Ինչպես դառնալ շահառու. Լոռու և Տավուշի մարզերում աղետից տուժածների փոխհատուցման կարգի մանրամասներ

04/07/2024 schedule23:00

ՆԳ նախարարությունը մանրամասներ է ներկայացրել Լոռու և Տավուշի մարզերում աղետից տուժած ֆիզիկական անձանց փոխհատուցում տրամադրելու կարգի վերաբերյալ:

Ո՞վ կարող է ստանալ փոխհատուցում։

Արտակարգ իրավիճակի հետևանքով պատճառված վնասի փոխհատուցման շահառու են հանդիսանում օրենքով չարգելված ցանկացած եղանակով (ներառյալ այնպիսի եղանակով, որն այլ հավասար պայմաններում սեփականության իրավունքի ծագման հիմք կարող էր լինել) ձեռք բերած անշարժ գույքի սեփականատերերը, որոնց գույքը վնասվել (ոչնչացվել, փլուզվել, կորել, վթարային՝ քանդման ենթակա դարձել, մասնակի վնասվել) է Լոռու և Տավուշի մարզերում 2024 թվականի մայիսի 25-26-ը տեղացած հորդառատ անձրևներով պայմանավորված հեղեղումների պատճառով արտակարգ իրավիճակի հետևանքով։

Ո՞ր վնասներն են ենթակա փոխհատուցման։

Ընդունված կարգի շրջանակներում փոխհատուցվելու են բազմաբնակարան շենքի բնակարանին կամ անհատական բնակելի տանը և կենցաղային առաջնային գույքին պատճառված վնասները։ Պատճառված մյուս վնասների փոխհատուցման հարցերն առաջիկայում կկարգավորվեն։

Ե՞րբ կարելի է դիմել փոխհատուցում ստանալու համար։

Փոխհատուցում նշանակելու և վճարելու համար անձը էլեկտրոնային եղանակով կարող է ներկայացնել դիմում 2024 թվականի հուլիսի 15-ից 2024 թվականի սեպտեմբերի 30-ը ներառյալ։ Դիմումի ներկայացման մանրամասների մասով կտրվի պարզաբանում, կմշակվեն ձևաչափեր։

Ի՞նչ եղանակով և չափով են փոխհատուցվելու շահառուների վնասները։

Բազմաբնակարան շենքի բնակարանի կամ անհատական բնակելի տան կորստի դեպքում ֆիզիկական անձին տրամադրվելու է բնակարանի գնման վկայագիր: Կորուստ է համարվում արտակարգ իրավիճակի հետևանքով տուժած ֆիզիկական անձի՝ բազմաբնակարան շենքի բնակարանի կամ անհատական բնակելի տան՝ աղետի հետևանքով ոչնչացումը, փլուզումը կամ վթարային՝ քանդման ենթակա (4-րդ կամ 5-րդ աստիճանի վնասվածության) դառնալու փաստը։

Բազմաբնակարան շենքի բնակարանի կամ անհատական բնակելի տան կորստի (բացառությամբ վթարային՝ քանդման ենթակա բազմաբնակարան շենքի այն բնակարանների, որտեղ արտակարգ իրավիճակի հետևանքով պատճառված վնասները գնահատող հանրապետական հանձնաժողովի կողմից հեղեղման փաստ չի արձանագրվել) դեպքում ֆիզիկական անձին տրամադրվում է նաև կենցաղային առաջնային գույքի կազմի մեջ մտնող գույքային միավորների ապահովման համար անհրաժեշտ դրամական փոխհատուցում 1.200.000 (մեկ միլիոն երկու հարյուր հազար) ՀՀ դրամի չափով։

Բազմաբնակարան շենքի բնակարանի կամ անհատական բնակելի տան բնակելի տարածքին պատճառված վնասի դեպքում ֆիզիկական անձինք ստանում են փոխհատուցման գումար վերանորոգման համար, ինչպես նաև կենցաղային առաջնային գույքին պատճառված վնասի փոխհատուցման համար։

Յուրաքանչյուր քառակուսի մետրի վերանորոգման համար (բայց ոչ ավելի 80 քառակուսի մետրից) հատուցվում է՝
1) Լոռու մարզի Ալավերդի համայնքի և Տավուշի մարզի Նոյեմբերյան համայնքի Այրում բնակավայրի դեպքում՝ 60․000 (վաթսուն հազար) ՀՀ դրամ,
2) Լոռու մարզի Թումանյան, Փամբակ, Տաշիր, Ստեփանավան, Գյուլագարակ համայնքների և Տավուշի մարզի Նոյեմբերյան համայնքի Արճիս, Բագրատաշեն, Դեբեդավան, Հաղթանակ, Պտղավան բնակավայրերի և Դիլիջան ու Իջևան համայնքների դեպքում՝ 40․000 (քառասուն հազար) ՀՀ դրամ։

Իսկ կենցաղային առաջնային գույքին պատճառված վնասի համար փոխհատուցվում է՝
1) Լոռու մարզի Ալավերդի համայնքի և Տավուշի մարզի Նոյեմբերյան համայնքի Այրում բնակավայրի դեպքում՝ 1.200.000 (մեկ միլիոն երկու հարյուր հազար) ՀՀ դրամ,
2) Լոռու մարզի Թումանյան, Փամբակ, Տաշիր, Ստեփանավան, Գյուլագարակ համայնքների և Տավուշի մարզի Նոյեմբերյան համայնքի Արճիս, Բագրատաշեն, Դեբեդավան, Հաղթանակ, Պտղավան բնակավայրերի և Դիլիջան ու Իջևան համայնքների դեպքում՝ 800․000 (ութ հարյուր հազար) ՀՀ դրամ։

Ե՞րբ է տրամադրվելու փոխհատուցումը։

Դիմումը հաստատվում կամ մերժվում է այն ներկայացնելու օրվան հաջորդող 10 աշխատանքային օրվա ընթացքում։ Որոշման մասին անմիջապես էլեկտրոնային հաղորդագրություն է ուղարկվում շահառուի հետադարձ կապի էլեկտրոնային փոստի հասցեին կամ բջջային հեռախոսահամարին։

Բազմաբնակարան շենքի բնակարանի կամ անհատական բնակելի տան բնակելի տարածքի վերանորոգման վնասի և կենցաղային առաջնային գույքի փոխհատուցման դեպքում առաջին վճարումը կատարվում է դիմումի հաստատումից հետո՝ 5 աշխատանքային օրվա ընթացքում։ Իսկ բնակարանի գնման վկայագրի միջոցով բնակարան (բնակելի տուն) ձեռք բերելու ձևով փոխհատուցման հաստատման դեպքում վկայագիրը համապատասխան մարզպետի աշխատակազմի կողմից տրամադրվում է շահառուի դիմումի հաստատումից հետո՝ երկամսյա ժամկետում։

Մնացյալ վճարումները կատարվում են համապատասխան պայմանների պահպանմամբ՝ մասերով և անկախիկ վճարման սահմանաչափի կիրառմամբ։

Փոխհատուցման կարգին կարելի է ծանոթանալ հետևյալ հղումով` https://www.e-gov.am/gov-decrees/item/42940/:

Ավելի վաղ հայտնել էինք, որ Կառավարությունը կփոխհատուցի մայիսին Լոռու և Տավուշի մարզերում ջրհեղեղից տուժած քաղաքացիների կրած վնասները:

Տպել
2242 դիտում

Եղեգնաձորի ռեստորաններից մեկում խնջույքն ավարտվել է ծեծկռտուքով ու 3 քաղաքացու վրաերթով

Սևանա լճի 2-րդ հանրային լողափի տարածքում երեխաներ են կnրել․ օգնության են հասել ջրափրկարարները

Նոր մանրամասներ՝ Գեղարքունիքի նախկին դատախազի մահվան դեպքից

Հայտնաբերվել է գլխավոր դատախազության նախկին աշխատակցի՝ հրազենային վնասվածքով դին

ՆԳՆ-ն հորդորում է դեպի Վրաստան ուղևորվելիս Մ-6-ը շրջանցել այլընտրանքային ճանապարհով և նշում՝ որն է այն

Ջրցան մեքենաներով լվացվել ու մաքրվել են երևանյան արձանները (տեսանյութ)

Սենատորի այցը միտված էր ԱՄՆ-Հայաստան գործընկերության ամրապնդմանը. ԱՄՆ դեսպանությունն ամփոփել է այն

Հայաստանի հետ հարաբերությունների կարգավորման հարցում Թուրքիան մեղմացրել է մոտեցումը. Սաֆրաստյանը մանրամասնում է՝ ինչու

Լավրովն ԱՄՆ նախընտրական քարոզարշավն անվանել է «տխուր տեսարան»

Ավտոմեքենան շղթայական ամբարձիչից ընկել է 73-ամյա տղամարդու վրա. վերջինս մահացել է

Տավուշի և Արագածոտնի 4 համայնքում գործարկվելու են էլեկտրական շչակներ

36 ժամով կդադարեցվի Արմավիրի 27 գյուղական համայնքի և Էջմիածին քաղաքի ջրամատակարարումը

Ֆրանսիայում մեկնարկել է խորհրդարանական ընտրությունների երկրորդ փուլը

Ոչ սթափ վիճակում գտնվող ՌԴ քաղաքացին մեքենայով բախվել է կայանված ավտոբուսին. կան տուժածներ

Էկոնոմիկայի նախարարը մեկնել է Եկատերինբուրգ՝ մասնակցելու ԵՏՄ նիստին

Հրդեհ է բռնկվել թթվածնի և ածխաթթու գազի լիցքավորման կետի վագոն-տնակում

Երկրաշարժ Ադրբեջանի տարածքում

Երևանի քաղաքապետարանի ջրցան մեքենաները կշրջեն մայրաքաղաքի վարչական շրջաններում

Ամպրոպների նկարչությունից. Սուրենյանը լուսանկար է հրապարակել

Երևանի կենտրոնում կրակոցներ են հնչել

«Երևանի ՀԷԿ»-ի տարածքում բռնկված հրդեհը մարվել է, իրականացվել են հետհանգեցման աշխատանքներ

Ինչու են մարդիկ Վարդավառին ջուր լցնում իրար վրա, որն է իրականում տոնի խորհուրդը. մանրամասնում է քահանան

Բախվել են «ՎԱԶ»-ն ու «Լեքսուս»-ը. կան տուժածներ

Հայ առաքելական եկեղեցին տոնում է Քրիստոսի պայծառակերպության օրը՝ Վարդավառը

Վարչապետ Փաշինյանը ծանոթացել է Տավուշի մարզում իրականացվող աշխատանքների ընթացքին (լուսանկարներ)

Ռեֆորմիստ և սրտային վիրաբույժ. ինչ է հայտնի Իրանի նորընտիր նախագահ Մասուդ Պեզեշկիանի մասին

Երևանի ՀԷԿ-ում հրդեհի մասին ահազանգ է ստացվել. ՆԳՆ-ն մանրամասներ է հայտնել

Ջրափրակարարները ափ են դուրս բերել մոտորանավակով շրջված քաղաքացիներին

Վարչապետը հետևել է Խաշթառակի ժամանակավոր կամրջի կառուցման աշխատանքներին (տեսանյութ)

Օլիմպիական խաղերին ընդառաջ Փարիզի Պոմպիդու կենտրոնում գործադուլ է սկսվել

Ընտանիքի 7 անդամներ տեղափոխվել են հիվանդանոց. 4-ամյա աղջիկը մահացել է. երեխաներից մեկը սանավիացիայով հասցվել է Երևան

Ցանկացած ծառայության մեջ ֆիզիկական պատրաստվածությունը կարևոր բաղադրիչ է. վարչապետը՝ բանակային խաղերի մասնակիցներին

Հայ գործընկերների հետ համատեղ զորավարժությունների անցկացումը կմեծացնի վստահությունն ու բարեկամությունը. Մայքլ Վեներդի

Վարչապետը Տավուշում հետևել է բանակային խաղերի շրջանակում անցկացված մարտական փոխանցումավազքի մրցումներին (տեսանյութ)

Սահմանի խախտում չի արձանագրվել. վարչապետն այցելել է Հայաստան-Ադրբեջան պետական սահմանի Կիրանցի հատված (տեսանյութ)

Վարչապետ Նիկոլ Փաշինյանն այցելել է Աճարկուտ (տեսանյութ)

Անհրաժեշտության դեպքում աշխատանքային վեճերի արտադատական համակարգի լիտվական փորձը կներդրվի Հայաստանում

Կիրանցի նոր ճանապարհը շուտով պատրաստ կլինի. Նիկոլ Փաշինյանը ծանոթացել է աշխատանքների ընթացքին (տեսանյութ)

Եվրո-2024․ ինչ հանդիպումներ են նախատեսված հուլիսի 6-ին. ժամանակացույց

Համոզված եմ՝ Ձեր քաղաքական առաջնորդությամբ Միացյալ Թագավորությունը նոր հաջողություններ կգրանցի. Փաշինյանը՝ Քիր Սթարմերին