Աբխազիայի ԱԳՆ-ն բողոքի հայտարարություն է հրապարակել. պատճառը Վրաստանում Արարատ Միրզոյանի հայտարարություններն են

04/07/2024 schedule21:20

Աբխազիայի ԱԳՆ-ն բողոք է հայտնել և հայտարարություն տարածել Վրաստանի և Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարներ Իլյա Դարչիաշվիլիի և Արարատ Միրզոյանի հայտարարությունների վերաբերյալ, որոնք առնչվում են տարածքային ամբողջականության և ինքնիշխանության նկատմամբ փոխադարձ աջակցության և հարգանքին:

«Այս կապակցությամբ հարկ ենք համարում հայտարարել, որ Աբխազիայի Հանրապետությունը անկախ պետություն է, որի ինքնիշխան կարգավիճակն ամրագրված է 1994 թվականի Աբխազիայի Հանրապետության Սահմանադրությամբ և հաստատվել է 1999 թվականին Հանրապետության պետական անկախության մասին ակտով՝ Աբխազիայի համաժողովրդական հանրաքվեի արդյունքում։

Աբխազիայի Հանրապետության ժողովուրդը հազարավոր որդիների ու դուստրերի կյանքի գնով պաշտպանել է իր հայրենիքը վրացի ագրեսորներից և երբեք չի շեղվելու անկախ ինքնիշխան Աբխազական պետության զարգացման և ամրապնդման ընտրած ուղուց։

Այս առումով հայկական կողմին հորդորում ենք չօգտագործել Վրաստանի առասպելական տարածքային ամբողջականության մասին կարծրատիպային արտահայտություններ, որոնք հակասում են օբյեկտիվ իրականությանը»,- ասված է հայտարարության մեջ։

Աբխազիայի ԱԳՆ-ն նաև մտահոգություն է հայտնել, որ Հայաստանը կողմ է քվեարկել ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայում «Աբխազիայից և Հարավային Օսիայից տեղահանված անձանց և փախստականների կարգավիճակի մասին» բանաձևին։

«Տագնապալի է, որ Հայաստանի ներկայացուցիչները քվեարկեցին այս բանաձևի օգտին, չնայած այն հանգամանքին, որ Աբխազիայի հայկական սփյուռքը կարևոր տեղ է զբաղեցնում մեր Հանրապետության անկախության կայացման և ամրապնդման գործընթացում։ Աբխազիայի հայկական սփյուռքի շատ ներկայացուցիչներ մեր Հանրապետության ականավոր հայրենասերներն են և աբխազ ժողովրդի հետ կողք կողքի, զենքերը ձեռքին, պաշտպանել են մեր երկրի անկախությունը։ Մենք հույս ունենք, որ մոտ ապագայում Հայաստանի ղեկավարությունը ճիշտ հետևություններ կանի ստեղծված իրավիճակից և կվերաձևակերպի իր դիրքորոշումն այս հարցում։

Ինչ վերաբերում է վրացական կողմին, ապա տարածքային ամբողջականության մասին հայտարարությունները կրում են դեկլարատիվ բնույթ։ Վրաստանի ներկայացուցիչները պետք է հաշտվեն առկա քաղաքական իրողությունների հետ, որոնք առաջացել են 1992-1993 թվականներին Վրաստանի ռազմական պարտության արդյունքում։

Այս առումով մենք ևս մեկ անգամ կոչ ենք անում վրացական կողմին անել միակ ճիշտ քայլը, որը կարող է հիմք դնել մեր երկրների միջև հարաբերությունների կարգավորմանը և ստորագրել Աբխազիայի Հանրապետության հետ ուժի չկիրառման մասին պայմանագիր»,- հայտարարել է Աբխազիայի ԱԳՆ-ն։

Հիշեցնենք՝ հուլիսի 3-ին Վրաստանում տեղի էր ունեցել ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանի և Վրաստանի ԱԳ նախարար Իլյա Դարչիաշվիլիի հանդիպումը, որի ժամանակ հայտարարությամբ հանդես եկած ՀՀ ԱԳ նախարարը, ի թիվս այլ փաստարկումների, ասել էր.

«Հայաստանը և Վրաստանն ամենաբարձր մակարդակով արձանագրել են նաև, որ փոխադարձաբար ճանաչում և հարգում են միմյանց տարածքային ամբողջականությունը և ինքնիշխանությունը: Եվ կարևոր ենք համարում, որ մեր երկրների միջև ձևավորվել է հստակ փոխըմբռնում՝ բարեկամական, ընկերական մթնոլորտում շարունակել և ըստ հնարավորության ավարտին հասցնել երկու երկրների միջև սահմանազատման և սահմանագծման գործընթացը»:

Տպել
1855 դիտում

Ջրցան մեքենաներով լվացվել ու մաքրվել են երևանյան արձանները (տեսանյութ)

Սենատորի այցը միտված էր ԱՄՆ-Հայաստան գործընկերության ամրապնդմանը. ԱՄՆ դեսպանությունն ամփոփել է այն

Հայաստանի հետ հարաբերությունների կարգավորման հարցում Թուրքիան մեղմացրել է մոտեցումը. Սաֆրաստյանը մանրամասնում է՝ ինչու

Լավրովն ԱՄՆ նախընտրական քարոզարշավն անվանել է «տխուր տեսարան»

Ավտոմեքենան շղթայական ամբարձիչից ընկել է 73-ամյա տղամարդու վրա. վերջինս մահացել է

Տավուշի և Արագածոտնի 4 համայնքում գործարկվելու են էլեկտրական շչակներ

36 ժամով կդադարեցվի Արմավիրի 27 գյուղական համայնքի և Էջմիածին քաղաքի ջրամատակարարումը

Ֆրանսիայում մեկնարկել է խորհրդարանական ընտրությունների երկրորդ փուլը

Ոչ սթափ վիճակում գտնվող ՌԴ քաղաքացին մեքենայով բախվել է կայանված ավտոբուսին. կան տուժածներ

Էկոնոմիկայի նախարարը մեկնել է Եկատերինբուրգ՝ մասնակցելու ԵՏՄ նիստին

Հրդեհ է բռնկվել թթվածնի և ածխաթթու գազի լիցքավորման կետի վագոն-տնակում

Երկրաշարժ Ադրբեջանի տարածքում

Երևանի քաղաքապետարանի ջրցան մեքենաները կշրջեն մայրաքաղաքի վարչական շրջաններում

Ամպրոպների նկարչությունից. Սուրենյանը լուսանկար է հրապարակել

Երևանի կենտրոնում կրակոցներ են հնչել

«Երևանի ՀԷԿ»-ի տարածքում բռնկված հրդեհը մարվել է, իրականացվել են հետհանգեցման աշխատանքներ

Ինչու են մարդիկ Վարդավառին ջուր լցնում իրար վրա, որն է իրականում տոնի խորհուրդը. մանրամասնում է քահանան

Բախվել են «ՎԱԶ»-ն ու «Լեքսուս»-ը. կան տուժածներ

Հայ առաքելական եկեղեցին տոնում է Քրիստոսի պայծառակերպության օրը՝ Վարդավառը

Վարչապետ Փաշինյանը ծանոթացել է Տավուշի մարզում իրականացվող աշխատանքների ընթացքին (լուսանկարներ)

Ռեֆորմիստ և սրտային վիրաբույժ. ինչ է հայտնի Իրանի նորընտիր նախագահ Մասուդ Պեզեշկիանի մասին

Երևանի ՀԷԿ-ում հրդեհի մասին ահազանգ է ստացվել. ՆԳՆ-ն մանրամասներ է հայտնել

Ջրափրակարարները ափ են դուրս բերել մոտորանավակով շրջված քաղաքացիներին

Վարչապետը հետևել է Խաշթառակի ժամանակավոր կամրջի կառուցման աշխատանքներին (տեսանյութ)

Օլիմպիական խաղերին ընդառաջ Փարիզի Պոմպիդու կենտրոնում գործադուլ է սկսվել

Ընտանիքի 7 անդամներ տեղափոխվել են հիվանդանոց. 4-ամյա աղջիկը մահացել է. երեխաներից մեկը սանավիացիայով հասցվել է Երևան

Ցանկացած ծառայության մեջ ֆիզիկական պատրաստվածությունը կարևոր բաղադրիչ է. վարչապետը՝ բանակային խաղերի մասնակիցներին

Հայ գործընկերների հետ համատեղ զորավարժությունների անցկացումը կմեծացնի վստահությունն ու բարեկամությունը. Մայքլ Վեներդի

Վարչապետը Տավուշում հետևել է բանակային խաղերի շրջանակում անցկացված մարտական փոխանցումավազքի մրցումներին (տեսանյութ)

Սահմանի խախտում չի արձանագրվել. վարչապետն այցելել է Հայաստան-Ադրբեջան պետական սահմանի Կիրանցի հատված (տեսանյութ)

Վարչապետ Նիկոլ Փաշինյանն այցելել է Աճարկուտ (տեսանյութ)

Անհրաժեշտության դեպքում աշխատանքային վեճերի արտադատական համակարգի լիտվական փորձը կներդրվի Հայաստանում

Կիրանցի նոր ճանապարհը շուտով պատրաստ կլինի. Նիկոլ Փաշինյանը ծանոթացել է աշխատանքների ընթացքին (տեսանյութ)

Եվրո-2024․ ինչ հանդիպումներ են նախատեսված հուլիսի 6-ին. ժամանակացույց

Համոզված եմ՝ Ձեր քաղաքական առաջնորդությամբ Միացյալ Թագավորությունը նոր հաջողություններ կգրանցի. Փաշինյանը՝ Քիր Սթարմերին

Համոզված եմ՝ Ձեր պաշտոնավարման ընթացքում Հայաստան-Իրան համագործակցությունը կշարունակի ընդլայնվել. նախագահը՝ Փեզեշքիանին

Բաքու-Երևան հարաբերությունների կարգավորման դրական միտումներ կան, պատրաստ ենք բանակցությունների հարթակ առաջարկել. Տոկաև

Ալիևը շնորհավորել է Իրանի նորընտիր նախագահին և նրան հրավիրել Բաքու

Հնդկաստանի վարչապետը կայցելի Ռուսաստան

Համոզված եմ՝ համատեղ ջանքերով կյանքի կկոչվեն ձեռք բերված պայմանավորվածությունները. վարչապետը՝ Իրանի նորընտիր նախագահին