՝ Հայաստանում ժողովրդավարությունը լրջորեն արմատավորվում է, և միջազգային հանրությունը Հայաստանի Հանրապետությունն ավելի ու ավելի շատ է ընկալում որպես միջազգային կամ գլոբալ ժողովրդավարության մաս: Եվ սա թերևս ամենակարևոր արձանագրումն է, որ այսօր կարող ենք անել և սա թերևս ամենատեսանելի հաջողությունն է, որ ժողովրդավարությունն արձանագրել է Հայաստանի Հանրապետությունում»,- ասել է վարչապետը:

515.jpg (810 KB)

Ամփոփելով խոսքը՝ Նիկոլ Փաշինյանը հաջողություն է մաղթել Ժողովրդավարության հայկական երրորդ ֆորումին և շնորհակալություն հայտնել քաղաքացիական հասարակության ներկայացուցչներին, միջազգային գործընկերներին՝ ՀՀ կառավարության ժողովրդավարական բարեփոխումների օրակարգի իրականացմանն աջակցություն ցուցաբերելու համար:

Նիկոլ Փաշինյանը ֆորումի շրջանակում մասնակցել է նաև պանելային քննարկմանը, որի ընթացքում պատասխանել ներկաների հարցերին:

516.jpg (617 KB)

Տպել
470 դիտում

«Արմավիր» ՔԿՀ-ում նույն օրը մաhացել են կալանավnրն ու դատապարտյալը

Անվտանգության ոլորտում արդեն դիվերսիֆիկացիա ունենք, բայց տնտեսության մեջ անելիքները շատ են. Արմեն Գրիգորյան

Ալիևը ժամանել է Աստանա. նախատեսված է նաև հանդիպում Պուտինի հետ

Գոռ Ավետիսյանն ազատվել է «Ճանապարհային դեպարտամենտ»-ի տնօրենի պաշտոնից. հայտնի է նոր պաշտոնակատարը

ՊԵԿ-ն առաջին կիսամյակում ապահովել է 1 տրլն 187 մլրդ հարկային եկամուտներ և պետական տուրքեր

Մեկնարկել է Արարատ Միրզոյանի այցը Վրաստան (լուսանկարներ)

Կյանքի հետ անհամատեղելի հրազենային վնասվածք է ստացել պայմանագրային զինծառայող

Տյումեն-Երևան ինքնաթիռն անսարքության պատճառով ընդհատել է թռիչքն ու վերադարձել օդանավակայան

ԼՂ-ից տեղահանված հայրենակիցների համար «Տելեգրամ»-ում գործարկվում է «114 տեղեկատուն». ինչ է այնտեղ ներառված

ԱՄՆ սենատոր Ռոջեր Ուիքերի գլխավորած պատվիրակությունն այցելել է Ծիծեռնակաբերդի հուշահամալիր

Երևանում կասեցվել է հացի և հացաբուլկեղենի արտադրության գործունեությունը

Դատախազությունը պարզաբանում է հրապարակել Եղիպատրուշ համայնքում օտարման ոչ ենթակա եկեղեցու նվիրատվության վերաբերյալ

Յուրաքանչյուր ձախողման մեջ դու ինքդ ես մեղավոր. «Փարիզ-2024»-ին ընդառաջ ԿԳՄՍ-ն բացահայտել է Արսեն Հարությունյանին

«Կրիստալ» գնողներն ու այն իրացնող ամուսինները ձերբակալվել են. ՆԳՆ ոստիկանություն (տեսանյութ)

Բացահայտվել է պետական դավաճանության դեպք․ 43-ամյա պայմանագրայինը տվյալներ է հայտնել սիրային կապը պահպանելու համար

Արմավիրի մարզի որոշ բնակավայրերում 8 ժամ գազ չի լինի

Ամերիկացի սենատոր Ռոջեր Վիքերը ժամանել է Հայաստան

Լուրերը, թե իբր վարչապետի ավտոշարասյունը վրաերթի ենթարկելիս է եղել հերթական քաղաքացուն, կեղծ են. ՆԳՆ պարզաբանումը

ՀՀ տարածքում շարունակում են մնալ փակ և միակողմանի գործող ավտոճանապարհներ

Երևան-Բաքու բանակցություններն առաջնահերթություն են մեզ համար. Պետքարտուղարություն

Տավուշի մարզում հրդեհվել ու ամբողջությամբ մոխրացել է ավտոմեքենա (լուսանկար)

Կանխվել է քաղաքացու ինքնասպանության փորձը

Կայացել է քաղաքացիների ու վարչապետի 7-րդ հեծանվային զբոսանքը (տեսանյութ)

3 օր տաքանանք, չորանանք ու դիմավորենք հաջորդ տեղումնաբեր ակտիվ ցիկլոնը. Սուրենյան

Բախվել են ՔԿՀ-ից կալանավորներ տեղափոխած «ՈւԱԶ»-ն ու «Շեվրոլետ»-ը

Ֆրանսիայում 218 թեկնածու դուրս է եկել ընտրապայքարից՝ ազգայնականների հաղթանակը կանխելու համար

Եվրո-2024. Նիդեռլանդները քառորդ եզրափակչում է

Կոռուպցիան ինձ համար համեմատելի է ստրկության հետ. հարցազրույց Գլխավոր դատախազի հետ

Երևանում խստացվել են հուշարձան-շենքերը վերականգնելու մոտեցումները, խախտումների դեպքում կլինեն կոշտ մեթոդներ (տեսանյութ)

Երկաթյա ձողերով հարվածել են հոսթելից դուրս եկած օտարերկրացուն և թալանել. ձերբակալվել են տուժածի համերկրացիները

Տեղի է ունեցել «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության վարչության նիստ. այն վարել է Նիկոլ Փաշինյանը

Ըմբշամարտի ԵԱ. Յուրիկ Հովեյանը հաղթել է թուրք մրցակցին

ԵՄ-ին միանալը չպետք է հասկանալ՝ հրաժարվում ենք ՌԴ-ից, ընտրում միայն Եվրոպան, պետք է փորձել երկուսն էլ պահել. Դալլաքյան

«Պոբեդա»-ի ինքնաթիռը մտել է Լիտվայի օդային տարածք. ԱԳՆ-ն ՌԴ դեսպանատան ներկայացուցչին բողոքի նոտա և պահանջ է ներկայացրել

«Մերսեդես»-ը բախվել է բետոնե արգելապատնեշներին և բռնկվել. ավտոմեքենան վերածվել է մոխրակույտի

100-ից ավելի մարդ է մահացել, հիմնականում՝ կանայք. ինչ է կատարվել Հնդկաստանում կրոնական միջոցառման ժամանակ

Սյունիքում նոր հուշարձաններ են հայտնաբերվել

Եղե՛ք ներգրավված և մի՛ անտեսեք մեր տարածաշրջանը. ԵԱՀԿ ԽՎ-ում Հայաստանի անունից Խանդանյանի ուղերձը միջազգային հանրությանը

Freedom House-ի ծրագրերի տնօրենն այցելել է ԵՄ դիտորդական առաքելության Եղեգնաձորի գրասենյակ, միացել Խաչիկ գյուղի պարեկին

Սուրբ Աստվածածին եկեղեցու բակում թողնված նորածինը 2 ամիս անց մայրիկի հետ տուն է վերադառնում (տեսանյութ)