Ժամանակակից տեխնիկայով, հատուկ հանդերձանքով և պատրաստված. ջրային պարեկներն անցել են ուժեղացված ծառայության (տեսանյութ)

04/07/2024 schedule18:48

Ջրային պարեկային ծառայությունը, որը ստեղծվել է 2023 թ. դեկտեմբերի 7-ին, ամառային սեզոնով պայմանավորված՝ հուլիսի 1-ից անցել է ուժեղացված ծառայության։ Սևանա լճի առափնյա հատվածների ծառայությունն իրականացվում է պարեկային մեքենաների, լճի վրա նավերի ու սկուտերների միջոցով, ինչպես նաև հետիոտնային հատվածներում:

ՆԳՆ հաղորդմամբ, ջրային պարեկ դառնալու համար ծառայողներն անցել են հատուկ դասընթացներ, հանձնել են մի շարք նորմատիվներ։

«Պարեկների ընտրությունը կատարվում է ըստ իրենց ցանկության, սակայն կան մի շարք պահանջներ, որոնց պետք է համապատասխանի ջրային պարեկը։ Առաջին պահանջը լողալու ունակության ստուգումն է, երկրորդը ֆիզիկական պատրաստավածությունն է. երկամսյա դասընթացներից հետո համալրվում է ջրային պարեկի շարքերը»,- ասել է Պարեկային ծառայության Գեղարքունիքի մարզի գումարտակի ջրային պարեկների վաշտի 2-րդ դասակի հրամանատար, ոստիկանության մայոր Իշխան Հակոբյանը:

Ջրային պարեկային ծառայությունը բաղկացած է չորս հենակետից, իսկ ջրային վաշտը համալրվել է ևս 29 ծառայողով։

Ջրային պարեկային ծառայությունը համագործակցում է ՆԳՆ Փրկարար ծառայության, «Սևան ազգային պարկ» ՊՈԱԿ-ի, ինչպես նաև «Ընդերքի տեսչական մարմնի» և համայնքային մի շարք այլ կառույցների հետ։

Փրկարար ծառայության հետ համատեղ աշխատանքն առավել արդյունավետ է դարձնում վերահսկողությունը։

«Ուժեղացված ռեժիմով ծառայությունը սկսվել է հուլիսի 1 ից, այսինքն՝ բացի կենտրոնական կայանից, որտեղ ծառայությունն իրականացվում էր ողջ սեզոնի ընթացքում, հիմա արդեն 24-ժամյա ծառայություն իրականացվելու է նաև հանրային երեք լողափերում, որտեղ տեղակայված են մեր հենակետերն իրենց գույք-սարքավորումներով, մոտորանավակներով։ Ջրափրկարարները տեղում իրականացնելու են շրջայցեր մոտորանավակների միջոցով, որի ժամանակ բարձրախոսներով հաղորդվելու է անվտանգության կանոնների պահպանման մասին, հետևելու են, որպեսզի լողալով չանցնեն խորքերը, և որպեսզի ջրային փոխադրամիջոցները չխանգարեն լողացողներին իրենց սահմանված տարածքում»,-ասել է Փրկարար ծառայության Գեղարքունիքի մարզի փրկարարական վարչության հատուկ ջրափրկարարական ջոկատի հրամանատար, փ/ծ փոխգնդապետ Արմեն Ճզմաչյանը:

Ջրային պարեկային ծառայությունը լավ արդյունքներ է գրանցել նաև ապօրինի ձկնորսության դեպքերի բացահայտման, իրավախախտումների հայտնաբերման ուղղությամբ։

Ծառայությունը համալրված է ժամանակակից տեխնիկայով՝ նավեր, սկուտերներ, հատուկ հանդերձանք և համապատասխան պատրաստվածություն:

Ջրային պարեկները վստահեցրել են՝ իրավախախտների նկատմամբ խիստ են լինելու, բարձր պատասխանատվությամբ պահպանելու են հասարակական կարգն ու հանգստացողների անվտանգությունը։

Հաճելի և, ամենակարևորը, ապահով հանգիստ ունենալու համար ՆԳ նախարարությունը հորդորում է պահպանել հասարակական կարգն և լողամիջոցների շահագործման կանոնները։

Տպել
529 դիտում

Երկրաշարժ Ադրբեջանի տարածքում

Երևանի քաղաքապետարանի ջրցան մեքենաները կշրջեն մայրաքաղաքի վարչական շրջաններում

Ամպրոպների նկարչությունից. Սուրենյանը լուսանկար է հրապարակել

Երևանի կենտրոնում կրակոցներ են հնչել

«Երևանի ՀԷԿ»-ի տարածքում բռնկված հրդեհը մարվել է, իրականացվել են հետհանգեցման աշխատանքներ

Ինչու են մարդիկ Վարդավառին ջուր լցնում իրար վրա, որն է իրականում տոնի խորհուրդը. մանրամասնում է քահանան

Բախվել են «ՎԱԶ»-ն ու «Լեքսուս»-ը. կան տուժածներ

Հայ առաքելական եկեղեցին տոնում է Քրիստոսի պայծառակերպության օրը՝ Վարդավառը

Վարչապետ Փաշինյանը ծանոթացել է Տավուշի մարզում իրականացվող աշխատանքների ընթացքին (լուսանկարներ)

Ռեֆորմիստ և սրտային վիրաբույժ. ինչ է հայտնի Իրանի նորընտիր նախագահ Մասուդ Պեզեշկիանի մասին

Երևանի ՀԷԿ-ում հրդեհի մասին ահազանգ է ստացվել. ՆԳՆ-ն մանրամասներ է հայտնել

Ջրափրակարարները ափ են դուրս բերել մոտորանավակով շրջված քաղաքացիներին

Վարչապետը հետևել է Խաշթառակի ժամանակավոր կամրջի կառուցման աշխատանքներին (տեսանյութ)

Օլիմպիական խաղերին ընդառաջ Փարիզի Պոմպիդու կենտրոնում գործադուլ է սկսվել

Ընտանիքի 7 անդամներ տեղափոխվել են հիվանդանոց. 4-ամյա աղջիկը մահացել է. երեխաներից մեկը սանավիացիայով հասցվել է Երևան

Ցանկացած ծառայության մեջ ֆիզիկական պատրաստվածությունը կարևոր բաղադրիչ է. վարչապետը՝ բանակային խաղերի մասնակիցներին

Հայ գործընկերների հետ համատեղ զորավարժությունների անցկացումը կմեծացնի վստահությունն ու բարեկամությունը. Մայքլ Վեներդի

Վարչապետը Տավուշում հետևել է բանակային խաղերի շրջանակում անցկացված մարտական փոխանցումավազքի մրցումներին (տեսանյութ)

Սահմանի խախտում չի արձանագրվել. վարչապետն այցելել է Հայաստան-Ադրբեջան պետական սահմանի Կիրանցի հատված (տեսանյութ)

Վարչապետ Նիկոլ Փաշինյանն այցելել է Աճարկուտ (տեսանյութ)

Անհրաժեշտության դեպքում աշխատանքային վեճերի արտադատական համակարգի լիտվական փորձը կներդրվի Հայաստանում

Կիրանցի նոր ճանապարհը շուտով պատրաստ կլինի. Նիկոլ Փաշինյանը ծանոթացել է աշխատանքների ընթացքին (տեսանյութ)

Եվրո-2024․ ինչ հանդիպումներ են նախատեսված հուլիսի 6-ին. ժամանակացույց

Համոզված եմ՝ Ձեր քաղաքական առաջնորդությամբ Միացյալ Թագավորությունը նոր հաջողություններ կգրանցի. Փաշինյանը՝ Քիր Սթարմերին

Համոզված եմ՝ Ձեր պաշտոնավարման ընթացքում Հայաստան-Իրան համագործակցությունը կշարունակի ընդլայնվել. նախագահը՝ Փեզեշքիանին

Բաքու-Երևան հարաբերությունների կարգավորման դրական միտումներ կան, պատրաստ ենք բանակցությունների հարթակ առաջարկել. Տոկաև

Ալիևը շնորհավորել է Իրանի նորընտիր նախագահին և նրան հրավիրել Բաքու

Հնդկաստանի վարչապետը կայցելի Ռուսաստան

Համոզված եմ՝ համատեղ ջանքերով կյանքի կկոչվեն ձեռք բերված պայմանավորվածությունները. վարչապետը՝ Իրանի նորընտիր նախագահին

Երևանի մարդիկ. Հայկազ Սարգսյանը քաղաքի արտաքին լուսավորությունն անխափան ապահովող մասնագետներից է (տեսանյութ)

Զինված ու դիմակավորված ավազակային հարձակում հյուրանոցում. հափշտակել են խոշոր չափի գումար և չհրկիզվող պահարանը

Ռուսաստանի քաղաքներից մեկում երեխաների զանգվածային թունավորում է տեղի ունեցել

Օդի ջերմաստիճանը կնվազի 4-6 աստիճանով. շրջանների զգալի մասում կարճատև անձրև և ամպրոպ է սպասվում

Թուրքիան ակնկալում է հայ-ադրբեջանական խաղաղության պայմանագրի շուտափույթ ստորագրում. Հաքան Ֆիդան

Դանակահարություն Նոր Հաճնում. բժիշկները պայքարում են վիրավորի կյանքի համար

Վրաստանի կառավարությունը վտանգի տակ է դնում իր ռազմավարական գործընկերությունը ԱՄՆ-ի հետ․ Զուրաբիշվիլի

Դոլարն էժանացել է. ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան հուլիսի 6-ին

Տղաներին տեսնելիս դժվար է թաքցնել հպարտության զգացումը. Արմեն Խաչատրյանը՝ Տավուշի պետական սահմանի ծառայողների մասին

Բայրամովը ԹՊԿ արտգործնախարարներին տեղեկացրել է Հայաստանի հետ հարաբերությունների կարգավորման գործընթացի մասին

Բախվել են «ՊԱԶ» ավտոբուսն ու «Օպելը»-ը. մեքենայի 28-ամյա ուղևորը մահացել է, վիրավորների թվում երեխա կա