Ինչու են ամռանը հաճախ անջատում խմելու ջուրը, վատանում է որակը. սպառողները դժգոհում են, «Վեոլիա Ջուր»-ը՝ նշում պատճառները

04/07/2024 schedule20:00

Ամեն տարի՝ ամառն սկսելուն պես, մայրաքաղաքի բնակիչները դժգոհում են խմելու ջրի հաճախակի անջատումներից, ինչպես նաև՝ ջրի որակից: Երևանցիները նաև իրենց դժգոհությունն են հայտնում «Վեոլիա Ջուր» ՓԲԸ-ի աշխատանքից՝ նշելով, որ բարձրաձայնված խնդիրները չեն լուծվում կամ լուծվում են ոչ ամբողջական:

Դժգոհության մի նոր ալիք էլ բարձրացավ բոլորովին վերջերս, երբ հունիսի 27-ին Երևանի Արաբկիր վարչական շրջանի մի շարք հասցեներում մարդիկ 28 ժամից ավելի զրկված մնացին ջրից՝ կապված «Արզնի 2» ջրատարի վթարման հետ:

Արաբկիր վարչական շրջանի բնակիչ Ալինա Նիկողոսյանն էլ «Ֆեյսբուք»-իր իր էջում ահազանգել է, որ վարչական շրջանում ամռանն ամեն օր՝ գիշերը 23։00-ից հետո, ջուր չի լինում, ջրի որակի պատճառով էլ ծորակից ջուր չեն խմում։

«Երեք տարի է, որ այս խնդիրը կա, բայց, օրինակ, ջրանջատումներն ու մնացած հարցերը սրանում են հատկապես ամռանը։ Ծորակից բացարձակ ջուր չենք խմում, բայց վճարում ենք ջրի գումարը։ Ընդհանրապես մի ամբողջ վարչական շրջանում ամռանը, այն էլ՝ երկար ժամանակով, ջրանջատումներն անմարդկային պայմաններ են ստեղծում, որևէ երկրում սա չի ներվի։ Երբ նկարներ են տեղադրում վթարված հատվածներից, նայում ես ու զարմանում՝ ինչ խողովակներից է մարդկանց հասնում ջուրը, սա խայտառակություն է»,- «Հայկական ժամանակ»-ի հետ զրույցում դժգոհում է քաղաքացին:

Վերջինս կարծում է, որ կազմակերպությունը՝ «Վեոլիա Ջուր» ՓԲԸ-ը, որին պետությունը վարձակալել է, որ երկրում ծառայություն մատուցի և քաղաքացիներից դրա դիմաց վճար ստանա, իրականում չի ծառայում հասարակությանը, չի հետևում ջրի որակին և մատուցման չափանիշներին. «Պետք է Կառավարությունը զբաղվի այս հարցով, որ կառույցը նորմալ աշխատի։ Քաղաքացիների հետ շուրջօրյա ջրամատակարարման պայմանագրեր ունեն, պարտավորություն, ի՞նչ է նշանակում գիշերն առանց զգուշացման անջատել ջուրը։ Գոնե, եթե խմելու խնդիր կա, այդ ջրով կարելի է լողանալ, բայց առանց տեղեկացնելու գիշերը 11-ից անջատում են, առավոտյան 6-7-ին՝ միացնում։ Այս ընկերությունը մեզ ստորացնում է, ոչ թե ծառայություն մատուցում»։

Զրուցակցի խոսքով՝ երբ բնակվել է Ավան վարչական շրջանում, այնտեղ Գառնիից եկող ջուրն է հոսել, որը, նրա խոսքով, որևէ խնդիր չի ունեցել: Արաբկիր տեղափոխվելուն պես ջրի որակի խնդիրներն անմիջապես նկատելի են եղել։ Ալինան պնդում է, որ առավոտյան ջուրը միացնելիս կեղտոտ, ժանգոտ է լինում, մի քանի րոպե հոսելուց հետո մաքրվում է, սակայն ավազի նստվածքներ են երևում։

Ըստ նրա՝ ջրի խնդիրը նաև հավելյալ ֆինանսական ծանրաբեռնվածություն է առաջացնում․ մարդիկ ստիպված են լինում ամեն օր ջուր գնել խանութից, սակայն հարց է՝ ի՞նչ է անում հասարակության այն հատվածը, որն ի վիճակի չէ այդ բեռի տակ մտնել:

«Իրենց որքան էլ դիմում ես, միշտ ասում են՝ ջրի որակը ստուգվում է, եթե ջուր էլ չկա, ուրեմն վթար է եղել։ 2016 թվականից մեր երկրի հետ պայմանագիր ունեն, բայց ինչ ուզում են, անում են ու մեր քաղաքացիների հաշվին հարստանում։ Եթե գիշերը որևէ կարիքի համար ուզում ենք ջուր հավաքել, առավոտյան նկատում եմ, որը ջրի տակը ավազ է։ Այդ ջուրը խմենք՝ առողջական խնդիրներ կունենանք։ Իրենք են ստուգումներն անում, դրա համար չես կարող հասկանալ՝ այն խնդիր իսկապես ունի՞, թե՞ ոչ»,- ասում է նա՝ ևս մեկ անգամ ասելով, որ հարցին պետք է պետական մակարդակով լուծում տրվի:

Ինչպես է դժգոհություններին արձագանքում «Վեոլիա Ջուր» ՓԲԸ-ն

«Հայկական ժամանակ»-ի հետ զրույցում ընկերության լրատվական բաժնի աշխատակից Կարինե Կարապետյանը մանրամասնում է՝ օրական կտրվածքով ընկերության 1։85 հեռախոսահամարին 1200 զանգ է ստացվում տարբեր հարցերով, սակայն նա դրանք ոչ թե բողոքներ է համարում, այլ պարզապես քաղաքացիներին «հուզող հարցեր», որոնք պարտադիր լուծում են ստանում։

Վերջինս վստահեցնում է, թե ջրամատակարարումների, ջրի որակի հետ կապված լուրջ խնդիրներ այս պահին չկան՝ միաժամանակ բնական համարելով, որ առանձին հատվածներում դրանք կարող են լինել:

«Աշխատող համակարգ է, ու չենք կարող կանխատեսել, թե որտեղ ինչ խնդիր կառաջանա, ամեն դեպքում լուծումներ ստանում են։ Մեր աշխատակիցները մեկ րոպե առանց աշխատանք չեն մնում։ Ջրանջատումները լինում են վթարների հետևանքով, իսկ մնացած պատճառները պետք է ուսումնասիրենք ու հասկանանք, թե ինչ հարց է»,- ասում է նա:

Վերջինիս խոսքով՝ այն, որ ջրանջատումները լինում են առանց նախազգուշացնելու, չի համապատասխանում իրականությանը։ Ըստ նրա՝ ընկերությունը նախապես հայտարարություն է տարածում, թե որտեղ ու երբ է լինելու ջրանջատում՝ հավելելով, որ ընկերությունը պարտավորություն չունի անհատապես քաղաքացիներին տեղեկացնելու դրա մասին։ Եթե քաղաքացին ուզում է անձամբ տեղեկանալ, պետք է բաժանորդագրվի «Տելեգրամ»-ի իրենց հարթակին։

Ինչ վերաբերում է բողոքներին, թե ջրի հետ կապված խնդիրները սրանում են հատկապես ամռանը, զրուցակիցը նկատում է. «Սովորաբար ջրի սպառումը մեծանում է ամռանը, բայց խնդիրները, օրինակ, վթարից կարող են լինել, դա էլ մեր ձեռքը չէ։ Ամենաքիչը մենք ենք ուզում, որ մեր համակարգում խնդիր լինի։ Կարող են լինել դեպքեր, որ ջրի հոսքի ճնշումը մեծ լինի, ու խնդիր առաջանա, դրանք էլ կարգավորում ենք»։

Ըստ Կարապետյանի՝ եթե քաղաքացին որևէ խնդիր ունի իր տան ծորակից հոսող ջրի հետ կապված, ապա կարող է դիմել ընկերությանը. լաբորատորիայի աշխատակիցներն արագ մոտենում են, փորձանմուշ վերցնում, ուսումնասիրում են ջուրն ու պատասխան տալիս։ Նա վստահեցնում է՝ անկախ ամեն ինչից՝ ջրամբարներում ու ջրաղբյուրներում կատարվում են լաբորատոր հետազոտություններ:

«Ցանկացած բան կարող են գրել սոցցանցերով, բայց մեզ չեն դիմում, մենք խնդիր չունենք։ Կապված գիշերային ժամերին ջրանջատումների հետ, ապա ջրամատակարարման մեր գրաֆիկում փոփոխությունները հաստատում է Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովը։ Քաղաքացին կարող է մտնել մեր կայք ու տեսնել իր հասցեում սահմանված ժամերը»,- հորդորում է նա:

Վերջինս ընդգծում է՝ ընկերությունը սպասարկում է 380 բնակավայր, այդ թվում՝ մայրաքաղաք Երևանը, 45 այլ քաղաքներ և 334 գյուղեր՝ միաժամանակ ասելով, որ մինչ այս պահը որևէ ահազանգ չեն ստացել ո՛չ Առողջապահության նախարարությունից, ո՛չ տեսչական մարմնից:

Մերի Խաչատրյան 

Տպել
2050 դիտում

Հայաստանի հետ հարաբերությունների կարգավորման հարցում Թուրքիան մեղմացրել է մոտեցումը. Սաֆրաստյանը մանրամասնում է՝ ինչու

Լավրովն ԱՄՆ նախընտրական քարոզարշավն անվանել է «տխուր տեսարան»

Ավտոմեքենան շղթայական ամբարձիչից ընկել է 73-ամյա տղամարդու վրա. վերջինս մահացել է

Տավուշի և Արագածոտնի 4 համայնքում գործարկվելու են էլեկտրական շչակներ

36 ժամով կդադարեցվի Արմավիրի 27 գյուղական համայնքի և Էջմիածին քաղաքի ջրամատակարարումը

Ֆրանսիայում մեկնարկել է խորհրդարանական ընտրությունների երկրորդ փուլը

Ոչ սթափ վիճակում գտնվող ՌԴ քաղաքացին մեքենայով բախվել է կայանված ավտոբուսին. կան տուժածներ

Էկոնոմիկայի նախարարը մեկնել է Եկատերինբուրգ՝ մասնակցելու ԵՏՄ նիստին

Հրդեհ է բռնկվել թթվածնի և ածխաթթու գազի լիցքավորման կետի վագոն-տնակում

Երկրաշարժ Ադրբեջանի տարածքում

Երևանի քաղաքապետարանի ջրցան մեքենաները կշրջեն մայրաքաղաքի վարչական շրջաններում

Ամպրոպների նկարչությունից. Սուրենյանը լուսանկար է հրապարակել

Երևանի կենտրոնում կրակոցներ են հնչել

«Երևանի ՀԷԿ»-ի տարածքում բռնկված հրդեհը մարվել է, իրականացվել են հետհանգեցման աշխատանքներ

Ինչու են մարդիկ Վարդավառին ջուր լցնում իրար վրա, որն է իրականում տոնի խորհուրդը. մանրամասնում է քահանան

Բախվել են «ՎԱԶ»-ն ու «Լեքսուս»-ը. կան տուժածներ

Հայ առաքելական եկեղեցին տոնում է Քրիստոսի պայծառակերպության օրը՝ Վարդավառը

Վարչապետ Փաշինյանը ծանոթացել է Տավուշի մարզում իրականացվող աշխատանքների ընթացքին (լուսանկարներ)

Ռեֆորմիստ և սրտային վիրաբույժ. ինչ է հայտնի Իրանի նորընտիր նախագահ Մասուդ Պեզեշկիանի մասին

Երևանի ՀԷԿ-ում հրդեհի մասին ահազանգ է ստացվել. ՆԳՆ-ն մանրամասներ է հայտնել

Ջրափրակարարները ափ են դուրս բերել մոտորանավակով շրջված քաղաքացիներին

Վարչապետը հետևել է Խաշթառակի ժամանակավոր կամրջի կառուցման աշխատանքներին (տեսանյութ)

Օլիմպիական խաղերին ընդառաջ Փարիզի Պոմպիդու կենտրոնում գործադուլ է սկսվել

Ընտանիքի 7 անդամներ տեղափոխվել են հիվանդանոց. 4-ամյա աղջիկը մահացել է. երեխաներից մեկը սանավիացիայով հասցվել է Երևան

Ցանկացած ծառայության մեջ ֆիզիկական պատրաստվածությունը կարևոր բաղադրիչ է. վարչապետը՝ բանակային խաղերի մասնակիցներին

Հայ գործընկերների հետ համատեղ զորավարժությունների անցկացումը կմեծացնի վստահությունն ու բարեկամությունը. Մայքլ Վեներդի

Վարչապետը Տավուշում հետևել է բանակային խաղերի շրջանակում անցկացված մարտական փոխանցումավազքի մրցումներին (տեսանյութ)

Սահմանի խախտում չի արձանագրվել. վարչապետն այցելել է Հայաստան-Ադրբեջան պետական սահմանի Կիրանցի հատված (տեսանյութ)

Վարչապետ Նիկոլ Փաշինյանն այցելել է Աճարկուտ (տեսանյութ)

Անհրաժեշտության դեպքում աշխատանքային վեճերի արտադատական համակարգի լիտվական փորձը կներդրվի Հայաստանում

Կիրանցի նոր ճանապարհը շուտով պատրաստ կլինի. Նիկոլ Փաշինյանը ծանոթացել է աշխատանքների ընթացքին (տեսանյութ)

Եվրո-2024․ ինչ հանդիպումներ են նախատեսված հուլիսի 6-ին. ժամանակացույց

Համոզված եմ՝ Ձեր քաղաքական առաջնորդությամբ Միացյալ Թագավորությունը նոր հաջողություններ կգրանցի. Փաշինյանը՝ Քիր Սթարմերին

Համոզված եմ՝ Ձեր պաշտոնավարման ընթացքում Հայաստան-Իրան համագործակցությունը կշարունակի ընդլայնվել. նախագահը՝ Փեզեշքիանին

Բաքու-Երևան հարաբերությունների կարգավորման դրական միտումներ կան, պատրաստ ենք բանակցությունների հարթակ առաջարկել. Տոկաև

Ալիևը շնորհավորել է Իրանի նորընտիր նախագահին և նրան հրավիրել Բաքու

Հնդկաստանի վարչապետը կայցելի Ռուսաստան

Համոզված եմ՝ համատեղ ջանքերով կյանքի կկոչվեն ձեռք բերված պայմանավորվածությունները. վարչապետը՝ Իրանի նորընտիր նախագահին

Երևանի մարդիկ. Հայկազ Սարգսյանը քաղաքի արտաքին լուսավորությունն անխափան ապահովող մասնագետներից է (տեսանյութ)

Զինված ու դիմակավորված ավազակային հարձակում հյուրանոցում. հափշտակել են խոշոր չափի գումար և չհրկիզվող պահարանը