ԵՄ-ին միանալը չպետք է հասկանալ՝ հրաժարվում ենք ՌԴ-ից, ընտրում միայն Եվրոպան, պետք է փորձել երկուսն էլ պահել. Դալլաքյան

02/07/2024 schedule21:30

Հայաստանի՝ Եվրամիությանը անդամակցության հարցն արդեն մի քանի ամիս է՝ ակտիվ քննարկվում է: Երեկ այդ քննարկումներն ավելի բուռն ընթացք ստացան, երբ ՀՀ վարչապետը, «Ժողովրդավարության հայկական ֆորում 2024» միջոցառման ժամանակ Հայաստանի եվրոպական կուսակցության ղեկավար Տիգրան Խզմալյանի հարցին պատասխանելով, հայտարարեց, որ Հայաստանը ԵՄ-ին անդամակցելու համար հանրաքվե չի անցկացնի։

«Հիմա՝ հանրաքվե անե՞լ, թե՞ չանել: Ի՞նչն է պրոբլեմը: Եթե այսօր մենք անենք հանրաքվե, պետք է անենք քարոզարշավ, բայց երբ գնանք քարոզարշավի, քաղաքացիները մեզ տալու են հարցեր՝ սկսած ինչպե՞ս, ե՞րբ, ինչքա՞ն ժամանակում, ի՞նչ քայլերով… ԵՄ-ն ուզո՞ւմ է դա, թե՞ չի ուզում, ԵՄ-ն պատրա՞ստ է: Ինձ ասելու են՝ դուք հայտարարեցիք, որ Հայաստանը պատրաստ է լինել այնքան մոտ, ինչքան ԵՄ-ն է պատրաստ: Հիմա հարց՝ ԵՄ-ն ինչքանո՞վ է պատրաստ»,- նկատել էր Կառավարության ղեկավարը՝ հիշեցնելով. «Ես Եվրամիության ամբիոնից հայտարարել եմ, որ Հայաստանը պատրաստ է ԵՄ-ին մոտ լինել այնքան, ինչքան ԵՄ-ն հնարավոր կհամարի։ Եթե ես մտածեի, որ Հայաստանի ժողովուրդը այդ գաղափարին չի աջակցում, նման հայտարարություն չէի անի»:

Վարչապետի այս մեկնաբանությունը տարընթերցումների տեղիք է տվել. մի շրջանակ կարծում է, թե Հայաստանի կառավարությունը չի ցանկանում ԵՄ-ին անդամակցել, մի շրջանակ էլ կարծում է, թե այն ուղերձ է Եվրամիությանը՝ ի՞նչ երաշխիքներ կստանա ՀՀ-ն, եթե սեպտեմբերի 21-ին գնա անդամակցության հարցով հանրաքվեի, հրաժարվի ԵԱՏՄ-ից ու բախվի ռուսական կողմից տնտեսական ճնշումներին։

Քաղաքագետ Լիլիթ Դալլաքյանը «Հայկական ժամանակ»-ի հետ զրույցում տեղին չի համարում այս համատեքստում հնչող երկու տարբեր քննադատություններն էլ: Ըստ նրա՝ ճիշտ չէ, երբ ԵՄ-ին անդամակցության հայտ ներկայացնելու հարցը հանրաքվեի դնելու մասին լսումներ նախաձեռնած արտախորհրդարանական 4 ուժերն ասում են՝ պետք է այսօր էլ գնալ դեպի ԵՄ, և ճիշտ չեն նրանք, որոնք ասում են՝ չպետք է միանալ Եվրամիությանը։

Վերջինիս խոսքով՝ կառույցին անդամակցելու ճանապարհը բարդ ու խնդրահարույց է, ուստի բոլոր ռիսկերը պետք է հաշվի առնել՝ մի կողմ թողնելով դատարկ խոսակցություններն ու երկուստեք մեղադրանքները:

«Եթե մի կողմն ասում է՝ մենք կարող ենք դառնալ Եվրամիության անդամ, մյուսն էլ ասում է՝ գուցե մեզ այնտեղ չեն սպասում, ազդակ է պետք, ուրեմն պետք է իշխանությունները Եվրամիության գործընկերների հետ բանակցություններից ոչ գաղտնի մանրամասները բացահայտեն։ Առանց բացատրությունների քննարկումները կասկածի տեղիք են տալիս։ Եթե վարչապետը հայտարարեր, որ բոլոր պահանջները կատարելուց հետո ԵՄ-ն մեզ չի սպասում, ուրիշ հարց է, իսկ այն, որ մենք դեռ պետք է հասկանանք՝ իրենք պատրա՞ստ են, թե՞ չէ, այլ հակասությունների տեղիք է տալիս»,- ասում է նա:

Այսինքն, ըստ զրուցակցի, թեև հայտարարությունը կարող է լինել ՀՀ վարչապետի անձնական տեսակետը, Եվրամիության ընդունած բանաձևում նշվում է, որ եթե Հայաստանը ցանկանում է ստանալ անդամակցություն, ապա պետք է շարունակի իր բարեփոխումները, հետևաբար կարևոր է նախևառաջ ստանալ հետևյալ հարցերի պատասխանները հենց ԵՄ-ից. «Մեզ ի՞նչ կարող են տալ, մենք ի՞նչ կարող ենք տալ։ Որքանո՞վ կարող են զսպել Ռուսաստանից եկող տնտեսական անվտանգության ռիսկերը, որպեսզի, երբ հեռանանք ԵԱՏՄ-ից, օդում չմնանք։ Պետք է հասկանանք նաև, թե ի՞նչ պայմանների մասին են խոսում, հստակ պետք է նշվի, թե մենք ի՞նչ ենք արել մինչ այժմ, իրենք՝ ի՞նչ։ Հիմա էլ տեսնում ենք, որ ԵԱՏՄ-ն մեր արտադրողների համար լուրջ խնդիրներ է ստեղծում, հետոն ինչպես է լինելու»։

Ինչ վերաբերում է հարցին՝ Եվրամիությանը անդամակցելու համար հանրաքվե անհրաժե՞շտ է, թե՞ ոչ, Դալլաքյանն ասում է՝ հանրաքվե պետք է կարծիքները ի չիք դարձնելու համար, թե ժողովուրդը շատ գոհ է ԵԱՏՄ-ից, Ռուսաստանից։ Իսկ եթե Եվրամիությունը հայտարարի, որ Հայաստանին այդ հանրաքվեն պետք է, դա կհամարվի միջամտություն երկրի ներքին գործերին:

Անդրադառնալով վարչապետի այն հայտարարությանը, որ ԵՄ երկրներում ընտրություններ են տեղի ունենում, որոնց արդյունքներն առնվազն որոշակի հարցեր են բարձրացնում՝ քաղաքագետն ասում է. «Վարչապետը նկատի ունի աջակողմյան ուժերին, որոնք պոպուլիստներ են ու Եվրոպայում բարձր արդյունքներ են ցուցաբերում։ Դա, իհարկե, ազդեցություն կունենա մեր անդամակցության հարցում, երեք ամսից ամեն ինչ պարզ կդառնա։ Միևնույն ժամանակ ԵՄ-ին միանալը չպետք է հասկանալ՝ հրաժարվում ենք Ռուսաստանից ու ընտրում միայն Եվրոպան։ Պետք է կարողանալ երկուսն էլ պահել, որպեսզի մի կետից կախված չլինենք, երբ մեկը կարողանա որևէ պահի օգնել, մյուսը՝ ոչ, ու բարդ վիճակում լինենք։ Եթե աշխարհաքաղաքական վիճակ փոխվի, ու պետք լինի, որ վաղը դառնանք ԵՄ անդամ, դա այլ բան է, բայց իրականում այն երկար աշխատանք է»։

Դալլաքյանը միևնույն ժամանակ ասում է՝ իշխանությունները, եթե ԵՄ անդամակցության հարցով կանաչ լույս են տվել, ապա այդ ուղղությունը նախընտրող ուժերի հետ պետք է գնան երկխոսության, բացահայտեն թեկուզ ապրիլի հինգին տեղի ունեցած հանդիպման ոչ գաղտնի մանրամասները։  

Նրա կարծիքով՝ եթե տվյալ հարցի շուրջ բովանդակային շփում չստեղծվի, հասարակությունը կհիասթափվի․ «Այս մթնոլորտում, երբ մեղադրում են միմյանց, ժողովուրդը գուցե բուն պրոցեսին լուրջ չվերաբերվի։ Ուստի պետք է բանակցել Եվրամիության հետ ու հասկանալ՝ ի՞նչ են ուզում Հայաստանից։ Օրինակ՝ երբ Ռուսաստանը Մոլդովայի գինիների շուկան փակեց իր համար, Եվրամիությունը ձեռք մեկնեց. թեև չափանիշներին չէր համապատասխանում, բայց գինիները մտան եվրոպական շուկա։ Նույն սխեման գուցե ճիշտ կլինի կիրառել Հայաստանի դեպքում։ Չենք կարող ասել՝ այսօր գնում ենք ԵՄ, մյուս օրը՝ ՆԱՏՕ, հաշվի առնել է պետք բոլոր ռիսկերն ու խնդիրները»։

Այնուամենայնիվ, քաղաքագետը համոզված է՝ ԵՄ անդամակցության հարցը կախված է նրանից, թե ինչ կամք կդրսևորի ժողովուրդը, գուցե այդ հարցը բարձրանա 2026 թվականին սպասվող ընտրություններին։

Մերի Խաչատրյան

Տպել
1213 դիտում

Ինչպես դառնալ շահառու. Լոռու և Տավուշի մարզերում աղետից տուժածների փոխհատուցման կարգի մանրամասներ

Այցը օրակարգում է. Պեսկովը Պուտին-Էրդողան հանդիպման ստույգ ժամկետներ չի նշել

Երևանում բախվել է 6 մեքենա, այդ թվում Չարենցավան-Երևան երթուղու «Գազել»-ը. վերջինի վարորդը և ուղևորները հիվանդանոցում են

Տեղի է ունեցել «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության նախաձեռնող խմբի նիստ. ինչ է քննարկվել

5 երեխաների հետ անհետացած կինը մեկ ամիս առաջ է լքել գյուղը, ենթադրաբար՝ այլ տղամարդու հետ. մանրամասներ

Մշակութային և կրոնական ժառանգության պահպանումն անչափ կարևոր է. ԱՄՆ կոնգրեսական պատվիրակությունն այցելել է Նորավանք

Հայոց ցեղասպանության թանգարանը հուլիսի 5-ին փակ կլինի

Աբխազիայի ԱԳՆ-ն բողոքի հայտարարություն է հրապարակել. պատճառը Վրաստանում Արարատ Միրզոյանի հայտարարություններն են

Հողամասեր, մեքենա, մի քանի միլիոնի եկամուտ. ինչ է հայտարարագրել ընդդիմադիր ամենասկանդալային պատգամավոր Աննա Մկրտչյանը

Գենադի Տավարածյանն ազատվել է ՊՆ պաշտպանական ազգային հետազոտական համալսարանի պետի պաշտոնից

Ֆրանսիայի և Հայաստանի միջև համերաշխությունը մարդկային իրականություն է. Օլիվիե Դըկոտինյի

Ազգային ժողովն արտահերթ նիստ կգումարի. օրակարգը հայտնի է

Կանադայի դեսպանության բացումով արձանագրվեց համագործակցության ընդլայնում. ՀՀ նախագահը ընդունել է դեսպան Էնդրյու Թըրներին

Ուկրաինայում հրադադարն անհնար է, քանի դեռ խաղաղ բանակցություններ չեն սկսվել. ինչ է առաջարկել Պուտինը

Ինչու են ամռանը հաճախ անջատում խմելու ջուրը, վատանում է որակը. սպառողները դժգոհում են, «Վեոլիա Ջուր»-ը՝ նշում պատճառները

ԱՄՆ դեսպանն ու սենատոր Ռոջեր Ուիքերի գլխավորած կոնգրեսական պատվիրակությունն այցելել են Ջերմուկ (լուսանկարներ)

Աշխատանք ու մամայություն. Աննա Հակոբյանը տեսանյութ է հրապարակել

Պռոշյան գյուղում մեքենաներ են բախվել. տուժածները տեղափոխվել են հիվանդանոց

Կորցրել են մոտավորապես 150 հազար դոլար, նվիրել ինչ-որ ժուլիկների. մեդիափորձագետը զգուշացնում է ամեն տեղ գումար չներդնել

Տեղի է ունեցել ՔՊ Արտաշատի տարածքային կազմակերպության նախաձեռնող խմբի նիստ. ինչ է քննարկվել

ԱՄՆ կոնգրեսական պատվիրակությունն այցելել է Վայոց ձոր, ԵՄ առաքելության հետ դիտարկել իրավիճակը Ադրբեջանի հետ սահմանին

Ժամանակակից տեխնիկայով, հատուկ հանդերձանքով և պատրաստված. ջրային պարեկներն անցել են ուժեղացված ծառայության (տեսանյութ)

Երևանում վերջին 6 ամսում ավելի քան 100 ծառ է տապալվել. խնդիրը առաջնահերթ լուծում է պահանջում

Հայտնի են «Երևան»-ի մրցակիցները ֆուտզալի չեմպիոնների լիգայի որակավորման խմբային փուլում

Մատենադարանի վերականգնման բաժնի վարիչը պարգևատրվել է ԿԳՄՍՆ ոսկե մեդալով

Հուլիսի 7-ին «Խոսրովի անտառ» պետական արգելոցը փակ կլինի

Հսկա պիթոնը կուլ է տվել 30-ամյա կնոջը (լուսանկարներ)

Oգոստոսի 1-ից 4 մարզում քաղաքաշինական թույլտվությունների կտրամադրվեն էլեկտրոնային եղանակով. փորձարկվել է համակարգը

Հայաստանը 10 մլն եվրո կստանա ԵՄ Խաղաղության հիմնադրամից. Հունգարիան հանել է արգելանքը

ՀՀ-ԱՄՆ երկկողմ երկխոսության վերափոխումը Ռազմավարական գործընկերության հանձնաժողովի՝ նշանակալից հանգրվան է. Ալեն Սիմոնյան

Թուրք ֆուտբոլիստի ժեստի պատճառով Թուրքիայի դեսպանը կանչվել է Գերմանիայի ԱԳՆ

Ամիօ բանկի AMIO ERA կրթական ծրագիրը մեծ հետաքրքրություն է առաջացրել ուսանողների շրջանում

Անձին ծեծել են, սափրել գլուխը, ստիպել մերկանալ, անել արժանապատվությունը նվաստացնող գործողություններ. կան կալանավորվածներ

42 սկսնակ կին գործարարները ստացել են 1 մլն դրամ դրամաշնորհի հավաստագրերը և կնքել պայմանագրերը (տեսանյութ)

Շարունակվում են ՀՀ վարչապետի հովանու ներքո անցկացվող բանակային մեկշաբաթյա խաղերը

Դոլարն ու եվրոն թանկացել են. ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան հուլիսի 4-ին

Վստահ եմ՝ այսուհետ ևս կզարգացնենք մեր երկրների ավելի քան 30-ամյա բազմաշերտ հարաբերությունները. Խաչատուրյանը՝ Բայդենին

Ակնկալում ենք ՀՀ-ԱՄՆ ամուր ռազմավարական գործընկերություն՝ ի շահ կայուն Հարավային Կովկասի․ Միրզոյան

Դիլիջան-Վանաձոր ճանապարհին բախվել են մեքենաներ. կա 5 տուժած, այդ թվում՝ երեխաներ

Ողջունում ենք Հայաստանի հետ խաղաղության պայմանագրի գործընթացին աջակցելու ԱՄՆ ջանքերը. Ալիևը՝ Բայդենին